Վիլհելմ Կյուխելբեկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Կյուխելբեկեր
ռուս.՝ Вильгельм Карлович фон Кюхельбекер
Ծնվել էհունիսի 10 (21), 1797
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էօգոստոսի 11 (23), 1846 (49 տարեկան)
Վախճանի վայրՏոբոլսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանZavalnoye cemetery
Գրական անունКюхля
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և մանկավարժ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՑարսկոյե սելո լիցեյ
Ժանրերպոեզիա
 Wilhelm Küchelbecher Վիքիպահեստում

Վիլհելմ Կարլովիչ Կյուխելբեկեր (ռուս.՝ Вильге́льм Ка́рлович Кюхельбе́кер, հունիսի 10 (21), 1797, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 11 (23), 1846, Տոբոլսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1]), ռուս գրող, դեկաբրիստ։ Ծագումով՝ գերմանացի։

1825 թվականի դեկտեմբերի 14-ին Պետերբուրգում դեկաբրիստների ապստամբության ժամանակ իշխան Միխայիլ Պավլովիչի վրա կրակելու համար դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է տաժանակրությամբ։

1820-ական թվականներին քաղաքացիական պոեզիայի դիրքերից Կյուխելբեկերը հանդես է եկել սենտիմենտալիստների դեմ («Վերջին տասնամյակի մեր՝ հատկապես քնարական պոեզիայի ուղղության մասին», 1824, հոդված, «Արգոսցիներ», 1822–25, ողբերգություն, «Հռենոսյան ընկերներին», 1821, բանաստեղծություն և այլն)։ Բանտարկության և աքսորի շրջանի ստեղծագործություններում Կյուխելբեկերը հավատարիմ է իր երբեմնի իդեալներին («Էլեգիա», 1832, «Յակուբովիչի մահվան առիթով», 1846), թեև երբեմն նկատվում են միայնության և դատապարտվածության մոտիվներ («Հոկտեմբերի 19-ը», 1838, բանաստեղծություն, «Պրոկոֆի Լյապունով», 1834, ողբերգություն)։ Գրել է նաև «Վերջին Կոլոննան» (1832–42) վեպը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Кюхельбекер Вильгельм Карлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Կյուխելբեկեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 491