Դիսգեզիա
Դիսգեզիա | |
---|---|
Տեսակ | Նշան կամ ախտանիշ |
Հիվանդության ախտանշաններ | Մետաղական համ |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն |
ՀՄԴ-9 | 781.1 |
ՀՄԴ-10 | R43.2 |
Դիսգեզիա, հայտնի նաև որպես պարագեզիա, համի զգացողության խանգարում։ Դիսգեզիան հաճախ ասոցացվում է նաև ագեզիայի հետ, որը համի զգայության լիակատար բացակայություն է, և հիպոգեզիայի հետ, որը համի զգայության նվազում է[1]։
Համի կամ հոտի փոփոխությունը կարող է լինել որոշ հիվանդությունների երկրորդական ախտանիշ կամ հետևանք, որոշ դեպքերում՝ առաջնային ախտանիշ։ Համազգացողության խանգարման ախտորոշումը կարող է դժվար լինել, քանի որ համի զգացումը կապված է այլ զգայական համակարգերի աշխատանքի հետ։ Դիսգեզիայի առաջացման ընդհանուր պատճառները ներառում են քիմիաթերապիան, ալբուտերոլով ասթմայի բուժումը և ցինկի անբավարարությունը[2]։ Լյարդի հիվանդությունները, հիպոթիրեոզը և հազվադեպ դեպքերում ցնցման նոպաների որոշ տեսակներ կարող են նույնպես հանգեցնել դիսգեզիայի։ Տարբեր դեղամիջոցներ կարող են պատճառ լինել համի փոփոխության համար և հանգեցնել դիսգեզիայի։
Դիսգեզիայի առաջացնողների բազմազանության պատճառով կան բազմաթիվ հնարավոր բուժումներ, որոնք արդյունավետ են ախտանիշները թեթևացնելու կամ վերացնելու համար։ Դրանք ներառում են արհեստական թուքը, պիլոկարպինը, ցինկի հավելումները, ստացող դեղորայքային թերապիայի փոփոխությունները, ալֆա լիպոյաթթուն և այլն։
Ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միակ ախտանիշներն են համի փոփոխությունները, սովորաբար մետաղական համը և երբեմն տարօրինակ հոտի զգացումը[3]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմիոթերապիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսգեզիայի հիմնական պատճառը քաղցկեղի դեմ քիմիաթերապիան է։ Քիմիաթերապիան հաճախ առաջացնում է բերանի խոռոչի վնասում, մասնավորապես բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասում, բերանի խոռոչի վարակ և թքագեղձերի դիսֆունկցիայի։ Բերանի լորձաթաղանթի բորբոքումը հանգեցնում է խոցերի առաջացման[4]։ Առողջ մարդկանց մոտ, ընդհանուր առմամբ, բերանի խոռոչում ապրում է միկրոօրգանիզմների լայն տեսականի։ Այնուամենայնիվ, քիմիաթերապիան կարող է հանգեցնել ոչ պաթոգեն օրգանիզմների վիրուլենտության բարձրացման, ծանր վարակների առաջացման և թքի քանակի նվազման։ Բացի այդ, ճառագայթային թերապիա անցնող հիվանդների մոտ նույնպես թքագեղձերի հյուսվածքը վնասվում է[5]։ Թուքը համի մեխանիզմի առաջացման կարևոր բաղադրիչ է։ Թուքը փոխազդում է բերանի խոռոչի համընկալիչների հետ և պաշտպանում է դրանք[6]։ Այն միջնորդում է թթու և քաղցր համերի զգայության առաջացումը համապատասխանաբար բիկարբոնատ և գլուտամատ իոնների միջոցով[7]։ Աղի համը զգացվում է այն ժամանակ, երբ նատրիումի քլորիդի մակարդակը գերազանցում է թքի կոնցենտրացիային[7]։ Նշվում է, որ քիմիաթերապիա անցնող հիվանդների 50%-ն ունեցել է կամ դիսգեզիա կամ համի խանգարման մեկ այլ ձև[4]։ Դիսգեզիա առաջացնող քիմիաթերապևտիկ դեղորայքներից են ցիկլոֆոսֆամիդը, ցիսպլատինը, վիսմոդեգիբը[8] և էթոպոզիդը[4]։ Քիմիաթերապիայի հետևանքով առաջացած դիսգեզիայի ճշգրիտ մեխանիզմը հայտնի չէ[4]։
Համի ընկալիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզվի պտկիկների աշխատանքի խանգարումները կարող են հանգեցնել դիսգեզիայի։ Ճապոնիայի Նիհոն համալսարանի Մասահիդե Յասուդայի և Հիտոսի Տոմիտայի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում նկատվել է, որ համազգացողության խանգարում ունեցող հիվանդները սովորականից ավելի քիչ միկրոթարթիչներ ունեն։ Բացի այդ, փոքրանում են լեզվի պտկիկների բջիջների միջուկը և ցիտոպլազման։ Նրանց հայտնաբերումների հիման վրա դիսգեզիան միկրոթարթիչների կորստի և III տիպի ներբջջային վեզիկուլների քանակի նվազման արդյունք է․ սրանցից յուրաքանչյուրը կարող է ազդել համային զգայության վրա։ Գլխի և պարանոցի ճառագայթումը հանգեցնում է նաև համային զգայության ուղիների ուղղակիորեն ոչնչացման, չհաշված թքի արտազատման խանգարումները[9]։
Ցինկի անբավարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսգեզիայի մեկ այլ հիմնական պատճառներից է ցինկի անբավարարությունը։ Չնայած դիսգեզիայի մեջ ցինկի ճշգրիտ դերը դեռ անհայտ է, նշվել է, որ ցինկը մասամբ պատասխանատու է լեզվի պտկիկների վերականգնման և առաջացման համար։ Ցինկը ինչ-որ կերպ ուղղակիորեն կամ անուղղակիորեն փոխազդում է ածխածնի անհիդրազ VI-ի հետ՝ ազդելով գաստինի կոնցենտրացիայի վրա, որի առկայությունը կապակցված է համային պտկիկների առաջացման հետ[10]։ Հաղորդվել է նաև, որ ցինկով բուժվող հիվանդների մոտ նկատվում է թքի մեջ կալցիումի կոնցենտրացիայի աճ[10]։ Համի ընկալիչների պատշաճ աշխատանքի համար կարևոր է կալցիումական ընկալիչների նորմալ աշխատանքը[11]։ Ցինկը ալկալային ֆոսֆատազի կարևոր կոֆակտոր է և լեզվի պտկիկների թաղանթնային տարածությունում ամենատարածված ֆերմենտը. այն նաև հարականջային թքագեղձի արտադրած սպիտակուցային արտազատուկի բաղադրիչ է, որը կարևոր է համային պտկիկների բնականոն գործունեության զարգացման և պահպանման համար[11]։
Դեղորայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն նաև դեղերի լայն տեսականի, որոնք կարող են առաջացնել դիսգեզիա, ներառյալ զոպիկլոնը[12], H1 հակահիստամինայինները, ինչպիսիք են ազելաստինը և էմեդաստինը[13]։ Մոտավորապես 250 դեղամիջոց ազդում է համի զգացողության վրա, ներառյալ պաքսլովիդը․ այն օգտագործվում է COVID-19-ի բուժման համար[14]։
Նատրիումական խողովակները, որոնք գտնվում են համային պտկիկների թաղանթներում, կարող են արգելափակվել ամիլորիդով, իսկ հակապրոլիֆերատիվ դեղամիջոցները կարող են խանգարել նոր համային պտկիկների և թքի առաջացումը[14]։ Թուքը կարող է պարունակել դեղամիջոցի հետքեր, ինչը բերանում մետաղական համ է առաջացնում. այդ դեղորայնքներից են լիթիումի կարբոնատը և տետրացիկլինները[14]։ Սուլֆհիդրիլային խմբեր պարունակող պատրաստուկները, ներառյալ պենիցիլամինը և կապտոպրիլը, կարող են փոխազդել ցինկի հետ և առաջացնել ցինկի պակասություն[11]։ Պարզվել է, որ մետրոնիդազոլը և քլորհեքսիդինը փոխազդում են մետաղական իոնների հետ, որոնք կապված են բջջային թաղանթի հետ[15]։ Դեղամիջոցները, որոնք արգելափակում են ռենին–անգիոտենզին–ալդոստերոնային համակարգը, օրինակ՝ անգիոտենզին II ընկալիչների անտագոնիզմի միջոցով (ինչպես դա անում է էպրոզարտանը), կապված են դիսգեզիայի առաջացման հետ[16]։ Կան մի քանի հաղորդումներ այն դեպքերի մասին, որ կալցիումական խողովակերի արգելափակում առաջացնող դեղերը, որոնցից է ամլոդիպինը, նույնպես առաջացնում են դիսգեզիա՝ արգելափակելով կալցիումի նկատմամբ զգայուն համային պտկիկները[17]։
Հղիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղիության ընթացքում հորմոնների, մասնավորապես՝ էստրոգենի, մակարդակի փոփոխությունները կարող են ազդել համի զգացողության վրա[18]։ Ուսումնասիրությունը պարզել է, որ հղի կանանց 93 տոկոսը հայտնել է հղիության ընթացքում համազգացողության որոշակի փոփոխությունների մասին[18]։
Տարբեր պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քսերոստոմիան, որը հայտնի է նաև որպես չոր բերանի համախտանիշ, կարող է առաջացնել դիսգեզիա, քանի որ համի զգացողության համար անհրաժեշտ է թքի նորմալ արտահոսք և խտություն։ Լեզվաըմպանային նյարդի վնասումը կարող է հանգեցնել դիսգեզիայի[19]։ Բացի այդ, պոտենցիալ գործոններից կարող են լինել կամրջի, թալամուսի և միջին ուղեղի վնասվածքները, որոնք պատասխանատու են համային պտկիկների աշխատանքի կարգավորման համար[20]։ Կլինիկական ուսումնասիրության ընթացքում միզապարկի խցանում ունեցող հիվանդների 22%-ը նույնպես ունեցել է դիսգեզիա։ Խոչնդոտը վերացնելուց հետո հիվանդների 100%-ի մոտ դիտվել է ախտանիշների վերացում[20]։ Չնայած անհասկանալի է, թե ինչ կապ կա միզապարկի ֆունկցիայի թուլացման և դիսգեզիայի միջև, նկատվել է, որ միզուղիների համակարգի և համի զգացողության համար պատասխանատու տարածքները, որոնք գտնվում են կամրջում և ուղեղի կեղևում, միմյանց մոտ են[20]։
Դիսգեզիայի պատճառները հաճախ անհայտ են։ Որոշ գործոններ, ինչպիսիք են գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը, կապարով թունավորումը և շաքարային դիաբետը, կարող են նպաստել համազգացողության այս խանգարմանը[21]։ Մայրու ընկույզի փոքր քանակությունը, կարծես, ունակ է համի խանգարումներ առաջացնել, սակայն նույնպես անհայտ պատճառներով։ Որոշ թունաքիմիկատներ կարող են կործանարար ազդեցություն ունենալ բերանի համային պտկիկների և նյարդերի վրա։ Նման թունաքիմիկատները ներառում են քլորօրգանական միացություններ և կարբամատային թունաքիմիկատներ։ Ծայրամասային նյարդերի վնասումը, թմբկալարի վնասման հետ մեկտեղ, նույնպես առաջացնում է դիսգեզիա[21]։ Լարինգոսկոպիայի և տոնզիլեկտոմիայի վիրաբուժական միջամտության ռիսկը ներառում է նաև դիսգեզիա[21]։ Վառվող բերանի համախտանիշով հիվանդները, հիմնականում դաշտանադադարում գտնվող կանայք, նույնպես հաճախ նշում են դիսգեզիա[22]։
Նորմալ ֆունկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համի զգացումը հիմնված է բերանում մասնագիտացված համընկալող բջիջների կողմից քիմիական նյութերի հայտնաբերման վրա։ Բերանում, ըմպանում, կոկորդում և կերակրափողում կան համային պտկիկներ, որոնք փոխարինվում են յուրաքանչյուր տասը օրը մեկ։ Յուրաքանչյուր համային պտկիկ պարունակում է ընկալչային բջիջներ[21]։ Աֆերենտ նյարդերը կապվում են ընկալիչ բջիջների հետ՝ պտկիկի հիմքում[23]։ Մեկ համային պտկիկը նյարդավորվում է մի քանի աֆերենտ նյարդերի կողմից, մինչդեռ մեկ էֆերենտ նյարդադթելը զգացողություն է տանում մի քանի պտկիկից[24]։ Սնկաձև պտկիկներն առկա են լեզվի առաջային մասում, մինչդեռ խրամապատ և տերևանման պտկիկները գտնվում են լեզվի հետին մասում։ Թքագեղձերը պատասխանատու են պտկիկները թքով խոնավեցնելու համար[25]։
Յուրաքանչյուր համային պտկիկ բաղկացած է չորս տեսակի բջիջներից, որոնց թիվը տատանվում է 30-ից մինչև 80 բջիջ։ I տիպի բջիջները բարակ են, սովորաբար գտնվում են մնացած բջիջներից ծայրամասորեն։ Դրանք պարունակում են նաև մեծ քանակությամբ քրոմատին։ II տիպի բջիջներն ունեն դուրս ցցված միջուկներ և շատ ավելի քիչ քրոմատինով կորիզակներ, քան I տիպի բջիջները։ III տիպի բջիջներն ունեն բազմաթիվ միտոքոնդրիումներ և խոշոր վեզիկուլներ։ I, II և III տիպի բջիջները պարունակում են սինապսներ։ IV տիպի բջիջները սովորաբար տեղակայված են համի պտկիկների հետին մասերում։ Համի պտկիկի յուրաքանչյուր բջիջ ծայրերում վերջանում է միկրոթարթիչներով[9]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ, համազգայության խանգարումները դժվար է ախտորոշել և գնահատել։ Քանի որ համի զգայությունը անմիջականորեն կապված է հոտառության, սոմատոսենսոր (մարմնազգայական) համակարգի և ցավի ընկալման հետ (օրինակ՝ կծու կերակուրներ համտեսելիս), դժվար է ուսումնասիրել որևէ առանձին համակարգ[26]։ Բացի այդ, համի զգացողության դիսֆունկցիան՝ համեմատած հոտառության դիսֆունկցիայի հետ, հազվադեպ է հանդիպում[27]։
Դիսգեզիայի ախտորոշումը սկսվում է հիվանդի՝ թքարտադրության, կուլ տալու, ծամելու, բերանի խոռոչում ցավի զգացողության, նախորդող ականջի ինֆեկցիաների (հնարավոր լսողության կամ հավասարակշռության հետ կապված խնդիրների զուգակցմամբ), բերանի խոռոչի հիգիենայի և ստամոքսի հետ կապված խնդիրների վերաբերյալ հարցմամբ[28]։ Նախնական գնահատման ժամանակ հաշվի է առնվում նաև ուղեկցող հիվանդությունների հավանականությունը, ինչպիսիք են շաքարային դիաբետը, հիպոթիրեոզը կամ քաղցկեղը[28]։ Կատարվում է կլինիկական հետազոտություն, որը ներառում է լեզվի և բերանի խոռոչի մանրակրկիտ հետազոտություն։ Բացի այդ, ստուգվում է արտաքին լսողական անցուղին, քանի որ թմբկաթաղանթի վնասումները կարող են հանգեցնել դիսգեզիայի[28]։
Համազգացողության ստուգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսգեզիայի արտահայտվածության աստիճանի հետագա դասակարգման համար կարող է իրականացվել համի թեստավորում։ Կարելի է օգտագործել բնական կամ էլեկտրական խթաններ։ Տարածքային փորձարկման ժամանակ 20-ից 50 մկլ հեղուկ խթանիչ կաթեցվում է լեզվի առաջային կամ հետին հատվածում՝ օգտագործելով պիպետ, ներծծված ֆիլտրի թղթի սկավառակներ կամ բամբակյա խծուծներ[27]։ Ամբողջ բերանի խոռոչի ստուգման ժամանակ ներլցվում է փոքր քանակությամբ (2-10 մլ) լուծույթ, և հիվանդին խնդրում են դրանով ողողել բերանը[27]։
Սախարոզայի (քաղցր), կիտրոնաթթվի (թթու), նատրիումի քլորիդի (աղի) և քինինի կամ կոֆեինի (դառը) շեմի թեստերը հաճախ կատարվում են բնական խթանների միջոցով։ Առավել հաճախ օգտագործվող մեթոդներից մեկը «երեք կաթիլի թեստն» է[29]։ Այս թեստում առարկային տրվում է երեք կաթիլ հեղուկ։ Կաթիլներից մեկը պարունակում է համի խթանիչ, իսկ մյուս երկու կաթիլները՝ մաքուր ջուր[29]։ Որպես շեմ սահմանվում է այն կոնցենտրացիան, որի դեպքում հիվանդը երեք անգամ անընդմեջ ճիշտ է նույնացնում համը[29]։
Գերշեմային թեստերը, որոնք ապահովում են համի խթանիչների ինտենսիվությունը շեմի մակարդակից բարձր, օգտագործվում են գնահատելու հիվանդի կարողությունը՝ տարբերել համի տարբեր ինտենսիվությունները և գնահատելու գերշեմային համի կորստի մեծությունը։ Ուղղակի մասշտաբային թեստերը ցույց են տալիս տարբեր ինտենսիվության գրգռիչները տարբերելու ունակությունը և թույլ են գտալիս որոշել՝ արդյոք մեկ որակի (քաղցր) խթանն ավելի ուժեղ է, թե ավելի թույլ, քան մեկ այլ որակի (թթու) խթանը[30]։ Ուղղակի մասշտաբավորումը չի կարող օգտագործվել որոշելու համար, թե արդյոք համային խթանը ընկալվում է ոչ նորմալ մակարդակում։ Այս դեպքում օգտագործվում է մեծությունների համապատասխանեցում, ահսինքն, հիվանդին խնդրում են գնահատել համային խթանի և մեկ այլ զգայական համակարգի, օրինակ՝ ձայնընկալման, խթանի ինտենսիվությունը, նմանատիպ մասշտաբով[30]։ Օրինակ, Կոնեկտիկուտի քիմոսենսորային կլինիկական հետազոտությունների կենտրոնը հիվանդներին խնդրում է գնահատել նատրիումի քլորիդի, սախարոզայի, կիտրոնաթթվի և Քինին-HCl գրգռիչների ինտենսիվությունը, զուգահեռ՝ 1000 Հց հաճախականությամբ հնչյունների ծավալը[30]։
Այլ թեստերը ներառում են ընդհանուր համային նյութերի նույնականացում կամ տարբերակում։ Հաղորդվում է, որ լեզվի տեղային անզգայացումը օգտագործվում է որպես դիսգեզիայի ախտորոշման եղանակ, քանի որ ցույց է տրվել, որ այն ժամանակավորապես մեղմացնում է դիսգեզիայի ախտանիշները[27]։ Բացի լեզվի վրա քիմիական նյութերի ներմուծման վրա հիմնված մեթոդներից, հաճախ օգտագործվում է էլեկտրոգուստոմետր։ Այն հիմնված է ինդուկցված համային զգայություններ օգտագործելու վրա, որը ստանում են անոդային հաստատուն հոսանքի վրա։ Լիցքավորված մարտկոցի երկու բևեռներին դիպչելիս հիվանդները սովորաբար հայտնում են թթվային կամ մետաղական համազգայության մասին[31]։ Չնայած էլեկտրոգուստոմետրիան լայնորեն օգտագործվում է, էլեկտրական և քիմիական խթանումների միջև կորելյացիան թույլ է[32]։
Ախտորոշիչ գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ախտորոշիչ գործիքներ կարող են օգտագործվել դիսգեզիայի աստիճանը որոշելու համար։ Դրանք ներառում են էլեկտրոֆիզիոլոգիական և պարզ ռեֆլեքսային թեստերը, որոնք կիրառում են նյարդից դեպի ուղեղի ցողուն տանող ուղիների անկանոնությունները հայտնաբերելու համար։ Օրինակ, թարթման ռեֆլեքսը կարող է օգտագործվել եռվորյակ նյարդ–ուղեղի կամուրջի-դիմային նյարդ ուղու ամբողջականությունը գնահատելու համար, որը, ենթադրվում է, դեր ունի համազգացողության ֆունկցիայի մեջ[33]։
Կառուցվածքային պատկերումը սովորաբար օգտագործվում է համային ուղիների վնասվածքները ուսումնասիրելու համար։ Մագնիսառեզոնանսային շերտագրությունը թույլ է տալիս ուղղակիորեն պատկերել գանգուղեղային նյարդերը[34]։ Բացի այդ, այն կարևոր տեղեկություններ է տրամադրում վնասվածքի տեսակի և պատճառի մասին[34]։ Բերանի լորձաթաղանթի արյան շրջանառության վերլուծությունը, զուգորդված սրտանոթային ինքնավար գործոնների գնահատման հետ, օգտակար է «վառվող բերանի համախտանիշի» և բնածին խանգարումներ ունեցող հիվանդների ախտորոշման համար, քանի որ երկուսն էլ կապված են համազգացողության դիսֆունկցիայի հետ[35]։ Կարող են օգտագործվել նաև որոշ բջջային կուլտուրաներ[36]։
Ի լրումն այս ամենի, պետք է իրականացվի թքի բաղադրության վերլուծություն, քանի որ այն իրենից ներկայացնում է համային ընկալիչների բնակավայրը և միջնորդը, ներառյալ համային սենսացիաների փոխանցումը ընկալչին և համային ընկալչի պաշտպանությունը[37]։ Տիպիկ կլինիկական ուսումնասիրությունները ներառում են սիալոմետրիան և սիալոքիմիան[37]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ համային ընկալիչների էլեկտրոնային միկրոգրաֆիաները, որոնք ստացվել են թքից, ցույց են տալիս դիսգեզիա և համի այլ խանգարումներ ունեցող հիվանդների համային ընկալիչների պաթոլոգիական փոփոխությունները[38]։
Բուժման եղանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արհեստական թուք և պիլոկարպին
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ դեղամիջոցները, որպես պատճառ, կապված են դիսգեզիայի բոլոր դեպքերի մոտ 22-28%-ի հետ, կարևոր է ուսումնասիրել այս հատուկ պատճառի բուժման մեթոդները[39]։ Քսերոստոմիան կամ թքի արտազատման նվազումը կարող է լինել շատ դեղամիջոցների կողմնակի ազդեցություն, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել համի խանգարումների զարգացման կամ դիսգեզիայի[39]։ Հիվանդները կարող են նվազեցնել քսերոստոմիայի նշանները անանուխի կոնֆետների, առանց շաքարի մաստակի միջոցով, կամ բժիշկները կարող են մեծացնել թքի արտադրությունը արհեստական թքի կամ պիլոկարպինի բերանացի ընդունման միջոցով[39]։ Արհեստական թուքը կրում է բնական թքի հատկանիշները՝ յուղելով և պաշտպանելով բերանի խոռոչը, բայց ոչ մի օգուտ չի տալիս մարսողության կամ ֆերմենտների ազդման համար[40]։ Պիլոկարպինը խոլիներգիկ դեղամիջոց է, ինչը նշանակում է, որ այն ունի նույն ազդեցությունները, ինչ նյարդահաղորդիչ ացետիլխոլինը։ Ացետիլխոլինը գործում է թքագեղձերում թքի ակտիվ արտազատման խթանման մեխանիզմով[41]։ Թքի արտազատման ավելացումը արդյունավետորեն բարելավում է համային նյութերի հոսքը դեպի պտկիկներ[39]։
Ցինկի անբավարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցինկի հավելումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թմրամիջոցներով ասոցացված համային խանգարումների մոտավորապես կեսը պայմանավորված է ցինկի անբավարարությամբ[39]։ Հայտնի է, որ շատ դեղամիջոցներ խելատացնում կամ կապում են ցինկը՝ կանխելով տարրի բնականոն գործունեությունը[39]։ Ցինկի անբավարար մակարդակի և համազգացողության խանգարումների հետ կապված իրականացվել են ուսումնասիրություններ՝ ցինկի հավելումների արդյունավետությունը որպես դիսգեզիայի հնարավոր բուժում ստուգելու համար։ Ռանդոմիզացված կլինիկական փորձարկումներում իդիոպաթիկ դիսգեզիա ունեցող հիսուն հիվանդների տրվել է ցինկ կամ լակտոզայով պլացեբո[10]։ Ցինկի նշանակմամբ հիվանդները հայտնել են համազգացողության բարելավման և ծանր ախտանիշների պակասեցման մասին, համեմատած վերահսկիչ խմբի հետ, ինչը ենթադրում է, որ ցինկը կարող է օգտակար բուժման եղանակ լինել[10]։ Ցինկի արդյունավետությունը, սակայն, նախկինում ոչ միանշանակ է եղել։ Երկրորդ ուսումնասիրության ընթացքում ցինկի հավելումներ ստացած հիվանդների 94-ը իր վիճակի մեջ որևէ բարելավում չի նկատել[39]։ Այս երկիմաստությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է եղել նմուշների փոքր քանակությամբ և դիսգեզիայի պատճառների լայն շրջանակով[10]։ 25-100 մգ ցինկի գլյուկոնատի առաջարկվող օրական բերանացի չափաբաժինը, ըստ երևույթին, համարվում է արդյունավետ բուժում համազգացողության խանգարման համար, եթե շիճուկում ցինկի մակարդակը ցածր է[42]։ Բավարար ապացույցներ չկան՝ պարզելու համար, թե արդյոք ցինկի հավելումները ի վիճակի են բուժել դիսգեզիան, երբ արյան մեջ ցինկի մակարդակը նորմայից ցածր չէ[42]։
Cochrane-ի 2017 թվականի ակնարկը գնահատել է տարբեր միջամտությունների ազդեցությունը համի խանգարումների բուժման համար։ Ձեռք բերված ապացույցները, որոնք ոչ այդքան բարձր որակի են, հաստատում են ցինկի հավելումների դերը ցինկի պակասություն կամ իդիոպաթիկ համի խանգարումներ ունեցող հիվանդների մոտ համի սրության բարելավման և համի ճանաչման գործում։ Անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ ցինկի հավելումների վերաբերյալ ապացույցների որակը բարելավելու համար՝ որպես դիսգեզիայի արդյունավետ բուժում[43]։
Ցինկի օգտագործում քիմիոթերապիայի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղորդվում է, որ քաղցկեղով հիվանդների մոտ 68%-ը, որոնք անցնում են քիմիաթերապիա, ունեն զգայական ընկալման խանգարումներ, ներառյալ դիսգեզիան[44]։ Թոքերի քաղցկեղով տասներկու հիվանդների մասնակցությամբ փորձնական ուսումնասիրության ընթացքում ցինկը խառնել են քիմիաթերապիայի դեղամիջոցների հետ՝ որպես բուժման միջոց դրա ներուժը ստուգելու համար[45]։ Արդյունքները ցույց են տվել, որ երկու շաբաթ անց ցինկի հավելումով բուժվող հիվանդները չեն հայտնել համազգացողության որևէ խանգարման մասին, մինչդեռ վերահսկիչ խմբի հիվանդների մեծ մասը, ովքեր ցինկ չեն ստացել, հայտնել են դիսգեզիայի առկայության մասին[45]։ Այնուամենայնիվ, բազմաինստիտուցիոնալ ուսումնասիրությունը, որը ներառել է 169 հիվանդների մեծ խումբ, ցույց է տվել, որ ցինկի հավելումով քիմիաթերապիան չի ազդել քաղցկեղով հիվանդների համազգացողության խանգարումների զարգացման վրա[44]։ Մարմնում ցինկի ավելցուկային քանակությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ իմունային համակարգի վրա, և բժիշկները պետք է զգույշ լինեն իմունային անբավարարությամբ քաղցկեղով հիվանդներին ցինկ նշանակելիս[44]։ Քանի որ դիսգեզիան կարող է վնասակար ազդեցություն ունենալ հիվանդի կյանքի որակի վրա, անհրաժեշտ է ավելի շատ հետազոտություններ կատարել ցինկի հավելումներով բուժումների վերաբերյալ[46]։
Դեղորայքային թերապիայի փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղորայքային դիսգեզիայի ախտանիշները հաճախ կարող են անհետանալ՝ դադարեցնելով հիվանդի կողմից համը խեղող դեղամիջոցների ընդունումը[47]։ Մի դեպքում հիպերտոնիայով տառապող քառասունութ տարեկան մի կին բուժվում է վալսարտանով[48]։ Այս դեղամիջոցի ազդեցության բացակայության պատճառով նա սկսել է ընդունել էպրոսարտան՝ անգիոտենզին II ընկալիչների անտագոնիստ[48]։ Երեք շաբաթվա ընթացքում նա սկսել է զգալ մետաղական համ և այրվող զգացում բերանում, որոնք դադարել են, երբ նա դադարեցրել է դեղորայքի ընդունումը[48]։ Երբ հիվանդը երկրորդ անգամ է սկսել էպրոսարտանի ընդունումը, նրա դիսգեզիան վերադարձել է[48]։ Երկրորդ դեպքում հիսունհինգ տարեկան տղամարդուն նշանակվել է ամլոդիպին՝ հիպերտոնիայի բուժման համար[49]։ Ութ տարի դեղամիջոցն ընդունելուց հետո նրա մոտ համի զգացողության կորուստ եւ լեզվի թմրություն է նկատվել[49]։ Երբ նրա դեղերը վերջացել են, նա որոշել է դադարեցնել ամլոդիպինի ընդունումը[49]։ Ընդունման ինքնուրույն դադարեցումից հետո նա հայտնել է, որ համազգացողությունը վերադարձել է[49]։ Ամլոդիպինի ընդունումը վերսկսելուց հետո դիսգեզիան վերադարձել է[49]։ Այս երկու դեպքերը ենթադրում են, որ կապ կա այդ դեղերի և դիսգեզիայի միջև[49]։ Ըստ երևույթին, դեղամիջոցներով պայմանավորված դիսգեոզիան կարող է մեղմվել՝ նվազեցնելով դեղամիջոցի դոզան կամ այն փոխարինելով նույն դասի մեկ այլ դեղամիջոցով[39]։
Ալֆա լիպոյաթթու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալֆա լիպոյաթթուն (ALA) հակաօքսիդանտ է, որն արտադրվում է մարդու բջիջների կողմից[50]։ Այն կարող է արտադրվել նաև պարկուճներով կամ հայտնաբերվել այնպիսի մթերքներում, ինչպիսիք են կարմիր միսը, օրգանների մսի տեսակները և խմորիչը[50]։ Ինչպես մյուս հակաօքսիդանտները, այն ձերբազատվում է վնասակար ազատ ռադիկալներից, որոնք կարող են հանգեցնել հյուսվածքների և օրգանների վնասման[50]։ Ալֆա լիպոյաթթուն կարևոր դեր է խաղում Կրեբսի ցիկլում՝ որպես կոենզիմ, որը հանգեցնում է հակաօքսիդանտների, ներբջջային գլուտաթիոնի և նյարդերի աճի գործոնների արտադրությանը։ Կենդանիների վրա ուսումնասիրությունները պարզել են նաև, որ ALA-ն կարող է բարելավել նյարդային հաղորդունակության արագությունը[51]։ Քանի որ համն ընկալվում է լեզուն նյարդավորող որոշակի նյարդերի էլեկտրական պոտենցիալների տարբերության միջոցով, իդիոպաթիկ դիսգեզիան կարող է լինել նեյրոպաթիայի ձև[51]։ Ապացուցված է, որ ALA-ն արդյունավետ է «վառվող բերանի համախտանիշի» բուժման հարցում, ինչն ապացուցել է դիսգեզիայի բուժման հարցում դրա դերը[51]։ Ախտորոշված խանգարում ունեցող քառասունչորս հիվանդների ուսումնասիրության ընթացքում կեսը երկու ամսվա ընթացքում ստացել է դեղորայք, իսկ վերահսկիչ խմբի պացիենտներին տրվել է պլացեբո երկու ամիս, այնուհետև երկամսյա բուժում ALA-ով։ Արդյունքները ցույց են տվել, որ ALA-ով ի սկզբանե բուժվող խմբի անդամների 91%-ը հայտնել է, որ իր վիճակը բարելավվել է համեմատած վերահսկիչ խմբի միայն 36%-ի հետ[51]։ Այս ուսումնասիրությունը ենթադրում է, որ ALA-ն կարող է լինել պոտենցիալ բուժման տարբերակ դիսգեզիայով մարդկանց համար համար և հաստատում է ամբողջական կրկնակի կույր ռանդոմիզացված ուսումնասիրությունների անհրաժեշտությունը[51]։
Դիսգեզիայի կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի վերը նշված բուժումներից, կան նաև բուժման բազմաթիվ այլ մոտեցումներ, որոնք կարող են թեթևացնել դիսգեզիայի ախտանիշները։ Դրանք ներառում են ոչ մետաղական արծաթյա սպասքի օգտագործումը, մետաղական կամ դառը համով մթերքներից խուսափելը, բարձր սպիտակուցային պարունակությամբ մթերքների ընդունումը մեծացնելը, սնունդը համեմելը, ուտեստների սառը վիճակում մատուցելը՝ ցանկացած տհաճ համ կամ հոտ նվազեցնելու համար, ատամները հաճախակի խոզանակելը, սիալոգների օգտագործումը, օրինակ՝ առանց շաքարի մաստակը կամ թթու համով կաթիլները, որոնք խթանում են թքարտադրությունը[44]։ Համային հատկությունների բարելավմանը կարելի է հասնել նաև սննդի բույրի, ջերմաստիճանի, գույնի և կառուցվածքի փոփոխմամբ[47]։
Ֆիզիոլոգիական ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսգեզիա ունեցող մարդիկ ստիպված են լինում հաղթահարել կյանքի որակի փոփոխություններից բխող հետևանքները։ Դիսգեզիան ազդում է սննդի ընտրության և ընդունման վրա և կարող է հանգեցնել քաշի կորստի, թերսնուցման, իմունիտետի թուլացման և առողջության վատթարացման[47]։ Դիսգեզիայով ախտորոշված հիվանդները պետք է զգույշ լինեն սննդի մեջ շաքար և աղ ավելացնելիս և համոզվեն, որ համի պակասը չի փոխհատուցվում դրանց ավելորդ քանակությամբ օգտագործմամբ[47]։ Քանի որ տարեց մարդիկ հաճախ օգտագործում են մի քանի տեսակի դեղամիջոցներ, նրանք վտանգված են դիսգեզիայի ունենալու, ինչը մեծացնում է դեպրեսիայի զարգացման, ախորժակի կորստի և քաշի կտրուկ կորստի հավանականությունը[52]։ Քիմիաթերապիա անցնող հիվանդների մոտ համազգացողության խանգարումները հաճախ կարող են լուրջ խնդիր լինել և դժվարացնել քաղցկեղի բուժումը պլանի իրագործումը[45]։ Այլ խնդիրներից են անոռեքսիան և վարքի փոփոխությունները, որոնք կարող են մեկնաբանվել որպես սննդի վերաբերյալ հոգեբուժական սխալ պատկերացումներ[53]։ Ախտանիշները, ներառյալ պարանոյան, ամնեզիան և անտարբերությունը, կարող են դրսևորվել նաև հիստիդինով բուժվելիս[53]։
Ապագա հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի ավելի քան 200,000 մարդ քեմոենսորային խնդիրների համար դիմում է իր ընտանեկան բժշկին, սակայն համի շատ այլ խանգարումներ երբեք չեն հաղորդվում[54]։ Համի խանգարումներով տառապող մարդկանց մեծ քանակի պատճառով հիմնարար և կլինիկական հետազոտությունները ԱՄՆ-ի տարբեր քիմոսենսորային հետազոտական հաստատություններում և կենտրոններում աջակցություն են ստանում[54]։ Այս կլինիկաներն իրենց հետազոտությունները կենտրոնացնում են համային գործառույթների և համային խանգարումների մեջ ներգրավված մեխանիզմների ավելի լավ ուսումնասիրման վրա, որոնցից է դիսգեզիան։ Օրինակ՝ խլության և հաղորդակցության այլ խանգարումների ազգային ինստիտուտն ուսումնասիրում է համընկալող պտկիկների բջիջների հիմնական ընկալիչների հիմքում ընկած մեխանիզմները և այդ գիտելիքները կիրառում է ապագա դեղամիջոցների և արհեստական սննդի արտադրության մշակման վրա[54]։ Միևնույն ժամանակ, Կոնեկտիկուտի համալսարանի բժշկական կենտրոնի համի և հոտի կլինիկան միավորում է վարքային, նեյրոֆիզիոլոգիական և գենետիկական ուսումնասիրությունները՝ համի ընկալման մեխանիզմներն ավելի լավ հասկանալու համար[55]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Steven K. Feske and Martin A. Samuels, Office Practice of Neurology 2nd ed. (Philadelphia: Elsevier Science, 2003) 114.
- ↑ Smith, Oliver (2022 թ․ մարտի 18). «What is Dysgeusia and its causes». MetaQil (ամերիկյան անգլերեն).
- ↑ Hoffman HJ, Ishii EK, MacTurk RH (November 1998). «Age-related changes in the prevalence of smell/taste problems among the United States adult population. Results of the 1994 disability supplement to the National Health Interview Survey (NHIS)». Annals of the New York Academy of Sciences (Submitted manuscript). 855 (1): 716–22. Bibcode:1998NYASA.855..716H. doi:10.1111/j.1749-6632.1998.tb10650.x. PMID 9929676. S2CID 12659798.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Raber-Durlacher JE, Barasch A, Peterson DE, Lalla RV, Schubert MM, Fibbe WE (July 2004). «Oral complications and management considerations in patients treated with high-dose chemotherapy». Supportive Cancer Therapy. 1 (4): 219–29. doi:10.3816/SCT.2004.n.014. PMID 18628146.
- ↑ Wiseman M (June 2006). «The treatment of oral problems in the palliative patient». Journal. 72 (5): 453–8. PMID 16772071.
- ↑ Matsuo R (2000). «Role of saliva in the maintenance of taste sensitivity». Critical Reviews in Oral Biology and Medicine. 11 (2): 216–29. CiteSeerX 10.1.1.587.2908. doi:10.1177/10454411000110020501. PMID 12002816.
- ↑ 7,0 7,1 Spielman AI (March 1990). «Interaction of saliva and taste». Journal of Dental Research. 69 (3): 838–43. doi:10.1177/00220345900690030101. PMID 2182682. S2CID 24639739.
- ↑ «Side Effects & Helpful Tips | Erivedge®(vismodegib)». www.erivedge.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 9,0 9,1 Yasuda M, Tomita H (2009 թ․ հուլիսի 8). «Electron microscopic observations of glossal circumvallate papillae in dysgeusic patients». Acta Oto-Laryngologica. Supplementum. 122 (546): 122–8. doi:10.1080/00016480260046508. PMID 12132609. S2CID 27053598.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Heckmann SM, Hujoel P, Habiger S, Friess W, Wichmann M, Heckmann JG, Hummel T (January 2005). «Zinc gluconate in the treatment of dysgeusia--a randomized clinical trial» (PDF). Journal of Dental Research. 84 (1): 35–8. doi:10.1177/154405910508400105. PMID 15615872. S2CID 5855839.
- ↑ 11,0 11,1 11,2 Joseph M. Bicknell, MD and Robert V. Wiggins, MD, “Taste Disorder From Zinc Deficiency After Tonsillectomy,” The Western Journal of Medicine Oct.1988: 458.
- ↑ Sanofi-Aventis Australia Pty Limited. «Product Information IMOVANE (zopiclone) Tablets» (PDF). ADVERSE EFFECTS. էջ 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Simons FE (November 2004). «Advances in H1-antihistamines». The New England Journal of Medicine. 351 (21): 2203–17. doi:10.1056/NEJMra033121. PMID 15548781.
- ↑ 14,0 14,1 14,2 Steven K. Feske and Martin A. Samuels, Office Practice of Neurology 2nd ed. (Philadelphia: Elsevier Science, 2003) 119.
- ↑ Ciancio SG (October 2004). «Medications' impact on oral health». Journal of the American Dental Association. 135 (10): 1440–8, quiz 1468–9. doi:10.14219/jada.archive.2004.0055. PMID 15551986.
- ↑ Castells X, Rodoreda I, Pedrós C, Cereza G, Laporte JR (November 2002). «Drug points: Dysgeusia and burning mouth syndrome by eprosartan». BMJ. 325 (7375): 1277. doi:10.1136/bmj.325.7375.1277. PMC 136926. PMID 12458247.
- ↑ Pugazhenthan Thangaraju, Harmanjith Singh, Prince Kumar and Balasubramani Hariharan,"Is Dysgeusia going to be a rare or a common side-effect of Amlodipine?,"Ann Med Health Sci Res,Mar-Apr 2014: PMC 4083725.
- ↑ 18,0 18,1 «Metallic Taste During Pregnancy (Dysgeusia)». What to Expect. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Smith, Oliver. «What is Xerostomia?». lubricityinnovations.com (ամերիկյան անգլերեն).
- ↑ 20,0 20,1 20,2 R. K. Mal and M. A. Birchall, “Dysgeusia related to urinary obstruction from benign prostatic disease: a case control and qualitative study,” European Archives of Oto-Rhino Laryngology 24 Aug. 2005:178.
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 Norman M. Mann, MD, “Management of Smell and Taste Problems,” Cleveland Clinic Journal of Medicine Apr. 2002: 334.
- ↑ Giuseppe Lauria, Alessandra Majorana, Monica borgna, Raffaella Lombardi, Paola Penza, Alessandro padovani, and Pierluigi Sapelli, “Trigeminal small-fiber sensory neuropathy causes burning mouth syndrome,” Pain 11 Mar. 2005: 332, 336.
- ↑ Brand JG (October 2000). «Within reach of an end to unnecessary bitterness?». Lancet. 356 (9239): 1371–2. doi:10.1016/S0140-6736(00)02836-1. PMID 11052575. S2CID 11056520.
- ↑ Beidler LM, Smallman RL (November 1965). «Renewal of cells within taste buds». The Journal of Cell Biology. 27 (2): 263–72. CiteSeerX 10.1.1.281.8593. doi:10.1083/jcb.27.2.263. PMC 2106718. PMID 5884625.
- ↑ Bromley SM (January 2000). «Smell and taste disorders: a primary care approach». American Family Physician. 61 (2): 427–36, 438. PMID 10670508.
- ↑ Deems DA, Doty RL, Settle RG, Moore-Gillon V, Shaman P, Mester AF, և այլք: (May 1991). «Smell and taste disorders, a study of 750 patients from the University of Pennsylvania Smell and Taste Center». Archives of Otolaryngology–Head & Neck Surgery. 117 (5): 519–28. doi:10.1001/archotol.1991.01870170065015. PMID 2021470.
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 Hummel T, Knecht M. Smell and taste disorders. In: Calhoun KH, ed. Expert Guide to Otolaryngology. Philadelphia, Pa: American College of Physicians; 2001:650-664.
- ↑ 28,0 28,1 28,2 Schiffman SS (May 1983). «Taste and smell in disease (first of two parts)». The New England Journal of Medicine. 308 (21): 1275–9. doi:10.1056/NEJM198305263082107. PMID 6341841.
- ↑ 29,0 29,1 29,2 Ahne G, Erras A, Hummel T, Kobal G (August 2000). «Assessment of gustatory function by means of tasting tablets». The Laryngoscope. 110 (8): 1396–401. doi:10.1097/00005537-200008000-00033. PMID 10942148.
- ↑ 30,0 30,1 30,2 Seiden, Allen M., “Taste and Smell Disorders (Rhinology & Sinusology),” Thieme Publishing Group Aug. 2000: 153.
- ↑ Stillman JA, Morton RP, Goldsmith D (April 2000). «Automated electrogustometry: a new paradigm for the estimation of taste detection thresholds». Clinical Otolaryngology and Allied Sciences. 25 (2): 120–5. doi:10.1046/j.1365-2273.2000.00328.x. PMID 10816215.
- ↑ Murphy C, Quiñonez C, Nordin S (October 1995). «Reliability and validity of electrogustometry and its application to young and elderly persons». Chemical Senses. 20 (5): 499–503. doi:10.1093/chemse/20.5.499. PMID 8564424.
- ↑ Jääskeläinen SK, Forssell H, Tenovuo O (December 1997). «Abnormalities of the blink reflex in burning mouth syndrome». Pain. 73 (3): 455–60. doi:10.1016/S0304-3959(97)00140-1. PMID 9469537. S2CID 42193427.
- ↑ 34,0 34,1 Lell M, Schmid A, Stemper B, Maihöfner C, Heckmann JG, Tomandl BF (February 2003). «Simultaneous involvement of third and sixth cranial nerve in a patient with Lyme disease». Neuroradiology. 45 (2): 85–7. doi:10.1007/s00234-002-0904-x. PMID 12592489. S2CID 491633.
- ↑ Heckmann JG, Hilz MJ, Hummel T, Popp M, Marthol H, Neundörfer B, Heckmann SM (October 2000). «Oral mucosal blood flow following dry ice stimulation in humans». Clinical Autonomic Research. 10 (5): 317–21. doi:10.1007/BF02281116. PMID 11198489. S2CID 11127646.
- ↑ Doyle, Máire E.; Premathilake, Hasitha U.; Yao, Qin; Mazucanti, Caio H.; Egan, Josephine M. (2023 թ․ ապրիլի 1). «Physiology of the tongue with emphasis on taste transduction». Physiological Reviews. American Physiological Society. 103 (2): 1193–1246. doi:10.1152/physrev.00012.2022. ISSN 0031-9333. PMC 9942923. PMID 36422992.
- ↑ 37,0 37,1 Matsuo R (April 2000). «Role of saliva in the maintenance of taste sensitivity». Critical Reviews in Oral Biology and Medicine. 11 (2): 216–29. CiteSeerX 10.1.1.587.2908. doi:10.1177/10454411000110020501. PMID 12002816.
- ↑ Henkin RI, Schechter PJ, Hoye R, Mattern CF (July 1971). «Idiopathic hypogeusia with dysgeusia, hyposmia, and dysosmia. A new syndrome». JAMA. 217 (4): 434–40. doi:10.1001/jama.1971.03190040028006. PMID 5109029.
- ↑ 39,0 39,1 39,2 39,3 39,4 39,5 39,6 39,7 Giudice M (2006 թ․ մարտի 1). «Taste Disturbances Linked to Drug Use: Change in Drug Therapy May Resolve Symptoms». Canadian Pharmacists Journal. 139 (2): 70–73. doi:10.1177/171516350613900208. S2CID 76395008.
- ↑ Preetha, A. and R. Banerjee, "Comparison of Artificial Saliva Substitutes, Trends in Biomaterials and Artificial Organs, Jan. 2005: 179.
- ↑ "Medications and Drugs," 6 May 2004, 25 Oct. 2009, <http://www.medicinenet.com/pilocarpine/article.htm>
- ↑ 42,0 42,1 Heyneman CA (February 1996). «Zinc deficiency and taste disorders». The Annals of Pharmacotherapy. 30 (2): 186–7. doi:10.1177/106002809603000215. PMID 8835055. S2CID 20569450.
- ↑ Kumbargere Nagraj, Sumanth; George, Renjith P; Shetty, Naresh; Levenson, David; Ferraiolo, Debra M; Shrestha, Ashish (2017 թ․ դեկտեմբերի 20). «Interventions for managing taste disturbances». Cochrane Database of Systematic Reviews. 2017 (12): CD010470. doi:10.1002/14651858.cd010470.pub3. ISSN 1465-1858. PMC 6486004. PMID 29260510.
- ↑ 44,0 44,1 44,2 44,3 Hong, Jae Hee, et al., "Taste and Odor Abnormalities in Cancer Patients," The Journal of Supportive Oncology, Mar./Apr. 2009: 59-64.
- ↑ 45,0 45,1 45,2 Yamagata T, Nakamura Y, Yamagata Y, Nakanishi M, Matsunaga K, Nakanishi H, և այլք: (December 2003). «The pilot trial of the prevention of the increase in electrical taste thresholds by zinc containing fluid infusion during chemotherapy to treat primary lung cancer». Journal of Experimental & Clinical Cancer Research. 22 (4): 557–63. PMID 15053297.
- ↑ Halyard MY (2008). «Taste and smell alterations in cancer patients--real problems with few solutions». The Journal of Supportive Oncology. 7 (2): 68–9. PMID 19408460.
- ↑ 47,0 47,1 47,2 47,3 Bromley, Steven M., "Smell and Taste Disorders: A Primary Care Approach," American Family Physician 15 Jan. 2000, 23 Oct. 2009 <http://www.aafp.org/afp/20000115/427.html Արխիվացված 2011-06-06 Wayback Machine>
- ↑ 48,0 48,1 48,2 48,3 Castells, Xavier, et al., "Drug Points: Dysgeusia and Burning Mouth Syndrome by Eprosartan," British Medical Journal, 30 Nov. 2002: 1277.
- ↑ 49,0 49,1 49,2 49,3 49,4 49,5 Sadasivam B, Jhaj R (February 2007). «Dysgeusia with amlodipine--a case report». British Journal of Clinical Pharmacology. 63 (2): 253. doi:10.1111/j.1365-2125.2006.02727.x. PMC 2000565. PMID 17274793.
- ↑ 50,0 50,1 50,2 University of Maryland Medical Center, "Alpha-lipoic Acid," 26 Oct. 2009
- ↑ 51,0 51,1 51,2 51,3 51,4 Femiano F, Scully C, Gombos F (December 2002). «Idiopathic dysgeusia; an open trial of alpha lipoic acid (ALA) therapy». International Journal of Oral and Maxillofacial Surgery. 31 (6): 625–8. doi:10.1054/ijom.2002.0276. PMID 12521319.
- ↑ Padala KP, Hinners CK, Padala PR (2006 թ․ հուլիսի 14). «Mirtazapine therapy for dysgeusia in an elderly patient». Primary Care Companion to the Journal of Clinical Psychiatry. 8 (3): 178–80. doi:10.4088/PCC.v08n0310b. PMC 1540398. PMID 16912823.
- ↑ 53,0 53,1 Bicknell JM, Wiggins RV (October 1988). «Taste disorder from zinc deficiency after tonsillectomy». The Western Journal of Medicine. 149 (4): 457–60. PMC 1026505. PMID 3227690.
- ↑ 54,0 54,1 54,2 National Institute on Deafness and Other Communication Disorders, "Taste Disorders," 25 June 2008, 23 Oct. 2009 <http://www.nidcd.nih.gov/health/smelltaste/taste.asp Արխիվացված 2009-10-22 Wayback Machine>
- ↑ The University of Connecticut Health Center, "Taste and Smell: Research," 26 Oct. 2009 <http://www.uchc.edu/uconntasteandsmell/research/index.html>
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dysgeusia at NIH Արխիվացված 2013-07-24 archive.today
Դասակարգում | |
---|---|
Արտաքին աղբյուրներ |
|