Jump to content

Բիգ Բեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիգ Բեն
Տեսակcultural icon?, ազգային խորհրդանիշ, տեսարժան վայր, striking clock?, architectural element? և inclined tower?
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունՎեստմինստեր[1]
ՎայրԼոնդոն
ԲԾՄ17 մետր
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Բարձրություն96 մետր
ՇինանյութCaen stone?[2] և կրաքար[2]
Կազմված էmechanism room of Elizabeth Tower? և Եղիսաբեթի աշտարակ
Մասն էՎեստմինստերյան պալատ
Հիմնադրված էսեպտեմբերի 28, 1843[3]
ՃարտարապետAugustus Pugin? և Charles Barry?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Բիգ Բենը (անգլ.՝ Big Ben), Լոնդոնի Վեստմիստերի Խորհրդարանի շենքի արևելյան հատվածում գտնվող աշտարակ է, որի վրա մեծ ժամացույց է տեղակայված։ Այն համարվում է Մեծ Բրիտանիայի խորհրդանիշերից մեկը։ Աշտարակը 160 տարեկան է և իր ժամանակի ամենամեծ ժամացույցն է աշխարհում։ Պաշտոնապես անվանվում է «Էլիզաբեթի աշտարակ» (անգլ.՝ Elizabeth Tower)[4], ի պատիվ Էլիզաբետ II թագուհու։ Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա։ Առաջինը կապված է սըր Բենջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճարտարապետը, իսկ ըստ մյուս վարկածի` այն կոչվել է այդ ժամանակների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվան հետ։

Զոդման պահին Բիգ Բենը ամենամեծ և ամենածանր (13,7 տոննա) զանգն էր Միացյալ Թագավորությունում։ 1881 թվականին զիջեց առաջնությունը Բիգ Փոլ զանգին (17 տոննա)։ Այն կառուցվել է հրդեհի պատճառով 1834 թվականին ոչնչացված Հին Վեսմինստերյան պալատի փոխարեն։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Domine Salvam fac Reginam nostram Victoriam primam» և «Laus Deo» գրառումները
  • Աշտարակի ժամացույցի բոլոր 4 թվատախտակների հիմքերում գրված է հետևյալ արտահայտությունը. «Domine Salvam fac Reginam nostram Victoriam primam», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Աստված, պահպանիր մեր թագուհի Վիկտորյա I-ին»։
  • Ժամացույցի աջ և ձախ մասերում գրված է հետևյալ արտահայտությունը՝ «Laus Deo», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Փառք Աստծուն»։
  • 1504 թվականին Բիգ Բենը օգտագործվել է որպես կալանավայր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]