Նիկոլայ Չեռնիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Չեռնիխ
Николай Степанович Черных
Ծնվել էհոկտեմբերի 6, 1931(1931-10-06)
Ուսման, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 25, 2004(2004-05-25)[1] (72 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտությունաստղագետ
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերԱրևելասիբիրյան պետական մանկավարժական ակադեմիա
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Ամուսին(ներ)Լյուդմիլա Չեռնիխ
Երեխա(ներ)Margarita Chernyj? և Iaronika Tchernykh?
 Nikolay Stepanovich Chernykh Վիքիպահեստում

Նիկոլայ Չեռնիխ (ռուս.՝ Николай Степанович Черных, հոկտեմբերի 6, 1931(1931-10-06), Ուսման, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 25, 2004(2004-05-25)[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), սովետական աստղագետ, աշխատել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում։

Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1941 թվականին ընտանիքը տեղափոխվել է ապրելու Իրկուտսկի մարզ։ Դպրոցը ավարտելուց հետո ծառայել է բանակում, և դրանից հետո 1954 թվականին ընդունվել է Իրկուտսկի մանկավարժական ինստիտուտ։ Ընդունելության քննությունների ժամանակ ծանոթացել է իր ապագա կնոջ հետ (Լյուդմիլա Չեռնիխ), ում հետ միասին աշխատել է ամբողջ կյանքի ընթացքում[2]։

Դեռևս ինստիտուտում սովորելիս սկսել է աշխատել Համառուսաստանյան ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների գիտա-հետազոտական ինստիտուտի Իրկուտսկի ժամանակի և հաճախության լաբորատորիայում։ Լաբորատորիայում զբաղվել է աստղագիտական դիտարկումներով։

1961 թվականին ընդունվել է Լենինգրադի Տեսական աստղագիտության ինստիտուտի ասպիրանտուրա։ 1963 թվականի սեպտեմբերին ուղարկվել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարան և սկսել է աշխատել այնտեղ որպես կրտսեր գիտաշխատող։ Հետագայում դարձել է ավագ և առաջատար գիտաշխատող։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Չեռնիխ ամուսինների համատեղ նախաձեռնությամբ Տեսական աստղագիտության ինստիտուտում ստեղծվել է «Ղրիմյան խումբը», որը զբաղվում էր աստերոիդների դիտարկումներով Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում։ Բազմաթիվ տարիների ընթացքում այս խումբը հանդիսանում էր աստերոիդների դիտարկումների քանակով աշխարհում առաջատարը[2]։

Անձամբ Նիկոլայ Չեռնիխը հայտնաբերել է 537 աստերոիդ, իսկ խումբը ընդհանուր առմամբ ավելին քան 1200[3]։ Նրա կինը, Լյուդմիլա Չեռնիխը անվանել է իր կողմից հայտանբերած աստերոիդներից մեկը ամուսնու պատվին (6619) Կոլյա, իսկ Չեռնիխ ամուսնական զույգի պատվին, չեխ աստղագետ Անտոնին Մրկոսը անվանել է իր հայտնաբերած (2325) Չեռնիխ աստերոիդը։

Չեռնիխը հրատարակել է ավելին քան 200 գիտական աշխատություններ[2]։ Նա եղել է Միջազգային, Եվրոպական և Եվրասիական աստղագիտական միությունների անդամ։

Նիկոլայ Չեռնիխը հայտնաբերել է նաև երկու պարբերական գիսաստղ 74P/Սմիրնովայի-Չեռնիխի և 101P/Չեռնիխի[4].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]