ՀԽՍՀ զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՀԽՍՀ զինանշան
Emblem of the Armenian SSR.svg
Մանրամասնություններ

ՀԽՍՀ զինանշան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական խորհրդանիշ։ Հիմնվել է ԽՍՀՄ պետական զինանշանի վրա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ պետական զինանշանի վրա պատկերված են Մեծ և Փոքր Մասիսները, վերևում՝ հնգաթև աստղի վրա, մուրճն ու մանգաղն են՝ շրջապատված ճառագայթներով։ Լեռան ստորոտին պատկերված է խաղողի թուփ՝ վազերով և տերևներով, աջից և ձախից՝ ցորենի հասկեր։ Զինանշանի շուրջը՝ առանձին դաշտում, հայերեն գրված է «Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն»։ Ներքևում կարմիր ֆոնի վրա հայերեն և ռուսերեն գրված է՝ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականի փետրվարի 2-ին Հայաստանի խորհուրդների առաջին համագումարի ժամանակ ընդունված Սահմանադրությունը հաստատեց Հայաստանի զինանշանի նկարագրությունը։ Զինանշանի նկարի հեղինակներն են Մարտիրոս Սարյանը և Հակոբ Կոջոյանը։

Գոյություն ունի դիվանագիտական ապոկրիֆ, ըստ որի՝ Թուրքիան իբրև բողոք է հայտնել, թե ինչու է Հայաստանն իր զինանշանի վրա պատկերել այն լեռը, որն իրեն չի պատկանում։ Դրան ի պատասխան՝ արտաքին գործերի կոմիսար Գեորգի Չիչերինը պատասխանել է․ «Իսկ ինչու՞ է Թուրքիայի դրոշի վրա կիսալուսին պատկերված․ չէ՞ որ լուսինը ևս նրան չի պատկանում»[1][2]։

1922 թվականին զինանշանի վրա Հանրապետության անվանումը հայերեն հնչում էր որպես «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն»: 1927 թվականի ապրիլի 3-ին ՀԽՍՀ Խորհուրդների 5-րդ համագումարն ընդունեց Սահմանադրության նոր տարբերակը, ըստ որի՝ անվանափոխվեց «Հայկական ԽՍՀ», և այդ անվան հայերեն հապավումը ներառվեց ՀԽՍՀ զինանշանի մեջ՝ նախկինում գոյություն ունեցող լրիվ անվանման փոխարեն:

1937 թվականի մարտի 23-ին՝ Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) լուծարումից և ՀԽՍՀ-ի՝ ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկվելուց հետո, ՀԽՍՀ խորհուրդների իններրորդ արտակարգ համագումարում ընդունվեց նոր Սահմանադրություն: Զինանշանը որոշ փոխոխությունների ենթարկվեց․ ձիթապտղի ծաղկեպսակը փոխարինվեց հացահատկի հասկերով, նկարից հեռացվեցին ծագող արևի սկավառակը և դրա ճառագայթները, մուրճը և մանգաղը սկսեցին լուսավորել հնգաթև աստղով, զինանշանի շուրջը նշվեց «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն» հայերեն մակագրությունը, իսկ զինանշանի ներքևում՝ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» (հայերեն և ռուսերեն)։

1937-1940 թվականներին զինանշանի վրայի գրությունը հայերեն ընթերցվում էր որպես «Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»։ 1940 թվականին հայերեն «սովետական» և «հանրապետություն» հասկացությունները փոխվեցին։ Հանրապետության անվան նոր տարբերակը հնչում էր որպես «Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն»։ 1966 թվականից «հանրապետություն» բառը կրկին թարգմանվեց հին ձևով և մինչև ՀԽՍՀ-ի գոյության վերջը և նաև Հայաստանի Հանրապետության սկզբնական շրջանում զինանշանի վրա գրված էր «Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն»։

Հայկական ԽՍՀ Սահմանադրության 120-րդ հոդվածը հանրապետության զինանշանն այսպես է նկարագրել․

Aquote1.png Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության պետական զինանշանի վրա պատկերված են Մեծ և Փոքր Արարատները, վերևում՝ հնգաթև աստղի վրա, մուրճն ու մանգաղն են՝ շրջապատված ճառագայթներով։ Լեռան ստորոտին պատկերված է խաղողի թուփ՝ վազերով և տերևներով, աջից և ձախից՝ ցորենի հասկեր։ Զինանշանի շուրջը՝ առանձին դաշտում, հայերեն գրված է «Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն»։ Ներքևում կարմիր ֆոնի վրա հայերեն և ռուսերեն գրված է՝ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»։ Aquote2.png

1977 թվականի Սահմանադրության մեջ հստակեցվեց, որ զինանշանի վրայի ճառագայթներն արևի ճառագայթներ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Державні герби і прапори СРСР та союзних Раянських Соціалістичних республік: Комплект плакатів / Автор-упорядник В. І. Стадник, ред. Н. Г. Несин, худ. ред. Ю. Г. Їжакевич, тех. ред. С. М. Скуратова, кор. Н. М. Сидорова: Політвидав України, 1982.(ուկր.)
  • Юный художник, 1983, № 4, с. 15.