Սմբատ Բ Սյունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմբատ Բ Սյունի
Սյունիքի արքա
Իշխանություն1040 - 1051
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝1044 կամ 1051
ՀաջորդողԳրիգոր Ա Սյունի
ՏոհմՍյունիներ
ՀայրԱշոտ Սյունի

Սմբատ Բ Սյունի կամ Սմբատ Բ Աշոտյան (անհայտ - 1044 կամ 1051), Սյունիքի թագավորության թագավոր։

Վասակն արու ժառանգ չուներ, և Սյունյաց տերերը որոշեցին գահին բազմեցնել նրա քեռայր իշխանաց իշխան Աշոտի (Աշոտիկի) ավագ որդի Սմբատին (1040–1051), իսկ կրտսեր եղբայրը հոր փոխարեն հռչակվեց «իշխանաց իշխան Սիսական աշխարհիս»։ Սմբատ Բ Սյունյաց արքան յուրայինների նկատմամբ եղել է «քաղցր եւ հեզահամբոյր», սակայն «շրջակայ ազգերը» նրանից սարսափել են։ Մատթեոս Ուռհայեցին գրում է, թե ինչպես Դվինի Աբուլսուար Շեդադյան ամիրան, ցանկանալով իրեն ենթարկել Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Ա Անհողինին (989–1048 թթ.), 150-հազարանոց զորքով ներխուժեց Լոռի։ Դավիթն օգնություն խնդրեց Անիի Հովհաննես-Սմբատ թագավորից, վերջինս էլ դիմեց Կապանի գահակալին, որը Լոռի եկավ 2000-ոց այրուձիով18։ Կապանի գահակալը Սմբատ Բ թագավորն էր։ 11 տարի թագավորելուց հետո նա վախճանվեց Կապան մայրաքաղաքում և թաղվեց Վահանավանքի մեծ տաճարի սյունասրահում՝ Սյունյաց արքաների ու իշխանների դամբարանատանը։

Վահանավանք

Քանի որ Սմբատ Բ արքան ժառանգ չուներ, Սյունյաց գահին են բազմեցնում նրա կրտսեր եղբայր Գրիգորին (Գրիգոր Ա Սյունյաց թագավոր՝ 1051–1072 թթ.)։ Գրիգոր Ա-ն ամուսնացած էր Արցախի ականավոր իշխան Սահակ Սևադա Բ-ի դստեր՝ Շահանդուխտի հետ։ Նրանք նույնպես ժառանգ չունեին, այս փաստն արձանագրված է Վահանավանքի սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցու 1086 թ. վիմական բնագրում։

Սմբատ Բ և Գրիգոր Ա թագավոր-եղբայրները զբաղվել են շինարարական աշխատանքներով։ Աջակցել և «ամենայն պիտոյիւք» օգնել են Տաթևի վանքի, Վահանավանքի, Բղենո-Նորավանքի և հոգևոր-կրթական այլ կենտրոնների վերանորոգման աշխատանքներին։ Նրանց գահակալության տարիներին առավել հարստացան Սյունիքի կրոնական օջախները, առանձնապես Տաթևի վանահայրությունը, որն ուներ միաբանության ավելի քան 1000 անդամ։

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Վասակ Ա Սյունի 998-1040
Սյունիքի արքա
Սմբատ Ա Սյունի

1040-1051
Հաջորդող
Գրիգոր Ա Սյունի 1051-1072