Մինի Մունդուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինի Մունդուս
Տեսակմանրակերտների զբոսայգի
Երկիր Ավստրիա
ՎարչատարածքԿլագենֆուրտ
Հիմնվել է1958
Մակերես26 000 քառակուսի մետր
Մինի Մունդուսը գտնվում է Ավստրիաում
Մինի Մունդուս

«Մինի Մունդուս», համաշխարհային ճարտարապետության լավագույն նմուշների մանրակերտների բացօթյա թանգարան։ Ստեղծվել է 1952 թվականին, Ավստրիայի հարավում՝ Կլագենֆուրտ քաղաքի շրջակայքում՝ Վյորտերզեե լճի ափին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մինի Մունդուսը» լատիներեն է․ նշանակում է փոքր աշխարհ։ Աշխարհում նմանը չունեցող այս թանգարանը ստեղծվել է Ավստրիայի «Փրկել երեխաներին» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ 26 հազար քառակուսի մետր տարածքում կառուցված են 53 երկրի ավելի քան 170 ճարտարապետական գլուխգործոցների մանրակերտեր։ Յուրաքանչյուր մանրակերտ նույնությամբ կրկնում է իր բնօրինակը՝ նույն շինանյութից՝ 25 անգամ փոքրացված չափսերով։ Թանգարանի աշխատակիցները՝ ճարտարապետներ, նկարիչներ, շինարարներ, այցելում են տարբեր երկրներ, չափագրում ընտրված կառույցները, պատրաստում գծագրեր և ձեռք բերում անհրաժեշտ շինանյութեր։

Թանգարանում որոշակի հեռավորությամբ տեղադրված են զարմանալի վարպետությամբ կառուցված Աթենքի, Պարթենոնի, Հնդկաստանի Ագրա քաղաքի Թաջ Մահալ դամբարանի, Բեռլին Բրանդենբուրգյան դարպասների, Վաշինգտոնի Սպիտակ տան, Սիդնեյի օպերային թատրոնի շենքի, Ստամբուլի Սուլեյմանիե մզկիթի, Մոսկվայի Վասիլ Երանելու տաճարի, Եգիպտոսի, Չինաստանի, Ճապոնիայի, Իրանի և այլ երկրների ճարտարապետական լավագույն շինությունների մանրակերտները։ «Մինի Մունդուսում» ներկայացված են նաև հայտնի նավերի մոդելներ։ Վյորտերզեե լճի ափին կառուցվել է փոքր նավահանգիստ, որի «խարսխակայանում» կարելի է տեսնել մի քանի նավ՝ Վասկո դա Գամայի առագաստանավից մինչև անգլիական «Քուին Մերի» շոգենավը, որը ժամանակին աշխարհի ամենախոշոր նավն էր։ 1991 թվականին «Մերի Մունդուսի» մասնագետներն այցելել են Հայաստան․ ծանոթանալով հայ բազմադարյան ճարտարապետությունը՝ որոշել են պատրաստել Էջմիածնի Մայր տաճարի մանրակերտը։ 1994 թվականին այն տեղադրվել է «Մինի Մունդուսում»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական մեծ հանրագիտարան գիրք երկրորդ, հատոր 2, էջ 175-176

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինի Մունդուս» հոդվածին։