Դեղորայքի բերանացի ընդունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերանացի ընդունում

Դեղորայքի բերանացի ընդունում, ընդունման ուղի, որի դեպքում անձը դեղորայքն ընդունվում է բերանի միջոցով, կուլ է տալիս և այնուհետև այն մշակվում է մարսողական համակարգի միջոցով։ Սա շատ դեղամիջոցների ընդունման տարածված եղանակ է։

Բերանացի ընդունումը կարող է ավելի հեշտ և ավելի պակաս ցավոտ լինել, քան ընդունման այլ ուղիները, ինչպիսին է օրինակ՝ ներարկումային ուղին։ Այնուամենայնիվ, դեղորայքի ազդեցությունը այս ճանապարհով ընդունելիս շատ ավելի ուշ է դրսևորվում, և արդյունավետությունը նվազում է, եթե այն պատշաճ կերպով չի ներծծվում մարսողական համակարգում, կամ եթե քայքայվում է մարսողական համակարգի ֆերմենտների կողմից մինչև արյան հոսքին հասնելը։ Որոշ դեղամիջոցներ բերանացի ընդունման դեպքում կարող են առաջացնել ստամոքս-աղիքային համակարգի կողմից կողմնակի այնպիսի երևույթներ, ինչպիսիք են սրտխառնոցը կամ փսխումը։ Բերանացի ընդունումը կարող է կիրառվել միայն գիտակից հիվանդների մոտ, և այն հիվանդների դեպքում, որոնք ի վիճակի են կուլ տալ[1]։

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության մասնագետը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է բերանացի ընդունման դեղամիջոց առաջարկել մուլյաժին

Պեր օս (/ˌpɜːrˈs/; P.O.) մակդիրային արտահայտություն է, որը լատիներենից բառացիորեն նշանակում է «բերանով» կամ «բերանի միջոցով»։ Արտահայտությունը բժշկության մեջ օգտագործվում է բերանացի ընդունվող բուժումը նկարագրելու համար[2]։ P.O. հապավումը հաճախ օգտագործվում է բժշկական դեղատոմսերի մեջ։

Կիրառման տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնտերալ ընդունումը ներառում է․

  • Բուկալ (թշային, այտային), դեղորայքը լուծվում է այտի ներսում
  • Սուբլաբիալ (ենթաշրթային), դեղորայքը լուծվում է շուրթերի տակ
  • Ենթալեզվային (սուբլինգուալ), դեղորայքը լուծվում է լեզվի տակ, բայց արագ ներծծման պատճառով շատերը ենթալեզվային տարբերակը համարում են պարենտերալ ճանապարհ
  • Բերանացի (պերօրալ), դեղորայքն ընդունվում է կուլ տալու միջոցով՝ պարկուճի, հաբի կամ հեղուկ տեսքով։
Հեղուկի բերանացի ընդունում

Էնտերալ դեղամիջոցները հանդես են գալիս տարբեր ձևերով, ներառյալ բերանացի ընդունման պինդ դեղաձևերը[3][4]

  • Հաբեր կուլ տալու, ծամելու կամ ջրի մեջ կամ լեզվի տակ լուծելու համար
  • Պարկուճներ և ծամվող պարկուճներ (դրանք պատված են պատիճով, որի նպատակն է ստամոքսում կամ աղիքում լուծվելը՝ դեղամիջոցն այնտեղ արտազատելու համար)
  • Ժամանակով կամ կայուն արձակվող հաբեր և պարկուճներ (դրանք աստիճանաբար են արտազատում դեղամիջոցը)
  • Փոշիներ կամ հատիկներ։

Բերանացի ընդունման հեղուկ դեղաձևեր[5]

Հեշտացնող եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի միաժամանակյա ընդունումը հեշտացնում է հաբերը և պարկուճները կուլ տալու գործընթացը[6]։ Եթե նյութը տհաճ համ ունի, համային հավելումների ավելացումը կարող է հեշտացնել կլանումը[6]։ Ատամների համար վնասակար նյութերը ցանկալի է տալ ձողիկի միջոցով[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Oral Administration of Drugs: Advantages and Disadvantages». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. Hunnius Pharmazeutisches Wörterbuch (գերմաներեն) (8th ed.). Berlin: Walter de Gruyter. 1998. էջ 1048. ISBN 3-11-015793-4.
  3. Institute for Quality and Efficiency in Health Care. «Oral medications». Informed Health Online. Institute for Quality and Efficiency in Health Care. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  4. Jacobs, Terry; Signore, Andrew A. (2016 թ․ օգոստոսի 19). Good Design Practices for GMP Pharmaceutical Facilities (անգլերեն). CRC Press. ISBN 978-1-4822-5891-2.
  5. McCabe-Sellers, Beverly; Frankel, Eric H.; Wolfe, Jonathan J. (2003 թ․ ապրիլի 29). Handbook of Food-Drug Interactions (անգլերեն). CRC Press. ISBN 978-0-203-49024-2.
  6. 6,0 6,1 6,2 TheFreeDictionary > oral administration of medication Citing: Mosby's Medical Dictionary, 8th edition. 2009