Քրոմատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրոմատին (հունարեն՝ χρώματα - գույն, ներկ ), նուկլեոպրոտեիդային բարդ կոմպլեքս, որում ամփոփված է էուկարիոտ բջիջների կորիզային դեզօքսիռիբոնուկլեինաթթուն՝ ԴՆԹ։ Միտոզի ժամանակ քրոմատինիի նյութը խտանալով, ձևավորվում են քրոմոսոմները։

Քրոմատինի ռիբոսոմային ՌՆԹ-ի գեներ պարունակող հատվածները մտնում են կորիզակի կազմի մեջ։ Քրոմատինի բաղադրիչներն են նաև հիստոնները, ոչ հիստոնային սպիտակուցները[1] և քրոմատինային ՌՆԹ։ Քրոմատինը իրականացնում է երկու փոխկապակցված ֆունկցիաներ․

  • ԴՆԹ-ի կոմպակտացում կորիզի չափերին համապատասխան,
  • ԴՆԹ-ի, որպես ժառանգականության կրողի, ֆունկցիաների՝ ռեպլիկացիայի, տրանսկրիպցիայի և ռեպարացիայի բնականոն ընթացքի ապահովում[2]։

Տարբերում են քրոմատինի կազմում ԴՆԹ-ի կոմպակտացման հետևյալ մակարդակները․

  • Նուկլեոսոմներ՝ 11 նմ տրամագծով, սկավառակաձև մասնիկներ․ բաղկացած են սպիտակուցային միջուկից, որի շուրջը փաթաթված է ԴՆԹ-ի կրկնակի պարույրը։ Յուրաքանչյուր նուկլեոսոմ պարունակում է մոտ 200 զույգ նուկլեոտիդ ԴՆԹ։ ԴՆԹ-ի մոլեկուլը մեկ նուկլեոսոմից մյուսն է անցնում առանց ընդհատվելու։
  • 25-30 նմ հաստություն ունեցող ֆիբրիլ, որն առաջանում է նուկլեոսոմների հատուկ տարածական փոխդասավորության հետևանքով՝ հիստոնի մոլեկուլների մասնակցությամբ։
  • Առանցքային օղակներ կամ կանթեր, ֆիբրիլն իր ողջ երկարությամբ պարբերաբար (յուրաքանչյուր 200-500 նուկլեոսոմից հետո) ամրանում է հատուկ սպիտակուցային առանցքային կառուցվածքին, որից, ըստ երևույթին, ձևավորվում է նաև քրոմատիդների առանցքային հենքը։ Կորիզի ներսում քրոմատինի հիմնական մասը գտնվում է հետերոքրոմատինի կազմում, իսկ ավելի փոքր մասը էուքրոմատինում։

Քրոմատինի կարևորագույն ֆունկցիան բազմաբջիջ օրգանիզմների բջիջների տարբերակման հիմքում ընկած գեների ընտրողական ակտիվացումն է։ Այդ պրոցեսում կարևոր դեր ունեն ոչ հիստոնային սպիտակուցները։

Քրոմատինի կոնդենսացման սխեման[խմբագրել | խմբագրել կոդը]

Chromatin Structures ru.png

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Биологический энциклопедический словарь / Гл.ред. М.С.Гиляров. — М.: Сов. энциклопедия, 1986. — 831 с.
  2. Жимулев И. Ф. Общая и молекулярная генетика. — 1. — Новосибирск: Издательство Новосибирского университета, 2002. — 459 с. — 2000 экз. — ISBN 5761505096

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Suhas S. P. Rao, et al.(2014). A 3D map of the human genome at kilobase resolution reveals principles of chromatin looping. Cell, doi:10.1016/j.cell.2014.11.021
  • Cooper, Geoffrey M. 2000. The Cell, 2nd edition, A Molecular Approach. Chapter 4.2 Chromosomes and Chromatin.
  • Corces V. G. (1995)։ «Chromatin insulators. Keeping enhancers under control»։ Nature 376 (6540): 462–463։ doi:10.1038/376462a0 
  • Cremer, T. 1985. Von der Zellenlehre zur Chromosomentheorie: Naturwissenschaftliche Erkenntnis und Theorienwechsel in der frühen Zell- und Vererbungsforschung, Veröffentlichungen aus der Forschungsstelle für Theoretische Pathologie der Heidelberger Akademie der Wissenschaften. Springer-Vlg., Berlin, Heidelberg.
  • Elgin, S. C. R. (ed.). 1995. Chromatin Structure and Gene Expression, vol. 9. IRL Press, Oxford, New York, Tokyo.
  • Gerasimova T. I., Corces V. G. (1996)։ «Boundary and insulator elements in chromosomes»։ Current Op. Genet. and Dev. 6: 185–192։ doi:10.1016/s0959-437x(96)80049-9 
  • Gerasimova T. I., Corces V. G. (1998)։ «Polycomb and Trithorax group proteins mediate the function of a chromatin insulator»։ Cell 92: 511–521։ doi:10.1016/s0092-8674(00)80944-7 
  • Gerasimova T. I., Corces V. G. (2001)։ «CHROMATIN INSULATORS AND BOUNDARIES: Effects on Transcription and Nuclear Organization»։ Annu Rev Genet 35: 193–208 
  • Gerasimova T. I., Byrd K., Corces V. G. (2000)։ «A chromatin insulator determines the nuclear localization of DNA [In Process Citation]»։ Mol Cell 6: 1025–35։ doi:10.1016/s1097-2765(00)00101-5 
  • Ha S. C., Lowenhaupt K., Rich A., Kim Y. G., Kim K. K. (2005)։ «Crystal structure of a junction between B-DNA and Z-DNA reveals two extruded bases»։ Nature 437: 1183–6։ PMID 16237447։ doi:10.1038/nature04088 
  • Pollard, T., and W. Earnshaw. 2002. Cell Biology. Saunders.
  • Saumweber, H. 1987. Arrangement of Chromosomes in Interphase Cell Nuclei, p. 223-234. In W. Hennig (ed.), Structure and Function of Eucaryotic Chromosomes, vol. 14. Springer-Verlag, Berlin, Heidelberg.
  • Sinden R. R. (2005)։ «Molecular biology: DNA twists and flips»։ Nature 437: 1097–8։ doi:10.1038/4371097a 
  • Van Holde KE. 1989. Chromatin. New York: Springer-Verlag. ISBN 0-387-96694-3.
  • Van Holde, K., J. Zlatanova, G. Arents, and E. Moudrianakis. 1995. Elements of chromatin structure: histones, nucleosomes, and fibres, p. 1-26. In S. C. R. Elgin (ed.), Chromatin structure and gene expression. IRL Press at Oxford University Press, Oxford.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 498 CC-BY-SA-icon-80x15.png