Ամլոդիպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Blue pill container spilled icon.svg
ամլոդիպին
Amlodipine 3D ball.png
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
բերանացի
Ֆարմակոկինետիկ տվյալներ
Կենսամատչելիություն64-90 %
Նյութափոխանակությունլյարդ
Կիսատրոհման պարբերություն35-50 ժամ
Դուրսբերումմեզ
Նույնացուցիչներ
CAS համար88150-42-9
PubChem CID2162
DrugBank00381
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.102.428 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Մոլային զանգված408.879 g/mol g·mol−1

Ամլոդիպին, զարկերակային գերճնշումը և սրտի իշեմիկ հիվանդությունը բուժելու նպատակով կիրառվող դեղ[1]: Ամլոդիպինը կարող է կիրառվել այլ դեղերի հետ համատեղ, եթե անհրաժեշտ է բուժել զարկերակային գերճնշումը կամ սրտային ծագման կրծքավանդակային ցավը[2]: Ամլոդիպինը կիրառվում է բերանացի եղանակով և ազդում է մոտ 24 ժամ[1]:

Կողմնակի էֆեկտներին են պատկանում՝ այտուցների առաջացումը, հոգնածության զգացումը, որովայնացավը և սրտխառնոցը[1]: Վտանգավոր կողմնակի էֆեկտներին են պատկանում ցածր զարկերակային ճնշման առաջացումը և սրտային նոպաները[1]: Դրա կիրառման անվտանգությունն անհայտ է հղիության և կրծքով կերակրման ընթացքում[1]: Լյարդային խնդիրներով և մեծ տարիքով մարդականց մոտ կիրառելուց դեղաչափը պետք է փոքրացվի[1]: Ամլոդիպինը լայնացնում է զարկերակները[1]: Այն երկար ազդող կալցիումական անցուղիների պաշարիչ է, պատկանում է դիհիդրոպիրիդինային խմբին[1]:

Ամլոդիպինն առաջին անգամ պատենտավորվել է 1986 թվականին, իսկ վաճառքը սկսվել է 1990 թվականից[3]: Այն մտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության էսենցիալ դեղորայքի խմբի մեջ[4]: Այն հասանելի է նաև ջեներիկ տարբերակով[1]: 2015 թվականի տվյալներով՝ ամլոդիպինի գինը տատանվում է 0.003 դոլարից մինչև 0.066 դոլար[5]:

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամլոդիպինը կիրառվում է հիպերտենզիայի[6] և սրտի իշեմիկ հիվանդությամբ պացիենտների շրջանում՝ կայուն ստենոկարդիայի և վազոսպաստիկ ստենոկարդիայի բուժման մեջ, եթե հիվանդը չունի սրտային անբավարարություն այն կարող է կիրառվել և՛ որպես մոնոթերապիա, և՛ որպես համակցված դեղ: Ամլոդիպինը կարող է նշանակվել նաև 6-17 տարեկան երեխաներին[7]:

Համակցված թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամլոդիպինը կարող է համակցվել ներքոնշյալ դեղերի հետ[1][8].

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամլոդիպինը կիրառելու միակ բացարձակ հակացուցումը ալերգիան է ամլոդիպինի կամ այլ դիհիդրոպիրիդինների նկատմամբ[9]:

Կան նաև իրավիճակներ, երբ ամլոդիպինի կիրառումը ցանկալի չի: Կարդիոգեն շոկով հիվանդների շրջանում կալցիումական անցուղիների պաշարիչների կիրառումը կարող է ավելի վատթարացնել իրավիճակը[10]: Ծանր աորտալ ստենոզով հիվանդների մոտ այս դեղի կիրառումը կարող է վտանգավոր լինել և առաջացնել կոլապս[11]: Անկայուն ստենոկարդիայի դեպքում ամլոդիպինը կարող է առաջացնել ռեֆլեքսային հաճախասրտություն, որը կբերի սրտի կողմից թթվածնի պահանջի բարձրացմանը[12]: Սուր հիպոտենզիայիով հիվանդին տալու դեպքում կարող են էլ ավելի իջեցնել ճնշումը, իսկ սրտային անբավարարությամբ հիվանդի մոտ կարող է առաջանալ թոքի այտուց: Լյարդի թերֆունկցիայով հիվանդների մոտ դեղի փոխակերպումը ավելի դանդաղ է իրականանում և կիսատրոհման ժամանակը մեծանում է[9][13]:

Ամլոդիպինի անվտանգությունը հղիության ընթացքում հայտնաբերված չէ, սակայն մեծ դեղաչափերով վնասակար է: Ամլոդիպինի անցումը կրծքի կաթի մեջ նույնպես անհայտ է[9][13]:

Նրանք, ովքեր ունեն սրտային անբավարարություն կամ վերջերս ունեցել են ստենոկարդիայի նոպա, պետք է զգուշորեն կիրառեն ամլոդիպինը[14]:

Կողմնակի էֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամլոդիպինի հաճախ հանդիպող դեղաչափ կախյալ էֆեկտներին են պատկանում ծայրամասային այտուցները, գլխապտույտը, սրտխփոցը, կարմրության առաջացումը[9][15]: Ծայրամասային այտուցները հանդիպում են 10 մգ դեղաչափի կիրառման դեպքերի 10.8%-ի շրջանում: Կանանց շրջանում սա երեք անգամ հաճախ է դիտվում[7]: Ամլոդիպինն առաջացնում է ավելի շատ զարկերակիկների և նախամազանոթային անոթների լայնացում, քան հետմազանոթային անոթների և երակիկների շրջանում: Տեղի է ունենում արյան կուտակում, այնուհետև հեղուկն անցնում է ինտերստիցիալ տարածություն[16]: Ամլոդիպին-ասոցացված այտուցից կարելի է խուսափել, եթե բուժմանն ավելացվի ԱՓՖ արգելակիչ կամ անգիոտենզին II ընկալիչների ներհակորդ[1]: Մյուս դեղաչափ կախյալ կողմնակի էֆեկտները` սրտխփոցն ու կարմրությունը ավելի շատ հանդիպում են տղամարդկանց շրջանում, քան կանանց[7][9]:

Դոզա ոչ կախյալ կողմնակի էֆեկտներից հաճախ հանդիպում է թուլությունը (4.5% ընդդեմ. 2.8% պլացեբո), սրտխառնոցը(2.9% ընդդեմ 1.9%), որովայնային ցավը (1.6% vs. 0.3%), և քնկոտությունը (1.4% vs. 0.6%)[9]: 1%-ից պակաս հաճախականությամբ հանդիպող կողմնակի էֆեկտներն են արյան խանգարումները, իմպոտենցիան, դեպրեսիան, պերիֆերիկ նեյրոպաթիան, անքնությունը, հաճախասրտությունը, լնդերի մեծացումը, հեպատիտը, դեղնուկը[9][17][18]:

Ամլոդիպինը սկսելու կամ դեղաչափը մեծացնելու ժամանակ կարող է մեծացնել ստենոկարդիայի կամ սրտամկանի սուր ինֆարկտի ռիսկը հատկապես պսակաձև անոթների ծանր խցանման դեպքում: Համենայնդեպս, կախված իրավիճակից, ամլոդիպինը արգելակում է անոթների նեղացմանը պայմանավորված դրա` անթների հարթ մկանները թուլացնելու ունակությամբ, պերիֆերիկ անոթային դիմադրությունը և արյան ճնշումը իջեցնելու հատկությամբ[1]:

Գերդոզավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամլոդիպինի գերդոզավորումը կարող է առաջացնել ճնշման կտրուկ անկում, հաճախասրտություն[19]: Այս դեպքում հիվանդին տրվում են հեղուկներ, ԷՍԳ մոնիտորինգ է կազմակերպում, ուշադրություն է դարձվում շնչառական ֆունկցիային, գլյուկոզի մակարդակին արյան մեջ, երիկամային ֆունկցիային, էլեկտրոլիտների մակարդակին, մեզի քանակին[20]: Եթե ճնշման անկումը կրիտիկական է, և հեղուկները չեն օգնում, ապա բուժմանն ավելացվում են վազոպրեսորներ[7][19]:

Փոխազդեցությունն այլ դեղերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դեղեր փոխազդելով ամլոդիպինի հետ մեծացնում են դրա քանակն օրգանիզմում: CYP3A արգելակիչները ազդում են ամլոդիպինը մետաբոլիզող ֆերմենտի վրա մեծացնելով ամլոդիպինի մակարդակն արյան մեջ: Այդ դեղերի շարքին են պատկանում դիլթիազեմը, կլարիթրոմիցինը, հակասնկայինները[7]: Ամլոդիպինն իր հերթին կարող է բարձրացնել ցիկլոսպորինի, սիմվաստատինի, տակրոլիմուսի մակարդակն արյան մեջ[21]: Ամլոդիպինի համակցումը 20 մգ-ից ավել սիմվաստատինի հետ մեծացնում է միոպաթիայի ռիսկը[22]: Ամլոդիպինի համակցումը Վիագրայի հետ մեծացնում է հիպոտենզիայի առաջացման ռիսկը[7][1]:

Ֆարմակոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամլոդիպինը երկար ազդող կալցիումական անցուղիների ներհակորդ է, որ ընտրողաբար արգելակում է կալցիումի իոնների անցումը բջջապատով[23]: Նրա թիրախը L-տիպի կալցիումական անցուղիներն են մկանային բջիջներում և N-տիպի կալցիումական անցուղիները կենտրոնական նյարդային համակարգում, որոնք ընդգրկված են ցավի ընկալման պրոցեսում[24][25]: Ամլոդիպինը ազդելով անոթների պատերի հարթ մկանների վրա, արգելակում է դրանց կծկմանը:

Ի տարբերություն վերապամիլի, ամլոդիպինը չի իջեցնում սրտային արտամղման ծավալը[26]: Հակառակը` ամլոդիպինի կիրառումը մեկ ամիս և ավել բերում է սրտային արտամղման մեծացման[26]:

Ազդեցության մեխանիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամլոդիպինը անգիոսելեկտիվ կալցիումական անցուղիների ներհակորդ է, որ թույլ չի տալիս կալցիումի իոններին անցնել անոթի պատի հարթ մկանների և սրտամկանի բջիջների մեջ` խանգարելով դրանց կծկմանը: Ամլոդիպինը արգելակումը կալցիումի իոնների անցումը բջջաթաղանթով հատկապես հենց անոթների հարթ մկանունքի մոտ: Սա բերում է անոթալայնացման և ծայրամասային անոթային դիմադրության թուլացման և ճնշման իջեցման: Այդ էֆեկտը կանխում է նաև պսակաձև անոթների հավելյալ կծկումը[1]:

Բացասական ինոտրոպ էֆեկտները կարող են հայտնաբերվել in vitro, բայց այս էֆեկտները թերապևտիկ դեղաչափերով չեն հայտնաբերվել ինտակտ կենդանիների մոտ: Երկու ստերեոիզոմերների շրջանում [R(+), S(–)], (–) իզոմերը ավելի ակտիվ է, քան (+) իզոմերը[27]: Շիճուկային կալցիումի կոնցենտրացիան չի փոխվում ամլոդիպինի ազդեցությամբ: Սովորաբար այն արգելակում է մակերիկամի հատիկավոր զոնայի L-տիպի Cav1.3 անցուղիները[28][29]:

Ամլոդիպինի` ստենոկարդիկ ցավն անցկացնելու մեխանիզմներին են պատկանում

  • Կայուն ստենոկարդիա: իջեցնում է հետծանրաբեռնվածությունը, սրտի կծկման հաճախականությունը, սրտի թթվածնի պահանջը[30]
  • Վազոսպաստիկ ստենոկարդիա:in vitro փորձերում կենդանիների վրա թուլացնում է պսակաձև անոթների սպազմը ի պատասխան կալցիումի, կալիումի, էպինեֆրինի, սերոտոնինի, թրոմբոքսան A2-ի analog in experimental animal models and in human coronary vessels in vitro.[31]

Ամլոդիպինը միներալոկորտիկոիդային ընկալիչների անտագոնիստ է[32]:

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամլոդիպինը և իր մետաբոլիտը: Ազոտ պարունակող օղակը օքսիդացված է և 2 շղթաներ հիդրոլիզված են[33]

Ամլոդիպինը ուսումնասիրվել է առողջ կամավորների շրջանում[34]: Ամլոդիպինը լավ ներծծվում է բերանացի ընդունման ժամանակ. կենսահասանելիությունը 60% է; կիսատրոհման ժամանակը 30-50 ժամ, 7-8 օր անց հասնում է պլազմայում կայուն կոնցենտրացիայի[35]: Դա պայմանավորված է բարձր pKa-ով (8.6): Այն իոնիզացված է ֆիզիլոգիական pH-ի սահմաններում, հետևաբար կարող է ուժեղ կապել սպիտակուցներին[7]: Այն դանդաղորեն մետաբոլիզվում է լյարդում CYP3A4 միջոցով, ամինային խումբը օքսիդացվում է և էսթերային ճյուղը հիդրոլիզվում է` բերելով ինակտիվ մետաբոլիտ պիրիդինի առաջացման[36]: Երիկամով հեռացումը էքսկրեցիայի հիմնական միջոցն է. մոտ 60%-ը անցնում է մեզ ինակտիվ պիրիդինային մետաբոլիտի տեսքով: Սակայն երիկամային ֆունկցիայի խանգարումը նշանակալիորեն չի ազդում ամլոդիպինի հեռացման վրա[37]: Դեղի 20-25 %-ը հեռանում կղանքով[38]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պֆայզերի կողմից Նորվասկի պատենտավորումը ավարտվեց մինչև 2007 թվականին[39]: Հասանելի են բազմաթիվ ջեներիկ տարբերակներ: Միացյալ թագավորությունում կան ամլոդիպինի տարբերակներ, որոնք տարբեր աղեր են պարունակում: 1250 հիպերտոնիկ հիվանդների շրջանում այժմ անցկացվում է պրոսպեկտիվ, բազմակենտրոն հետազոտություն, որ համեմատում է ամլոդիպինի և պերինդոպրիլի էֆեկտիվությունն ու տանելիությունը:

Կիրառվում են բեսիլատը, մեսիլատը և մալեատը[40]:

Անասնաբուժական կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամլոդիպինը հաճախ կիրառվում է շների և կատուների շրջանում զարկերակային հիպերտեմզիան բուժելու նպատակով: Կատուների շրջանում ամլոդիպինն առաջին ընտրության դեղորայք է [41][42]: Կատուների շրջանում գերճնշումը սովորաբար երկրորդային է և արդյունք է քրոնիկ երիկամային հիվանդության[43]: Շների շրջանում գերճնշումը բուժելիս ամլոդիպինը այնքան էլ էֆեկտիվ չէ, որքան կատուների շրջանում: Ամլոդիպինը նշանակվում է նաև միտրալ ռեգուրգիտացիայի հետևանքով առաջացած կանգային սրտային անբավարարության դեպքում[44]: Իջեցնելով ծայրամասային արյունահոսքը այն բերում է դեպի ձախ նախասիրտ ռեգուրգիտացիայի պակասեցման[45]: Այն կարող է կիրառվել նաև ձախից աջ շունտերի առկայության դեպքում, օրինակ` միջփորոքային միջնապատի դեֆեկտի ժամանակ: Շների շրջանում հանդիպող կողմնակի էֆեկտ է լնդերի գերաճը[46]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 «Amlodipine Besylate»։ Drugs.com։ American Society of Hospital Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 4 June 2016-ին։ Վերցված է 22 July 2016 
  2. The ESC Textbook of Preventive Cardiology: Clinical Practice։ Oxford University Press։ 2015։ էջ 261։ ISBN 9780199656653 
  3. Chorghade Mukund S. (2006)։ Drug Discovery and Development 1։ Hoboken: John Wiley & Sons։ էջ 207։ ISBN 9780471780090։ Արխիվացված օրիգինալից 15 August 2016-ին 
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  5. «Amlodipine»։ International Drug Price Indicator Guide։ Արխիվացված օրիգինալից 11 August 2017-ին։ Վերցված է 23 July 2016 
  6. Wang JG (2009)։ «A combined role of calcium channel blockers and angiotensin receptor blockers in stroke prevention»։ Vascular Health and Risk Management 5: 593–605։ PMC 2725792։ PMID 19688100։ doi:10.2147/vhrm.s6203 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «Norvasc Prescribing Information»։ Արխիվացված օրիգինալից 16 February 2017-ին։ Վերցված է 3 July 2017 
  8. Delgado-Montero Antonia, Zamorano Jose L. (1 December 2012)։ «Atorvastatin calcium plus amlodipine for the treatment of hypertension»։ Expert Opinion on Pharmacotherapy 13 (18): 2673–2685։ ISSN 1465-6566։ PMID 23140185։ doi:10.1517/14656566.2012.742064 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Amlodipine besylate tablet»։ DailyMed։ US National Library of Medicine։ Արխիվացված օրիգինալից 29 October 2015-ին։ Վերցված է 5 November 2015 
  10. «Amlodipine Disease Interactions»։ Drugs.com։ Արխիվացված օրիգինալից 11 August 2017-ին։ Վերցված է 4 July 2017 
  11. Grimard Brian H., Safford Robert E., Burns Elizabeth L. (2016)։ «Aortic Stenosis: Diagnosis and Treatment»։ American Family Physician 93 (5): 371–378։ ISSN 0002-838X։ Արխիվացված օրիգինալից 11 August 2017-ին 
  12. Hitchings Andrew, Lonsdale Dagan, Burrage Daniel, Baker Emma (2014)։ The Top 100 Drugs e-book: Clinical Pharmacology and Practical Prescribing։ Elsevier Health Sciences։ էջ 90։ ISBN 9780702055157։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին 
  13. 13,0 13,1 «Amlodipine 5mg Tablets»։ emc։ 30 May 2017։ Արխիվացված օրիգինալից 14 July 2017-ին։ Վերցված է 3 July 2017 
  14. «Amlodipine: medicine to treat high blood pressure»։ nhs.uk։ 2018-08-29։ Վերցված է 2019-02-07 
  15. Russell R. P. (1988)։ «Side effects of calcium channel blockers.»։ Hypertension 11 (3 Pt 2): II42–4։ ISSN 0194-911X։ PMID 3280492։ doi:10.1161/01.HYP.11.3_Pt_2.II42։ Արխիվացված օրիգինալից 11 August 2017-ին 
  16. Sica Domenic A. (1 July 2003)։ «Calcium Channel Blocker-Related Peripheral Edema: Can It Be Resolved?»։ The Journal of Clinical Hypertension 5 (4): 291–295։ ISSN 1751-7176։ doi:10.1111/j.1524-6175.2003.02402.x 
  17. Munoz Ricardo, Vetterly Carol G., Roth Stephen J., Cruz Eduardo da (18 October 2007)։ Handbook of Pediatric Cardiovascular Drugs։ Springer Science & Business Media։ էջ 96։ ISBN 9781846289538։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին 
  18. Ono M. et. al (2010)։ «Prevalence of Amlodipine-induced Gingival Overgrowth»։ Int J Oral-Med Sci 9 (2): 96–100։ doi:10.5466/ijoms.9.96 
  19. 19,0 19,1 Pillay V (2013)։ Modern Medical Toxicology (4th ed.)։ Jaypee։ ISBN 978-93-5025-965-8 
  20. Hui David (2015)։ Approach to Internal Medicine: A Resource Book for Clinical Practice (4th ed.)։ Springer։ ISBN 978-3-319-11820-8 
  21. Zuo Xiao-cong, Zhou Ya-nan, Zhang Bi-kui, Yang Guo-ping, Cheng Ze-neng, Yuan Hong, Ouyang Dong-sheng, Liu Shi-kun, Barrett Jeffrey S. (2013)։ «Effect of CYP3A5*3 Polymorphism on Pharmacokinetic Drug Interaction between Tacrolimus and Amlodipine»։ Drug Metabolism and Pharmacokinetics 28 (5): 398–405։ PMID 23438946։ doi:10.2133/dmpk.DMPK-12-RG-148։ Արխիվացված օրիգինալից 11 August 2017-ին 
  22. Center for Drug Evaluation and Research։ «FDA Drug Safety Communication: New restrictions, contraindications, and dose limitations for Zocor (simvastatin) to reduce the risk of muscle injury»։ Drug Safety and Availability։ FDA։ Արխիվացված օրիգինալից 6 January 2013-ին։ Վերցված է 5 November 2015 
  23. Ananchenko Gennady, Novakovic Jasmina, Lewis Johnathan (1 January 2012)։ «Chapter 2 - Amlodipine Besylate»։ Profiles of Drug Substances, Excipients and Related Methodology (Academic Press) 37: 31–77։ doi:10.1016/b978-0-12-397220-0.00002-7։ Վերցված է 30 January 2019 
  24. «Amlodipine»։ www.drugbank.ca։ Վերցված է 30 January 2019 
  25. Clusin William T., Anderson Mark E. (1 January 1999)։ «Calcium Channel Blockers: Current Controversies and Basic Mechanisms of Action»։ Advances in Pharmacology (Academic Press) 46: 253–296։ doi:10.1016/s1054-3589(08)60473-1։ Վերցված է 30 January 2019 
  26. 26,0 26,1 Nazzaro P, Manzari M, Merlo M, Triggiani R, Scarano AM, Lasciarrea A, Pirrelli A (1995)։ «Antihypertensive treatment with verapamil and amlodipine. Their effect on the functional autonomic and cardiovascular stress responses.»։ European heart journal 16 (9)։ էջեր 1277–84։ ISSN 0195-668X։ PMID 8582392 
  27. Karmoker J.R., Joydhar P., Sarkar S., Rahman M. (2016)։ «Comparative in vitro evaluation of various commercial brands of amlodipine besylate tablets marketed in Bangladesh»։ Asian Journal of Pharmaceutical and Health Sciences 6: 1384–1389։ Արխիվացված օրիգինալից 1 July 2016-ին 
  28. Arcangelo Virginia Poole, Peterson Andrew M. (2006)։ Pharmacotherapeutics for Advanced Practice: A Practical Approach։ Lippincott Williams & Wilkins։ ISBN 9780781757843։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին 
  29. Ritter James, Lewis Lionel, Mant Timothy, Ferro Albert (2012)։ A Textbook of Clinical Pharmacology and Therapeutics (5 ed.)։ CRC Press։ ISBN 9781444113006։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին 
  30. Li Y. Robert (2015)։ Cardiovascular Diseases: From Molecular Pharmacology to Evidence-Based Therapeutics։ John Wiley & Sons։ ISBN 9780470915370։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին 
  31. Learning Jones, Learning Bartlett (2012)։ 2013 Nurse's Drug Handbook։ Jones & Bartlett Publishers։ ISBN 9781449642846։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին 
  32. Luther James M. (2014)։ «Is there a new dawn for selective mineralocorticoid receptor antagonism?»։ Current Opinion in Nephrology and Hypertension 23 (5): 456–461։ ISSN 1062-4821։ PMC 4248353։ PMID 24992570։ doi:10.1097/MNH.0000000000000051 
  33. Zhu Yanlin, Wang Fen, Li Quan, Zhu Mingshe, Du Alicia, Tang Wei, Chen Weiqing (1 February 2014)։ «Amlodipine Metabolism in Human Liver Microsomes and Roles of CYP3A4/5 in the Dihydropyridine Dehydrogenation»։ Drug Metabolism and Disposition 42 (2): 245–249։ ISSN 0090-9556։ PMID 24301608։ doi:10.1124/dmd.113.055400։ Արխիվացված օրիգինալից 11 August 2017-ին 
  34. Beresford A. P., McGibney D., Humphrey M. J., Macrae P. V., Stopher D. A. (1 January 1988)։ «Metabolism and kinetics of amlodipine in man»։ Xenobiotica 18 (2): 245–254։ ISSN 0049-8254։ PMID 2967593։ doi:10.3109/00498258809041660 
  35. «Amlodipine»։ www.drugbank.ca։ Վերցված է 30 January 2019 
  36. Nayler Winifred G. (2012)։ Amlodipine։ Springer Science & Business Media։ էջ 105։ ISBN 9783642782237։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին 
  37. Brittain Harry G. (2012)։ Profiles of Drug Substances, Excipients and Related Methodology։ Academic Press։ ISBN 9780123977564։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին 
  38. Murdoch David, Heel Rennie C. (March 1991)։ «Amlodipine»։ Drugs 41 (3): 478–505։ doi:10.2165/00003495-199141030-00009 
  39. Kennedy VB (22 March 2007)։ «Pfizer loses court ruling on Norvasc patent»։ MarketWatch։ Արխիվացված օրիգինալից 3 August 2008-ին 
  40. Campbell Anthony K. (2014-10-14)։ Intracellular Calcium։ John Wiley & Sons։ էջ 68։ ISBN 9781118675526 
  41. Papich Mark G. (2007)։ «Amlodipine Besylate»։ Saunders Handbook of Veterinary Drugs (2nd ed.)։ St. Louis, Mo: Saunders/Elsevier։ էջեր 26–27։ ISBN 9781416028888 
  42. Henik RA, Snyder PS, Volk LM (28 August 2014)։ «Treatment of systemic hypertension in cats with amlodipine besylate»։ Journal of the American Animal Hospital Association (անգլերեն) 33 (3): 226–234։ PMID 9138233։ doi:10.5326/15473317-33-3-226 
  43. Diamondback Drugs։ «Amlodipine in Veterinary Medicine»։ Արխիվացված օրիգինալից 11 August 2017-ին։ Վերցված է 29 June 2017 
  44. Atkins C., Bonagura J., Ettinger S., Fox P., Gordon S., Haggstrom J., Hamlin R., Keene B., Luis-Fuentes V. (1 November 2009)։ «Guidelines for the Diagnosis and Treatment of Canine Chronic Valvular Heart Disease»։ Journal of Veterinary Internal Medicine (անգլերեն) 23 (6): 1142–1150։ ISSN 1939-1676։ PMID 19780929։ doi:10.1111/j.1939-1676.2009.0392.x 
  45. Suzuki Shuji, Fukushima Ryuji, Ishikawa Taisuke, Yamamoto Yuta, Hamabe Lina, Kim Soomin, Yoshiyuki Rieko, Machida Noboru, Tanaka Ryou (18 September 2012)։ «Comparative effects of amlodipine and benazepril on Left Atrial Pressure in Dogs with experimentally-induced Mitral Valve Regurgitation»։ BMC Veterinary Research 8: 166։ ISSN 1746-6148։ PMC 3489586։ PMID 22989022։ doi:10.1186/1746-6148-8-166 
  46. Forney Barbara։ «Amlodipine for Veterinary Use»։ Wedgewood Pharmacy։ Արխիվացված օրիգինալից 27 June 2017-ին։ Վերցված է 29 June 2017