Չակովեց
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Չակովեց | |||||
խորվ.՝ Čakovec | |||||
| |||||
Երկիր | Խորվաթիա | ||||
Համայնք | Մեջիմուրսկա | ||||
Մակերես | 76,9 կմ², 16,8 կմ² | ||||
ԲԾՄ | 164±1 մետր | ||||
Բնակչություն | 15 790 մարդ (2001) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +385 40 | ||||
Փոստային ինդեքս | 40000 | ||||
Փոստային դասիչ | 40000[1] | ||||
Ավտոմոբիլային կոդ | ČK | ||||
Պաշտոնական կայք | cakovec.hr | ||||
| |||||
Չակովեց[2] (խորվ.՝ Čakovec[3]), քաղաքը գտնվում է Խորվաթիայի հյուսիսային հատվածում։ Խոշորագույն վարչական կենտրոն է։ Ըստ 2001 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 15 790 մարդ։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չակովեցը գտնվում է երկրի հյուսիսային շրջանում ՝ Դրավա և Մուրա գետերի միջակայքում, որը հայտնի է որպես Մեդժիմուրը ։ Երկրի երկրորդ հյուսիսային քաղաքներից է Մուրսկո Սրեդիշչեն։
Արևմուտքից 7 կմ, իսկ հյուսիսից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Սլովենիայի սահմանը, իսկ Հունգարիայի սահմանն արևելքից 20 կմ հեռավորության վրա։
Չակովեց քաղաքից 12 կմ հարավ գտնվում է Վարաժդին քաղաքը, իսկ հյուսիսից 15 կմ հեռավորության վրա Մուրսկո Սրեդիշչե քաղաքը։
Հունգարիայից մինչև Վեհգրի, Զագրեբ ինչպես նաև Խորվաթիայի և Սլովենիայի հարևան քաղաքներ տանող գործում մի քանի երկաթուղիներ։ Քաղաքից 3 կմ հեռավորության վրա կա փոքր օդանավակայան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2001 թվականի մարդահամարի, քաղաքի բնակչությունը կազմում է 15 790 մարդ, իսկ ծայրամասերի հետ միասին բնակչության թիվը կազմում է 30 455 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնություններից են՝ խորվարները (93%) և գնչուները (3.6%):
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չակովեցը զարգացած արդյունաբերական քաղաք է։ Հիմնական ոլորտներն են՝ տեքստիլ, կոշկեղեն, մետաղագործություն, տպագրություն, սննդամթերք և քիմիական արդյունաբերություններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական կայսրության ժամանակներում ժամանակակից քաղաքի տարածքում տեղակայված էր Ակուամա ճամբարը։
Ժամանակակից անունով առաջին անգամ քաղաքը նշվում է 1328 թվականին։ Քաղաքը կոչվել է Հունգարիայի իշխան Դմիտրի Չակի անունով։
1466 թվականին իշխանությունն անցնում է իշխան Զրինսկի ընտանիքին, որից հետո քաղաքը սկսում է արագ զարգանալ։ 1576 թվականին Չակովեցը քաղաքային արտոնություններ ստացավ։
1738 թվականին քաղաքը խիստ ավերվել է երկրաշարժի հետևանքով, իսկ 1741 թվականին մեծ հրդեհ է բռնկվել։ 1848 թվականին քաղաքը միացավ Խորվաթիային, որն ուներ ինքնավարություն Ավստրո-Հունգարիայի կազմում։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Խորվաթիայի հետ միասին Չակովեցը ընդգրկվել է սերբական, խորվաթական և սլավոնական թագավորության, իսկ հետո Հարավսլավիայի կազմում։ 1941-1945 թվականներին գրավված է եղել հունգարական բանակի կողմից։ 1991 թվականից ի վեր քաղաքը եղել է որպես անկախ Խորվաթիայի մաս։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զրինսկի ամրոցը, Այժմ այնտեղ տեղակայված է Մեդժիմուրա թանգարանը
- Սեցեսիոնի պալատը՝ կառուցված է Վիեննայի կայսրության ոճով
- Սուրբ Նիկոլայ
- Զրինսկի պարկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չակովեց» հոդվածին։ |
|