Իմպերիա (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իմպերիա (այլ կիրառումներ)
Գավառ
Իմպերիա
(իտալ.՝ Provincia di Imperia
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Ներքին բաժանումԱյրոլե, Ապրիկալե, Ակուիլա դ’Արոշա, Արմո, Աուրիգո, Բադալուկո, Բայարդո, Բորդիգերա, Բորգետո դ’Արոշա, Բորգոմարո, Կամպորոսո, Կարավոնիկա, Կասթելարո, Կասթել Վիթորիո, Չերիանա, Չերվո, Չեզիո, Կյուզանիկո, Կյուզավեքյա, Չիպրեսա, Չիվեցա, Կոզիո դի Արոշա, Կոսթարայներա, Դիանո Արենտինո, Դիանո Կասթելո, Դիանո Մարինա, Դիանո Սան Պիետրո, Դոլչեաքուա, Դոլչեդո, Իմպերիա, Իզոլաբոնա, Լուչինասկո, Մենդատիկա, Մոլինի դի Տրիորա, Montalto Carpasio?, Մոնտեգրոսո Պիան Լաթե, Օլիվեթա Սան Միկելե, Օսպեդալեթի, Պերինալդո, Պիետրաբրունա, Պիևե դի Տեկո, Պինյա, Պոմպեիանա, Պոնտեդասիո, Պորնասիո, Պրելա, Ռանցո, Ռեցո, Ռիվա Լիգուրե, Ռոքեթա Ներվինա, Սան Բարտոլոմեո ալ Մարե, Սան Բիաջո դելա Չիմա, Սան Լորենցո ալ Մարե, Սան Ռեմո, Սանտո Ստեֆանո ալ Մարե, Սեբորգա, Սոլդանո, Տաջիա, Տերցորիո, Տրիորա, Վալեբոնա, Վալեկրոզիա, Վազիա, Վենտիմիլիա, Վեսալիկո և Վիլլա Ֆարալդի
Մակերես1156,13 կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ18100, 18010-18039
Ավտոմոբիլային կոդIM
Պաշտոնական կայքprovincia.imperia.it(իտալ.)
Իմպերիա (գավառ) (Իտալիա)##
Իմպերիա (գավառ) (Իտալիա)

Իմպերիա (իտալ.՝ Provincia di Imperia, լիգ.՝ Provinsa de Imperia, օքս.՝ Província d'Impèria), Իտալիայի գավառ Լիգուրիա մարզում։ Տեղակայված է Լիգուրյան ծովի ափին, արևմուտքից սահմանակից է Ֆրանսիային, իսկ արևելքից և հյուսիսից սահմանակից է Սավոնա և Կուենո գավառներին։ Գավառի կենտրոնը, Իմպերիա քաղաքը, տեղակայված է Թուրին քաղաքից՝ 203 կմ հարավ և Ջենովա քաղաքից՝ 117 կմ արևմուտք։ Գավառի ոչ պաշտոնական անվանումն է լիգ.՝ Riviera dei Fiori «Ծաղկյա Ռիվերա»՝ մատնանշելով մշակութային և տնտեսական միասնությունը ֆրանսիական Ռիվիերայի հետ, ինչպես նաև զարգացած ծաղկաբուծությունը Սան Ռեմոյի և Վենտիմիլիայի կենտրոնների հետ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձծովյան Ալպերի նախալեռները Ֆրանսիայի հետ սահմանում հասնում են մինչև 2000 մ բարձրության։ Առանձին լեռնաշղթաները հյուսիսից իջնում են դեպի ծովը՝ ստեղծելով բլուրների շերտընդմիջումներ և նեղ հարթավայրեր։ Գետերի մեծ մասը, որոնք հոսում են այդ հարթավայրերում սեզոնային են, միայն Ռոիա գետն է հոսում կլոր տարի։

Քաղաքային բնակչությունը մեծ մասամբ կենտրոնացած է ծովափնյա նեղ գոտում, որտեղով անցնում են Նիցա-Գենուայի հիմնական մայրուղին և երկաթգիծը (А10, Autostrada dei Fiori, մտնում է Е80-ի կազմի մեջ)։ XXI-րդ դարում շարունակվում է գավառի բնակչության աճի գործընթացն ափամերձ քաղաքներում՝ լեռնային հատվածի կրճատման հաշվին։

Գավառի խոշոր քաղաքները։

  • Սան Ռեմո - 57,000 բնակիչ,
  • Իմպերիա - 40,440 բնակիչ, ստեղծվել է 1923 թ.-ին Օնելյա և Պորտո-Մաուրիցիո քաղաքների միավորմամբ՝ հիմնվել է XIII-րդ դարում։
  • Վենտիմիլիա - 25,151 բնակիչ, հայտնի է դեռ մ. թ. ա. IV-րդ դարից,
  • Բորդիգերա - 10,647 բնակիչ, հայտնի է դեռ մ. թ. ա. IV-րդ դարից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիգուրիայի հնագույն բնակավայր։ Պատմական լիգուրիացիներն ասպարեզում հայտնվել են մ. թ. ա. I հազարամայակում։ Պունիական պատերազմների սկզբներին (մ. թ. ա. III դար ) մոտակա ցեղերի թվակազմը գնահատվում էր 200,000 մարդ։ Առաջին Պունիական պատերազմի ժամանակ լիգուրիացիները բաժանվել էին 2 մասի։ Մի մասը կողմ էր Կարթագենին, իսկ մյուս մասը՝ հռոմեացիներին։ Կարթագենի անկումից անմիջապես հետո (մ. թ. ա. 147 թ.) տեղի ունեցավ լիգուրիական ծովափի արագ գաղութացումը, որն ավարտվեց Օկտավիանոս Օգոստոսի օրոք։

Վաղ միջնադարում լիգուրիական ծովափը բազմիցս ձեռքից-ձեռք է անցել։ Նրան տիրացել են Բյուզանդական կայսրությունը, 641 թ.-ին լոմբարդիացիները, 774 թ.-ին ֆրանկները։ XI դարում Միջերկրական ծովի ամբողջ հյուսիսային ծովափը դարձավ ծովահենների (Սարակինոսներ, նորմաններ) ավարը։ Միայն X դարում, ծովահենների թուլացումից հետո, ծովափում առաջացավ 3 իշխանություն, որոնցից շուտով առաջին տեղը դուրս եկավ Ջենովան։ Ջենովացիները ղեկավարեցին տարածաշրջանը մինչև 1396 թ.-ը, երբ Դոժը զիջեց կառավարումը Ֆրանսիայի թագավորին։ XV—XVI-րդ դարերում Լիգուրիան պատկանել է պարբերաբար թե՛ ֆրանսիացիներին, թե՛ միլաններին։ 1528 թ.-ին Անդրեա Դորիան՝ Իսպանիայի հետ դաշինքի շնորհիվ, ազատվեց ֆրանսիական իշխանությունից, բայց 1684 թ.-ին ֆրանսիական նավատորմը նորից ստիպեց ջենովացիներին հանձնվել։ Ֆրանսիացիների ներխուժումը բերեց Պիեմոնտի և Ավստրիա պատասխան ռազմական գործողությունների։ 1746 թ.-ի ապստամբությունը վերկանգնեց Ջենովայի անկախությունը։

Նապոլեոնը 1796 թ.-ին կազմավորեց Լիգուրիական հանրապետությունը, այնուամենայնիվ 1805 թ.-ին նախընտրեց բռնանվաճել Լիգուրիան։ 1814 թ.-ին նրան տիրացավ Սարդինիայի թագավորությունը, և նրա կազմում Լիգուրիան, նրա հետ էլ միասին Կասրությունը մտան միացյալ Իտալիայի կազմի մեջ։

Կայսրության տարածքում ծնվածների շարքից.

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմնական ճյուղերը.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմպերիա (գավառ)» հոդվածին։