Մանրակերտ այգի
Մանրակերտ այգի անգլ.՝ Miniature park | |
---|---|
Մադյուրոդամի[1] մանրակերտերից Արդարադատության միջազգային դատարանի շենքի՝ Խաղաղության պալատի մանրակերտը, Հաագա | |
Շինության տեսակ | մանրակերտ |
Մանրակերտ այգի, յուրահատուկ պուրակ-թանգարան բաց երկնքի տակ, թեմատիկ այգի, որտեղ ցուցադրվում են ճարտարապետական կառույցների (նախագծերի) փոքրացված կրկնօրինակները (մանրակերտներ ու մոդելներ), ինչպես նաև տեխնիկական և բնական (օրինակ սարեր) օբյեկտներ։ Որոշ պուրակներում դինամիկ (շարժվող մասերով) մոդելներ և մակետներ կան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին մասնավոր մանրակերտ պուրակները ստեղծվել են XX դարի սկզբին։ Սովորաբար կառույցների մանրակերտերը ծառայել են, որպես զբոսայգիներում երկաթգծի ճանապարհների դեկոր[2]։
Առաջին հանրաճանաչ մանրակերտ պուրակը դարձել է Բեկոնսկոտ (անգլ.՝ Bekonscot) պուրակը, որը բացվել է 1929 թվականին[3][4]։ Սկզբում մանրակերտ պուրակները հայտնի էին միայն Մեծ Բրիտանիայում, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրանք սկսեցին հայտնվել Մայրցամաքային Եվրոպայում։ Մանրակերտ պուրակների առաջիններից մեկը եղել է Նիդերլանդների Մադյուրոդամ այգին։ Խորհրդային Միությունում 30-ական թվականներին Լենինգրադի մարզի Վսևոլոժսկ քաղաքի տարածքում նախատեսված է եղել ԽՍՀՄ ուրվագծի տեսքով մանրակերտ պուրակ կառուցել, սակայն նախագիծը չի իրականացվել Հայրենական Մեծ պատերազմի պատճառով։
Հետխորհրդային հանրապետություններում ստեղծված մանրակերտ պուրակներից հայտնի են՝ «Կիևը մանրակերտում» այգին Կիևում, Հին Ուկրանիայի դղյակների և պաշտպանական կառույցների այգին (պուրակ) Լվովում, Բախչիսարայի «Ղրիմը մանրակերտում» այգին Ալուշտայում և Եվպատորիայում Ուկրաինա, Ղազախստանի քարտեզ «Ատամեկեն» Ղազախստանի Նուր-Սուլթանում։
Հետխորհրդային Ռուսաստանում Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրովյան այգում կա քաղաքին նվիրված մանրակերտ պուրակ, իսկ Կալինինգրադում՝ ռուսական ճարտարապետական գլուխգործոցների մանրակերտ պուրակ։ Ղրիմի բռնակցումից հետո ռուսական զբոսայգիների շարքին ավելացվեցին Բախչիսարայի մանրակերտ պուրակը և Ալուշտայի և Եվպատորիայի «Ղրիմի մանրակերտում» զբոսայգիները։
Տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանրակերտ զբոսայգիները տարբեր են մասշտաբով և թեմայով։ Մեծ Բրիտանիայում և անգլո-սաքսոնական այլ երկրներում առավե մեծ հեղինակություն են վայելում խոշոր չափերով մանրակերտերը՝ 1: 9 (Ուիմբորնի մոդել քաղաք) մինչև 1։ 12 մասշտաբ։ Մայրցամաքային Եվրոպայում ամենատարածված մասշտաբը 1:25 է: Նման մասշտաբով են պատրաստվում այնպիսի հայտնի զբոսայգիներ, ինչպիսիք են Մինի Եվրոպան Բելգիայում, Մադյուրոդամը Նիդերլանդներում, Մինի Մունդուսը Ավստրիայում և այլն։ Հայտնի են շատ մեծ չափերի չինական մանրակերտ զբոսայգիներ, որտեղ մասշտաբը միատեսակ չէ և մեծապես տարբերվում է առարկայից առարկա՝ հասնելով 1։ 3, ներառյալ նաև խոշոր նախատիպերի համար (ինչպես Էյֆելյան աշտարակը)։
Տարբերվում է նաև զբոսայգիների թեմայի նկատմամբ մոտեցումը։ Մեծ Բրիտանիայի այգիները, հատկապես նախապատերազմյան, սովորաբար պատկերում են մեկ փոքրիկ բնակավայր (ավան, գյուղ)։ Նման զբոսայգիներն անվանում են նաև գյուղ-մոդել (model-village): Միևնույն ժամանակ, մայրցամաքային Եվրոպայի զբոսայգիները կառուցվում են այլ տարբերակման վրա։ Նման զբոսայգիներում սովորաբար ցուցադրվում են տվյալ երկրի ամենահայտնի ճարտարապետական կառույցների և այլ օբյեկտների պատճենները։ Եվրոպական այս զբոսայգիներից ամենամեծը մանրակերտ Ֆրանսիան է՝ Փարիզի արվարձանում։ Բրյուսելի Մինի Եվրոպա զբոսայգում ԵՄ յուրաքանչյուր երկիր ներկայացված է առնվազն մեկ մոդելով։ Արևելյան (Չինաստանում, Ճապոնիայում, Թաիլանդում և այլն) մանրակերտ այգիներում, այդ երկրի օբյեկտներից բացի, սովորաբար ներկայացվում են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերի կրկնօրինակները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Den Haag, Madurodam». www.4en5mei.nl (հոլանդերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ About Miniature Parks (անգլ.)
- ↑ Bekonscot Model Village
- ↑ Bekonscot Model Village & Railway by Drone
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մանրակերտ այգի կատեգորիայում։ |