Jump to content

Շենիկցի Մանուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շենիկցի Մանուկ
ԾննդավայրՇենիկ, Մուշ
Մահվան վայրՕսմանյան կայսրություն, Սասուն գավառ, գյուղ Փեթար
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Զորատեսակհայդուկային խմբեր
Ծառայության տարիներ1890-1907 թվականներ
Մարտեր/
պատերազմներ
Սասունի ապստամբություն (1894), Բերդակի կռիվ (1901), Սասունի ապստամբություն (1904)

Շենիկցի Մանուկ, ծնվել է Սասունի Շենիկ գյուղում։ Եղել է ունևոր, ապահովված ընտանիքից, սակայն դեռ պատանի հասակից հորեղբոր որդիների՝ Ղազարի, Չոլոյի հետ մտել է Շենիկցի Գրգոյի խմբի մեջ և մասնակցել Օսմանյան կառավարության դեմ վերջինիս գլխավորած կռիվներին։ 1894 թ․ Սասունի ապստամբության պարտությունից հետո ապաստանել է լեռներում, սակայն, ընդհանուր ներումից հետո վերադարձել է գյուղ և ապրել շինականի կյանքով։ Աղբյուր Սերոբի Սասուն ժամանելուց հետո՝ 1897 թվականին մտել է նրա խմբի մեջ։ Երբ 1899 թվականի նոյեմբերին մատնությամբ սպանվում է Աղբյուր Սերոբը, պարզվում է, որ դավաճաններից մեկն էլ Մանուկի ազգականն է։ Մանուկը Չոլոյի, Ղազարի հետ հաշվեհարդար է տեսնում դավաճանի հետ՝ սպանելով նրան։ Այդ դեպքից հետո Մանուկը դառնում է երդվյալ ֆիդայի և մտնում Սպաղանաց Մակարի հայդուկային խմբի մեջ։ Մանուկը ֆիդայական շարժման ամենափորձառու և ամենանվիրված դեմքերից էր։ Ավելի քան 20 տարվա հայդուկային պայքարի ընթացքում մեծ անուն է վաստակել հատկապես Աղբյուր Սերոբին սպանած քուրդ ցեղապետ Բշարե Խալիլի գլխատման, Գյուղաշենի ռես Ավոյի հետ հաշվեհարդարի, Բերդակի, Գոմերի, Կարավուի, Խարսի կռիվներին մասնակցելու համար։ Սասունի 1904 թ․ ապստամբության ժամանակ ղեկավարել է Շենիկի ճակատը, որտեղ նույնպես աչքի է ընկել խիզախությամբ։ Երբ 1904 թվականի հուլիսին որոշվեց ֆիդայիներին հեռացնել Սասունից, Մանուկը չհեռացավ։ Նա մնաց Սպաղանաց Մակարի հետ և շարունակեց պայքարել իշխանությունների դեմ։ Մակարը դարձավ Մանուկի կուռքը, որի հետ նա զոհվեց 1907 թվականին Փեթարի կռվում Գևորգ Չաուշի կնոջը և որդուն փրկելիս։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]