Վերապամիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Blue pill container spilled icon.svg
Վերապամիլ
Verapamil skeletal.svg
Նույնացուցիչներ
CAS համար52-53-9
PubChem CID2520
DrugBank00661
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.000.133 Խմբագրել Վիքիդատայում


Վերապամիլ, ներկայացվող տարբեր վաճառքային անվանումներով[1], գերճնշման, կրծքային հեղձուկի (ցավ, որն առաջանում է սրտամկանում անբավարար արյունահոսքի պատճառով) և վերփորոքային տախիկարդիաների ժամանակ օգտագործվող դեղամիջոց[2]։ Այն կարող է նաև օգտագործվել միգրենի և կլաստերայի գլխացավերի կանխարգելման համար[3][4]։ Այն տրվում է բերանացի կամ ներերակային ճանապարհներով։

Տարածված կողմնակի ազդեցությունները ներառում են գլխացավ, թերճնշում, սրտխառնոց, փորկապություն։ Այլ կողմնակի ազդեցությունները ներառում են ալերգիկ ռեակցիաներ և  մկանային ցավեր։ Այն խորհուրդ չի տրվում կիրառել դանդաղ սրտի կծկման հաճախությամբ կամ սրտային անբավարարությամբ տառապող մարդկանց։ Համարվում է, որ այն խնդիրներ է առաջացնում պտղի համար, եթե օգտագործվում է հղիության ընթացքում[5]։ Այն պատկանում է կալցիումական անցուղիների պաշարիչների ոչ դիհիդրոպիրիդինային ենթխմբին։

Վերապամիլը թուլատրվել է օգտագործման համար ԱՄՆ-ում՝ 1981թ.։ Այն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության առողջապահության համակարգի համար անհրաժեշտ առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոցների ցուցակում է[6]։ Վերապամիլը թողարկվում է որպես ջեներիկ դեղամիջոց։ Մեծածախ արժեքը զարգացող երկրներում կազմում է մոտ 1.71–2.70 ԱՄՆ դոլար[7][8]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերապամիլն օգտագործվում է վերփորոքային տախիկարդիաների ժամանակ փորոքային ռիթմը վերահսկելու և միգրենի կանխարգելման համար[9]։ Այն 4-րդ դասի հակաառիթմիկ դեղամիջոց է և ավելի էֆեկտիվ է փորոքային կծկումները վերահսկելու համար քան դիգօքսինը[10]։ Վերապամիլը նշված չէ որպես առաջին գծի դեղամիջոց JNC-8-ում[11]։ Այնուամենայնիվ, այն կարող է օգտագործվել գերճնշման բուժման համար, եթե հիվանդը ունի ուղեկցող նախասրտերի ֆիբրիլյացիա կամ այլ առիթմիա[12][13]։

Վերապամիլը օգտագործվում է նաև ներզարկերակային՝ գլխուղեղային վազոսպազմը բուժելու համար[14]։ Վերապամիլն օգտագործվում է կլաստերային գլխացավերի բուժման համար[15]։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերապամիլի օգտագործումից պետք է խուսափել ձախ փորոքային արտահայտված դիսֆունկցիայի, թերճնշման (սիստոլիկ զարկերակային ճնշումը 90 մմս.ս․-ից ցածր), կարդիոգեն շոկի և վերապամիլի հանդեպ գերզգայունության դեպքում[16]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենատարածված կողմնակի ազդեցությունը  փորկապությունն է (7.3%)։ Այլ կողմնակի ազդեցությունները ներառում են՝ գլխապտույտ (3.3%), սրտխառնոց (2.7%), հիպոտոնիա(2.5%) և գլխացավ (2.2%): Այլ կողմնակի ազդեցությունները արտահայտվում են 2%-ից քիչ դեպքերում․ այտուցներ, քրոնիկ սրտային անբավարարություն, թոքերի այտուց, հոգնածություն, լյարդային ֆերմենտների բարձրացում, հևոց, դանդաղասրտություն, ատրիովենտրիկուլյար պաշարում, ցանավորում և դեմքի հիպերեմիա[17]։

Վերելան 300մգ - երկար ազդեցության կապսուլաներ

Այլ կալցիումական անցուղիների պաշարիչների նման՝ Վերապամիլը կարող է առաջացնել լնդերի գերաճ[18]։

Գերդոզավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր գերդոզավորումը հաճախ դրսևորվում է սրտխառնոցով, թուլությամբ, դանդաղասրտությամբ, գլխապտույտով, հիպոտոնիայով և սրտի ռիթմի խանգարումներովով։ Պլազմայի, շիճուկկամ արյան համակենտրոնացման верапамила եւ norverapamil, նրա հիմնական ակտիվ метаболит, կարող են չափել, հաստատել ախտորոշումը թունավորման հոսպիտալացված հիվանդների կամ օգնություն է դատաբժշկական փորձաքննության անցկացման: Արյունը կամ պլազմային կոնցենտրացիաների верапамила, որպես կանոն, տատանվում է 50-500 մկգ/լ հիվանդների ստացող թերապիա հետ թմրամիջոցների, բայց կարող է աճել մինչեւ 1-4 մգ/լ սուր չափից մեծ դոզա հիվանդների Եւ հաճախ մակարդակով 5-10 մգ/լ է մահացու թունավորումների.[19][20]

Գործողության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերապամիլի գործողության մեխանիզմը ցանկացած դեպքում վոլտաժ կախյալ կալցիումական անցուղիների պաշարումն է։  Սրտային դեղաբանության մեջ կալցիումական անցուղիների պաշարիչները ընդունված են, որպես 4-րդ դասի հակաառիթմիկ դեղամիջոցներ։ Քանի որ կալցիումական անցուղիները հիմնականում կենտրոնացված են սինոատրիալ և ատրիովենտրիկուլյար (ԱՎ) հանգույցներում, այս դեղամիջոցները կարող են կիրառվել ԱՎ հանգույցով գրգռի հաղորդականությունը նվազեցնելու և փորոքները նախասրտային տախիառիթմիաներից պաշտպանելու նպատակով։

Կալցիումական անցուղիներ առկա են նաև անոթների պատի կազմի մեջ մտնող հարթ մկաններում։ Նվազեցնելով այս հարթ մկանների տոնուսը՝ դրանք լայնացնում են արյունատար անոթները։  Սրա շնորհիվ այս դեղամիջոցները օգտագործվում են գերճնշման և կրծքային հեղձուկի բուժման մեջ։ Կրծքային հեղձուկի ժամանակ առաջացած ցավի պատճառը սրտի թթվածնով մատակարարաման պակասն է։  Վերապամիլը լայնացնում է արյունատար անոթները և բարձրացնում է արյան և թթվածնի մատակարարումը դեպի սրտամկան[21]։ Այն վերահսկում է կրծքավանդակի ցավը միայն կանոնավոր օգտագործման դեպքում։ Վերապամիլը չի դադարեցնում ցավը, եթե այն արդեն սկսվել է։ Ցավի սկսման դեպքում ավելի ուժեղ անոթալայնիչի, օրինակ՝ նիտրոգլիցերինի, կարիք կարող է առաջանալ։

Ֆարմակոկինետիկ մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերապամիլի ավելի քանի 90%-ը ներծծվում է բերանով  ընդունման դեպքում, սակայն բարձր առաջին անցման նյութափոխանակության պատճառով, կենսամատչելիությունը շատ ավելի ցածր է (10-35%): Այն 90%-ով կապվում է պլազմայի սպիտակուցների հետ և ունի 3-5լ/կգ բաշխման ծավալ։ Պլազմայում առավելագույն խտությունը որոշվում են բերանով ընդունումից հետո 1-2 ժամ անց։ Լյարդում այն տրոհվում է ամենաքիչը 12 ոչ ակտիվ նյութերի (չնայած նյութերից մեկը՝ նորվերապամիլը, պահպանում է անոթալայնիչ ֆունկցիայի 20%-ը)։ Վերապամիլի 3-4%-ը հեռացվում է անփոփոխ վիճակում մեզով, իսկ մնացած՝ նյութափոխանակության ենթարկված մասի 70%-ը՝ մեզով, իսկ 16%-ը՝ կղանքով։ Սա պլազմայում խտության և դոզայի միջև ոչ ուղիղ կապի մասին է խոսում։ Բերանով ընդունման դեպքում ազդեցությունը զարգանում է ընդունումից 1-2 ժամ անց։ Կիսատրոհման ժամանակը 5-12 ժամ է (մշտական ընդունման դեպքում)։ Այն չի հեռացվում հեմոդիալիզով։ Վերապամիլը արտազատվում է մարդու կաթի մեջ։ Քանի որ կաթով կերակրվող երեխաների մոտ կարող են առաջանալ ռեակցիաներ, ապա խորհուրդ է տրվում ընդունման ընթացքում դադարեցնել կերակրումը։

Հաստատված է Վերապամիլի էֆեկտիվությունը մանիայի ու հիպոմանիայի և՛ կարճատև[22], և՛ երկարատև բուժման ժամանակ[23]։ Մագնեզիումի օքսիդի ավելացումը Վերապամիլին բարձրացնում է հակամանիալ ազդեցությունը[24]։ Այն երբեմն օգտագործվել է հղիների մոտ մանիան վերահսկելու համար, հատկապես առաջին 3 ամիսներում։ Տերատոգեն էֆեկտ չի դիտվել։ Այդ պատճառով, եթե ինչ-որ մեկը խուսափում է ընդունել վալպրոյաթթու (որը ունի բարձր տերատոգենություն) կամ լիթիում (որը ունի սրտի թերզարգացում առաջացնելու հավանականություն), վերապամիլը կարող է օգտագործվել որպես այլընտրանք։

Անասնաբուժական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրահատությունից հետո ներորովայնային կպումները շատ տարածված են ճագարների մոտ: Վերապամիլ կարող է տրվել հետվիրահատական շրջանում ճագարներին, որոնք ունեցել են որովայնի խոռոչի օրգանների վնասվածքներ՝ կանխելու կպումների առաջացումը[25][26][27]։ Նման արդյունքներ չեն ստացվել պոնիների մոտ կատարված հետազոտության ընթացքում[28]։

Կիրառում բջջային կենսաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերապամիլը օգտագործվում է նաև բջջային կենսաբանության մեջ որպես դեղը բջջից արտամղող սպիտակոցների ինհիբիտոր (օր․՝ P-գլիկոպրոտեին)[29] Սա կարող է օգտակար լինել, քանի որ որոշ ուռուցքային բջջիջներ գերարտադրում են արտամղող սպիտակուցները և դրանով նվազեցնում են ցիտոտոքսիկ դեղորայքի արդյունավետությունը։ Այն օգտագործվում է նաև ԴՆԹ  ֆլոուրեսցենտային տեսակավորման համար, քանի որ արգելակում է ԴՆԹ-կապող ֆլոուրոֆորների արտամղումը բջջից։ Ռադիոակտիվությամբ նշավորված Վերապամիլը և պոզիտրոն էմիսսիոն շերտագրությունը կարող են օգտագործվել P-գլիկոպրոտեինի ակտիվության որոշման համար[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Verapamil»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից 1 August 2017-ին։ Վերցված է 14 December 2016 
  2. «Verapamil Hydrochloride»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 21 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  3. Tfelt-Hansen PC, Jensen RH (1 July 2012)։ «Management of cluster headache»։ CNS Drugs 26 (7): 571–80։ PMID 22650381։ doi:10.2165/11632850-000000000-00000 
  4. Merison K, Jacobs H (November 2016)։ «Diagnosis and Treatment of Childhood Migraine»։ Current Treatment Options in Neurology 18 (11): 48։ PMID 27704257։ doi:10.1007/s11940-016-0431-4 
  5. «Verapamil Use During Pregnancy | Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից 21 December 2016-ին։ Վերցված է 14 December 2016 
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  7. «Verapamil HCL»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է 8 December 2016 
  8. WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 267։ ISBN 9789241547659։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  9. Koda-Kimble and Young's Applied Therapeutics: The Clinical Use of Drugs 10th edition։ USA: LWW։ 2012։ էջեր 497, 1349։ ISBN 978-1609137137 
  10. Srinivasan Viswanathan, Sivaramakrishnan H, Karthikeyan B (2011)։ «Detection, Isolation and Characterization of Principal Synthetic Route Indicative Impurities in Verapamil Hydrochloride»։ Scientia Pharmaceutica 79 (3): 555–68։ PMC 3163365։ PMID 21886903։ doi:10.3797/scipharm.1101-19 
  11. James PA, Oparil S, Carter BL, Cushman WC, Dennison-Himmelfarb C, Handler J, Lackland DT, LeFevre ML, MacKenzie TD, Ogedegbe O, Smith SC Jr, Svetkey LP, Taler SJ, Townsend RR, Wright JT Jr, Narva AS, Ortiz E (2014-02-05)։ «2014 evidence-based guideline for the management of high blood pressure in adults: Report from the panel members appointed to the eighth joint national committee (jnc 8)»։ JAMA 311 (5): 507–20։ ISSN 0098-7484։ PMID 24352797։ doi:10.1001/jama.2013.284427 
  12. Koda-Kimble and Young's Applied Therapeutics: The Clinical Use of Drugs։ LWW; Tenth, North American edition։ 2012։ էջեր 320–22։ ISBN 978-1609137137 
  13. «Management of Cluster Headache»։ www.aafp.org։ American Family Physician։ Արխիվացված օրիգինալից 13 November 2015-ին։ Վերցված է 2015-11-04 
  14. Jun P., Ko N. U., English J. D., Dowd C. F., Halbach V. V., Higashida R. T., Lawton M. T., Hetts S. W. (2010)։ «Endovascular Treatment of Medically Refractory Cerebral Vasospasm Following Aneurysmal Subarachnoid Hemorrhage»։ American Journal of Neuroradiology 31 (10): 1911–16։ PMC 4067264։ PMID 20616179։ doi:10.3174/ajnr.A2183 
  15. Drislane Frank, Benatar Michael, Chang Bernard S., Acosta Juan, Tarulli Andrew (1 January 2009)։ Blueprints Neurology։ Lippincott Williams & Wilkins։ էջեր 71–։ ISBN 978-0-7817-9685-9։ Արխիվացված օրիգինալից 8 June 2013-ին։ Վերցված է 14 November 2010 
  16. «CALAN (verapamil) Packet Insert»։ Արխիվացված օրիգինալից 4 March 2016-ին 
  17. «G.D. Searle LLC Division of Pfizer Inc»։ CALAN – verapamil hydrochloride tablet, Package Insert։ Pfizer։ October 2013։ Արխիվացված օրիգինալից 7 September 2015-ին։ Վերցված է November 4, 2015 
  18. Steele RM, Schuna AA, Schreiber RT (1994)։ «Calcium antagonist-induced gingival hyperplasia»։ Annals of Internal Medicine 120 (8): 663–64։ PMID 8135450։ doi:10.7326/0003-4819-120-8-199404150-00006 
  19. Wilimowska Jolanta, Piekoszewski Wojciech, Krzyanowska-Kierepka Ewa, Florek Ewa (2006)։ «Monitoring of Verapamil Enantiomers Concentration in Overdose»։ Clinical Toxicology 44 (2): 169–71։ PMID 16615674։ doi:10.1080/15563650500514541 
  20. Baselt R. (2008)։ Disposition of Toxic Drugs and Chemicals in Man (8th ed.)։ Foster City, California: Biomedical Publications։ էջեր 1637–39 
  21. «Verapamil hydrochloride tablet»։ DailyMed dailymed.nlm.nih.gov։ Արխիվացված օրիգինալից 2 February 2016-ին։ Վերցված է 2015-11-09 
  22. Giannini AJ, Houser Jr WL, Loiselle RH, Giannini MC, Price WA (1984)։ «Antimanic effects of verapamil»։ The American Journal of Psychiatry 141 (12): 1602–03։ PMID 6439057։ doi:10.1176/ajp.141.12.1602 
  23. Giannini AJ, Taraszewski R, Loiselle RH (1987)։ «Verapamil and lithium in maintenance therapy of manic patients»։ Journal of Clinical Pharmacology 27 (12): 980–82։ PMID 3325531։ doi:10.1002/j.1552-4604.1987.tb05600.x 
  24. Giannini A.James, Nakoneczie Ann M., Melemis Stephen M., Ventresco James, Condon Maggie (2000)։ «Magnesium oxide augmentation of verapamil maintenance therapy in mania»։ Psychiatry Research 93 (1): 83–87։ PMID 10699232։ doi:10.1016/S0165-1781(99)00116-X 
  25. Elferink Jan G.R., Deierkauf Martha (1984)։ «The effect of verapamil and other calcium antagonists on chemotaxis of polymorphonuclear leukocytes»։ Biochemical Pharmacology 33 (1): 35–39։ PMID 6704142։ doi:10.1016/0006-2952(84)90367-8 
  26. Azzarone Bruno, Krief Patricia, Soria Jeannette, Boucheix Claude (1985)։ «Modulation of fibroblast-induced clot retraction by calcium channel blocking drugs and the monoclonal antibody ALB6»։ Journal of Cellular Physiology 125 (3): 420–26։ PMID 3864783։ doi:10.1002/jcp.1041250309 
  27. Steinleitner Alex, Lambert Hovey, Kazensky Carol, Sanchez Ignacio, Sueldo Carlos (1990)։ «Reduction of primary postoperative adhesion formation under calcium channel blockade in the rabbit»։ Journal of Surgical Research 48 (1): 42–45։ PMID 2296179։ doi:10.1016/0022-4804(90)90143-P 
  28. Baxter Gary M., Jackman Bradley R., Eades Susan C., Tyler David E. (1993)։ «Failure of Calcium Channel Blockade to Prevent Intra-abdominal Adhesions in Ponies»։ Veterinary Surgery 22 (6): 496–500։ PMID 8116206։ doi:10.1111/j.1532-950X.1993.tb00427.x 
  29. Bellamy W T (1996)։ «P-Glycoproteins and Multidrug Resistance»։ Annual Review of Pharmacology and Toxicology 36: 161–83։ PMID 8725386։ doi:10.1146/annurev.pa.36.040196.001113 
  30. Luurtsema Gert, Windhorst Albert D., Mooijer Martien P.J., Herscheid Jacobus D.M., Lammertsma Adriaan A., Franssen Eric J.F. (2002)։ «Fully automated high yield synthesis of (R)- and (S)-[11C]verapamil for measuring P-glycoprotein function with positron emission tomography»։ Journal of Labelled Compounds and Radiopharmaceuticals 45 (14): 1199–207։ doi:10.1002/jlcr.632