Վահանավանք
| Վահանավանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Նահանգ | Պատմական Սյունիք նահանգ |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Սյունիքի մարզ |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
| Կառուցման ավարտ | 11-րդ դար |
Վահանավանք - վանք Սյունիքի մարզում։ Կապան քաղաքից 7 կմ արևմուտք, Ողջի գետի աջ կողմում, մի անտառապատ ձորում։
Վանքը կառուցվել է Վահան իշխանի կողմից (911թ)։ Վանքը կառուցվելուց հետո նրան տրվում է մի հսկայական կալվածք, որ տարածվում էր նրա շուրջը։ Ավելի ուշ` 11-րդ դարի երկրորդ կեսում, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի, որը գեղեցկությամբ գերազանցում էր մեծին։ Նրա արևելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086թ վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին: Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը, որի սաներից է Վահան Ա Սյունեցին:
Վահանավանքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Իշխանաց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները:
1966-ից կատարվում են պեղումներ, իսկ 1978-ից` վերականգնողական աշխատանքներ:
։[1]
Բովանդակություն |
[խմբագրել] Գրականություն Վահանավանքի մասին
- Գ.Մ. Գրիգորյան, Վահանավանք (պատմահնագիտական ուսումնասիրություն), Երևան, «Զանգակ-97», 2007, 192 էջ (գրքում զետեղված են ուսումնասիրության հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակները)։
- Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986:
- Ս. Մնացականյան, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, 1960:
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք», էջ 202-203.