Jump to content

Մինի Եվրոպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինի Եվրոպա
Մինի Եվրոպան Բրուպարկում
Տեսակմանրակերտների զբոսայգի
Մասն էBruparck?
Երկիր Բելգիա
ՎարչատարածքԲրյուսել
Բացվել էհունիսի 12, 1989
Մակերես24 000 քառակուսի մետր
ԱնդամակցությունVerband Deutscher Freizeitparks und Freizeitunternehmen?[1]
Մինի Եվրոպաը գտնվում է Բելգիաում
Մինի Եվրոպա
Մինի Եվրոպաը գտնվում է Բրյուսելում
Մինի Եվրոպա

Մինի Եվրոպա, այգի Բրուպարկում, Բրյուսելում։ Այգում ներկայացված են Եվրոպական միության ամենագեղեցիկ հուշարձանները՝ 1/25 մասշտաբով։ Ցուցադրված են շուրջ 80 քաղաք և 350 շինություն[2]։

Այգին հայտնի է մանրակերտների որակով։ Այգում կան բազմաթիվ անիմացիաներ՝ գնացք, ջրաղաց, Վեզուվ հրաբխի ժայթքումը, մեքենաներ և այլն։ Ուղեցույցում ներկայացված են մանրամասներ բոլոր հուշարձանների մասին։ Երթուղու վերջում «Եվրոպայի հոգին» ինտերակտիվ ցուցահանդեսը ներկայացնում է Եվրոպական միությունը ինտերակտիվ և խաղային ձևով։

Այգին կառուցվել է 24.000 մ² տարածքի վրա։ Նախնական ներդրումների ծավալը կազմել է 10 միլիոն եվրո։ Այգու հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1989 թվականին, Բելգիայի արքա Ֆիլիպի կողմից։ Վերջինս այդ ժամանակ արքայական գահի ժառանգորդն էր։

Հուշարձանի շինարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձաններն ընտրվել են Եվրոպայի համար իրենց ճարտարապետական արժեքների և կարևորության համար։ Նման առաջին ընտրությունից հետո անհրաժեշտ էր գտնել գծագրեր և լուսանկարներ։ Այս փուլը հետազոտելու համար ծախսվել է ավելի քան 200 հազար եվրո։ Հուշարձանների մեծ մասը կառուցվել է ձուլման մեթոդով։ Մասերը պատրաստվել են տարբեր նյութերից, որոնք հետո պատճենվել են սիլիկոնային ձուլման մեթոդով։ Վերջնական պատճենը կազմվել է էպոքսիդային խեժից (առաջին) և պոլիեսթերային պլաստիկից (վերջնական տեսք)։ Երեք հուշարձաններ պատրաստված են քարից (օրինակ՝ Պիզայի աշտարակը կառուցված է մարմարից)։ Երկու մակետների պատրաստման համար կիրառվել է նոր ֆրեզերային տեխնոլոգիա։

Ապա կառույցները գունավորվել են։ Վերջում հուշարձանը տեղադրվել էր ձևավորված և լուսավորված վայրում։ Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքը պահանջել է ավելի քան 24000 ժամ աշխատանք։

Շատ հուշարձաններ ֆինանսավորվել են Եվրոպայի երկրների կամ տարածաշրջանների կողմից։

Հսկայական այգում կան տարբեր տեսակի անիմացիաներ՝ գնացքներ, ջրաղացներ, ձայներ, Վեզուվ հրաբխի ժայթքումը, Բեռլինի պատի անկումը, Վենետիկի գոնդոլները, մեքենաներ։ Այս անիմացիաները ներկայացնում են արդյունաբերական նախատիպեր, որոնք կայուն են երկար ժամանակ շահագործման և տարբեր եղանակային պայմաններում (սառնամանիք, անձրև, շոգ)։

Մինի Եվրոպայի ուղեցույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեցույցը պարունակում է բազմաթիվ տեղեկություններ և մանրամասներ հուշարձանների վերաբերյալ։ Ուղեցույցը մատչելի է 11 լեզուներով։

Եվրոպայի հոգին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երթուղու վերջում Եվրամիության համար հատկացված տարածքը համառոտ ներկայացնում է նրա պատմությունը, հաջողությունները, մշակույթը, հաստատությունների գործունեությունը, ամենամեծ շուկան, ընդլայնման պատճառները, հիմնականում՝ խաղի ձևով։ Դպրոցների համար կան բազմաթիվ մանկավարժական ծրագրեր։

Իր ողջ գործունեության ընթացքում Մինի Եվրոպան բարոյական աջակցություն է ստացել Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի կողմից։

Մինի Եվրոպայի մանրակերտների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մելկ
  • Գլենդալո և Բալիդեվիդ
  • Կաշելի ժայռ
  • Ազատության հուշարձան (Ռիգա)
  • Ադոլֆի կամուրջ
  • Մոգոշոյա պալատ
  • Կապույտ եկեղեցի
  • Օլավինլինայի ամրոց

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://vdfu.org/mitglied/mini-europe
  2. «Description - Mini europe». Mini europe (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինի Եվրոպա» հոդվածին։