Անտոնին Մրկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոնին Մրկոս
Antonín Mrkos
Dr. Antonín Mrkos 0001 01.jpg
Ծնվել էհունվարի 27, 1918(1918-01-27)
Střemchoví, Dolní Loučky, Բրնո-վենկովի շրջան
Մահացել էմայիսի 29, 1996(1996-05-29) (78 տարեկանում)
Պրահա, Չեխիա
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Պրահայի Կարլի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերԿոմենսկու անվան համալսարան
Ամուսին(ներ)Լյուդմիլա Պայդուշակովա

Անտոնին Մրկոս (չեխ.՝ Antonín Mrkos, հունվարի 27, 1918(1918-01-27), Střemchoví, Dolní Loučky, Բրնո-վենկովի շրջան - մայիսի 29, 1996(1996-05-29), Պրահա, Չեխիա), չեխ աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Կլետի աստղադիտարանում, և 1966-ից 1991 թվականները ղեկավարել է այն։ 1977-ից 1991 թվականները հայտնաբերել է 273 աստերոիդ[1], որոնցից են (5797) Բիվոյը Ամուրի խմբից և Յուպիտերի տրոյացի աստերոիդ (3451) Մենտորը։ Մրկոսը նաև հայտնաբերել է 13 գիսաստղ, որոնց թվին են պատկանում կարճ պարբերությամբ 18D/Պերայնա - Մրկոսի, Հոնդայի - Մրկոսի - Պայդուշակովայի, 124P/Մրկոս և 143P/Կովալ - Մրկոս գիսաստղերը, ինչպես նաև երկար պարբերությամբ C/1957 P1 գիսաստղը։

Անտոնին Մրկոսը ծնվել է Չեխոսլովակիայում, Բրնո-պրիգորոդ շրջանի Ստրժեմխովի գյուղում։ 1938 թվականին ընդունվել է Բրնոյի ամալսարան։ Նրա ուսումն ու հետազոտությունները ընդհատվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Պատերազմի ավարտից հետո, 1945 թվականին նա աշխատում էր Սկալանտե Պլեսո աստղադիտարանում, իսկ ավելի ուշ տեղափոխվեց Կլետի աստղադիտարան, որտեղ էլ 1968 թվականից սկսած զբաղվել է աստղալուսանկարչությամբ։ Որի օգնությամբ էլ, 1977 թվականից սկսեց զբաղվել նոր աստերոիդների և գիսաստղերի որոնումով։

Մրկոսը մասնակցել է երրորդ Սովետական անտարկտիկական արշավախմբին 1957-ից 1959 թվականները։ Նա երկրորդ Չեխիայի քաղաքացին է, ով այցելել է Անտարկտիդան և առաջին չեխը, ով հասել է հարավային անհասանելության բևեռ։ Հետագայում նա վերադարձավ Անտարկտիդա, մասնակցելով յոթերորդ Սովետական անտարկտիկական արշավախմբին (1961—1963), ինչպես նաև հրավիրվել է երրորդ անգամ, սակայն առողջական խնդիրների հետ կապված չկարողացավ մասնակցել արշավախմբին։ Անտարկտիդայում Մրկոսը հետազոտում էր բևեռափայլերը։

Անտոնին Մրկոսը հանդիսանում է պրոֆեսոր Կառլի և Հարավային Չեխիայի համալսարաններում։ Նրա անունով է անվանվել Չեխիայի մայրաքաղաք Պրահայի փողոցներից մեկը[2]։ Նրա պատվին է անվանվել նաև (1832) Մրկոս աստերոիդը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աստերոիդների հայտնաբերողներ» (անգլերեն)։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 11.03.2012 
  2. Две новые улицы в географии Праги – Доклад городского заседания совета
  3. IAU։ «1832 Մրկոս աստերոիդի անվանումը» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]