«Շենիկցի Գրգո»–ի խմբագրումների տարբերություն
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
|||
Տող 2. | Տող 2. | ||
'''Շենիկցի Գրգո (Գրիգոր Մոսեյան)''', հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, [[Սասունի հերոսամարտ (1894)|Սասունի 1894 թվականի ապստամբության]] ղեկավարներից։ |
'''Շենիկցի Գրգո (Գրիգոր Մոսեյան)''', հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, [[Սասունի հերոսամարտ (1894)|Սասունի 1894 թվականի ապստամբության]] ղեկավարներից։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Ծնվել է [[Սասուն]]ի [[Շենիկ]] |
Ծննդյան թվականն անհայտ է: Ծնվել է [[Սասուն]]ի [[Շենիկ]] գյուղում։ 1891 թվականին մասնակցել է շենիկցիների և խալկանցի քրդերի միջև սկսված և հայ-քրդական պատերազմի վերածված ճակատամարտին, որն ավարտվել է հայերի հաղթանակով։ Հաղթանակից հետո զգալով քրդերի հակահայկական տրամադրությունների վտանգավորությունը՝ 1892 թվականի սկզբին ստեղծել է հայկական զինված ջոկատներ, որոնք բարեհաջող դիմակայել են թուրքական իշխանությունների և քրդական աշիրեթությունների հարձակումներին։ 1893 թվականին թուրքերից եկող հետզհետե քողազերծվող վտանգները Գրգոյի համար ավելի շատ մարտական գործողություններով զբաղվելու հող նախապատրաստեցին։ 1891 թ․ Սասուն է գալիս [[Հնչակյան կուսակցություն|Հնչակյան կուսակցության]] ականավոր գործիչ [[Միհրան Տամատյան]]ը և աջակցություն գտնելով Սասունի իշխանների՝ Գրգոյի, գելիեգուզանցի Պետոյի և այլոց կողմից, ազատագրական գաղափարներ է քարոզում սասունցիներին։ Սակայն, շուտով, 1893 թվականին Տամատյանը թուրքական իշխանությունների կողմից մատնությամբ ձերբակալվում է։ Գրգոն անմիջապես իր խմբով շտապում է ազատելու ձերբակալված Տամատյանին, սակայն, ճանապարհին ստացած ոչ ճիշտ տեղեկատվությունը, թե Տամատյանին արդեն տեղափոխել են Մշո բանտ, ձախողում են Տամատյանին ազատելու ծրագրերը։ Գրգոն վերադառնում է Շենիկ։ 1893 թվականին Սասնո ղեկավարության և ժողովրդի ուժերը ջլատելու համար կառավարությունը փորձում է խաբեությամբ սպանել Սասնո ամենամեծ գյուղի՝ [[Գելիեգուզան]]ի ռես Պետոյին՝ նրա տուն դավադիրներ ուղարկելով և [[Մուշ]] հրավիրելով։ Պետոն, իմանալով վտանգի մասին, հրաժարվում է գնալ Մուշ: Իսկ Գրգոն իր խմբով Մուշից ոչ հեռու գտնվող Կուռթիկ լեռան մոտ սպանում է դավադրության ուղարկվածին։ Նույն թվականին Ինկան գյուղի քրդերը վիրավորում են Շենիկի ազդեցիկ գյուղացիներից Միքայելին։ Շենիկցիները Գրգոյի գլխավորությամբ նախ հալածում և փախուստի են մատնում քրդերին, ապա, մտնելով Ինկան գյուղը, սպանում են Միքայելին վիրավորող Մստոյին և լուծում նրա վրեժը։ Մստոյին հուղարկավորելուց հետո ինկանցի, լաճկանցի և խուլբեցի քրդերը [[Բիթլիս]]ի կուսակալի դրդմամբ գերեզմանոցից շարժվում են դեպի Շենիկ՝ ավերելու և կողոպտելու գյուղը, սակայն, շենիկցիները նախահարձակ են լինում՝ շփոթի մեջ գցելով թվով իրենց քանիցս գերազանցող հակառակորդին։ Կռվի վճռորոշ պահին նրանց են միանում նաև ալիանցի հայերը և փախուստի մատնում թշնամուն՝ հալածելով մինչև նրանց տները։ Շուտով կառավարությունն իր հայացքներն ուղղում է դեպի Տալվորիկ և դիմում հարձակման։ Մի քանի օր դիմադրելուց հետո տալվորիկցիները նահանջում են, սակայն օրհասական այդ պահին [[Հրայր Դժոխք]]ը [[Գևորգ Չաուշ]]ի, Գալշոյի Մանուկի, Ադամի և այլ ֆիդայիների գլուխ անցած կոչ է անում չընկճվել և Տալվորիկի լեռները դարձնել թշնամու գերեզմանոց։ Այդ պահին [[Տալվորիկ]]ին օգնության եկած Գրգոն և գելիեգուզանցիները որոշիչ հարված են հասցնում թուրքերին և քրդերին՝ մարտի ելքը տանելով դեպի հաղթանակ։ |
||
Վերոհիշյալ դեպքերը մի կողմից բորբոքեցին կառավարության անհանգստությունը, իսկ մյուս կողմից սասունցիների ըմբոստությունը։ Երկու կողմերի միջև հակասությունների գագաթնակետը եղավ Սասունի 1894 թ․-ի ապստամբությունը։ |
Վերոհիշյալ դեպքերը մի կողմից բորբոքեցին կառավարության անհանգստությունը, իսկ մյուս կողմից սասունցիների ըմբոստությունը։ Երկու կողմերի միջև հակասությունների գագաթնակետը եղավ Սասունի 1894 թ․-ի ապստամբությունը։ |
07:23, 15 Մարտի 2018-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Շենիկցի Գրգո (Գրիգոր Մոսեյան), հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, Սասունի 1894 թվականի ապստամբության ղեկավարներից։
Կենսագրություն
Ծննդյան թվականն անհայտ է: Ծնվել է Սասունի Շենիկ գյուղում։ 1891 թվականին մասնակցել է շենիկցիների և խալկանցի քրդերի միջև սկսված և հայ-քրդական պատերազմի վերածված ճակատամարտին, որն ավարտվել է հայերի հաղթանակով։ Հաղթանակից հետո զգալով քրդերի հակահայկական տրամադրությունների վտանգավորությունը՝ 1892 թվականի սկզբին ստեղծել է հայկական զինված ջոկատներ, որոնք բարեհաջող դիմակայել են թուրքական իշխանությունների և քրդական աշիրեթությունների հարձակումներին։ 1893 թվականին թուրքերից եկող հետզհետե քողազերծվող վտանգները Գրգոյի համար ավելի շատ մարտական գործողություններով զբաղվելու հող նախապատրաստեցին։ 1891 թ․ Սասուն է գալիս Հնչակյան կուսակցության ականավոր գործիչ Միհրան Տամատյանը և աջակցություն գտնելով Սասունի իշխանների՝ Գրգոյի, գելիեգուզանցի Պետոյի և այլոց կողմից, ազատագրական գաղափարներ է քարոզում սասունցիներին։ Սակայն, շուտով, 1893 թվականին Տամատյանը թուրքական իշխանությունների կողմից մատնությամբ ձերբակալվում է։ Գրգոն անմիջապես իր խմբով շտապում է ազատելու ձերբակալված Տամատյանին, սակայն, ճանապարհին ստացած ոչ ճիշտ տեղեկատվությունը, թե Տամատյանին արդեն տեղափոխել են Մշո բանտ, ձախողում են Տամատյանին ազատելու ծրագրերը։ Գրգոն վերադառնում է Շենիկ։ 1893 թվականին Սասնո ղեկավարության և ժողովրդի ուժերը ջլատելու համար կառավարությունը փորձում է խաբեությամբ սպանել Սասնո ամենամեծ գյուղի՝ Գելիեգուզանի ռես Պետոյին՝ նրա տուն դավադիրներ ուղարկելով և Մուշ հրավիրելով։ Պետոն, իմանալով վտանգի մասին, հրաժարվում է գնալ Մուշ: Իսկ Գրգոն իր խմբով Մուշից ոչ հեռու գտնվող Կուռթիկ լեռան մոտ սպանում է դավադրության ուղարկվածին։ Նույն թվականին Ինկան գյուղի քրդերը վիրավորում են Շենիկի ազդեցիկ գյուղացիներից Միքայելին։ Շենիկցիները Գրգոյի գլխավորությամբ նախ հալածում և փախուստի են մատնում քրդերին, ապա, մտնելով Ինկան գյուղը, սպանում են Միքայելին վիրավորող Մստոյին և լուծում նրա վրեժը։ Մստոյին հուղարկավորելուց հետո ինկանցի, լաճկանցի և խուլբեցի քրդերը Բիթլիսի կուսակալի դրդմամբ գերեզմանոցից շարժվում են դեպի Շենիկ՝ ավերելու և կողոպտելու գյուղը, սակայն, շենիկցիները նախահարձակ են լինում՝ շփոթի մեջ գցելով թվով իրենց քանիցս գերազանցող հակառակորդին։ Կռվի վճռորոշ պահին նրանց են միանում նաև ալիանցի հայերը և փախուստի մատնում թշնամուն՝ հալածելով մինչև նրանց տները։ Շուտով կառավարությունն իր հայացքներն ուղղում է դեպի Տալվորիկ և դիմում հարձակման։ Մի քանի օր դիմադրելուց հետո տալվորիկցիները նահանջում են, սակայն օրհասական այդ պահին Հրայր Դժոխքը Գևորգ Չաուշի, Գալշոյի Մանուկի, Ադամի և այլ ֆիդայիների գլուխ անցած կոչ է անում չընկճվել և Տալվորիկի լեռները դարձնել թշնամու գերեզմանոց։ Այդ պահին Տալվորիկին օգնության եկած Գրգոն և գելիեգուզանցիները որոշիչ հարված են հասցնում թուրքերին և քրդերին՝ մարտի ելքը տանելով դեպի հաղթանակ։
Վերոհիշյալ դեպքերը մի կողմից բորբոքեցին կառավարության անհանգստությունը, իսկ մյուս կողմից սասունցիների ըմբոստությունը։ Երկու կողմերի միջև հակասությունների գագաթնակետը եղավ Սասունի 1894 թ․-ի ապստամբությունը։
Սասունցիները Տամատյանին փոխարինելու եկած Մուրադի(Համբարձում Պոյաճյան) գլխավորությամբ պաշտպանողական դիրքեր են ստեղծում։ Հուլիսի 27-ին քրդերը հարձակվում են շենիկցիների ոչխարները փախցնելու, սակայն Գրգոն իր ուժերով հարձակվում է նրանց վրա, սպանում մեկ տասնյակ քրդեր՝ ետ խլում թալանը և վերցնելով նաև քրդերի ոչխարները՝ վերադառնում գյուղ։ Հուլիսի 28-ին քրդերը հարձակվում են Շենիկի վրա՝ շտկելու իրենց ձախողումը, սակայն շենիկցիները օգնության եկած սեմալցիների հետ անառիկ են պահում գյուղը մինչև օգոստոսի 2-ը։ Օգոստոսի 2-ին հայերը, չդիմանալով քրդերի և կանոնավոր զորքի հարձակմանը, նահանջում են։ Գրգոն, որ գնացել էր Գելիեգուզանից օգնական ուժեր բերելու, անմիջապես թարմ ուժերով հարձակվում և հաղթում է թշնամուն՝ նրան պատճառելով 300 զոհեր և վիրավորներ։ Հայերի կորուստը 45 սպանված և 100 վիրավոր էր։
Պարտություններից ամոթահար թշնամին բոլոր ուղղություններով Սասունի գյուղերի վրա գրոհեց օգոստոսի 3-ին։ Թուրքերը ներխուժում են ապստամբության ամենամեծ կենտրոն Գելիեգուզան գյուղը, ուր ահեղ մարտերում զոհվում է ապստամբության խիզախ ղեկավարներից ռես Պետոն։ Գրգոն հասնում է գելիեցիներին օգնության և թշնամուն պատճառելով 800 սպանված և վիրավոր՝ ետ շպրտում նրան։ Հաջորդ օրերի ընթացքում պաշարված հայերը ռազմամթերքի և պարենի պակասի պատճառով նահանջում են Անդոկ լեռը, ուր շարունակում են դիմադրել թուրքերին մինչև օգոստոսի 22-ը, երբ լիովին սպառվում է ռազմամթերքը և պարենը։ Օգոստոսի 22-ին զոհվում է նաև Գրգոն։ Նրա մահվան մասին տարբեր վարկածներ կան։ Կա վարկած, որ Գրգոն չգերեվարվելու համար վերջին գնդակով դիմել է ինքնասպանության, սակայն քրդերը պատմում են, որ նա վիրավորվել և գերեվարվել է այնուամենայնիվ։ Ուշաթափ վիճակում տարվել է Զեքի փաշայի մոտ և, երբ աչքերը բացել է և տեսել թուրքերի բանակում է, անմիջապես խլել է մոտիկ կանգնած զինվորներից մեկի զենքը և կրակել Զեքի փաշայի վրա, սակայն իր վրա թուրք զինվորների կրակոցներն ավելի դիպուկ են եղել։ Ըստ քրդերի՝ այդպիսի փառապանծ վախճան է ունեցել անկոտրում Գրգոն, որի մահից հետո հայերը և սխրագործությունների սիրահար քրդերը երգեր են ձոնել նրան։
Աղբյուրներ
- Ս․ Կ․ Պողոսյան, Կ․ Ս․ Պողոսյան, «Ինձ բահ տվեք․․․», Երևան, 1990:
- Ռուբէն, «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Թեհրան, 1982:
|