1895-1896 թվականներին գործել է Աղբյուր Սերոբի խմբում։ 1895 թվականին կազմակերպել է Ուրտափի ինքնապաշտպանությունը։ 1897-1898 թվականներին Ճարտարի զինատար խմբում զենք է փոխադրել Խլաթ՝ մասնակցելով մի շարք կռիվների (Քյոշկ գյուղի, Խաթավինի և այլն)։ Հատկապես աչքի է ընկել Բաբշենի կռվում (1898)։ Աղբյուր Սերոբի ազատագրական պայքարի ըմբռնումների անդավաճան հետևորդ է։ Գործունեություն է ծավալել նաև Վանում, ապա անցել է Կարս։
Անդրկովկասում մասնակցել է հայ-թաթարական ընդհարումներին։ 1908 թվականի երիտթուրքերի հեղաշրջումից հետո, մինչև 1915 թվականն ապրել և գործել է Խլաթում։ Դավադրաբար ձերբակալվել է, տեղափոխվել Բիթլիսի բանտ և կախաղան բարձրացվել[2]։