Կլարիթրոմիցին
Կլարիթրոմիցին | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₃₈H₆₉NO₁₃ |
Մոլային զանգված | 1,2E−24 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 81103-11-9 |
PubChem | 84029 |
EINECS համար | 617-200-4 |
SMILES | CCC1C(C(C(C(=O)C(CC(C(C(C(C(C(=O)O1)C)OC2CC(C(C(O2)C)O)(C)OC)C)OC3C(C(CC(O3)C)N(C)C)O)(C)OC)C)C)O)(C)O |
ЕС | 617-200-4 |
ChEBI | 10342604 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կլարիթրոմիցին (Clarithromycin, առևտրային անվանումը՝ Bioxin), հակաբիոտիկ, որն օգտագործվում է տարբեր տեսակի բակտերիալ վարակների ժամանակ, ներառյալ՝ ստրեպտոկոկերով ախտահարված կոկորդը, թոքաբորբը, մաշկային վարակները, Helicobacter pylor-ի վարակը, Լայմի հիվանդությունը և այլն[2]։ Որպես դեղաձև Կլարիթրոմիցինը կիրառվում է per os(բերանի խոռոչով) հաբի կամ հեղուկի տեսքով։ Կողմնակի ազդեցություններն են՝ սրտխառնոց, փսխում, գլխացավ և դիարեա(լուծ)[2]։ Խորհուրդ չի տրվում կիրառել լյարդային հիվանդությունների և հղիության ժամանակ[2]:Կլարիթրոմիցինը պատկանում է մակրոլիդ հակաբիոտիկների դասին և ունի բակտերիականգ(կանգնեցնում է բակտերիալ սպիտակուցի սինթեզը) ազդեցություն[2]։ Կլարիթրոմիցինը հայտնաբերվել է 1980 թվականին, իսկ բժշկական կիրառման է դրվել 1990 թվականին[3]:Այն գրանցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղամիջոցների ցանկում[4]:Շուկայում հասանելի է նաև Կլարիթրոմիցինի ջեներիկ տարբերակները[2]։ Կլարիթրոմիցինը էրիթրոմիցինի ածանցյալ է, որի քիմիական անվանումը 6-O-մեթիլէրիթրոմիցին է։
Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլարիթրոմիցինը կիրառվում է թոքաբորբի, Հելիկոբակտեր պիլորիի և սուր ֆարինգիտի ժամանակ, որպես ալտերնատիվ միջոց պենիցիլինային բուժման[2]։ Օգտագործվում է նաև բարտոնելլայով հարուցված կատվի քերծվածքային հիվանդության ժամանակ, կրիպտոսպորիդիոզի հետևանքով առաջացած Լայմի հիվանդության և տոքսոպլազմոզի դեպքում[2]։ Օգտագործվում է, որպես պրոֆիլակտիկ միջոց բակտերիալ էնդոկարդիտի ժամանակ, այն մարդկանց շրջանում ովքեր չեն կարող ընդունել պենիցիլին[2]:Արդյունավետ է նաև վերին և ստորին շնչուղիների վարակների, մաշկի, փափուկ հյուսվածքների ինֆեկցիաների, ինչպես նաև 12-մատնյա աղիքում Helicobacter pylor-ով հարուցված վարակի ժամանակ։
Բակտերիաների ազդման սպեկտր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրամ դրական աերոբ բակտերիաներ՝
- Ստաֆիլոկոկուս աուրեուս
- Ստրեպտոկոկուս պնեմոնիե
- Ստրեպտոկոկուս պիոգենես
Գրամ բացասական աերոբ բակտերիաներ՝
- Հեմոֆիլուս պարաինֆլուենզե
- Հեմոֆիլուս ինֆլուենզե
- Մորաքսելլա կատառալիս
Հելիկոբակտեր
- Helicobacter pylori
Միկոբակտերիա
- Միկոբակտերիում ավիում
- Միկոբակտերիում ինտրացելուլարե
Այլ բակտերիաներ
- Խլամիդիա պնեումոնիա
- Միկոպլազմա պնեումոնիե
Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն անձինք, ովքեր ալերգիկ են մակրոլիդների նկատմամբ, կամ հաբի մեջ պարունակվող ինակտիվ նյութերի, օրինակ՝ միկրոբյուրեղային ցելյուլոզի, նատրիումի կրոսկարմելոզի, մագնեզիումի ստեարատի և պովիդոնի։
- Նախկինում Կլարիթրոմիցին ընդունած խոլեստատիկ դեղնախտով կամ լյարդի այլ դիսֆունկցիա ունեցող մարդկանց հակացուցված է[5]։
- Հիպոկալեմիա
Խորհուրդ չի տրվում Կլարիթրոմիցինով բուժման ժամանակ զուգահեռ կիրառել հետևյալ դեղերը՝ Ցիսապրիդ, Պիմոզիդ, Ասթեմիզոլ, Տերֆենադին, էրգոտամին, Տիկագրելոր, Ռանոլազին և Դիհիդրոերգոտամին[6]։
- Երիկամային կամ լյարդային անբավարարության պարագայում չի կարելի համակցել Կոլխիցինի հետ[7]։
Միաժամանակ խոլեստերինային պրեպարատներ՝ Լովաստատինի և Սիմվաստատինի հետ ևս խորհուրդ չի տրվում կիրառել[8]։
Եթե առկա է գերզգայնություն մակրոլիդների նկատմամբ[9]։
Սրտի առիթմիա, կամ QT երկարեցում ունեցող անձանց մոտ[10]։
Կողմնակի երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենահաճախ տարածվածը ստամոքսաղիքային համակարգի կողմնակի ազդեցություններն են՝ լուծ (3%), սրտխառնոց (3%), որովայնի ցավ (3%) և փսխում (6%)։ Կարող է դիտվել նաև գլխացավ, անքնություն և լյարդի դիսֆունկցիա:Ալերգիկ ռեակցիաներից կարող է դիտվել ցան և անաֆիլաքսիա:Հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններն են՝ դյուրագրգիռ վիճակ, հալյուցինացիաներ (լսողական և տեսողական), գլխապտույտ, հոտի և համի զգայական փոփոխություն, ներառյալ մետաղական համը, բերանի չորություն, խուճապի նոպա և մղձավանջներ[11]։
Սրտային կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի փետրվարին FDA-ն հրապարակեց Անվտանգության հաղորդագրության նախազգուշացում՝ Կլարիթրոմիցինի օգտագործման հետ կապված՝ սիրտ անոթային համակարգում առաջացած խնդիրների և մահվան բարձր ռիսկի հետ առաջարկելով, որպեսզի այլընտրանքային հակաբիոտիկները սրտի հիվանդություն ունեցողների համար լինեն ավելի կիրառելի[12]։ Կլարիթրոմիցինը սրտում կարող է հանգեցնել երկարատև QT միջակայքի[13]։ Երկար QT համախտանիշով, սրտի հիվանդություն ունեցող հիվանդների կամ QT-ը երկարացնող այլ դեղամիջոցներ օգտագործող հիվանդների մոտ դա կարող է մեծացնել կյանքին սպառնացող վտանգը[14]։
Լյարդ և երիկամ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է, որ Կլարիթրոմիցինը լյարդում առաջացնում է դեղնախտ, ցիռոզ, իսկ երիկամներում՝ ընդհուպ մինչև երիկամային անբավարարություն։
Կենտրոնական նյարդային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաճախ՝ գլխացավեր, գլխապտույտ, հազվադեպ՝ մոլուցք, զառանցանք և օտոտոքսիկություն։
Վարակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ է վտանգը կանդիդոզների զարգացման, մասնավորապես բերանի խոռոչի շրջանում և սեռական օրգանների հատվածում։
Հղիություն և կրծքով կերակրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլարիթրոմիցինը կարող է պոտենցիալ վտանգ առաջացնել պտղի համար, հետևաբար հղիության ընթացքում պետք է օգտագործվի միայն այն դեպքում, եթե պոտենցիալ օգուտը արդարացնում է պտղի համար հնարավոր ռիսկը[15]:Բնականաբար եթե կա այլընտրանքային հակաբիոտիկ, ընտրությունը պետք է միանշանակ կանգնեցնել ալտերնատիվ տարբերակի վրա[16]:Դեռևս հայտնի չէ ԿԿ կանանց մոտ կրծքի կաթում հայտնվելով, ինչ վնասակար ազդեցություն կարող է ցուցաբերել Կլարիթրոմիցինը[17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 clarithromycin
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Clarithromycin»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2015-ին։ Վերցված է September 4, 2015
- ↑ Antimicrobial drugs : chronicle of a twentieth century medical triumph (1 ed.)։ Oxford: Oxford University Press։ 2008։ էջ 239։ ISBN 9780199534845։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին
- ↑ World Health Organization model list of essential medicines: 21st list 2019։ Geneva: World Health Organization։ 2019։ WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO
- ↑ «BIAXIN® Filmtab® (clarithromycin tablets, USP) BIAXIN® XL Filmtab® (clarithromycin extended-release tablets) BIAXIN® Granules (clarithromycin for oral suspension, USP)»։ November 2, 2015։ Արխիվացված է օրիգինալից August 24, 2015-ին։ Վերցված է November 2, 2015

- ↑ «Clarithromycin Side Effects in Detail - Drugs.com»։ Drugs.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին։ Վերցված է 2017-08-18
- ↑ «Safety Alerts for Human Medical Products - Clarithromycin (Biaxin): Drug Safety Communication - Potential Increased Risk of Heart Problems or Death in Patients With Heart Disease»։ FDA (անգլերեն)։ Վերցված է 24 February 2018
- ↑ Yamaguchi S, Kaneko Y, Yamagishi T, et al. [Clarithromycin-induced torsades de pointes]. Nippon Naika Gakkai Zasshi. 2003;92(1):143–5.
- ↑ «Fulminant liver failure associated with clarithromycin»։ The Annals of Pharmacotherapy 37 (1): 57–60։ January 2003։ PMID 12503933։ doi:10.1345/1542-6270(2003)037<0057:flfawc>2.0.co;2

|