Jump to content

Յուպիտեր LXI

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յուպիտեր LXI
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է6 փետրվար 2003[1] թ. (Բրետ Գլեդմանի կողմից)
Բացարձակ մեծություն (H)23,7[2]
Հեռավորությունը Յուպիտեր22 757 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,257[2]
Սիդերիկ պարբերություն697,6 օր[2]
Թեքվածություն166,7° (խավարածրի հարթության նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1 կմ (ենթադրված)[2]
Զանգված~1,5×1013 կգ
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Յուպիտեր LXI, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Բրետ Գլեդմանի ղեկավարած խմբի կողմից 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 19 ժամանակավոր անվանումը[1][3]։

Յուպիտեր LXI արբանյակը ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 22 757 000 միլիոն կմ հեռավորության վրա, 697,6 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 166,7° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,257 է[1][2]։

Յուպիտեր LXI արբանյակը պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]