Ոսկեվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ոսկեվան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետՍերյոժա Ալեքսանյան
Հիմնադրված էXIV դար թ.
Այլ անվանումներԿոշկոտան, Ղոշխոթան
ԲԾՄ930 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1 405[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունոսկևանցի
Ժամային գոտիUTC+4
Ոսկեվան (Հայաստան)##
Ոսկեվան (Հայաստան)

Ոսկեվան, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 33 կմ հյուսիս-արևմուտք, Ոսկեպարի լեռնաշղթայի հարավային լանջին։

Բնակչություն

Ոսկեվանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 534 1041 1204 1681 1186 1571 1495 1621 1381 1318

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Ոսկեվանի մեջ է Սուրբ Գայանե եկեղեցին, 4 կմ արևմուտքում՝ Շեկ աղբյուր, 3 կմ հյուսիս՝ Ոսկեվան, 3 կմ արևելք՝ Խլեզձոր և 5 կմ հյուսիս՝ Սռի գյուղատեղիները։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 162» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 24-ին.