Jump to content

Վիս (քաղաք Խորվաթիայում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վիս
խորվ.՝ Vis
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՀամայնքՍպլիտսկո Դալմատինսկա
Մակերես52 կմ²
ԲԾՄ0 մ
Խոսվող լեզուներhr
Բնակչություն1960 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 021
Փոստային ինդեքս21480
Փոստային դասիչ21480[1]
Ավտոմոբիլային կոդST
Պաշտոնական կայքtz-vis.hr
Վիս (քաղաք Խորվաթիայում) (Խորվաթիա)##
Վիս (քաղաք Խորվաթիայում) (Խորվաթիա)

Վիս[2][3][4][5](խորվ.՝ Vis), քաղաք Խորվաթիայում, համանուն կղզու խոշորագույն քաղաքն է։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 1 960 մարդ։ Վիսը Սպլիտսկո Դալմաթիա շրջանի վարչական կենտրոնն է։

Վիս քաղաքը գտնվում է կղզու հյուսիս արևելյան ափին։ Ավտոմոբիլային ճանապարհներով կապված է Կոմիժե և Խվար կղզիների, ինչպես նաև քաղաք Սպլիտի հետը։

Բնակչությունը զբաղվում է զբոսաշրջային ծառայություններով, ձկնորսությամբ, խաղողագործությամբ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիս քաղաքը գտնվում է համանուն կղզու հյուսիս արևելյան մասում։ Նավահանգիստը գտնվում է հարավ արևմտյան մասում։ Ավտոմոբիլային ճանապարհներով կապված է Կոմիժե և Խվար կղզիների, ինչպես նաև քաղաք Սպլիտի հետը։

Դափնիները քաղաքը կիսում է երկու մասի։ Բարձր լեռներով շղթան (250-300 մ) բաժանում է կղզու բերրի դաշտերի մեջ, որոնք կազմում են տնտեսական զարգացման հիմքը (խաղողագործություն)։ Քաղաքը ներառում է նաև կղզիների հարավային և հարավ-արևելյան ափերին գտնվող վայրեր, ինչպես նաև Բուդիխովաց և Ռավնիկի կղզիները, որոնք ունեն մեծ զբոսաշրջային ներուժ։

Կղզու արևմտյան մասը պատկանում է Կոմիժա քաղաքին։ Վիսի տարածքը ներառում է արևելյան մասը։ Քաղաքից բացի, այն ներառում է նաև 8 գյուղեր։

mini
mini
mini
mini
mini

Վիսը Դալմաթիայի ամենահին քաղաքներից է։ Վիս քաղաքում IV դարում հիմնադրվել է առաջին հունական գաղութը՝ Իսսան։

Մեր թվարկությունից առաջ III դարում Վիսան և ամբողջ Իլլիրիան անցնում են Հռոմի վերահսկողության տակ։

Միջին դարերում Վիսան հիմնականում եղել է Վենետիկի հսկողության ներոք։ 1815 թվականին Նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո քաղաքն անցնում է Ավստրիայի տիրապետության տակ։

XIX դարում կղզու մոտ տեղի ունեցավ երկու խոշոր ծովային մարտեր, երկուսն էլ պատմության մեջ մտել են որպես «Լիսայի ճակատամարտ» անունով։

  • Լիսայի ճակատամարտ (1811 թվական)։ 1811 թվականի մարտի 13- ին Անգլիայի նավատորմի հրամանատարության ներքո կապիտան Ուիլյամի Խոստան ջախջախեց ֆրանս-վենետիկյան նավատորմը։
  • Լիսայի ճակատամարտ 1866 թվականի հուլիսի 20։

1918-1921 թթ. Վիս կղզին գրավվեց իտալացիների կողմից, Առաջին համաշխարհային պատերազմից հետո այն դարձավ Հարավսլավիայի մի մասը։ Հետպատերազմյան շրջանում քաղաքի մոտակայքում կառուցվել են մի շարք ռազմածովային օբյեկտներ, որի այցելությունը օտարերկրացիներին արգելված էր։ Արգելքը վերացվեց միայն 1989 թվականին Հարավսլավիայի փլուզումից հետո, որից հետո կղզին դարձավ անկախ Խորվաթիայի մաս։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հին Հունական Իսսայի ավերակները
  • Ֆրանցիսկան վանքը կառուցվել է՝ XVI դարում
  • Վենետիկից Ավստրիա Հունգարիա տարբեր ժամանակաշրջանների ռազմական ամրություններ

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի կեսերը Վիսայի բնակչության հիմնական զբաղմունքը խաղողագործությունը և գինեգործությունն էր։ Այժմ եկամուտները հիմնականում գալիս են զբոսաշրջությունից և սպասարկման ոլորտից։

  • Քաղաքային նվագախումբը
  • Թանգարանը հարուստ հնագիտական հավաքածուներով
  • Ռանչո Մարինկովիչի անվան սիրողական թատրոն
  • Խորվաթական Մատիկայի կենտրոն
  • «Sir William Hoste» Կրիկետի ակումբ
  • «Վիս» Բոուլինգ ակումբ
  • «Իսսա» Սեղանի թենիսի ակումբ
  • «Վիս» Ֆուտբոլային ակումբ
  • «Վիս» Առագաստային ակումբ
  • «Host» Առագաստային ակումբ
  • "Իսսա" մարզադաշտ, սպորտի ժամանցային կենտրոն

1944 թվականին քաղաքում կառուցվեց Հայդուկ ֆուտբոլային ակումբը։ Այժմ քաղաքում ամեն ամառ տեղական թիմերի ֆուտբոլային մրցաշարեր են։

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իվան Պավաո Վլավովիչ (խորվ.՝ Ivan Pavao Vlahović, 1825—1899), Խորվաթիայի բժիշկ, կենսաբան, պրոֆեսոր և Պադուայի համալսարանի ռեկտոր, ծնվել է Վիսում։
  • Ռանկո Մարինկովիչ (խորվ.՝ Ranko Marinković, 1913—2001), ծնվել է Վիսում, Խորվաթացի գրող։
  • Վլախո Պալետակ (խորվ.՝ Vlaho Paljetak, 1893—1944), ուսանել է Վիսում, Խերվաթիայի երգիչ և բանաստեղծ։
  • Վեսնա Պարուն (խորվ.՝ Vesna Parun, 1922—2010), իր մանկությունն անցկացրել է Վիսում , բանաստեղծուհի։
  • Միխովիլ Պուշիչ (խորվ.՝ Mihovil Pušić, 1880—1972), ծնվել է Վիսում, Խորվաթիայի եպիսկոպոս։
  • Handbook for foreign visitors to Croatia. Zagreb. 1997

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. List of Croatian settlements and delivery post offices — 2022.
  2. Cfr. "Lissa" nel lemma "Lissa" nell'enciclopedia Treccani.
  3. Cfr. "Lissa" nel lemma "Lissa (isola)" nell'enciclopedia Sapere.
  4. Grande atlante d'Europa e d'Italia, Istituto geografico de Agostini, Novara 1994, p. 185.
  5. I. Lissa (Vis) (1904) - K.u.K. Militärgeographisches Institut - 1:75 000 - ZONE 33 - KOL XIV
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիս (քաղաք Խորվաթիայում)» հոդվածին։