Parodia

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Parodia
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1910
Հրատարակչություն«Նոր ուղի»
Հրատարակվել է1910
ՎիքիդարանParodia

«Parodia», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1910 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1910 թվականին, որպես Հովհաննես Հովհաննիսյանի «Իմ Հայրենիքը տեսե՞լ ես, ասա» բանաստեղծության պարոդիա․ այդ բանաստեղծությունը Հովհաննես Հովհաննիսյանը գրել է 1880 թվականին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 94-ում պահվում է վերջին երեք քառատողի ինքնագիրը[1]։

Առաջին անգամ, առանց վերջին երկու քառատողերի, տպագրվել է 1910 թվականի ապրիլի 18-ին՝ «Հորիզոն» պարբերականի № 83-ում։

Ամբողջական բնագիրը հրատարակել Երվանդ Շահազիզը՝ 1931 թվականին՝ «Նոր ուղի» ամսագրի երկրորդ գրքի № 83-ում (էջ 136), այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 160-161)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Նոր ուղի» ամսագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 624.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Parodia