Դեքսամետազոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեքսամետազոն
Dexamethasone 3D ball.png
Դեքսամետազոնի քիմիական բանաձևը
Dexamethasone structure.svg
Տեսակքիմիական միացություն, դեղանյութեր և Հիմնական դեղամիջոցներ
Հոմանիշներգլյուկոկորտիկոիդներ
ԿիրառումՀակաբորբոքային, իմունաճնշիչ, հակաքաղցկեղային, փոխարինիչ թերապիա, հակափսխումային
Գործածության եղանակՆերքին ընդունման ձևով(բերանացի, պերօրալ),ներերակային (ն/ե), միջմկանային (մ/մ), ենթամաշկային (ե/մ), ներոսկրային (ն/ո)
Ազդեցության մեխանիզմԿապվում է գլյուկոկորտիկոիդների ընկալիչների հետ
Քիմիական դասակարգումՍտերոիդներ, գլյուկոկորտիկոիդներ
Զանգված392,2 զանգվածի ատոմական միավոր[1]
Քիմիական բանաձևC₂₂H₂₉FO₅[1]
Կլինիկական տվյալներ
Drugs.comMonograph

Դեքսամետազոն, կորտիկոստերոիդների շարքի դեղամիջոց[2]։ Այն կիրառվում է մի շարք հիվանդությունների ու վիճակների բուժման համար՝ ռևմատիկ հիվանդություններ, մաշկային ախտահարումներ, սուր ալերգիա, ասթմա, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ), կրուպ (սուր լարինգոտրախեիոբրոնխիտ), գլխուղեղի այտուց, տուբերկուլոզի ժամանակ հակաբիոտիկների հետ զուգահեռ կիրառում[2]։ Մակերիկամային անբավարարության ժամանակ օգտագործվում է միներալոկորտիկոիդ (հանքակորտիկոիդ) ազդեցություն ունեցող պրեպարատների հետ զուգահեռ, օրինակ՝ ֆլուդրոկորտիզոնի[2]։ Կիրառվում է վաղաժամ ծննդաբերության ժամանակ երեխաների մոտ հետագա հնարավոր բարդությոններից խուսափելու նպատակով[2]։ Այն կիրառվում է ինչպես ներքին ընդունման ձևով (բերանացի, պերօրալ), այնպես էլ միջմկանային (մ/մ) և ներերակային (ն/ե) ներարկումների միջոցով[2]։ Դեքսամետազոնը սկսում է ազդել առաջին օրվա ընթացքում, ազդեցության տևողությունը 3 օր է[2]։ Երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել կանդիդոզի (բերանի սնկախտ), օստեոպորոզի (ոսկրերի քայքայում, նոսրացում), կատարակտի, կապտուկների վաղ առաջացման և մկանային թուլության[2]։ ԱՄՆ-ում անհրաժեշտ է հղիության C կատեգորիայի հաստատում, որպեսզի դեքսամետազոնի կիրառման ցուցումները գերազանցեն ռիսկերին[3]։ Իսկ Ավստրալիայում անհրաժեշտ է A կատեգորիայի հաստատում, որի դեպքում հղիության ընթացքում դեքսամետազոնի օգտագործումը գնահատվում է պտղի համար անվտանգ[4]։ Խորհուրդ չի տրվում կիրառել կրծքով կերակրման ժամանակ[2]։ Այն ունի հակաբորբոքային և իմունաճնշիչ (իմունոսուպրեսոր) ազդեցություն։

Դեքսամետազոնը առաջին անգամ սինթեզվել է 1957 թ․, իսկ 1961 թ․ թույլատրվել է բժշկական կիրառման[5][6]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղամիջոցների ցուցակում՝ ամենաէֆեկտիվ և անվտանգ դեղամիջոցները առողջապահական համակարգում[7]։ Այն թանկարժեք դեղամիջոց չէ[8]։ ԱՄՆ-ում դեքսամետազոնի մեկամսյա ընդունման կուրսի արժեքը 25 $-ից պակաս է[2]։ Հնդկաստանում այդ նույն կուրսի արժեքը մոտավոր 0.5 $ է[8]։ Այն բավականին հասանելի դեղամիջոց է[8]։ 2016թ դրությամբ դեքսամետազոնը ԱՄՆ-ի դեղատոմսով դուրս գրվող դեղերի շարքում 259-րդն էր՝ ավելի քան մեկ միլիոն դուրս գրմամբ[9]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեքսամետազոն

Հակաբորբոքային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեքսամետազոնը կիրառվում է մի շարք բորբոքային վիճակների և աուտոիմուն հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը և բրոնխոսպազմը[10]։ Իդիոպաթիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրան իրենից ներկայացնում է իմուն խանգարման հետևանքով առաջացած թրոմբոցիտոպենիա, որի ժամանակ օգտագործվում է օրեկան 40 մգ դեքսամետազոն 14 օր ժամկետով։ Չկան հավաստի տվյալներ, որոնք փաստում են դեքսամետազոնի, ի համեմատ այլ գլյուկոկորտիկոիդների, ավելի էֆեկտիվ լինելը այս վիճակի բուժման հարցում[11]։

Այն փոքր դեղաչափով տրվում է որոշակի ստոմատոլոգիական միջամտությունների ժամանակ[12], մասնավորապես իմաստության ատամների հեռացման և շրջակա հյուսվածքի այտուցով և ուռածությամբ ուղեկցվող վիրաբուժական միջամտությունների ժամանակ։

Կիրառվում է երեխաների շրջանում սուր կրուպի բուժման համար։ Մեկ դեղաչափը զգալիորեն իջեցնում է շնչուղիների այտուցը, բարելավում շնչառությունը և նվազեցնում շնչարգելությունը[13]։

Ներբանային (պլանտար) ֆասցիտի բուժման համար այն ներարկվում է կրնկի շրջանում, հաճախ տրիամցինոլոն ացետոնիդի հետ միասին։

Բարձր դեղաչափերով դեքսամետազոնը էֆեկտիվ է անաֆիլակտիկ շոկի դեմ։

Այն հասանելի է աչքի կաթիլների (կիրառվում է աչքի վրա կատարվող վիրաբուժական միջամտություններից հետո), քթային սպրեյների, ինչպես նաև ականջի կաթիլների տեսքով (հաճախ՝ զուգակցված հակաբիոտիկների և հակասնկային պրեպարատների հետ)։ Դեքսամետազոնի ապակենման մարմնում տեղադրվող ստերոիդ իմպլանտները (ինտրավիտրեալ իմպլանտներ) հաստատված են FDA-ի կողմից (ԱՄՆ-ի Սննդի և դեղերի ադմինիստրացիա) հետևյալ ակնային ախտահարումների բուժման համար՝ դիաբետիկ մակուլյար այտուց, ցանցենու կենտրոնական երակի խցանում և ուվեիտ[14]։ Այն անտիբիոտիկների հետ համակցված կիրառվում է սուր էնդոֆթալմիտի բուժման համար[15]։

Դեքսամետազոնը կիրառվում է միջերակային (տրանսվենոզ) ճանապարհով տեղադրվող ռիթմավարներում սրտամկանի կողմից բորբոքային պատասխանը թուլացնելու նպատակով։ Ստերոիդը անցնում է սրտամկանի մեջ ռիթմավարի ներդրման ժամանակ և նվազեցնում է բորբոքային պատասխանը՝ կանխելով սուր գործընթացի զարգացումը։ Սովորական դեղաչափը կազմում է 1,0 մգ-ից պակաս։

Բակտերիալ մենինգիտի ժամանակ անտիբիոտիկներից առաջ կարելի է նշանակել դեքսամետազոն։ Այն նվազեցնում է հակաբիոտիկներով բակտերիաների ոչնչանալուց հետո օրգանիզմի բորբոքային պատասխանը, քանի որ բակտերիաների ոչնչացումը բերում է բորբոքային միջնորդանյութերի ձերբազատման, որոնք պայմանավորում են ուժեղ բորբոքային պատասխան։ Սա կարող է հանգեցնել ականջի ախտահարումների և նյարդաբանական խնդիրների, որոնք կանխվում են դեքսամետազոնի միջոցով[16]։

Դեքսամետազոնի ֆոսֆատ ներարկման համար

Քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղով պացիենտներին, ովքեր ստանում են քիմիոթերապիա, հաճախ տրվում է դեքսամետազոն, քանի որ վերջինս նվազեցնում է հակաուռուցքային դեղերի կողմնակի էֆեկտները։ Այն պոտենցում է 5-HT3 ընկալիչների անտագոնիստների շարքի հակափսխումային դեղերի էֆեկտը, օրինակ՝ օնդանսետրոնի[17]։ Դրա հստակ մեխանիզմը դեռ վերջնականորեն ուսումնասիրված չէ, սակայն ենթադրվում է, որ այն պրոստագլանդինների սինթեզի ընկճման, հակաբորբոքային, իմունաճնշիչ ազդեցության, էնդոգեն օփիոիդների սինթեզի ընկճման կամ այս բոլորի համադրության հետևանք է[18]։

Գլխուղեղի ուռուցքների դեպքում (հիմնականում մետաստատիկ) դեքսամետազոնը կիրառվում է այտուցի զարգացումը կանխելու նպատակով, քանի որ զարգացող այտուցը կարող է ճնշել ուղեղի կենսական կարևոր կառույցները։ Այն ցուցված է նաև ուռուցքի կողմից ողնուղեղի ճնշման դեպքում։

Դեքսամետազոնը որպես ուղղակի քիմիոթերապևտիկ պրեպարատ ցուցված է արյան որոշ չարորակ հիվանդությունների բուժման համար, մասնավորապես՝ բազմակի միելոմայի։ Այն կարող է կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ այլ քիմիոթերապևտիկ դեղերի հետ համակցված տեսքով, հաճախ՝ թալիդոմիդի (Thal-dex), լենալիդոմիդ, բորտեզոմիբ (Velcade, Vel-dex)[19]։ Այն նաև կարող է կիրառվել դոքսոռուբիցինի (Adryamycin) և վինկրիստինի հետ կոմբինացված կամ բորտեզոմիբ/լենալիդոմիդ/դեքսամետազոն համակցման տեսքով։

Ներզատիչ համակարգի խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեքսամետազոնը կիրառվում է գլյուկոկորտիկոդների նկատմամբ շատ հազվադեպ հանդիպվող ռեզիստենտականության ժամանակ[20][21]։

Մակերիկամային անբավարարության և Ադիսոնի հիվանդության ժամանակ դեքսամետազոն ցուցված է այն դեպքերում, երբ պրեդնիզոնն ու մեթիլպրեդնիզոլոնը ոչ էֆեկտիվ են։

Այն ցուցված է դեռահասների ու մեծահասկների մոտ մակերիկամների բնածին հիպերպլազիայի (գերաճ) ժամանակ ԱԿՏՀ-ի (մակուղեղի ադրենոկոտրիկոտրոպ հորմոն) արտադրությունը ընկճելու նպատակով։ Այն տրվում է գիշերը[22]։

Հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեքսամետազոն ցուցված է վաղաժամ ծննդաբերության ռիսկով կանանց, պտղի թոքերի հասունացումը խթանելու նպատակով։ Այն կարող է բերել նորածնի փոքր քաշի առաջացման, բայց չի բարձրացնում նորածնային մահացության աստիճանը[23]։

Դեքսամետազոնը, չնայած որպես չհաստատված դեղամիջոց (off-label), բայց կարող է օգտագործվել հղի կանանց շրջանում աղջիկ երեխաների բնածին մակերիկամային հիպերպլազիան (ԲՄՀ) բուժելու համար։ ԲՄՀ-ն մի շարք ֆիզիկական արատների պատճառ է հանդիսանում, մասնավորապես խանգարվում է սեռական օրգանների բնականոն զարգացումը (ինտեսեքս)։ Վաղ նախածննդյան ԲՄՀ-ի բուժման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել մի շարք ախտանիշներից, սակայն հիմքում ընկած բնածին խանգարումը բուժել չի հաջողվում։ Այնուամենայնիվ, այս դեպքում դեքսամետազոնի կիրառումը վիճահարույց է՝ այն չունի բավարար ապացուցաողական հիմք, բուժում ստացող 10 կանանց հաշվարկով միայն մեկի մոտ է նկատվում այս վիճակի առաջացման բարձր ռիսկ, իսկ կիրառման պարագայում արձանագրվել են բավականին վտանգավոր կողմնակի էֆեկտներ[24]։ Շվեդիայում դադարեցվել է դեքսամետազոնի փորձնական կիրառումը պտղի ԲՄՀ-ի բուժման համար, երբ յուրաքանչյուր 5 դեպքի հաշվարկով 1-ի մոտ արձանագրվել են ծանր կողմնակի էֆեկտներ[25]։

Համաձայն մեկ փոքր կլինիկական հետազոտության նախածննդյան շրջանում դեքսամետազոնով բուժում ստացած երեխաների մոտ հետագայում արձանագրվել է վերբալ հիշողության վրա դրական ազդեցություն, սակայն ելնելով հետազոտության ոչ մեծ խումբ ներառելու հանգամանքից, այն չի կարող հանդիսանալ որպես հավաստի հիմք[26][27]։

Բարձրալեռնային հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեքսամետազոնը կիրառվում է գլխուղեղի և թոքերի բարձրալեռնային այտուցի բուժման։ Այն ընդգրկված է լեռնագնացների առաջին բուժօգնության հավաքածուի կազմում բարձրալեռնային հիվանդության ծանր բարդությունները կանխարգելելու և բուժելու համար[28][29]։

Արտխառնոց և փսխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն/ե դեքսամետազոնը էֆեկտիվ է վիրահատություն տարած այն պացիենտների շրջանում, ովքեր հետվիրահատական շրջանում ծանր ցավը մեղմելու համար ստացել են երկարատև ողնուղեղային կամ էպիդուրալ թմրաբեր (ափիոնային) ցավազրկողներ[30]։

Հետվիրահատական սրտխառնոցն ու փսխումը կանխարգելելու համար դեքսամետազոնի և 5-HT3 ընկալիչների անտագոնիստների համակցումը (օր․՝ օնդանսետրոն) ավելի արդյունավետ է, քան միայն 5-HT3 ընկալիչների անտագոնիստների կիրառումը[31]։

Վիրահատությունների ժամանակ դեքսամետազոնի՝ որպես հակափսխումային միջոց, կիրառման ժամանակ չի նկատվել վերքերի ինֆեկցում կամ ուշ լավացում, և դեռևս վերջնականորեն պարզ չէ, արդյոք նրա ընդունումը ունի որևէ ազդեցություն վերքերի լավացման վրա[32]։

Կոկորդի ցավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեքսամետազոնի (կամ մեկ այլ ստերոիդի) մեկ դեղաչափը արագացնում է կոկորդի ցավի լավացման գործընթացը[33]։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեքսամետազոնի կիրառման հակացուցումներն են[34][35]

  • Առկա անկառավարելի վարակներ,
  • Դեքսամետազոնի նկատմամբ գերզգայունություն,
  • Ցերեբրալ (գլխուղեղի, կեղևային) մալարիա,
  • Համակարգային սնկային ախտահարում,
  • Կենդանի վիրուսային պատվաստումների հետ զուգահեռ կիրառում (այդ թվում՝ ջրծաղիկի

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնկրետ դեքսամետազոնի ունեցած կողմնակի էֆեկտները հայտնի չեն, սակայն դրանք համընկնում են այլ կորտիկոստերոիդների կողմնակի էֆեկտների հետ[34][35][36][37][38][39]

Տարածված կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակնե
  • Անքնություն
  • Գլխապտույտ
  • Ախորժակի բարձրացում
  • Քաշի ավելացում
  • Վերքերի լավացման ուշացում
  • Դեպրեսիա
  • Էյֆորիա
  • Գերճնշում
  • Ինֆեկցմայի բարձր ռիսկ
  • Ներակնային ճնշման բարձրացում
  • Փսխում
  • Դիսպեպսիա
  • Ուշագնացություն
  • Ամնեզիա
  • Գերգրգռվածություն
  • Սրտխառնոց
  • Ընդհանուր թուլություն
  • Գլխացավ
  • Կատարակտ (երկարատև կիրառման ժամանակ այն հանդիպվում է 10% հաճախականությամբ)

Այլ կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեսողական պտկիկի այտուց
  • Մակերիկամների անբավարարություն
  • Աճի հապաղում (երեխաների մոտ)
  • Կուշինգի համախտանիշ
  • Խոցային հիվանդություն
  • Օստեոպորոզ
  • Միոպաթիա (մկանների ախտահարում)
  • Շաքարային դիաբետ
  • Հիպերգլիկեմիա
  • Պանկրեատիտ
  • Նատրիումի և ջրի պահում
  • Մանիա
  • Փսիխոզ
  • Գլաուկոմա
  • Կարդիոմիոպաթիա
  • Լարված որովայն
  • Եղջերաթաղանթի և սկլերաների բարակում
  • Կանդիդոզ
  • Մաշկի ատրոֆիա
  • Կապտուկներ
  • Տելեանգիոէկտազիա (անոթային աստղիկներ)
  • Ստրիաներ
  • Լեյկոցիտոզ
  • Թրոմբոէմբոլիա
  • Հգեբանական կախվածության համախտանիշ
  • Ողնուղեղային կոլապս
  • Կերակրափողի խոց
  • Ցնցումմներ
  • Տրիգլիցերիդների քանակի շատացում
  • Ներգանգային ճնշման բարձրացում (երկարատև բուժում)
  • Դեմքի պլեթորա
  • Հիպոկալեմիա
  • Հիպոկալցեմիա
  • Մկանների ատրոֆիա
  • Սպիտակուցների ակտիվ կատաբոլիզմի հետևանքով ազոտի սպառում
  • ալերգիկ ռեակցիաներ (այդ թվում՝ անաֆիլաքսիա)

Հանման համախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորտիկոստերոիդների երկարատև օգտագործելուց հետո նրանց կտրուկ դադարեցումը կարող է հանգեցնել․[35]

  • Մակերիկամային անբավարարություն
  • Հիպոտենզիա
  • Տենդ
  • Միալգիա (մկանացավ)
  • Արթրալգիա (հոդացավ)
  • Ռինիտ
  • Կոնյուկտիվիտ
  • Մաշկի քորվող, ցավոտ հանգուցիկներ
  • Քաշի կորուստ
  • Մահ

Դեղերի փոխազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի դեղային փոխազդեցություններն են[35]

  • Լյարդային միկրոսոմալ էնզիմների ակտիվացնողներ, ինչպիսիք են բարբիտուրատները, ֆենիտոինը և ռիֆամպիցինը, որոնք կարճացնում են դեքսամետազոնի կիսատրոհման պարբերությունը։
  • Օրալ հակաբեղմնավորիչների հետ զուգահեռ կիրառումը բերում է դեքսամետազոնի բաշխման ծավալի մեծացման։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գլյուկոկորտիկոիդ, դեքսամետազոնը կապվում է գլյուկոկորտիկոիդների ընկալչի հետ[40][41]։ Այն չունի միներալոկորտիկոիդներին բնորոշ ազդեցություն։

Քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեքսամետազոնը սինթետիկ պրեգնան կորտիկոստերոիդ է, որի նախանյութը կորտիզոլն է (հիդրոկորտիզոն), այն հայտնի է նաև որպես 1-դեհիդրո-9α-ֆլյուրո-16α-մեթիլհիդրոկորտիզոն կամ 9α-ֆլյուրո-11β,17α,21-տրիհիդրոքսի16α-մեթիլպրեգնա-1,4-դիեն-3,20-դիոն[42][43]։

Սինթեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

16β-մեթիլպրեդնիզոլոնի ացետատը դեհիդրատացվում է և վերածվում 9,11-դեհիդրո ածանցյալի[44][45]։ Ապա այն փոխազդում է հիպոբրոմիտի աղբյուրի հետ (հիմնականում՝ N-բրոմոսուկցինատի) և վերածվում 9α-բրոմո-11β-հիդրին ածանցյալի, որը իր հերթին, շղթան փակվելով, վերածվում է էպօքսիդի։ Հետո ջրածնի ֆտորիդի (տետրահիդրոֆուրան) մասնակցությամբ տեղի է ունենում շղթայի բացում, որի արդյունքում ստացվում է դեքսամետազոն։

Դեքսամետազոնի սինթեզը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ դեքսամետազոնը սինթեզվել է 1957թ․ [5]։ Այն ներկայացվել է բժշկական կիրառման 1958թ․[41]։

Մշակույթ և հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեքսամետազոնը թանկարժեք դեղամիջոց չէ։Այն թանկարժեք դեղամիջոց չէ[8]։ ԱՄՆ-ում դեքսամետազոնի մեկամսյա ընդունման կուրսի արժեքը 25 $-ից պակաս է[2]։ Հնդկաստանում այդ նույն կուրսի արժեքը մոտավոր 0.5 $ է[8]։ Այն բավականին հասանելի դեղամիջոց է[8]։

Ընդունման ձևը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կարող է ընդունվել ներքին ընդունման ձևով, դեղահաբի կամ հեղուկի, ինչպես նաև միջմկանային (մ/մ) կամ ներերակային (ն/ե) ներարկման տեսքով[2]։

Ոչ բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանգլադեշում հասարակական տներում թույլատրված է դեքսամետազոնի կիրառումը մարմնավաճառների շրջանում՝ հաճախորդների և ոստիկանության աչքերում նրանց քաշը ավելացնելու և տարիքից մեծ երևալու համար[46]։

Դեքսամետազոնը մի շարք այլ գլյուկոկորտիկոիդների հետ միասին արգելվել է մի շարք սպորտային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Աշխարհի հակադոպինգային գործակալության [47]։

Անասնաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարբոֆլոքսացինի և կլոտրիմազոլի հետ զուգակցված, դեքսամետազոնը (վաճառքային անուն՝ Aurizon) կիրառվում է ականջի սուր ինֆեկցիան, մասնավորապես շների մոտ, բուժելու համար։ Այն տրիքլորմեթիազիդի հետ կոմբինացված կիրառվում է ձիերի վերջույթների այտուցը և գեներալիզացված կապտուկները բուժելու համար[48]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 dexamethasone
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Dexamethasone»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-31-ին։ Վերցված է Jul 29, 2015 
  3. «Dexamethasone Use During Pregnancy»։ www.drugs.com։ Արխիվացված է օրիգինալից 17 May 2016-ին։ Վերցված է 9 June 2016։ «Dexamethasone is only recommended for use during pregnancy when there are no alternatives and benefit outweighs risk.» 
  4. «Prescribing medicines in pregnancy database»։ Australian Government։ 3 March 2014։ Արխիվացված է օրիգինալից 8 April 2014-ին։ Վերցված է 22 April 2014։ «Drugs which have been taken by a large number of pregnant women and women of childbearing age without any proven increase in the frequency of malformations or other direct or indirect harmful effects on the fetus having been observed.» 
  5. 5,0 5,1 Rankovic Zoran, Hargreaves Richard, Bingham Matilda (2012)։ Drug discovery and medicinal chemistry for psychiatric disorders։ Cambridge: Royal Society of Chemistry։ էջ 286։ ISBN 9781849733656։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին 
  6. Fischer Jnos, Ganellin C. Robin (2006)։ Analogue-based Drug Discovery (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 485։ ISBN 9783527607495 
  7. World Health Organization model list of essential medicines: 21st list 2019։ Geneva: World Health Organization։ 2019։ WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «DEXAMETHASONE FOR ACCELERATING LUNG MATURATION IN PRETERM BABIES»։ Արխիվացված է օրիգինալից 22 December 2015-ին։ Վերցված է 29 July 2015 
  9. «The Top 300 of 2019»։ clincalc.com։ Վերցված է 22 December 2018 
  10. Till John։ «Paramedic Clinical Training Aid»։ Արխիվացված է օրիգինալից 31 March 2012-ին։ Վերցված է 30 August 2011 
  11. «International consensus report on the investigation and management of primary immune thrombocytopenia»։ Blood 115 (2): 168–86։ January 2010։ PMID 19846889։ doi:10.1182/blood-2009-06-225565 
  12. «Prevention of postoperative swelling and pain by dexamethasone after operative removal of impacted third molar teeth»։ European Journal of Clinical Pharmacology 44 (3): 275–7։ 1993։ PMID 8491244։ doi:10.1007/BF00271371 
  13. «Croup- Diagnosis & Treatment»։ Mayo Clinic։ Վերցված է 13 October 2017։ «Dexamethasone is usually recommended because of its long-lasting effects (up to 72 hours).» 
  14. «Corticosteroid implants for chronic non-infectious uveitis»։ Cochrane Database Syst Rev 2: CD010469։ 2016։ PMC 5038923 ։ PMID 26866343։ doi:10.1002/14651858.CD010469.pub2 
  15. «Adjunctive steroid therapy versus antibiotics alone for acute endophthalmitis»։ Cochrane Database Syst Rev 2: CD012131։ 2017։ PMC 5419424 ։ PMID 28225198։ doi:10.1002/14651858.CD012131.pub2 
  16. Brouwer Matthijs C., McIntyre Peter, de Gans Jan, Prasad Kameshwar, van de Beek Diederik (2010-09-08)։ «Corticosteroids for acute bacterial meningitis»։ The Cochrane Database of Systematic Reviews (9): CD004405։ ISSN 1469-493X։ PMID 20824838։ doi:10.1002/14651858.CD004405.pub3 
  17. «Dexamethasone Alone or in Combination with Ondansetron for the Prevention of Delayed Nausea and Vomiting Induced by Chemotherapy»։ N Engl J Med 342 (21): 1554–9։ May 2000։ PMID 10824073։ doi:10.1056/NEJM200005253422102 
  18. «Perioperative single-dose glucocorticoid administration: pathophysiologic effects and clinical implications»։ J Am Coll Surg 195 (5): 694–712։ Nov 2002։ PMID 12437261։ doi:10.1016/s1072-7515(02)01491-6 
  19. «Bortezomib plus dexamethasone as induction treatment prior to autologous stem cell transplantation in patients with newly diagnosed multiple myeloma: results of an IFM phase II study»։ Haematologica 91 (11): 1498–505։ November 2006։ PMID 17043025 
  20. «Syndromes of glucocorticoid resistance»։ Ann. Intern. Med. 119 (11): 1113–24։ December 1993։ PMID 8239231։ doi:10.7326/0003-4819-119-11-199312010-00009 
  21. «Generalized glucocorticoid resistance: clinical aspects, molecular mechanisms, and implications of a rare genetic disorder»։ J. Clin. Endocrinol. Metab. 93 (5): 1563–72։ May 2008։ PMC 2386273։ PMID 18319312։ doi:10.1210/jc.2008-0040 
  22. Dan L. Longo, Anthony Fauci, Dennis Kasper, Stephen Hauser, J. Jerry Jameson and Joseph Loscalzo, Harrison's Principles of Internal Medicine, 18th edition, p.3055
  23. «Antenatal dexamethasone and decreased birth weight»։ Obstet Gynecol 97 (4): 485–90։ April 2001։ PMID 11275014։ doi:10.1016/S0029-7844(00)01206-0 
  24. Time Archived 2016-08-31 at the Wayback Machine.
  25. Hirvikoski Tatja, Nordenström Anna, Wedell Anna, Ritzén Martin, Lajic Svetlana (June 2012)։ «Prenatal Dexamethasone Treatment of Children at Risk for Congenital Adrenal Hyperplasia: The Swedish Experience and Standpoint»։ The Journal of Clinical Endocrinology & Metabolism 97 (6): 1881–1883։ PMID 22466333։ doi:10.1210/jc.2012-1222 
  26. «Cognitive functions in children at risk for congenital adrenal hyperplasia treated prenatally with dexamethasone»։ J. Clin. Endocrinol. Metab. 92 (2): 542–8։ February 2007։ PMID 17148562։ doi:10.1210/jc.2006-1340 
  27. «Long-term outcome of prenatal dexamethasone treatment of 21-hydroxylase deficiency»։ Endocr Dev։ Endocrine Development 20: 96–105։ 2011։ ISBN 978-3-8055-9643-5։ PMID 21164263։ doi:10.1159/000321228 
  28. «Medical Problems in High Mountain Environments. A Handbook for Medical Officers»։ USARIEM-TN94-2։ US Army Research Inst. of Environmental Medicine Thermal and Mountain Medicine Division Technical Report։ 1994։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-23-ին։ Վերցված է 2010-09-06 
  29. «First-line therapy for hypertension»։ Annals of Internal Medicine 146 (8): 615։ April 2007։ PMID 17438328։ doi:10.7326/0003-4819-146-8-200704170-00021 
  30. «Intravenous dexamethasone for prophylaxis of postoperative nausea and vomiting after administration of long-acting neuraxial opioids: a systematic review and meta-analysis»։ Anaesthesia 73 (4): 480–489։ April 2018։ PMID 29226971։ doi:10.1111/anae.14166 
  31. «Meta-analysis of the use of rescue antiemetics following PONV prophylactic failure with 5-HT3 antagonist/dexamethasone versus single-agent therapies»։ Ann Pharmacother 40 (5): 873–87։ May 2006։ PMID 16670361։ doi:10.1345/aph.1G338 
  32. Cochrane Anaesthesia Group, ed. (November 2018)։ «Adverse side effects of dexamethasone in surgical patients»։ The Cochrane Database of Systematic Reviews 11: CD011940։ PMC 6426282 ։ PMID 30480776 ։ doi:10.1002/14651858.CD011940.pub3 
  33. «Corticosteroids for treatment of sore throat: systematic review and meta-analysis of randomised trials»։ BMJ 358: j3887։ September 2017։ PMC 5605780 ։ PMID 28931508։ doi:10.1136/bmj.j3887 
  34. 34,0 34,1 «Decadron, Dexamethasone Intensol (dexamethasone) dosing, indications, interactions, adverse effects, and more»։ Medscape Reference։ WebMD։ Արխիվացված է օրիգինալից 12 December 2013-ին։ Վերցված է 11 December 2013 
  35. 35,0 35,1 35,2 35,3 «PRODUCT INFORMATION DEXMETHSONE® (dexamethasone)» (PDF)։ TGA eBusiness Services։ Aspen Pharmacare Australia Pty Ltd։ 10 August 2010։ Արխիվացված է օրիգինալից 28 January 2017-ին։ Վերցված է 11 December 2013 
  36. «PRODUCT INFORMATION DEXMETHSONE INJECTION» (PDF)։ TGA eBusiness ServicesAspen Pharmacare Australia Pty Ltd։ Aspen Pharmacare Australia Pty Ltd։ 2 March 2011։ Արխիվացված է օրիգինալից 29 January 2017-ին։ Վերցված է 11 December 2013 
  37. «DEXAMETHASONE tablet [ECR Pharmaceuticals]»։ DailyMed։ ECR Pharmaceuticals։ December 2010։ Արխիվացված է օրիգինալից 13 December 2013-ին։ Վերցված է 11 December 2013 
  38. «Dexamethasone Tablet BP 2.0 mg – Summary of Product Characteristics (SPC)»։ electronic Medicines Compendium։ Merck Sharp & Dohme Limited։ 4 December 2013։ Արխիվացված է օրիգինալից 8 May 2015-ին։ Վերցված է 11 December 2013 
  39. «Dexamethasone 4.0 mg/ml injection – Summary of Product Characteristics (SPC)»։ electronic Medicines Compendium։ Merck Sharp & Dohme Limited։ 4 December 2013։ Արխիվացված է օրիգինալից 8 May 2015-ին։ Վերցված է 11 December 2013 
  40. «Glucocorticoid Therapy and Adrenal Suppression»։ 2000։ PMID 25905379 
  41. 41,0 41,1 «Antedrugs: an approach to safer drugs»։ Curr. Med. Chem. 12 (19): 2227–39։ 2005։ PMID 16178782։ doi:10.2174/0929867054864840 
  42. The Dictionary of Drugs: Chemical Data: Chemical Data, Structures and Bibliographies։ Springer։ 14 November 2014։ էջեր 366–։ ISBN 978-1-4757-2085-3։ Արխիվացված է օրիգինալից 15 February 2017-ին 
  43. Index Nominum 2000: International Drug Directory։ Taylor & Francis։ January 2000։ էջեր 310–։ ISBN 978-3-88763-075-1։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-24-ին 
  44. «16β-Methyl cortical steroids»։ Journal of the American Chemical Society 80 (16): 4435։ 1958։ doi:10.1021/ja01549a095 
  45. «16-Methylated steroids. II. 16α-Methyl analogs of cortisone, a new group of anti-inflammatory steroids. 9α-Halo derivatives»։ Journal of the American Chemical Society 80 (12): 3161–3163։ 1958։ doi:10.1021/ja01545a063 
  46. Dummett, Mark (2010-05-30), «Bangladesh's dark brothel steroid secret», BBC News, արխիվացված օրիգինալից 2012-02-22-ին, https://web.archive.org/web/20120222194217/http://www.bbc.co.uk/news/10173115. 
  47. «Prohibited In-Competition: Glucocorticoids»։ World Anti-Doping Agency 
  48. «Trichlormethiazide and Dexamethasone for veterinary use»։ Wedgewood Pharmacy։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-12-ին։ Վերցված է 2008-01-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]