Նիկոլայ Մակովսկի
Նիկոլայ Մակովսկի Николай Маковский | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28 (մայիսի 10), 1841 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 6 (18), 1886 (45 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | կենցաղանկար, քաղաքային բնանկար |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
Հայր | Egor Makovsky? |
Nikolay Makovsky Վիքիպահեստում |
Նիկոլայ Եգորովիչ Մակովսկի (ռուս.՝ Николай Егорович Маковский, ապրիլի 28 (մայիսի 10), 1841, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 6 (18), 1886, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիրներից մեկը։ Հայտնի նկարիչներ Կոնստանտին Մակովսկու և Վլադիմիր Մակովսկու եղբայրն է[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Մակովսկին ծնվել է 1841 թվականի ապրիլի 28-ին (մայիսի 10-ին) Մոսկվայում՝ Եգոր Մակովսկու ընտանիքում։ Վերջինս մասնագիտությամբ հաշվապահ էր, զբաղվում էր նկարչությամբ, եղել է հավաքորդ և հասարակական գործիչ, մասնակցել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի հիմնադրմանը։ Նիկոլայ Մակովսկին նկարիչներ Ալեքսանդրա և Կոնստանտին Մակովսկիների կրտսեր և Վլադիմիր Մակովսկու ավագ եղբայրն է[3]։
Նիկոլայ Մակովսկին նախնական կրթությունն ստացել է Մոսկվայի ճարտարապետության արքունական ուսումնարանում, 1859-1866 թվականներին սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ճարտարապետության բաժնում, որն ավարտելիս ստացել է ոչ դասային (ազատ) նկարչի կոչում, ով իրավունք ունի կառուցել շենքեր։ 1865 թվականին 150 հավատացյալների համար նախատեսված գյուղական քարե եկեղեցու նախագծի համար պարգևատրվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի փոքր արծաթե մեդալով։
1866 թվականին ակադեմիան ավարտելուց հետո որպես ճարտարապետի օգնական աշխատանքի է ընդունվել Կայսերական պալատի նախարարությունում, սակայն շուտով թողել է շարտարապետությունն ու սկսել զբաղվել նկարչությամբ[4]։ 1870 թվականին մի խումբ այլ նկարիչների հետ ստորագրել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կանոնադրությունը՝ դրանով իսկ դառնալով ընկերության համահիմնադիրներից մեկը։ 1872 թվականին հեռացվել է ընկերությունից ցուցահանդեսներին չմասնակցելու պատճառով, 1875 թվականին կրկին սկսել է մասնակցել ցուցահանդեսներին, սակայն ընկերության անդամ է դարձել միայն 1879 թվականին[5]։
1872 թվականին «Մոսկվայի նահանգի Դյակովո գյուղի եկեղեցին» (ռուս.՝ «Вид церкви в селе Дьякове Московской губернии») նկարի համար Գեղարվեստի կայսերական ակադեմիայի կողմից ճանաչվել է III աստիճանի դասային նկարիչ, իսկ մեկ տարի անց «Տեսարան Մոսկվայում» (ռուս.՝ «Вид Москвы») նկարի համար արդեն ստացել է II աստիճանի դասային նկարչի կոչում[6]։ 1873-1874 թվականներին եղբոր՝ Կոնստանտին Մակովսկու հետ մեկնել է Եգիպտոս, շատ է ճանապարհորդել Ռուսաստանում ու Ուկրաինայում, մի քանի ամիս անցկացրել է Փարիզում՝ ռուսական գաղութի նկարիչների շրջանում, որտեղ գեղանկարչությամբ է զբաղվել Ալեքսեյ Բոգոլյուբովի ղեկավարությամբ։
Նիկոլայ Մակովսկու նկարներից շատերը ցուցադրվել են պերեդվիժնիկների ցուցահանդեսներում։ Դրանցից առավել հայտնի են հետևյալները՝ «Փողոց Կահիրեում», «Նիժնի Նովգորոդ» (գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա), «Տոնավաճառ Մալոռոսիայում»[6]։
Նիկոլայ Մակովսկին մահացել է 1886 թվականի հոկտեմբերի 6-ին (հոկտեմբերի 18-ին) Սանկտ Պետերբուրգում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Քաղաք» (1884) - Տոմսկի մարզային պատկերասրահ
-
«Մեղվանոց» (1882) - Խորկովի պատկերասրահ
-
«Կահիրե» (1876) - Կոմի Հանրապետության ազգային պատկերասրահ
-
«Կահիրե», (1877) - մասնավոր հավաքածու
-
«Փողոցային տեսարան, Կահիրե» (1885) - մասնավոր հավաքածու
-
«Կահիրե» (1879) - Չուվաշիայի պետական պատկերասրահ
-
«Ֆերմայի բակ» (1886 թվականից առաջ) - մասնավոր հավաքածու
-
«Հնդկահավերի կերակրում» (1886 թվականից առաջ) - Թաթարստանի Հանրապետության կերպարվեստի պետական թանգարան
-
«Փողոց Կահիրեում» (1880 թվականից առաջ) - մասնավոր հավաքածու
-
«Պատշգամբ Կահիրեում» (1874) - մասնավոր հավաքածու
-
«Ջրաղաց», (մոտ 1870-1880) - Ռիբինսկի թանգարան-արգելոց
-
«Զամոսկվորեչյե» (1873) - Նովգորոդի թանգարան-արգելոց
-
«Քաղաքային բնապատկեր» (1886 թվականից առաջ) - մասնավոր հավաքածու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Коптева Анастасия. «Династия Маковских: передавая таланты по наследству» (ռուսերեն). Краснодарская краевая универсальная научная библиотека им. А. С. Пушкина. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Выставка «Художники Маковские» (2008-2009)» (ռուսերեն). Государственный Русский музей. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Пресс-служба ГРМ Выставка «Семья Маковских»(ռուս.) // Электронное издание «Культурное Наследие». — 2008. — В. 8 декабря. — ISSN 1684-9574.
- ↑ Маркина, Татьяна. Выставка трёх поколений(ռուս.) // Журнал «Коммерсантъ-Weekend». — М: Издательский дом «Комерсантъ», 2008. — № 48 (94) от 12 декабря.
- ↑ «Маковский Николай Егорович. Биография». Произведения искусства из собрания Рыбинского государственного историко-архитектурного и художественного музея-заповедника (ռուսերեն). ФГУ «Государственный научно-исследовательский институт информационных технологий и телекоммуникаций». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 6,0 6,1 Сомов А. И. Маковский // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах = Энциклопедическій словарь / под редакцией К. К. Арсеньева и Ф. Ф. Петрушевского. — СПб.: Ф.А. Брокгауз (Лейпциг), И.А. Ефрон (Санкт-Петербург), 1896. — Т. XVIII (35) «Лопари – Малолетние преступники». — С. 429. — 480 с.(չաշխատող հղում)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сомов А. И. Маковский // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах = Энциклопедическій словарь / под редакцией К. К. Арсеньева и Ф. Ф. Петрушевского. — СПб.: Ф.А. Брокгауз (Лейпциг), И.А. Ефрон (Санкт-Петербург), 1896. — Т. XVIII (35) «Лопари – Малолетние преступники». — С. 429. — 480 с.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Трофименков М. Семейное бессознательное. «Художники Маковские» в Русском музее.(ռուս.) // Газета «Коммерсантъ». — М: ЗАО «Коммерсантъ. Издательский дом», 2008. — В. от 23 декабря. — № 234 (4051).
- «Выставка «Художники Маковские» (2008-2009)» (ռուսերեն). Государственный Русский музей. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.
- «Маковский Николай Егорович в Галерее издательства «Белый Город»» (ռուսերեն).(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Մակովսկի» հոդվածին։ |
|
- Մայիսի 10 ծնունդներ
- 1841 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 18 մահեր
- 1886 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Պերեդվիժնիկներ
- Ռուս նկարիչներ
- 19-րդ դարի ռուս նկարիչներ