Մադյուրոդամ
Մադյուրոդամ | |
---|---|
Տեսակ | Զվարճանքի այգի, մանրակերտների զբոսայգի, war memorial? և քանդակ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հաագա[2][1] |
Ժանր | հանրային արվեստ |
Ղեկավարության նստավայր | Հաագա, Նիդերլանդներ |
Հասցե | George Maduroplein 1, 2584 RZ, Den Haag (Den Haag), Zuid-Holland, Nederland[1] |
Հիմնադրվել է | հուլիսի 2, 1952[1] |
Հիմնադիր | Bep Boon-van der Starp?[3] |
Կայք | madurodam.nl/en/(անգլ.) և madurodam.nl/nl/(նիդեր.) |
![]() | |
![]() |
Մադյուրոդամ (հոլ.՝ Madurodam, հանդիպում է նաև Մադուրոդամ տարբերակը), մանրակերտ այգի, մանրակերտ քաղաք Սխևենինգենում (Հաագա, Նիդերլանդներ)։ Իրենից ներկայացնում է նիդերլանդական քաղաքի մոդել 1:25 մասշտաբով, բաղկացած է տիպիկ հոլանդական շենքերից և կառույցներից, որոնց բնօրինակները գտնվում են Նիդերլանդների տարբեր հատվածներում։ Կառույցի շինարարությամբ և խնամքով զբաղվել է 35 մարդ։ Որոշ ցուցանմուշների շուրջ աշխատանքը տևել է 4 տարի։ Մակետները պատրաստված են հիմնականում պլաստմասսայից, կանաչ տարածքների համար օգտագործել են իսկական բույսեր, առավելապես մանրատերև ծառեր և թփեր, որոնք ինտենսիվ խուզման ճանապարհով պահվում է մինչև 60 սմ բարձրությամբ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մադյուրոդամի քաղաքաշինական ծրագիրն ստեղծել է ճարտարապետ Սիբե Յան Բաումը։ Կենտրոնում գտնվում է պատմական կենտրոնը, որի շուրջ տարածվում է նոր շրջանը, նավահանգիստը և արդյունաբերական, ինչպես նաև հանգստի գոտին։ Կենտրոնում տեղակայված են եկեղեցիներ, թանգարաններ, պանրի շուկան և Ամստերդամին բնորոշ ջրանցքներ, ինչպես նաև կառավարական Բինենհոֆ շենքը, Ռեյկսմյուզեումը և Մաաստրիխտի Սուրբ Աստվածածնի եկեղեցին։
Մադյուրոդամի նահավահանգստում կարելի է գտնել խոշոր հոլանդական ձեռնարկություններ, նավթավերամշակման գործարաններ, Ամստերդամի Սխիպոլ օդանավակայանը և մի շարք գրասենյակային շենքեր։
Մադյուրոդամը կառուցվել է 1952 թվականին և մինչ օրս տասնյակ միլիոնավոր զբոսաշրջիկ է ունեցել։ Սա ոչ միայն Հաագայի և Նիդերլանդների զբոսաշրջային տեսարժան վայր է, այլ նաև պատերազմի զոհերի հուշարձան է։ Մանրանկարների քաղաքը կոչվել է Ջորջ Մադյուրոյի անունով․ Մադյուրոն Կյուրասաոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, որը պայքարում էր նացիստական ուժերի օկուպացիայի դեմ, հոլանդական դիմադրության շարժման մասնակից էր, մահացել է Դախաուում 1945 թվականին։ Նրա ծնողները միջոցներ են նվիրաբերել Մադյուրոդամի կառուցման համար միայն այն նպատակով, որ հասույթը բարեգործական նպատակներով տրամադրվի ուսանողական առողջարանին[4]։
1952 թվականի հուլիսի 2-ին արքայադուստր Բեատրիքսը նշանակվել է Մադյուրոդամի քաղաքապետ, որից հետո զբոսանք է կատարել քաղաքով։ Արքայադուստրը այս պաշտոնն է զբաղեցրել քաղաքի բացման օրվանից մինչև 1980 թվականի իր գահակալությունը։ Ներկայումս քաղաքապետը ընտրվում է երիտասարդական ավագանու կողմից, որը բաղկացած է Հաագայի դպրոցների 22 աշակերտներից։ Քաղաքապետի պատկանությունների մեջ է մտնում նոր մակետների և ցուցադրությունների բացում։
Մադյուրոդամի առավել հայտնի կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամստերդամ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սխիպոլ օդանավակայան,
- Ամստերդամի թագավորական պալատ,
- Ամստերդամի պետական թանգարան (Ռեյկսմյուզեում),
- Մագերե Բրյուգ կամուրջ,
- ջրանցների թաղամաս, Ռեմբրանդտլեյնի հրապարակ և Մյունտորեն աշտարակ,
- Խրենգրախտ ջրանցք,
- Տրիպենխեյս, Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիա,
- Պորտուգալական սինագոգ,
- Աննա Ֆրանկի տունը,
- Նիվեքերք եկեղեցի և Դամ հրապարակի Ազգային հուշարձան,
- Վեստերքերք եկեղեցի,
- Սխրեյերստորեն աշտարակ։
Ռոտերդամ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիդերլանդական ճարտարապետության ինստիտուտ։
Հաագա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիդերլանդների խորհրդարանի՝ Բինենհոֆի շենք,
- Խաղաղության դղյակ, Արդարադատության միջազգային դատարանի շենք,
- Թանգարան Մաուրիցհեյս։
Նման նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մադյուրոդամը Դիսնեյլենդի Storybook Land-ի գաղափարի աղբյուրն է եղել[5],
- Մինի Եվրոպա,
- Մինի Իսրայել։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Dutch War Memorial Database
- ↑ http://www.4en5mei.nl/herdenken-en-vieren/oorlogsmonumenten/monumenten_zoeken/oorlogsmonument/374
- ↑ http://resources.huygens.knaw.nl/vrouwenlexicon/lemmata/data/Starp
- ↑ «Jeugdgemeenteraad»։ Վերցված է 2013-10-29
- ↑ «This Day in Disney History: JUN 18»։ Վերցված է 2007-09-05
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մադյուրոդամ կատեգորիայում։ |
|