Ֆարինգիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարինգիտ
Pharyngitis.jpg
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունականջաքթակոկորդաբանություն
Commons-logo.svg Pharyngitis Վիքիպահեստում

Ֆարինգիտ (հայտնի է նաև ըմպաբորբ անունով), կոկորդի հետին հատվածի բորբոքում, որն ավելի հայտնի է ըմպան անվանմամբ[1]։ Հաճախ դա հանգեցնում է կոկորդի ցավի և ջերմության բարձրացման[1]։ Այլ ախտանշաններից են՝ քթահոսությունը, հազը, գլխացավը և ձայնի խռպոտությունը[2]։ Ախտանշանները հաճախ պահպանվում են 3-5 օր[1]։ Բարդություններն են՝ սինուսիտ և միջին ականջի բորբոքում[1] Ֆարինգիտը վերին շնչառական ուղիների վարակի տեսակ է[3]։

մեծ մասամբ պատճառը վիրուսային վարակն է[1]։ Բակտերիալ վարակը կոկորդի ցավի պատճառ է հանդիսանում 25% երեխաների և 10% մեծահասակների մոտ[1]։ Հազվադեպ պատճառներն են՝ գոնոռեան, սնկերը, տարբեր տեսակի գրգռիչներ, օր․՝ ծուխը, ալերգիան և գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս հիվանդությունը[1][4]։ Յուրահատուկ թեստերը խորհուրդ չի տրվում կատարել այն մարդկանց, ովքեր ունեն վիրուսին բնորոշ ակնհայտ ախտանշաններ, օր․՝ հարբուխ[1]։ Հակառակ դեպքում խորհուրդ է տրվում կատարել արագ անտիգենային թեստ կամ կոկորդի քսուքի հետազոտություն[1]։ Այլ հիվանդություններ, որոնք կարող են առաջացնել հետևյալ ախտանշանները դրանք են՝ էպիգլոտիդ (մակկոկորդի բորբոքում), թիրեոդիտ, հետըմպանային թարախակույտ և երբեմն որոշ սրտային հիվանդությունների ժամանակ[1]։

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲ), օր, իբուպրոֆեն կարող է կիրառվել ցավը մեղմելու նպատակով[1]։ Լիդոկայինը կարող է նույնպես դրական էֆեկտ ունենալ[4]։ Կոկորդի ցավը հաճախ բուժվում է հակաբիոտիկներով՝ պենիցիլին կամ ամոքսացիլին [1]։ Դեռ մինչև վերջ պարզաբանված չէ արդյոք ստերոիդները ունեն դրական ազդեցություն սուր ֆարինգիտի բուժման ժամանակ[5][6]։

Մոտավորապես մարդկանց 7,5%-ը գանգատվում է կոկորդի ցավից ցանկացած եռամսյա ժամանակահատվածում[7]։ Ոչ հազվադեպ դիտվում է ցավի 2-3 էպիզոդ մեկ տարվա ընթացքում[2]։ Դա բերեց նրան, որ ԱՄՆ-ում 2007 թվականին հիվանդանոց դիմեցին տվյալ գանգատով 15 միլիոն պացիենտ[4]։ Ֆարինգիտը հանդիսանում է կոկորդի ցավի առաջացման ամենահաճախակի պատճառ[8]։ Հիվանդության անվանումը առաջացել է հունարեն -pharynx բառից, որը նշանակում է ըմպան և -itis վերջածանցից, որը նշանակում է բորբոքում[9][10]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմալ կոկորդ

Ֆարինգիտը դա բորբոքման տեսակ է՝ հարուցված վերին շնչառական ուղիների վարակով։ Այն լինում է սուր կամ քրոնիկ։ Սուր ֆարինգիտը կարող է լինել կատառալ, թարախային կամ խոցային՝ կախված հարուցչի տեսակից և մարդու իմուն համակարգից։ Քրոնիկ ֆարինգիտը լինում է կատառալ, գերաճական (հիպերտրոֆիկ) և ապաճական (ատրոֆիկ)։

Նշիկաբորբը (տոնզիլիտ) հանդիսանում է ֆարինգիտի ենթատեսակ[11]։ Եթե հիվանդությունը ընդգրկում է նշիկները և ըմպանը միասին այն անվանվում է ֆարինգոտոնզիլիտ (ըմպանանշիկաբորբ)[12]։ Այլ դասակարգմամբ անվանում են նազոֆարինգիտ (հարբուխ)[13]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

մեծ մասամբ հիվանդությունը տարածվում է հիվանդ մարդու հետ անմիջական շփման ճանապարհով։

Վիրուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 40–80% դեպքերում հիվանդության առաջացման պատճառը վիրուսներն են, նրանք կարող են լինել նաև այլ վիրուսային վարակի նշան[8][14]։

  • Ադենովիրուս-վիրուսներից ամենատարածվածն է։ Այս դեպքում հաճախ դիտվում է պարանոցային լիմֆատիկ հանգույցների մեծացում։ Մեծ մասամբ կոկորդը չի լինում հիպերեմիկ (կարմիր), չնայած որ ընդգրկված է գործընթացի մեջ։
  • Օրտոմիքսովիրիդե, գրիպ առաջացնող վիրուս է, սկզբում դիտվում է կտրուկ ջերմության բարձրացում, գլխացավ և թուլություն։ Կարող է դիտվել նաև ցավ կոկորդում։
  • Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի «գեղձային տենդ» հարուցիչը Էպշտեյն-Բարր վիրուսն է։ Դրա հետևանքով կարող է շոշափվել պնդացած լիմֆատիկ հանգույցներ, առաջանալ էքսուդատիվ նշիկաբորբ, կոկորդի այտուց և կարմրություն։
  • Հասարակ հորպես վիրուսը կարող է առաջացնել բազմաթիվ բերանի խոցեր։
  • Կոքսակի վիրուս
  • Հարբուխ՝ Ռինովիրուս, Կորոնավիրուս, Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս (ՌՍՎ, RSV) կարող են առաջացնել կոկորդի, ականջի և թոքերի բնորոշ ախտանշաններ, որոնք դիտվում են հարբուխի ժամանակ, ինչպես նաև հաճախակի ցավեր։.

Բակտերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք տարբեր բակտերիաներ կարող են ըմպանաբորբի պատճառ հանդիսանալ։ Առավել տարածված են՝ A խմբի ստրեպտոկոկը (Թարախածին ստրեպտոկոկը), Ստրեպտոկոկուս պնևմոնիան, Հեմոֆիլուս ինֆլուենսը, Բորդետելա պերտուսիսը, Բացիլուս անտրացիսը, Կորինուբակտերիում դիֆթերիան, Նեյսերիա գոնոռեան, Խլամիդիա պնևմոնիան, Միկոպլազմա պնևմոնիան և Ֆուզոբակտերիում նեկրոֆորումը[15]։

Ստրեպտոկոկային ֆարինգիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդը՝ ստրեպտոկոկային ֆարինգիտի ժամանակ

Ստրեպտոկոկային ֆարինգիտը կամ սուր ֆարինգիտը հարուցում է А խմբի ß-հեմոլիտիկ ստրեպտոկոկը[16]։ Սա բակտերիալ ֆարինգիտի ամենատարածված պատճառն է (15–30%)[15]։ Ախտանշաններն են՝ ջերմություն, կոկորդի ցավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում։ Սա կոնտագիոզ վարակ է, փոխանցվում է հիվանդ մարդու հետ շփումից։ Վերջնական ախտորոշումը դրվում է կոկորդից վերցված նմուշի արդյունքների հիման վրա։ Հակաբիոտիկները օգտակար են ինչպես բուժման, այնպես էլ բարդությունների կանխարգելման համար[17]։

Ֆուզոբակտերիում նեկրոֆորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուզոբակտերիում նեկրոֆորումը համարվում է բերանըմպանային ֆլորայի նորմալ բնակիչ և կարող է որոշ դեպքերում առաջացնել հարնշիկային թարախակույտ։

400 չբուժված դեպքից մեկը բերում է Լեմիրի սինդրոմի (Lemierre's syndrome) առաջացման[18]։

Դիֆթերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիֆթերիան համարվում է պոտենցիալ վտանգավոր վարակ վերին շնչուղիների համար՝ հարուցված Կորինոբակտերիա դիֆթերիայի կողմից։ Հանդիպման հաճախականությունը նվազել է ի հաշիվ պատվաստումների, սակայն դեռևս պահպանվում է երրորդ կարգի երկրներում՝ հաճախ Արևելյան Եվրոպայի որոշ շրջաններում։ Հակաբիոտիկները օգտակար են սկզբական փուլերում, բայց լավացումը հաճախ դանդաղ է ընթանում։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ պատճառները հազվադեպ են հանդիպում, բայց կարող են նաև մահվան պատճառ հանդիսանալ։ Վարակը կարող են տարածվել դեպի հարըմպանային տարածություն, առաջացնել հարնշիկային թարախակույտ, դեպի ստորին ծնոտ՝ Լյուդվիգ նշիկաբորբ (Ludwig's angina), մակկոկորդաբորբ[19][20][21]։

Սունկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարինգիտ կարող են առաջացնել նաև սնկերը, օր․ Կանդիդա ալբիկանսը, առաջացնելով բերանի խոռոչի տեսանելի լորձաթաղանթների փառակալում։

Ոչ ինֆեկցիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարինգիտը կարող է առաջանալ նաև մեխանիկական, քիմիական կամ ջերմային գրգռումից, օր․ ռեֆլյուքս։ Որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են առաջացնել ֆարինգիտ, օր․ պրամիպեքսոլը և հակադեպրեսանտները[22][23]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվար է տարբերակել բակտերիալ և վիրուսային ծագման ֆարինգիտները, քանի որ երկուսի դեպքում են ախտանշանները նույնն են

Սենթորի սանդղակ
Միավոր Ստրեպտոկոկային վարակի

առկայության հավանականություն

Վարում
1 կամ քիչ <10% Անհրաժեշտություն չկա հակաբիոտիկների

կամ քսուքի նմուշառման

2 11–17% Հակաբիոտիկի անհրաժեշտություն՝

ելնելով քսուքի պատասխանից

3 28–35%
4 կամ 5 52% Էմպիրիկ հակաբիոտիկ

[24]։ Այդ ժամանակ կոկորդից վերցվում է քսուք բակտերիալ վարակը բացառելու նպատակով[25]։

Սենթորի սանդղակը ցույց է տալիս ստրեպտոկոկային վարակի հավանականությունը՝ հիմնվելով 5 չափորոշիչների վրա[17]։

Յուրաքանչյուր չափորոշիչի համար տրվում է մեկ միավոր[17]։

  • Հազի բացակայություն
  • Պարանոցային լիմֆատիկ հանգույցների մեծացում
  • Ջերմության բարձրացում 38.0 °C (100.4 °F) և ավել
  • Էքսուդատ կամ այտուց նշիկներում
  • 15 տարեկան կամ ավելի փոքր (չափորոշիչը հանվում է եթե տարիքը գերազանցում է 44-ը)

Ամերիկայում բժիշկները գտնում են, որ չպետք է անցկացնել փորձարարական (էմպիիկ) բուժում և հակաբիոտիկները պետք է նշանակել միայն թեստի դրական արդյունքից հետո[24]։ Թեստավորում կարիք չկա կատարել մինչև 3 տարեկան երեխաներին, քանի որ նրանց մոտ А խմբի ստրեպտոկոկ և ռևմատիկ տենդ հազվադեպ է հանդիպում, բացառությամբ այն դեպքերի եթե նրանք ունեն հարազատ քույր կամ եղբայր այդ հիվանդությամբ[24]։

Վարում[խմբագրել | խմբագրել կոդը]

մեծ մասամբ բուժումը սիմպտոմատիկ է։ Յուրահատուկ բուժումը օգտակար է բակտերիալ, սնկային վարակի և Հասարակ հերպես վիրուսով ախտահարման ժամանակ։

Դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցավազրկողները՝ ՈՍՀԲ և ացետամինոֆեն (պարացետամոլ) մեղմում են կոկորդի ցավը։ Ասպիրինը կարող են օգտագործել մեծահասակները, սակայն երեխաներին խորհուրդ չի տրվում, հաշվի առնելով Ռեյի սինդրոմի առաջացման ռիսկը[26]։
  • Ստերոիդները՝ դեքսամետազոնը կարող է կիրառվել ֆարինգիտի բարդացած դեպքերում[6][27]։ Այն ունի բազմակի կողմնակի էֆեկտներ[5]։
  • Lիդոկայինը նվազեցնում է ցավը` այտուցը նվազեցնելու միջոցով[28]։
  • Հակաբիոտիկները անհրաժեշտ է կիրառել, եթե ֆարինգիտի պատճառը բակտերիալ ֆլորան է[29][30]։ Վիրուսային վարակի ժամանակ հակաբիոտիկները չեն օգնում։ ԱՄՆ-ում այն օգտագործում են դեպքերի 25%-ում[31]։
  • Պերօրալ ցավազրկողներ, որոնց ակտիվ բաղադրիչը սովորաբար ֆենոլն է, ավելի հազվադեպ բենզոկայինը, ցեtիլպիրիդինիումի քլորիդը և / կամ մենթոլը։ Քլորաsեպտիկ և ցեպասոլ համարվում են այս տեսակի ցավազրկողների երկու օրինակ են։

Այլընտրանքային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ առաջարկվում են այլընտրանքային մեթոդներ մրսածությունը բուժելու համար։ Օր․՝ կոկորդը ողողել աղաջրով, սակայն օգտակարությունը դեռ ապացուցված չէ[4]։ Ալտերնատիվ դեղորայքը օգտագործվում է անգինան բուժելու համար[32]։ Այնուամենայնիվ ապացուցողական տվյալներ դեռևս չկան[32]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր ֆարինգիտը հանդիսանում է անգինայի առավել տարածված պատճառ։ Հազի հետ միասին այն ախտորոշվում է ԱՄՆ-ում տարվա ընթացքում ավելի քան 1,9 միլիոն մարդու մոտ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Hildreth AF, Takhar S, Clark MA, Hatten B (September 2015)։ «Evidence-Based Evaluation And Management Of Patients With Pharyngitis In The Emergency Department.»։ Emergency medicine practice 17 (9): 1–16; quiz 16–7։ PMID 26276908 
  2. 2,0 2,1 Rutter Paul Professor, Newby David (2015)։ Community Pharmacy ANZ: Symptoms, Diagnosis and Treatment (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 19։ ISBN 9780729583459։ Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին 
  3. «Pharyngitis»։ National Library of Medicine։ Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին։ Վերցված է օգոստոսի 4, 2016 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Weber R (March 2014)։ «Pharyngitis.»։ Primary care 41 (1): 91–8։ PMID 24439883։ doi:10.1016/j.pop.2013.10.010 
  5. 5,0 5,1 Principi N, Bianchini S, Baggi E, Esposito S (February 2013)։ «No evidence for the effectiveness of systemic corticosteroids in acute pharyngitis, community-acquired pneumonia and acute otitis media.»։ European Journal of Clinical Microbiology & Infectious Diseases 32 (2): 151–60։ PMID 22993127։ doi:10.1007/s10096-012-1747-y 
  6. 6,0 6,1 Hayward G, Thompson MJ, Perera R, Glasziou PP, Del Mar CB, Heneghan CJ (հոկտեմբերի 17, 2012)։ «Corticosteroids as standalone or add-on treatment for sore throat.»։ The Cochrane Database of Systematic Reviews 10: CD008268։ PMID 23076943։ doi:10.1002/14651858.CD008268.pub2 
  7. Jones Roger (2004)։ Oxford Textbook of Primary Medical Care (անգլերեն)։ Oxford University Press։ էջ 674։ ISBN 9780198567820։ Վերցված է օգոստոսի 4, 2016 
  8. 8,0 8,1 8,2 Marx John (2010)։ Rosen's emergency medicine: concepts and clinical practice (7th ed.)։ Philadelphia, Pennsylvania: Mosby/Elsevier։ Chapter 30։ ISBN 978-0-323-05472-0 
  9. Beachey Will (2013)։ Respiratory Care Anatomy and Physiology, Foundations for Clinical Practice,3: Respiratory Care Anatomy and Physiology (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 5։ ISBN 0323078664։ Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին 
  10. Hegner Barbara, Acello Barbara, Caldwell Esther (2009)։ Nursing Assistant: A Nursing Process Approach – Basics (անգլերեն)։ Cengage Learning։ էջ 45։ ISBN 9781111780500։ Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին 
  11. «Tonsillitis»։ Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին։ Վերցված է օգոստոսի 4, 2016 
  12. «Airway Infectious Disease Emergencies»։ Pediatric Clinics of North America 53 (2): 215–242։ 2006։ PMID 16574523։ doi:10.1016/j.pcl.2005.10.001 
  13. «www.nlm.nih.gov»։ Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին 
  14. Acerra JR։ «Pharyngitis»։ eMedicine։ Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 17-ին։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 28 
  15. 15,0 15,1 Bisno AL (January 2001)։ «Acute pharyngitis»։ N Engl J Med 344 (3): 205–11։ PMID 11172144։ doi:10.1056/NEJM200101183440308 
  16. Baltimore RS (February 2010)։ «Re-evaluation of antibiotic treatment of streptococcal pharyngitis»։ Curr. Opin. Pediatr. 22 (1): 77–82։ PMID 19996970։ doi:10.1097/MOP.0b013e32833502e7 
  17. 17,0 17,1 17,2 Choby BA (March 2009)։ «Diagnosis and treatment of streptococcal pharyngitis»։ Am Fam Physician 79 (5): 383–90։ PMID 19275067։ Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին 
  18. Centor RM (դեկտեմբերի 1, 2009)։ «Expand the pharyngitis paradigm for adolescents and young adults»։ Ann Intern Med 151 (11): 812–5։ PMID 19949147։ doi:10.7326/0003-4819-151-11-200912010-00011 
  19. «UpToDate Inc.»։ Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին  (registration required)
  20. «Severe soft tissue infections of the head and neck: a primer for critical care physicians»։ Lung 187 (5): 271–9։ Sep–Oct 2009։ PMID 19653038։ doi:10.1007/s00408-009-9153-7 
  21. «Otolaryngologic critical care»։ Crit Care Clin 19 (1): 55–72։ January 2003։ PMID 12688577։ doi:10.1016/S0749-0704(02)00062-3 
  22. «Mirapex product insert» (PDF)։ Boehringer Ingelheim։ 2009։ Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 14-ին։ Վերցված է 2010 թ․ հունիսի 30 
  23. «Mosby's Medical Dictionary, 8th edition»։ Elsevier։ 2009։ Վերցված է 2010 թ․ հունիսի 30 
  24. 24,0 24,1 24,2 «Clinical Practice Guideline for the Diagnosis and Management of Group A Streptococcal Pharyngitis: 2012 Update by the Infectious Diseases Society of America.»։ Clinical Infectious Diseases 55 (10): e86–102։ սեպտեմբերի 9, 2012։ PMID 22965026։ doi:10.1093/cid/cis629 
  25. Del Mar C (1992)։ «Managing sore throat: a literature review. I. Making the diagnosis»։ Med J Aust 156 (8): 572–5։ PMID 1565052 
  26. Baltimore RS (February 2010)։ «Re-evaluation of antibiotic treatment of streptococcal pharyngitis»։ Current Opinion in Pediatrics 22 (Curr. Opin. Pediatr. 22 (1)): 77–82։ PMID 19996970։ doi:10.1097/MOP.0b013e32833502e7 
  27. «Corticosteroids for pain relief in sore throat: systematic review and meta-analysis»։ BMJ 339: b2976։ 2009։ PMC 2722696։ PMID 19661138։ doi:10.1136/bmj.b2976 
  28. «LIDOCAINE VISCOUS (Xylocaine Viscous) side effects, medical uses, and drug interactions.»։ Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 8-ին 
  29. Kocher JJ, Selby TD (հուլիսի 1, 2014)։ «Antibiotics for sore throat.»։ American Family Physician 90 (1): 23–4։ PMID 25077497 
  30. Spinks A, Glasziou PP, Del Mar CB (նոյեմբերի 5, 2013)։ «Antibiotics for sore throat.»։ The Cochrane Database of Systematic Reviews 11: CD000023։ PMID 24190439։ doi:10.1002/14651858.CD000023.pub4 
  31. Urkin J, Allenbogen M, Friger M, Vinker S, Reuveni H, Elahayani A (November 2013)։ «Acute pharyngitis: low adherence to guidelines highlights need for greater flexibility in managing paediatric cases.»։ Acta Paediatrica 102 (11): 1075–80։ PMID 23879261։ doi:10.1111/apa.12364 
  32. 32,0 32,1 «Sore throat: Self-care»։ Mayo Clinic։ Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին։ Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 104 CC BY-SA icon 80x15.png