Jump to content

Սարսափ Առաքել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Առաքել Մելոյան
(Սարսափ)

Ծնվել է1872(1872)
ԾննդավայրԲուլանխ
Մահվան վայրԱրևելյան Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունֆիդայի

Սարսափ Առաքել (Առաքել (Առքո) Գևորգի Մելոյան ) (1872 թվական,Մշո գավառ, գյուղ Բուլանխ - ?, Արևելյան Հայաստան) XIX - XX դարերի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ վաղ հասակում միանում է Խլաթցի Ճարտարի ֆիդայական խմբին, որն այդ ժամանակ մեծ անուն էր հանել իր արդարամիտ և քաջ բնավորության շնորհիվ։ 1890 թվականին Ճարտարի խումբը հանգրվանում է Խաթավինա լեռան ստորոտում։ Այս ժամանակներում Ճարտարի խումբը շատ էր մեծացել և լուրջ անախորժություներ էր պատճառում քրդերի անկազմակերպ խուժանին և թուրքական զորքին, ինչի համար քրդերը թուրք իշխանություններից խնդրում են կանոնավոր զորք ուղարկել և վերջ դնել Ճարտարի խմբին։

Թուրք-քրդական զորքը, գիշերը հանկարծակիի բերելով, շրջապատում է հայդուկներին։ Այս կռվին մասնակցում էին Առաքելը, Մուշեղը, Առյուծ Ավագը և Բալաբեխ Կարապետը։ Առաքելը այս արյունալի կռվում ցուցաբերում է մեծ քաջություն և ռազմավարական հմտություններ, որի արդյունքում խումբը խուսափում է շրջափակման մեջ հայտնվելուց։

Մութն ընկնելու պես հայդուկները իջնում էն սարից և շարժվում դեպի Մանազկերտ։ Մանազկերտում հայդուկների խումբը ամրանում է մի ավերակ ջրաղացում։ Թուրք և քուրդ ելուզակները թեպետ քանակով շատ անգամ գերազանցում էին Ճարտարի խմբին, սակայն խայտառակ պարտություն կրեցին (այս կռիվը պատմության մեջ մտնում է «Ջրաղացի կռիվ» անունով)։ Հայդուկները 5-6 կորուստ են տալիս, իսկ թշնամին հարյուրից ավել զինվոր է կորցնում մարտի դաշտում։ Մութն ընկնելուն պես դուրս են գալիս ջրաղացից և հաղթական մարտից հետո բարձրանում Նեմրութ լեռը, որտեղ մարտերը շարունակվում են ևս 2 օր և ավարտվում հայդուկային խմբի հերթական հաղթանակով։ Պարտությունից հետո թուրքական զորքերը հեռանում են Ախլաթ։

Ճարտարի և Թորգոմի խմբերը 1908 թվականին միանում են մշեցի Սմբատ զորավարին։ Բոլոր կռիվներում առաջինների մեջ էր Սարսափ Առաքելը։ Այդ նրանք էին, որ սկսած 1889 թվականից մինչև 1918 թվականը անզիջում կենաց և մահու կռիվ էին մղում, որի արդյունքում Կարսից հասան Գյումրի, Ղարաքիլիսա, Ապարան, Սևան, Էջմիածին, Երևան և մտան Սարդարապատ։ Սարսափ Առաքելը այդ հաղթական կռվից հետո դեռ շատ մարտերի է մասնակցում։ Առքոն նաև մասնակցել է Աղբյուր Սերոբին սպանող Խալիլ բեյի և նրա զորքին պատժելու և վրեժխնդիր լինելու գործին, ինչպես նաև դավաճան Ավեին և նրա գերդաստանը երկրի երեսից վերացնելու գործին։ Առաքելը սպանվում է նենգ դավաճանի կողմից։

ՆԱԽՆԻՆԵՐԻ ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ