Հնագիտական պեղումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Ներածություն[խմբագրել]

Դարերի ընթացքում մարդու կացարանի կողքին գոյանում են հողի շերտեր,որոնցում պահպանվում են մարդկային գործունեությանը առնչվող առարկաներ. հագուստ կոճակներ, դրամներ, աղբ, ամանեղենի կտորտանք և այլն։Դա հողիմշակութային շերտն է։ Ողջ երկրագնդի վրա հնագետ-գիտնականները պեղումներ են կատարում։ Նրանք ոչ միայն գտնում են փոքր չափսերի իրեր, այլ նաև ամբողջական քաղաքների ավերակներ, որոնց բնակչությունը կամ զոհ է գնացել բնական աղետներին, համաճարակների կամ երաշտի արդյունքում լքել է քաղաքը։ Հնում, երբ մարդիկ մահանում էին, նրանց հետ թաղում էին նաև զանազան իրեր՝ ամանեղեն, հագուստ, զենք, զարդեր՝ հավատալով, որ մարդը հանդերձյալ կյանքում ունենալու է դրանց կարիքը։ Երբեմն այդ գերեզմանի վրա հողաթումբ էին պատրաստում, և այն դառնում էր իսկական դամբարան։Դրանցից շատերը մինչ այժմ պահպանվել են։ Իրենց չափերի պատճառով նման դամբարանները հեշտ է հայտնաբերել։Գիտնականները դրանք պեղում են,և գտնում և բավական հետաքրքիր և գեղեցիկ իրեր։ Դամբարանների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պարզաբանելու մարդաբանական կառուցվածքի, գաղափարախոսության, հասարակական կարգի հարցեր։

Հնագետ[խմբագրել]

Հողը, սակայն, որում պեղումներ են կատարվում, բաղկացած է առանձին շերտերց, որոնցից յուրաքանչյուրը պահպանում է առանձին ժամանակաշրջանի մնացորդներ։ Որքան հին է իրը, այնքան այն ավելի խորն է թաղված։ Այդպես հողի ամենաստորին 3 շերտերը պահպանում են քարի դարի մնացորդները, այնուհետև 4-րդ շերտում բրոնզի դարի իրեր են,հինգերորդ շերտում մ.թ.ա. 8-6-րդ դարերի մնացորդներ, իսկ ամենավերին շերտում՝դամբարաններում և ծովի հատակում գտնվող իրերը ,թվագրվում են մ.թ.ա. 5-4-րդ դարերով։ Առանց հնագետի պեղումներ անելն արգելվում է։ Անգիտության և անզգուշության հետևանքով հնարավոր է չնկատել կամ փշրել հնությունից փխրուն դարձած առարկաները,կամ խառնել հողի այն շերտերը, որտեղ դրանք գտնվում են։ Հնագետների խումբը ներառում է հողագետների, քիմիկոսների, երկրաբանների, ֆիզիկոսների և այլն։ Նրանք ունենում են իրենց հետ բահ, քլունգ, դանակ, վրձին և այլն։Երբեմն օգտագործում են հողափոր մեքենաներ։ Հնագետները պեղումներ կատարում են բավական մեծ տարածքում՝շրջակա կառույցները ընդգրկելու համար,ըստ շերտերի։ Պարտադիր կերպով կատարված պեղումները փաստաթղթավորվում են (գրավոր, լուսակնարներ, գծագրեր։ Շերտագրական ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս պարզել շերտերի ու կառույցների հաջորդականությունը և փոխադարձ կապը, նրանց հավանական թվագրումը։Պեղումների ժամանակ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները գտնված իրերը նույն վիճակում պահպանելու համար։ Երբեմն գիտնականները նաև այդ նույն մշակութային շերտին պատկանող բույսերի մնացորդներ են վերցնում որպես փորձանմուշ։ Նրանք մատներով տնտղում ու շոշափում են հողի յուրաքանչյուր պատառիկը, որպեսզի բաց չթողնեն ամենափոքրիկ ուլունքը կամ խեցեկտորը։ Հատուկ դանակի և վրձնի միջոցով զգուշությամբ հանում և մաքրում են հողից իրենց գտածոները, որոնք հաճախ լինում են կիսաքայքայված վիճակում։

Հայաստանյան պեղումներ[խմբագրել]

Հնագիտական պեղումները հնարավորություն են տալիս պատկերացնել մեր նախնիների, նրանց ապրելակերպի, մշակույթի, ավանդույթների, նաև զարգացման մակարդակի մասին։Դրանք կարող են շատ բաներ հերքել,ապացուցել կամ պարզել։ Օրինակ, հնագիտական պեղումները հնարավորություն տվեցին պարզել, թե ինչպես է կառուցապատված եղել մ.թ.ա.782 թ. կառուցված Էրեբունի մայրաքաղաքը։ Հնագիտական պեղումների ժամանակ առանձին առաձին ուսումնասիրվում է յուրաքանչյուր ժամանակաշրջանի մնացորդները, սակայն գիտնականները սովոր են սկսել նախնադարից։ Բազմաթիվ հնավայրեր կան Հայաստանում,որոնց պեղումներն սկսվել են դեռևս 19-րդ դարի 70-80-ական թվականներին։ Այժմ արդեն պեղված են և շարունակվում են պեղվել քարի դարի և մետաղների դարերի հուշարձաններ, ինչպես նաև միջնադարյան բազմաթիվ դամբարաններ, մշակութային կոթողներ, դամբարանադաշտեր, բերդեր, բնակավայրեր։ Առանձնապես արժեքավոր են Լճաշենի, Շենգավիթի, Էրեբունիի, Մեծամորի, Գառնիի, Դվինի, Ամբերդի և այլ շատ ու շատ հնավայրեր։ Յուրաքանչյուրն էլ իր տեղեկությունն է տալիս մեր ժողովրդի պատմության, տնտեսության, կյանքի, մշակույթի, սովորույթների մասին։ Հնագիտիական պեղումները ապացուցել են, որ Հայկական լեռնաշխարհը մարդու բնակության հնագույն կենտրոններից և քաղաքակրթության ձևավորման հիմնական վայրերից է եղել։ Պեղածո առարկաները ցուցադրվում են թանգարաններում,ցուցահանդեսներում և այդպես դառնում հանրային սեփականություն։ Պեղված հնավայրը ինքնին հանդիսանում է թանգարան բաց երկնքի տակ։