Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
ՎայրԿազան
Հիմնադրվել է1958
Կայքizo-museum.ru
Քարտեզ
Քարտեզ

Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարան (թաթ.՝ ТР дәүләт сынлы сәнгать музее - Татарстанның сынлы сәнгать музее), Ռուսաստանի արվեստի ամենամեծ գանձարաններից մեկը։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ստեղծվել է 1958 թվականին ՌԴ մշակույթի նախարարության հրամանով, Թաթարստանի պետական պատկերասրահի հիմքի վրա[1]։ 1967 թվականից թանգարանը գտնվում է 20-րդ դարի սկզբին կառուցված Կազանի ռազմական օկրուգի գեներալ Ա. Գ. Սանդեցկու նստավայրում։ Թանգարանի տարածքը ներառում է առանձնատունը, որտեղ ներկայացված են հիմնական ցուցադրությունները, կա զբոսայգի, ֆոնդապահոցի շենք, երեխաների և պատանիների ստեղծագործական զարգացման ռեսուրսային կենտրոն, գիտական արխիվ, համաժողովների սրահ։

Թանգարանի կառուցվածքային ստորաբաժանումներ են համարվում՝

2016 թվականին Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարանի հիման վրա բացվել է Ռուսաստանի առաջին մշակութային և ցուցահանդեսային կենտրոնը, որի կազմի մեջ է մտնում երեխաների և պատանիների ստեղծագործական զարգացման ռեսուրսային կենտրոնը և «Ռուսական թանգարան։ Վիրտուալ մասնաճյուղ» տեղեկատվական-կրթական կենտրոնը։

Թանգարանի գործունեության ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցուցահանդեսային գործունեություն
  • Գիտա-ֆոնդային գործունեություն, ռեստավրացիա
  • Գիտական և գիտատեխնիկական գործունեություն
  • Հրատարակչական գործունեություն
  • Մշակութա-կրթական գործունեություն

Թանգարանի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն կազմում է շուրջ 25 հազար նկար, գրաֆիկա, քանդակ, կիրառական արվեստի նմուշներ։ Հատկապես արժեքավոր են Սվիյաժսկ քաղաքի Վերափոխման տաճարի 16-րդ դարի երկրորդ կեսի հին ռուսական սրբապատկերակը, 15-16-րդ դդ. Մ. Շոնհաուերի, Ա. Դյուրերաի, Լ. Լեյդենսկու, Մ. Ռայմոնդի վաղ եվրոպական փորագրություններ, երկրում Նիկոլայ Իվանովիչ Ֆեշինի արվեստի ամենամեծ հավաքածուն, Իվան Շիշկինի գեղանկարների և գրաֆիկայի հավաքածուն, ՌՍՖՍՌ ժողովրդական նկարիչ Բակի Ուրմանչե ժառանգությունը։

Այցելուները թանգարանու կարող են ծանոթանալ հետևյալ հավաքածուներին՝

  • Հին ռուսական արվեստի հավաքածու
  • Ռուսական արվեստի հավաքածու
  • Խորհրդային արվեստի հավաքածու
  • Ազգային արվեստի հավաքածու
  • Արևմտաեվրոպական արվեստի հավաքածու
  • Գրաֆիկայի հավաքածու
  • Կիրառական արհեստի հավաքածու

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Государственный музей изобразительных искусств Республики Татарстан». www.museum.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кто есть кто в науке об искусстве : (Республика Татарстан) : Справочник / Акад. наук Респ. Татарстан. Науч. совет по искусствознанию и эстетике; [Редкол.: Галеев Б. М. (отв. и науч. ред., сост.) и др.]. — Казань : ФЭН, 1998. — С. 16. — 116 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարան» հոդվածին։