«Ֆլորիդա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 8. Տող 8.
}}
}}


'''Ֆլորիդա''' ([[անգլերեն]]՝ {{Աուդիո|En-us-Florida.ogg|Florida}}), նահանգ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ի հարավարևելյան մասում։ Խոշոր քաղաքներն են՝ [[Մայամի]], [[Տամպա]], [[Օրլանդո]] և [[Ջեքսոնվիլ (Ֆլորիդա)|Ջեքսոնվիլ]]։
'''Ֆլորիդա''' ([[անգլերեն]]՝ {{Աուդիո|En-us-Florida.ogg|Florida}}), նահանգ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ի հարավարևելյան մասում։ Խոշոր քաղաքներն են՝ [[Մայամի]], [[Տամպա]], [[Օռլանդո]] և [[Ջեքսոնվիլ (Ֆլորիդա)|Ջեքսոնվիլ]]։


* '''մակերես''' - 140 հազ.
* '''մակերես''' - 140 հազ.

13:59, 11 փետրվարի 2018-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆլորիդա (այլ կիրառումներ)
Ֆլորիդա
անգլ.՝ Florida
flag of Florida? Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ և Հյուսիսատլանտյան նահանգներ
ՀիմնOld Folks at Home? և Florida, Where the Sawgrass Meets the Sky?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնԹալահասի
Ամենաբարձր կետBritton Hill?
ԲԾՄ30 մետր
Օրենսդրական մարմինFlorida Legislature?
Դատական մարմինSupreme Court of Florida?
Միության մուտքմարտի 3, 1845 (27-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
21 538 187 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (48 տեղ)
Տարածք170 304 կմ²  (22 տեղ)
Հիմնադրված էմարտի 3, 1845 թ.
Սահմանակցում էՋորջիա և Ալաբամա
Ժամային գոտիEDT?
ՀապավումFL[2]
ՓոխարինեցFlorida Territory?
ISO 3166-2 կոդUS-FL
Անվանված էԶատիկ
ՄականունThe Sunshine State
Միության մուտքմարտի 3, 1845 (27-րդ)
myflorida.com(անգլ.)

Ֆլորիդա (անգլերեն՝ Լսել Florida), նահանգ ԱՄՆ-ի հարավարևելյան մասում։ Խոշոր քաղաքներն են՝ Մայամի, Տամպա, Օռլանդո և Ջեքսոնվիլ։

  • մակերես - 140 հազ.
  • բնակչություն - 17,244 հազ., (79.1% - սպիտակամորթեր, 13,6% - աֆրոամերիկացիներ, 10,2% - կուբայական արտաքին ունեցողներ)
  • քաղաքի բնակչություն - 84,3 %
  • քաղաքներ - Թալահասի (մայրաքաղաք) - 137 հազար, Ջեքսոնվիլ - 794 հազար, Մայամի - 365 հազար, Տամպա - 285 հազար

Աշխարհագրական դիրք

Ֆլորիդան հյուսիսից սահմանակից է Ալաբամայի և Ջորջիայի հետ։ Թերակղզու սահմանը անցնում է ափային գծով, հարավում նաև ընդգրկում է Ֆլորիդա֊Քիսի կղզիները։ Թերակղզու և Ֆլորիդա֊Քիս կղզեխմբի միջև ընկած է Ֆլորիդական ծովածոցը։ Հարավում ողողվում է Ֆլորիդական ծովածոցով, արևմուտքում՝ Մեքսիկական, իսկ արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսով։

Ֆլորիդա նահանգի մեծ մասը ընկած է նույնանուն թերակղզում, որը գտնվում է Մեքսիկական ծովածոցի, Ատլանտյան օվկիանոսի և Ֆլորիդական նեղուցի միջև։ Ամռանը այստեղ գործում է GMT-4 ժամային գոտին, ձմռանը՝ GMT-5:

Բնակչություն

1920 թվականին Ֆլորիդան դարձավ ԱՄՆ-ի ամենահաջող և ամենաարագ զարգացող նահանգներից մեկը։ 1920-1990 թվականներին բնակչությունն աճեց 13 անգամ։ 2013 թվականի մարդահամարի տվյալներով նահանգում ապրում է 19 552 860 մարդ։ Բնակչության խտությունը հավասարաչափ բաշխված չի։ Բնակչության մոտ 85% ապրում է խոշոր քաղաքներում կամ ծովափներում։ Թերակղզու կենտրոնական և հյուսիսարևմտյան շրջաններում նույնպես բնակչությունը շատ է. այնտեղ մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Իսկ Ֆլորիդայի հարավային շրջանների բնակավայրերը փաստացի գրեթե անբնակ են։

Կլիմա

Ֆլորիդան ներկայացնում է 2 կլիմայական գոտի։ Հյուսիսային Ֆլորիդայում կլիման խոնավ է, հարավայինում՝ օվկիանոսային։ Ձմռանը հարավային Ֆլորիդայում (Մայամիում) զարգացած է տուրիզմը՝ տաք կլիմայի շնորհիվ։

Հյուսիսային և Կենտրոնական Ֆլորիդան տարվա ընթացքում ստանում են 2400-2800 ժամ արևային լույս, հարավայինը՝ 2800-3200:

Ամռանը միջին ջերմաստիճանը կազմում է սկսած 26°С՝ հյուսիսում մինչև 28°С՝ հարավում, ձմեռայինը՝ սկսած 12°С հյուսիսում մինչև 20°С հարավում։ Ամռանը ջերմաստիճանը հազվադեպ անցնում է 38°С:

Ֆլորիդայի կլիման անվանում են ամենաթանկ և ամենակարևոր «բնական ռեսուրսը»։ Հենց կլիմայի շնորհիվ այդ տեղը տարվա ընթացքում հետաքրքրում է միլիոնից ավել զբոսաշրջիկների։ Ձմռանը իհարկե օտարերկրացիները ավելի շատ են։

Դեմոգրաֆիա

Տարի Թվաքանակ
1910 752 619 [3]
1920 968 470
1930 1 468 211
Տարի Թվաքանակ
1940 1 897 414
1950 2 771 305
1960 4 951 560
Տարի Թվաքանակ
1970 6 789 443
1980 9 746 324
1990 12 937 926
Տարի Թվաքանակ
2000 15 982 378
2010 18 801 310
2015 20 271 272 [4]

1990 թվականի մարդահամարի համաձայն, Ֆլորիդայի բնակչության ցեղերի տոկոսային թիվը հետևյալն էր`

  • 70,2 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
  • 13,6 սևամորթներ
  • 12,8 լատինոամերիկացիներ
  • 1,2 ասիացիներ
  • 0,3 հնդկացիներ


Համաձայն 2000 թ. մարդահամարի, Ֆլորիդայի բնակչության ցեղերի տոկոսային թիվը հետևյալն էր`

  • 66,4 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
  • 16,8 լատինոամերիկացիներ
  • 14,5 սևամորթներ
  • 2,0 ասիացիներ
  • 0,3 հնդկացիներ

2007 թվականի արդյունքները

  • 61,5 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
  • 20,5 լատինոամերիկացիներ
  • 15,2 սևամորթներ
  • 2,5 ասիացիներ
  • 0,3 հնդկացիներ

2010 թվականի ցանկը

  • 57,9 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
  • 22,5 լատինոամերիկացիներ
  • 16,0 սևամորթներ
  • 2,4 ասիացիներ
  • 0,4 հնդկացիներ


Քաղաքներ

Города с количеством жителей выше 80 тысяч
2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ
Ջեքսոնվիլլ 777,7 Կլիրուոտեր 108,6
Մայամի 379,7 Միրամար 101,5
Թամպա 321,8 Մայամի-Գարդենս 100,9
Սենկտ-Պետերբուրգ 249,1 Վեստ-Պալմ-Բիչ 95,3
Հայալիա 224,5 Սանրայզ 90,2
Օրլանդո 205,6 Մայամի-Բիչ 89,1
Ֆորտ-Լոդերդեյլ 164,6 Պոմպանո-Բիչ 88,9
Թալլահասսի 156,6 Պալմ-Բեյ 88,8
Պեմբրոկ-Փայնս 150,1 Լեյքլենդ 88,4
Հոլլիվուդ 144,5 Սփրինգ-Հիլլ 86,0 (2003)
Կորալ-Սփրինգս 128,4 Պլանթեյշն 85,5
Քեյփ-Կորալ 128,0 Բրանդոն 85,0 (2003)
Փորթ-Սենթ-Լուսի 118,4 Դեյվի 82,6
Գեյնսվիլլ 108,9

Քույր-շրջաններ

Ծանոթագրություններ

Տես նաև

Արտաքին հղումներ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիդա» հոդվածին։