Շպայերի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շպայերի տաճար
գերմ.՝ Speyerer Dom
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և Կայսերական տաճարներ
Երկիր{{Դրոշավորում/Գերմանիա Գերմանիա

| Դրոշավորում/դրոշավորում | variant = | չափ =

}}
ՏեղագրությունՇպայեր[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Speyer?
Ներկա վիճակգործող տաճար
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն
ՆվիրվածԱստվածածնի վերափոխման տոն
ԱնվանվածԱստվածածնի վերափոխման տոն
ՃարտարապետOtto of Bamberg?
ՀիմնադիրConrad II?
Ճարտարապետական ոճռոմանական ոճ
Կառուցման սկիզբ1030
Կառուցման ավարտ1061
Հիմնադրված1080
37,62 մետր
Երկարություն134
Լայնություն37,62 մետր
Քարտեզ
Քարտեզ
dom-zu-speyer.de(գերմ.)

Շպայերի տաճար (գերմ.՝ Speyerer Dom), կայսերական տաճար Գերմանիայի Շպայեր քաղաքում (Ռայնլանդ Պֆալցի երկրամաս)։ Ռոմանական ոճի պահպանված եկեղեցիներից ամենամեծն է[2]։ Լինելով արքաների և կայսրերի հուղարկավորման վայր` տաճարը խորհրդանշել է կայսրական իշխանությունը[3][4]։ Այն եվրոպական ճարտարապետության ամենանշանավոր կառույցներից է, ռոմանական ամենագեղեցիկ տաճարներից մեկը[5][6]։ 1981 թվականից հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան պորտալ

Տաճարը կառուցվել է 1030-1061 թվականներին Հռոմեական սրբազան կայսրության տարիներին։ Շինարարությունը սկսվել է Կոնրադ II արքայի օրոք, շարունակվել նրա որդու` Հենրի III-ի օրոք և ի վերջո ավարտվել թոռան` Հենրի IV- օրոք` օծվելով նրա կառավարման տարիներին։ Այդ ժամանակ Շպայերում ապրում էր մոտ 500 մարդ, իսկ Շպայերի տաճարը աշխարհի խոշորագույն շինություններից մեկն էր շինարարության ավարտին։ Այն ուներ նաև մասնակի քաղաքական նշանակություն, քանի որ նրա մեծությունը խորհրդանշում էր կայսրի հզորությունը։

Իր գոյության գրեթե հազար տարիների ընթացքում տաճարը բազմիցս վերանորոգվել է ու վերակառուցվել, փոխվել է արտաքին տեսքը։ Տաճարին պատուհասած ամենամեծ աղետը տեղի է ունեցել 1689 թվականին, երբ ֆրանսիական Լյուդովիկոս XIV արքայի զինվորներն ավերել են այն` թողնելով միայն պատերը և պղծել տաճարում գտնվող սրբությունները։ 1772-1784 թվականներին տաճարը վերականգնվել է, նրան ավելացվել է գավիթ, սակայն դրանից քիչ անց կրկին գրավվել է և պղծվել ֆրանսիացիների կողմից։ 1846-1853 թվականներին տաճարը հիմնանորոգվել է, բավարացի Լյուդվիգ I-ի միջոցներով զարդարվել հսկայական ֆրեսկոներով։

Տաճարում տեղադրված է երգեհոն, որի հետ կապված է գերմանացի նշանավոր երգեհոնահարների` Լյուդվիգ Դյորի և Լեո Կրամերի գործունեությունը։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկարություն - 134 մ
  • Միջին նավի երկարություն - 33 մ
  • Նավի երկարություն - 37.62 մ
  • Արևելյան աշտարակների բարձրություն - 71.20 մ
  • Արևմտյան աշտարակների բարձրություն - 65.60 մ

Հուղարկավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնրադ II-ի տապանը

Խորանին կից դամբարանում թաղված են գերմանական կայսրեր ու թագավորներ։ Նրանցից են.

  • Հռոմեական սրբազան կայսրության կայսր Կոնրադ II (1039)
  • Հռոմեական սրբազան կայսրության կայսր Հենրի III` Կոնրադ II-ի որդին (1056)
  • Հռոմեական սրբազան կայսրության կայսր Հենրի IV` Հենրի III-ի որդին (1106)
  • Հռոմեական սրբազան կայսրության կայսր Հենրի V (1125)
  • Բեատրիս (1184), Ֆրիդրիխ I Շիկամորուսի կինը (1184) և նրա դուստր Ագնեսը
  • Գերմանիայի արքա Ֆիլիպ Շվաբսկին` Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդին (1208)
  • Գերմանիայի արքա Ռուդոլֆ I Հաբսբուրգ, (1291)
  • Գերմանիայի արքա Ադոլֆ Նասաու (1298)
  • Գերմանիայի արքա Ալբրեխտ I Հաբսբուրգ` Ռուդոլֆ I-ի որդին (1308)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. Máté Major: Geschichte der Architektur, Vol. 2, Akadémiai Kiadó, Budapest, 1979, special German edition 1988
  4. dtv-Atlas zur Baukunst, Vol. 2, 1981, Deutscher Taschenbuch Verlag, Munich, ISBN 3-423-03021-6
  5. Cole, Emily, General Editor, Bulfinch Press, Little, Brown and Co., 2002, Boston, USA, ISBN 0-8212-2774-2
  6. Stalley, Roger: Early Medieval Architecture, Oxford University Press, Oxford, Great Britain, 1999, ISBN 0-19-210048-3, p.214-215

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]