Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Թուրսարգսյան , Աղասի (1871 [ 1] [ 1] [ 2] , Զեյթուն , Օսմանյան կայսրություն - 1937 [ 1] [ 2] ), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Վաղ հասակում ընդգրկվել է ազատագրական պայքարի մեջ։ 1884-1896 թվականների հայկական կոտորածների ժամանակ, 5 կուսակիցների (Ապահ, Մլեհ (Ասատուր Տամկաճյան ), Հրաչյա Մարալ (Գրիգոր Ղարիբյան), Կարապետ Նշան ) հետ ղեկավարել է Զեյթունի հայերի մի քանի ամիս տևած հերոսական պաշտպանությունը թուրք և քուրդ ջարդարարներից։
Գրել է «Զեյթունի պատմություն» գիրքը (2 հատոր, 1962 ), որը թարգմանվել է ֆրանսերեն ։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 MAK (польск.)
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից , որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։