Վիս (քաղաք Խորվաթիայում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Վիս
խորվ.՝ Vis
Vis.JPG
Կոորդինատներ: 43°03′37″ հս․ լ. 16°11′01″ ավ. ե. / 43.06028° հս․. լ. 16.18361° ավ. ե. / 43.06028; 16.18361
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Մակերես52 կմ²
ԲԾՄ0 մ
Խոսվող լեզուներhr
Բնակչություն1960 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 021
Փոստային ինդեքս21480
Փոստային ինդեքսներ21480
Ավտոմոբիլային կոդST
Պաշտոնական կայքtz-vis.hr
##Վիս (քաղաք Խորվաթիայում) (Խորվաթիա)
Red pog.png

Վիս [1][2][3][4](խորվ.՝ Vis), քաղաք Խորվաթիայում, համանուն կղզու խոշորագույն քաղաքն է: Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 1 960 մարդ: Վիսը Սպլիտսկո Դալմաթիա շրջանի վարչական կենտրոնն է:

Վիս քաղաքը գտնվում է կղզու հյուսիս արևելյան ափին: Ավտոմոբիլային ճանապարհներով կապված է Կոմիժե և Խվար կղզիների, ինչպես նաև քաղաք Սպլիտի հետը:

Բնակչությունը զբաղվում է զբոսաշրջային ծառայություններով, ձկնորսությամբ, խաղողագործությամբ:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիս քաղաքը գտնվում է համանուն կղզու հյուսիս արևելյան մասում: Նավահանգիստը գտնվում է հարավ արևմտյան մասում: Ավտոմոբիլային ճանապարհներով կապված է Կոմիժե և Խվար կղզիների, ինչպես նաև քաղաք Սպլիտի հետը:

Դափնիները քաղաքը կիսում է երկու մասի։ Բարձր լեռներով շղթան (250-300 մ) բաժանում է կղզու բերրի դաշտերի մեջ, որոնք կազմում են տնտեսական զարգացման հիմքը (խաղողագործություն): Քաղաքը ներառում է նաև կղզիների հարավային և հարավ-արևելյան ափերին գտնվող վայրեր, ինչպես նաև Բուդիխովաց և Ռավնիկի կղզիները, որոնք ունեն մեծ զբոսաշրջային ներուժ:

Կղզու արևմտյան մասը պատկանում է Կոմիժա քաղաքին: Վիսի տարածքը ներառում է արևելյան մասը: Քաղաքից բացի, այն ներառում է նաև 8 գյուղեր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

mini
mini
mini
mini
mini

Վիսը Դալմաթիայի ամենահին քաղաքներից է: Վիս քաղաքում IV դարում հիմնադրվել է առաջին հունական գաղութը՝ Իսսան:

Մեր թվարկությունից առաջ III դարում Վիսան և ամբողջ Իլլիրիան անցնում են Հռոմի վերահսկողության տակ:

Միջին դարերում Վիսան հիմնականում եղել է Վենետիկի հսկողության ներոք: 1815 թվականին Նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո քաղաքն անցնում է Ավստրիայի տիրապետության տակ:

XIX դարում կղզու մոտ տեղի ունեցավ երկու խոշոր ծովային մարտեր, երկուսն էլ պատմության մեջ մտել են որպես «Լիսայի ճակատամարտ» անունով:

  • Լիսայի ճակատամարտ (1811 թվական): 1811 թվականի մարտի 13- ին Անգլիայի նավատորմի հրամանատարության ներքո կապիտան Ուիլյամի Խոստան ջախջախեց ֆրանս-վենետիկյան նավատորմը:
  • Լիսայի ճակատամարտ 1866 թվականի հուլիսի 20:

1918-1921 թթ. Վիս կղզին գրավվեց իտալացիների կողմից, Առաջին համաշխարհային պատերազմից հետո այն դարձավ Հարավսլավիայի մի մասը: Հետպատերազմյան շրջանում քաղաքի մոտակայքում կառուցվել են մի շարք ռազմածովային օբյեկտներ, որի այցելությունը օտարերկրացիներին արգելված էր։ Արգելքը վերացվեց միայն 1989 թվականին Հարավսլավիայի փլուզումից հետո, որից հետո կղզին դարձավ անկախ Խորվաթիայի մաս:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին Հունական Իսսայի ավերակները
  • Ֆրանցիսկան վանքը կառուցվել է՝ XVI դարում
  • Վենետիկից Ավստրիա Հունգարիա տարբեր ժամանակաշրջանների ռազմական ամրություններ

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի կեսերը Վիսայի բնակչության հիմնական զբաղմունքը խաղողագործությունը և գինեգործությունն էր: Այժմ եկամուտները հիմնականում գալիս են զբոսաշրջությունից և սպասարկման ոլորտից:

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքային նվագախումբը
  • Թանգարանը հարուստ հնագիտական հավաքածուներով
  • Ռանչո Մարինկովիչի անվան սիրողական թատրոն
  • Խորվաթական Մատիկայի կենտրոն

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Sir William Hoste» Կրիկետի ակումբ
  • «Վիս» Բոուլինգ ակումբ
  • «Իսսա» Սեղանի թենիսի ակումբ
  • «Վիս» Ֆուտբոլային ակումբ
  • «Վիս» Առագաստային ակումբ
  • «Host» Առագաստային ակումբ
  • "Իսսա" մարզադաշտ, սպորտի ժամանցային կենտրոն

1944 թվականին քաղաքում կառուցվեց Հայդուկ ֆուտբոլային ակումբը: Այժմ քաղաքում ամեն ամառ տեղական թիմերի ֆուտբոլային մրցաշարեր են:

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվան Պավաո Վլավովիչ (խորվ.՝ Ivan Pavao Vlahović, 1825—1899), Խորվաթիայի բժիշկ, կենսաբան, պրոֆեսոր և Պադուայի համալսարանի ռեկտոր, ծնվել է Վիսում:
  • Ռանկո Մարինկովիչ (խորվ.՝ Ranko Marinković, 1913—2001), ծնվել է Վիսում, Խորվաթացի գրող:
  • Վլախո Պալետակ (խորվ.՝ Vlaho Paljetak, 1893—1944), ուսանել է Վիսում, Խերվաթիայի երգիչ և բանաստեղծ:
  • Վեսնա Պարուն (խորվ.՝ Vesna Parun, 1922—2010), իր մանկությունն անցկացրել է Վիսում , բանաստեղծուհի:
  • Միխովիլ Պուշիչ (խորվ.՝ Mihovil Pušić, 1880—1972), ծնվել է Վիսում, Խորվաթիայի եպիսկոպոս:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Handbook for foreign visitors to Croatia. Zagreb. 1997

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cfr. "Lissa" nel lemma "Lissa" nell'enciclopedia Treccani.
  2. Cfr. "Lissa" nel lemma "Lissa (isola)" nell'enciclopedia Sapere.
  3. Grande atlante d'Europa e d'Italia, Istituto geografico de Agostini, Novara 1994, p. 185.
  4. I. Lissa (Vis) (1904) - K.u.K. Militärgeographisches Institut - 1:75 000 - ZONE 33 - KOL XIV