Լյուդմիլա Չեռնիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդմիլա Չեռնիխ
Людмила Ивановна Черных
Ծնվել էհունիսի 13, 1935(1935-06-13)
Shuya, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 28, 2017(2017-07-28)[1] (82 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունաստղագետ
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերԱրևելասիբիրյան պետական մանկավարժական ակադեմիա
Ամուսին(ներ)Նիկոլայ Չեռնիխ

Լյուդմիլա Չեռնիխ (ռուս.՝ Людмила Ивановна Черных, հունիսի 13, 1935 Շույա), սովետական աստղագետ, աշխատել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Իրկուտսկի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը[2]։ 1959-ից 1963 թվականները աշխատել է Համառուսաստանյան ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների գիտա-հետազոտական ինստիտուտի Իրկուտսկի ժամանակի և հաճախության լաբորատորիայում, որտեղ զբաղվել է աստղագիտական դիտարկումներով[2]։ 1964-ից 1998 թվականները եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տեսական աստղագիտության ինստիտուտի գիտաշխատող և աշխատել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում։ Այստեղ ծանոթացել է ապագա ամուսնու, աստղագետ Նիկոլայ Չեռնիխի հետ։ 1998 թվականից սկսած աշխատում է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում, որպես ավագ գիտաշխատող[2]։

Լյուդմիլա Չեռնիխը հայտնաբերել է 268 աստերոիդ[3]։ Հայտանբերած աստերոիդներից մեկը նա անվանել է իր ամուսնու պատվին (6619) Կոլյա, իսկ Չեռնիխ ամուսնական զույգի պատվին, չեխ աստղագետ Անտոնին Մրկոսը անվանել է իր հայտնաբերած (2325) Չեռնիխ աստերոիդը։ Կին աստղագետների շարքում Չեռնիխը 1979-ից 1990 թվականները զբաղեցնում էր երկրորդ տեղը հայտնաբերած աստերոիդների թվով[3]։

Պարգևատրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Աստղագիտական խորհրդի երեք մեդալներով (1975, 1979 և 1982 թվականներ)[2]; Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր նշանով (1984)[2] և այլ պարգևներով։ Հանդիսանում է Շույա քաղաքի պատվավոր քաղաքացի)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.mao.kiev.ua/index.php/ua/forum/info/587-skonchalas-l-i-chernykh
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Լյուդմիլա Իվանի Չեռնիխ»։ Շտեռնբերգի անվան աստղագիտական ինստիտուտ։ 20.01.2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 2010-05-14 
  3. 3,0 3,1 Людмила Ивановна Черных (2010)։ «О наблюдениях малых планет» (1) (Земля и Вселенная ed.) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]