Հարավային Դակոտա
Հարավային Դակոտա անգլ.՝ South Dakota | ||||
---|---|---|---|---|
| ||||
Երկիր | ![]() | |||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Պիեռ | |||
Ամենաբարձր կետ | Black Elk Peak? | |||
ԲԾՄ | 670 մետր | |||
Օրենսդրական մարմին | South Dakota Legislature? | |||
Դատական մարմին | South Dakota Supreme Court? | |||
Միության մուտք | նոյեմբերի 2, 1889 (40-րդ) | |||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||
Բնակչություն | ▲858 469 մարդ (2015)[1] (46 տեղ) | |||
Տարածք | 199 729 ± 0 կմ² (17 տեղ) | |||
![]() | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 2, 1889 թ. | |||
Սահմանակցում է | Հյուսիսային Դակոտա, Մոնտանա, Մինեսոտա, Այովա, Նեբրասկա և Վայոմինգ | |||
Ժամային գոտի | UTC-6, Կենտրոնական ժամային գոտի, Լեռնային ժամային գոտի և Ամերիկա/Չիկագո | |||
Հապավում | SD, S. Dak. և S.D. | |||
Փոխարինեց | Dakota Territory? | |||
ISO 3166-2 կոդ | US-SD | |||
Անվանված է | դակոտա | |||
Մականուն | The Mount Rushmore State[2] | |||
Միության մուտք | նոյեմբերի 2, 1889 (40-րդ) | |||
sd.gov(անգլ.) |
Հարավային Դակոտա (անգլերեն՝ South Dakota), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսային մասում։ Անվանվել է ի պատիվ հնդկացիական Լակոտա և Դակոտա (Սիու) ցեղերի: Հարավային Դակոտան նահանգի կարգավիճակ է ստացել 1889 թվականի նոյեմբերի 2-ին (Հյուսիսային դակոտայի հետ միաժամանակ): Նահանգի մայրաքաղաքը Պիեռ քաղաքն է, խոշորագույն քաղաքը` Սու-Ֆոելսը:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Դակոտան գտնվում է Միացյալ Նահանգների հյուսիսային մասում: Նահանգի տարածքը կազմում է 199 905 կմ²: Հարավային Դակոտայի հյուսիսային մասը սահմանակից է Հյուսիսային Դակոտային, արևելքից սահմանակից է Միննեստոտային և Այովային, հարավից սահմանակից է Նեբրասկային, արևմուտքից`Վայոմինգին և Մոնտանային:
Շրջաններ և երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Դակոտան ունի երեք տարածաշրջան՝ Իսթ Ռիվեր (Eastriver), Վեսթ Ռիվեր (Westriver) և Բլեյք-Հիլս («Սև բլուրներ»): Միսսուրի գետը որպես սահման ծառայում է Հարավային Դակոտայի համար ոչ միայն աշխարհագրորեն, այլև սոցիալական և քաղաքական առումներով: Աշխարհագրորեն Բլեյք-Հիլսը զգալիորեն տարբերվում է Հարավային Դակոտայի մյուս տարածաշրջաններից:
Արևելյան մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Դակոտան բնութագրվում է հորդառատ անձրևներով և ունի հարթ տեղանք: Կան մի քանի փոքր երկրաբանական շրջաններ՝ Քոթո-Դե-Փրերի տափաստանային շրջանը, Թիլևե հարթավայրային հատվածը, և Ջեյմս գետի գետահովիտը: Քոթո-Դե-Փրերի տափաստանային սարահարթը արևելքում սահմանափակվում է Մինեսոտա գետի հովտով, իսկ արևմուտքում Ջեյմս գետի ջրավազանով: Թիլևե հարթավայրային տարածքում կան բլուրներ և բերրի հողեր, որը գտնվում է Հարավային Դակոտայի հարավարևելյան մասում: Հարավային Դակոտայի արևելյան մեծ մասը ձևավորվել է որոշակի շերտերով, Փլեյստոսենյան դարաշրջանում մոտ 2 միլիոն տարի առաջ: Ավելի երիտասարդ շերտերը հանգեցրել են Բլրի և Թիլ (կավային հողի) սարցադաշտային ձևավորումների ստեղծմանը:
Արևմտյան մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավայի Դակոտան զբաղեցնում է մեծ հարթավայր: Դեպի արևմուտք Միսսուրի գետի հովիտը ավելի չորային է և տարածքը ավելի լեռնոտ, այն կազմված է հարթավայրերից, որտեղ զառիթափ լեռները անջատվում են կիրճերով: Հարավում` Բլեյք-Հիլսի արևմուտքում գտնվում է Բեդլենդսը: Այս տարածքի ռելիեֆի ձևավորման վրա մեծապես ազդել են էրոզիաները, այս տարածքը ժամանակին ծածկող ծանծաղ ծովի հատակին ձևավորված նստվածքները և հրաբխային ակտիվությունը:
Բլեյք Հիլս[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն գտնվում է Հարավային Դակոտայի հարավարևմտյան մասում, որտեղ ցածր լեռների զանգվածը զբաղեցնում է 16.000 կմ²: Նրանց Բարձրությունը տատնվում է 600-ից մինչև 1200 մետրը: Հարավային Դակոտայի ամենաբարձր կետը Հարնի-Պիկն է (ծովի մակարդակից 2207 մ): Բլեյք-Հիլսի միջուկում դոկեմբրենյան նստվածքի տարիքը կազմում է 2 միլիարդ տարեկան, իսկ նրանց արտաքին օղակաձև մասը ձևավորվել է Պալեոզոյան դարաշրջանում՝ 540-250 մլն տարի առաջ: Այդ տարածքը, որտեղ բնորոշ են կրաքարային ժայռերը, եղել է հնագույն ծովի ափ:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Դակոտայի կլիման մայրցամաքային է և կան չորային եղանակներ: Ձմռանը ցուրտ է և չոր, ամռանը սաստիկ տաք և խոնավ: Ամռանը միջին առավելագույն ջերմաստիճանը կազմում է 32 °C, իսկ գիշերը ջերմաստիճանը հասնում է 15 °C-ի: Ձմռանը նահանգի շատ մասերում ցուրտ է։ Հունվարին միջին ջերմաստիճանը հասնում է -12 °C-ի: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել 2006 թվականի հուլիսի 15-ին (49 °C), ամենացածրը՝ 1936 թվականի փետրվարի 17-ին (-50 °C):
Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 381 մմ, նահանգի արևմտյան չորային մասում կազմում է 635 մմ, որտեղ ավելի խոնավ է, քան արևելքում: Իսկ ամռանը հաճախակի լինում են փոթորիկներ և ուժեղ քամիներ, ինչպես նաև ամպրոպ և կարկուտ: Նահանգի արևելյան մասում լինում են, այսպես կոչված, Ալլեյո տոռնադոներ, որոնցից նահանգում տարեկան գրանցվում է 30 տոռնադո: Ձմռանը հաճախակի լինում են փոթորիկներ և ձնաբքեր:
Հիդրոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միսսուրին Հարավային Դակոտայի գլխավոր գետն է։ Այն հոսում է նահանգի հյուսիսից դեպի հարավ: Միսսուրիի ամբարտակները բաժանվում են չորս ջրամբարների` Օահեն (մեծությամբ չորրորդ արհեստական ջրամբարն է Միացյալ Նահանգներում), Շարփը, Լուիս-ընդ-Քլարքը, ինչպես նաև Ֆրանսիս-Քեյսը:
Միսսուրի գետի վրա գտնվող ՀԷԿ-ի միջոցով է առաջանում նահանգի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի կեսը: Նահանգի արևելյան մասում կան բնական լճեր, որոնք առաջացել են սառցադաշտային դարաշրջանի ընթացքում: Մյուս նշանակալի գետերից են Ջեյմս Շայեն, Բիգ-Սու և Ուայթ-Ռիվեր գետերը: Այս գետերի մեծ մասը պատկանում են Միսսուրի գետի ավազանին:
Ֆլորա և Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Դակոտայի մեծ մասը (բացառությամբ Բլեյք-Հիլսի) ծածկված է խոտաբույսերով, հացահատիկներով և սեփականություն հանդիսացող խոտհարքներով: Հովիտներում կան տերևաթափ ծառեր` բարդի, ուռի և թղի:
Այստեղ բնակվող կաթնասուններից են` բիզոնները, եղջերուները, կոյոտները, փրեյրիները և շները: Չինաստանից ներկրված սովորական փասիանները (նահանգային նշանակություն ունեցող թռչուն) հարմարվել են նաև: Միսսուրի գետի մոտ կան նաև սպիտակագլուխ արծիվներ: Գետերում և լճերում հայտնաբերվել են տարբեր ձկնատեսակներ` Կարպեր, գայլաձկներ և այլն: Միսսուրի գետում հայտնաբերվել են նախապատմական ձկնատեսակներ:
Բլեյք-Հիլսի ֆլորան և ֆաունան առանձնապես տարբերվում է իր տափաստաններով: Սոճիներով և եղևնիներով ծածկված լեռներում ապրում են եղնիկներ, քարայծեր, անտառային և լեռնային առյուծներ, իսկ գետերում և լճերում՝ կարմրախայտեր:
Ազգային պարկերի և հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Դակոտայում կան մի քանի տարածքներ, որոնք գտնվում է ԱՄՆ-ի ազգային պարկի դաշնային ծառայության հսկողության տակ: Նահանգի հարավարևմտյան մասում կան երկու ազգային պարկեր: Առաջին ազգային պարկը հիմնադրվել է 1925 թվականին Բլեյք-Հիլսում, իսկ երկրորդը՝ քարանձավային ընդարձակ ցանց է: 1978 թվականին Բեդլենդսում հիմնադրվել է ազգային պարկ, որի լանդշաֆտներում գտնվող բարձր գագաթները ենթարկվել են էրոզիայի, որոնք շրջապատված են տափաստաններով:
1925 թվականին Բլեյք-Հիլսում ստեղծվել է Ռաշմոր լեռան ազգային հուշարձանը: Այն մի հսկա քանդակ է, որն ունի 18.6 մետր բարձրություն։ Այստեղ քանդակված են ԱՄՆ 4 նախագահների գլուխները։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Դակոտայի այժմյան տարածքը բնակեցվել է առնվազն մի քանի հազար տարի առաջ: Նրա առաջին բնակիչները եղել են պալեոհնդկացիները, որոնք ապրել են որսորդության և բերքահավաքի միջոցով, սակայն մոտավորապես մ․թ․ա․ 5000 թվականին նրանք անհետացել են Հարավային Դակոտայից: Մ. թ. ա. 800- 500 թվականներին այնտեղ ապրել են կիսաքոչվոր ցեղեր, որոնք կոչվել են «Ճանապարհային շինարարներ», և նրանք ապրել են Հարավային Դակոտայի կենտրոնական և արևելյան մասերում: 16-րդ դարի սկզբին կային այսպես կոչված Կրոու-Կրիկ ցեղերը, որոնք ոչնչացվել են միջցեղային պատերազմի ընթացքում։ Այդ ժամանակ սպանվել են հարյուրավոր երեխաներ, կանայք և տղամարդիկ:
Մոտ 1500 թվականին Արիկարա կոչվող ցեղերը բնակություն են հաստատել Միսսուրի գետի հովտում: Առաջին եվրոպացիները, ովքեր հասել են Հարավային Դակոտա 1743 թվականին, եղել են ֆրանսիական Լա Վերեդրի արշավախմբի անդամները, որից հետո տարածքը դարձել ֆրանսիական՝ դառնալով Նոր Ֆրանսիա գաղութի մի մաս:
1861 թվականինն ԱՄՆ-ի կառավարությունը ստեղծեց Դակոտա տարածքը, որի մեջ մտնում էր Հարավային և Հյուսիսային Դակոտաները, Մոնտանան և Վայոմինգը: Եվրոպայից արտագաղթածների թիվը արևելյան ափին արագորեն ավելանում էր, հատկապես երբ 1873 թվականին կառուցվեց Յանկտոնի երկաթգիծը:
1874 թվականին Քասթեր ռազմական արշավախումբը Բլեյք-Հիլսում հայտնաբերեց ոսկի, որից հետո հանքագործները ապօրինաբար Լակոտա ցեղի կողմից խոստացված վայրով ներխուժեցին տարածք, որպես Մեծ Սիոքսի անդամներ: Քանի որ ԱՄՆ-ի կառավարությունը սպիտակամորթների մուտքը չդադարացրեց դեպի տարածք, հնդկացիները սկսեցին ռազմական գործողություններ, որը ավարտվեց Սիոքսի պարտությամբ` տարածքը մեծ վերապահումներով բաժանելով հինգ մասի: Սակայն Սիոքս հնդկացիները շարունակեցին դիմանդրել պարտադրված վերաբնակեցման դեմ մինչև 1890 թվականը, որի ժամանակ էլ եղավ վերջին խոշոր հակամարտությունը նրանց և ԱՄՆ-ի բանակի միջև, ինչը հայտնի է որպես Վունդեդ-Նիի կոտորած:
1930-ական թվականներին գոյություն ուներ տեխնածին (լայնածավալ գյուղատնտեսության և հողի դեգրադացիայի) և բնական (երաշտի) գործոնների համադրություն, որը առաջացրել է մի երևույթ` այսպես կոչված փոշու կաթսա: Մի շարք աղետալի փոշու փոթորիկներ հանգեցրել են 80%-ի հասնող հողի զանգվածների հսկայական կուտակումներ, որը ամբողջությամբ ոչնչացրել է պրերիաները և մասամբ ոչնչացրել է բերքը: Այս երևույթը Մեծ դեպրեսիայի պատճառ է դարձել և Հարավային Դակոտայում հանգեցրել է արտագաղթի: 1930-ից 1940 թվականներին նահանգի բնակչությունը նվազել է 7%-ով:
Տնտեսության կայունացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ներգրավվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, որը պահանջում էր գյուղատնտեսության և արդյունաբաերության մոբիլիզացիա: Միսսուրի գետի վրա կառուցվել է վեց խոշոր ամբարներ, որոնցից չորսը Հարավային Դակոտայում: Այն տեղադրվել է ջրհեղեղներից պաշտպանվելու, Հիդրոէլեկտրակայանի համար, ինչպես նաև ավելացրել է հանգստի հնարավորությունները:
Հաջորդ տարիներին Հարավային Դակոտայում եղավ գյուղատնտեսական ուղղվածությունը դեպի ավելի մեծ դիվերսիֆիկացիայի վերափոխումը: Սկսած 1960-ականներից, երբ միջպետական մայրուղիների ցանցը ավելի հասանելի եղավ Բլեյք-Հիլսի տեսարժան վայրերին, արագորեն սկսեց զարգանալ զբոսաշրջությունը և 1981 թվականից սկսեց բարձրանալ ֆինանսական հատվածի աճը:
Ժողովուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Հարավային Դակոտայի բնակչությունը կազմել է 844,877 մարդ: Համեմատելով 2010 թվականի մարդահամարի տվյալների հետ նահանգի բնակչությունը աճել է 3,8% -ով:
65.7%-ը ծնվել է Հարավ Դակոտաում, 31.4% -ը՝ ԱՄՆ այլ նահանգներում, 0.6% -ը` Պուերտո Ռիկոյում, և 2.3%-ը այն մարդիկ են, որոնց ծնողները ունեն ամերիկյան քաղաքացիություն, սակայն ծնվել են այլ երկրներում:
7.3% -ը գտնվում են այդտեղ դեռ 5 տարին չլրացած, 24% -ը դեռ 18 տարին չլրացած, իսկ 14,3% -ը 65 տարեկան և ավելի բարձր տարիքի: Կանանց համամասնությունը կազմում է մոտ` 50.2%:
Ռասայական կազմում 84.7% -ը սպիտակամորթներ են, 8,5 %-ը՝ ամերիկյան հնդկացիներ, 2.7%-ը՝ լատինոամերիկացիներ, 1.2%-ը՝ աֆրոամերիկացիներ, 0.9%-ը՝ ասիացիներ, 1.8%-ը՝ երկու կամ ավելի ցեղերի ներկայացուցիչներ:
Հնդկացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկացիների քանակով Հարավային Դակոտան զբաղեցնում է երրորդ տեղը ԱՄՆ-ում: Այնտեղ բնակվող հնդկացի ցեղերն են` Լակոտան, Նակոտան և Դակոտան (նրանք բոլորը պատկանում են Սիոքսին): Նրանք մեծամասնություն են կազմում որոշ թաղամասերում, և նահանգի մի քանի շրջաններում, որտեղ ամբողջությամբ տեղակայված են հնդկացիական խմբերը:
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բողոքականներ (61%)
- Լյութերականներ (27%)
- Մեթոդիստներ (12%)
- Բապտիստներ (4%)
- Պրեսբիտերեկաններ (4%)
- Այլ բողոքականներ (6%)
- Արտաեկեղեցական քրիստոնյաներ (7%)
- Կաթոլիկներ (25%)
- Ոչ կրոնականներ (8%)
- Այլ կրոններ (3%)
- Հրաժարվել է պատասխանել (2%)
Հարավային Դակոտայի կրոնական կյանքում գերակշռոււմ է երկու դավանանք՝ լյութերական (հիմնականում ներկայացվում են Սկանդինավյան ներգաղթյալների ժառանգները) և կաթոլիկ: 2000 թվականին, կաթոլիկ համայնքը կազմել է 181 434 մարդ, իսկ Ավետարանական Լյութերական եկեղեցին կազմել է 121 871 մարդ: Հարավային Դակոտան բաժանված է երկու կաթոլիկ թեմերի՝ Հռոմեական կաթոլիկ Սիոքս Ֆոլս թեմը և Ռափիդ-Սիթի թեմը, որոնց միջև սահման է հանդիսանում Միսսուրի գետը:
Հանցագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին 14,854 հանցագործություն գրանցվել է Հարավային Դակոտայում, այդ թվում `26 սպանություն: Նահանգում թույլատրվում է մահապատիժը:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համախառն ներքին արդյունքը Հարավային Դակոտայում 2010 թվականի տվյալներով կազմել 39.8 միլիարդ դոլար: Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը ` 38,865 դոլար է (25-րդ տեղում է Միացյալ Նահանգներում): Բնակաչության 12.5% -ը ապրում է աղքատության մեջ: Գործազրկության մակարդակը կազմում է 4.7%:
Տնտեսության հիմնական ճյուղը ծառայությունների ոլորտն է, որն ներառում է մանրածախ առևտրի, ֆինանսների և առողջապահական ոլորտները: Տնտեսության կարևոր հատվածներից է նաև կառավարական ծախսերը, որը կազմում է համախառն ներքի արտադրանքի ավելի քան 10%-ը: Ռազմաօդային ուժեր բազա «Էլիսորտը» գտնվում է 16 կմ հեռավորության վրա՝ Րափիդ-Սիթիում, որը երկրորդ ամենամեծ պետական գործատուն է: Գյուղատնտեսությունը պատմականորեն եղել է նահանգի տնտեսության ամենակարևոր հատվածը, չնայած այլ ոլորտների արագ զարգացմանը, վերջին տասնամյակում, գյուղատնտեսությունը դեռ պահպանում է իր դիրքերը, հատկապես գյուղական վայրերում: Մսի արդյունաբերության և արտադրության զարգացումը էթիլային է (Հարավային Դակոտան Միացյալ Նահանգներում էթանոլի վեցերորդ խոշորագույն արտադրողն է):
Զբոսաշրջությունը կարևոր դեր ունի տնտեսության մեջ: Ամեն տարի նահանգ այցելում են մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնց գրավում ազգային պարկերը և տեսարժան վայրերը, (ինչպես, օրինակ, Ռաշմոր լեռը) [3]:
Էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միսսուրի գետի խոշոր ՀԷԿ-երը տալիս են Հարավային Դակոտայի սպառվող էներգիայի 45%-ը: Ջերմային էլեկտրակայանների հաշվեկշռի մեջ մտնում է գործող փայտածուխը (47%), բնական գազը (5%), և նավթը (1%): Վերականգնվող էներգիայի աղբյուրները, ինչպիսիք են քամու էներգիայն, բաժին է ընկնում էներգիայի արտադրության 2%-ը: Էլեկտրաէներգիայի սպառումը ամեն տարի աճում է 2%-ով:
Հարավային Դակոտան մեկն է այն նահանգներից, որը խոստումնալից է քամու էներգիայի զարգացման համար:
Հանքային ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլեյք-Հիլսի լեռներում է տեղակայված Հոումսթեյք ոսկու հանքը, որը 2002 թվականին եղել է Միացյալ Նահանգների երկրորդ ամենամեծ հանքը, Հարավային Դակոտայում իրականացվում է քարհանքում` քարի, ավազի և մանրախիճի ձևավորում: Կան ածխի և ուրանի շագանակագույն պաշարներ, ինչպես նաև նավթի և բնական գազի փոքր պահուստներ:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջպետական մայրուղիների տարածքով անցնող ընդհանուր երկարությունը `Հարավային Դակոտայում կազմում է 1092 կմ: Երկու հիմնական ճանապարհները անցնում է պետության, I-90-ը (նահանգի հարավային մասում վարում են արևելք-արևմուտք երկայնքով) և I-29-ը (Հարավային Դակոտայի արևելյան մասում վարում են հյուսիսից հարավ երկայնքով):
XIX դարի կեսին երկաթուղային տրանսպորտը Հարավային Դակոտաի տրանսպորտային համակարգում խաղում էր շատ կարևոր դեր: 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում նահանգում կառուցվել են 7110 կմ երկարություն ունեցող երկաթգծեր, բայց այսօր դեռևս օգտագործվում է միայն 2 960 կմ-ը: Հարավային Դակոտայի ամենախոշոր երկաթուղին` BNSF Railway-ն է:
Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սու-Ֆոլսը Հարավային Դակոտայի ամենամեծ քաղաքն է, բնակչությունը կազմում է 158 000 մարդ (ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 238 000): Քաղաքը հիմնադրվել է 1856 թվականին և գտնվում է նահանգի հարավ-արևելքում: Տնտեսական ոլորտում առավել կարևոր է մանրածախ առևտուրը, ֆինանսները և առողջապահությունը:
Ռափիդ-Սիթին երկրորդ խտաբնակ քաղաքն է (ագլոմերացիան կազմում է 125 000 մարդ): Այն հիմնադրվել է 1876 թվականին և գտնվում է Բլեյք-Հիլս տարածաշրջանի արևելյան սահմանին: Ռափիդ-Սիթիի տնտեսությունը հիմնված է զբոսաշրջության և ВВС «Էլլսվորթ» ծառայության բազայի վրա:
Աբերդինը նահանգի երրորդ քաղաքն է, բնակչությունը կազմում է 25 000 մարդ (ագլոմերացիան կազմում է 39 000 մարդ): Քաղաքը գտնվում է նահանգի հյուսիսարևելյան մասում և հիմնադրվել է 1881 թվականին:
Նահանգի յոթ խոշոր քաղաքներն են` Ուոթերթաունը (20 350), Բրուքինգզը (20 184), Միթչելլը (14 747), Պիեռը (14 072), Յանքթոնը (14 072), Գուրոնը (11 281), Վերմիլլոնը (10 417): Պիեռը նահանգի մայրաքաղաքն է։ Բրուքինգզում և Վերմիլլոնում են գտնվում Հարավային Դակոտայի հիմնական համալսարանները: Տասը խոշոր քաղաքներից միայն Րափիդ-Սիթին է գտնվում Միսսուրի գետի արևմուտքում:
Քաղաքականություն և իշխանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես ԱՄՆ-ը մյուս նահանգներում, Հարավային Դակոտայում նույնպես քաղաքական համակարգը բաժանվում է օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի: Պետական իշխանության կառուցվածքը ամրագրված է Հարավային Դակոտայի սահմանադրության մեջ: Օրենքները կարող են փոփոխվել է օրենսդիր մարմնի երկու պալատներում՝ ձայների մեծամասնությամբ:
Հարավային Դակոտայի նահանգապետը հանդիսանում է գործադիր իշխանության գլուխը: Սահմանադրության համաձայն նա իրավունք ունի օրենքներ հաստատել, ինչպես նաև կարող է արգելք դնել օրենսդիրի որոշումների վրա: Նահանգապետը կազմում է Հարավային Դակոտայի ազգային գվարդիայի մի մասը և ձևավորում է կաբինետ: Նա իրավունք ունի մեղմելու դատարանի դատավճիռները և կարող է ներում շնորհել դատապարտյալներին: Նահանգապետը ընտրվում է 4 տարի ժամկետով և կարող է ընտրվել, ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:
Նահանգի օրենսդիր մարմինը հանդիսանում է սենատը, որը կազմված է 35 անդամներից և ներկայացուցիչների պալատից (70 մարդ): Հարավային Դակոտաան բաժանված է 35 ընտրական շրջանների, որոնցից յուրաքանչյուրը ընտրում է երկու անդամ ներկայացուցիչների պալատից և մեկ անդամ սենատից:
Քաղաքական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Դակոտան համարվում է ավանդապաշտ, պահպանողական, հանրապետական նահանգ: Նահանգապետի վերջին ութ ընտրություններում անընդմեջ հաղթել է հանրապետական թեկնածուն: Վերջին տարիներին հնդկացիները ծավալել են քաղաքական զգալի գործունեություն՝ ընտրական համակարգի բոլոր մակարդակներում: Օրինակ 2002 թվականի ընտրություններում հնդկացիների ձայները թույլ տվեցին դեմոկրատ Թիմ Ջոնսոնին աննշան տարբերությամբ հաղթել ընտրություններում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիս-ամերիկյան միության նահանգ Դակոտա// Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- SD.gov – Պաշտոնական կայք
- Photos of South Dakota — Terra Galleria
- South Dakota Profile
- Pictures of the Dakotas: Badlands and Theodore Roosevelt National Parks
- Հարավային Դակոտայի երկրաբանությունը
- Հարավային Դակոտայի անտառային ռեսուրսներ
|
|