Հայաստանի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀՀ զինանշանից)
Jump to navigation Jump to search
Հայաստանի զինանշան
Coat of arms of Armenia.svg
Մանրամասնություններ
ԿրիչՀայաստան
Հաստատված1992 ապրիլի 19
ՎահանԱրարատ
Bagratuni flag.svgԲագրատունիներ
Standard of the Arshakuni Arsacid dynasty.svgԱրշակունիներ
Standard of the Artaxiad dynasty.svgԱրտաշեսյաններ
FlagKilikia.svgՌուբինյաններ
ՎահանաբռնիչներԱռյուծ և արծիվ
ՀիմքՀացահատիկ, փետուր, շղթա, սուր, ժապավեն
Այլ տարրերՊատկերված է Արարատ լեռը Նոյի տապանով
Վաղ տարբերակներ1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՕգտագործումՏարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա
Զինանշանի հեղինակԱլեքսանդր Թամանյան
ՆկարիչՀակոբ Կոջոյան
զինանշան
Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն

Հայաստանի զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Հայաստանի պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]