Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում
Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Հեռուստաալիք | Առաջին ալիք |
Նախընտրական փուլ | Ազգային (2007-2011, 2013, 2017, 2018, 2020, 2025) Ներքին (2006, 2008, 2011, 2013-2016, 2019, 2022-2024) |
Ելույթներ | |
Մասնակցումներ | 16 (13-ը եզրափակիչում) |
Առաջին ելույթ | 2006 |
Լավագույն արդյունք | 4-րդ (2008, 2014) |
Վատագույն արդյունք | 16-րդ (Կիսաեզրափակիչ։2019) |
ԵՀՄ | |
Հայաստանի էջը Eurovision.tv կայքում |
Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է սկսած 2006 թվականից։ Հայաստանում մրցույթը հեռարձակում է Հանրային հեռուստաընկերությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցության տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում մրցույթը հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցելու համար առաջին անգամ հայտ է ներկայացրել 2005 թվականին, սակայն հետագայում հետ վերցրեց այն և չմասնակցեց 2005 թվականի մրցույթին։ 2006 թվականին Հանրային հեռուսատաընկերությունը պաշտոնապես հաստատեց իր մասնակցությունը 2006 թվականի մրցույթում։ Հայաստանի առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն «Without Your Love» երգով։ Հայաստանը նախկինում երբեք չէր մասնակցել մրցույթին, ուստի ստիպված էր հանդես գալ կիսաեզրափակչում։ Առաջին ելույթը բավականին հաջողակ ստացվեց Հայաստանի համար։ Անդրեն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, ինչը թույլ տվեց, որ Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում երկիրը հանդես գա միանգամից եզրափակիչ փուլում և այդ տարի Հայաստանը ներկայացրեց Հայկոն «Anytime You Need» երգով և կրկնեց նախորդ տարվա արդյունքը, զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։
2009 թվականին Հայաստանը ներկայացրել են Ինգա և Անուշ Արշակյանները «Ջան Ջան» («Նոր պար») երգով և զբաղեցրել են 10-րդ հորիզոնականը։
2010 թվականին Հայաստանը ներկայացրել է Եվա Ռիվասը «Apricot Stone» երգով և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։
Մինչ մրցույթում սկսվեցին կիրառվել եզրափակիչները, Հայաստանը այն երեք հաջողակ երկրներից էր, որը մշտապես գտնվում էր լավագույն 10-նյակում, սակայն Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին «Boom Boom» երգով չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը. ընդամենը 1 միավորի բացակայության պատճառով դուրս մնաց եզրափակչից։
2012-ի մարտի 7-ին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։
Մեկ տարվա բացակայությունից հետո Հայաստանը վերադարձավ 2013 թվականի մրցույթին, որը տեղի ունեցավ Մալմյոում։
2014-ին 4 տարվա բացակայությունից հետո երկիրը կրկին հայտնվեց լավագույն 10-նյակում Արամ Mp3-ի «Not Alone» երգով։ Երգը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով Հայաստանի լավագույն արդյունքը, որը սահմանել էր Սիրուշոն «Քելե Քելե» երգով 2008-ին, ով նաև քվեարկության նոր համակարգով հավաքել է՝ 272 միավոր, ինչը Հայաստանի մասնակցության ամբողջ պատմության ընթացքում ամենաշատ միավորն է։
2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանը ներկայացրեց Genealogy երաժշտական սուպերխումբը, որի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է։ Խումբը կատարեց «Face the Shadow» երգը և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը 34 միավորով, ինչը սակայն Հայաստանի ամենաքիչ միավորն է մրցույթի եզրափակչում։ Genealogy-ի անդամները խորհրդանշում են անմոռուկ ծաղիկը։ Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից։
2016 թվականին Հայաստանը ներկացնող գերմանահայ երգչուհի Իվետա Մուկուչյանը հավաքել է 249 միավոր և զբաղեցրել լավագույն 10-նյակի 7-րդ հորիզոնականը «LoveWave» երգով։
2017 թվականին Հայաստանը ներկայացրեց Արծվիկը «Fly With Me» երգով և զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը, կրկնելով Հայաստանի վատագույն արդյունքը եզրափակչում, որը սահմանել էր Դորիանսը «Lonely Planet» երգով 2013-ին։
2018 թվականին Հայաստանը ներկայացրել է երգիչ Սևակ Խանաղյանը «Քամի» երգով, որով 2011 թվականից սկսած երկիրը առաջին անգամ դուրս է մնացել եզրափակիչ փուլից և իր մասնակցության ամբողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ չի անցել եզրափակիչ փուլ։
2019 թվականին Հայաստանը ներկայացրել է Սրբուկը «Walking Out» երգով, սակայն չհավաքելով բավարար միավորներ չի անցել եզրափակիչ փուլ։ Սա Հայաստանի մասնակցության երրորդ դեպքն է, երբ երկիրը չի անցել եզրափակիչ փուլ։
2020 թվականին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains On You» երգով, սակայն մրցույթը չեղարկվեց COVID-19-ի համավարակի պատճառով։ Եվրատեսիլ 2021 -ին Հայաստանը հրաժարվել է մասնակցել ։
2022 թվականին մրցույթին երկիրը ներկայացրեց հեղինակ կատարող, երաժշտական պրոդյուսեր Ռոզա Լինը, նա կատարեց անգլերեն "Snap" երգը և եզրափակչում գրավեց 20-րդ տեղը։
Ընդհանուր 13 տարվա մասնակցության ընթացքում՝ Հայաստանը 7 անգամ հայտնվել է լավագույն տասնյակում։
Հայաստանն իր մասնակցության ամբողջ պատմության ընթացքում հավաքել է` 1276 միավոր[1]։
AMPTV-ն ունի մի ծրագիր` «Եվրատեսիլի օրագիր» անվանմամբ, որը մշակված է հատուկ Եվրատեսիլի հայաստանյան մասնակիցների և նրանց փորձի համար։ Ծրագիրը սկսվում է ամեն տարի, երբ ընտրվում է ներկայացնող արտիստը և ավարտվում է Եվրատեսիլի եզրափակչով։
Ազգային ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում մրցույթը հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը առաջին անգամ Եվրատեսիլի ազգային եզրափակիչ կազմակերպել է 2007 թվականին։ Այս նույն ձևաչափը կիրառվել է նաև 2009, 2010 թվականներին, իսկ 2008, 2011 և 2013 թվականներին ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկությամբ ընտրվել է միայն երգը։ 2006, 2014, 2015, 2016 և 2019 թվականներին և՛ մասնակիցը, և՛ երգը ընտրվել են ներքին քվեարկությամբ։ 2017 թվականից Հանրային հեռուստաընկերությունը սկիզբ է դրել «Դեպի Եվրատեսիլ» ազգային եզրափակիչին, որը կիրառվել է նաև 2018 և 2020 թվականներին։
Երգերի լեզուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը Եվրատեսիլում մինչև այժմ ներկայացրել է 13 երգ, որոնցից 9-ը ամբողջությամբ անգլերենով են, մյուս 3-ը անգլերեն և հայերեն, իսկ 1-ը ամբողջությամբ հայերեն։
Մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2 | Երկրորդ հորիզոնական |
X | Մասնակիցն ընտրվել է, սակայն չի մասնակցել |
† | Սպասվող մրցույթ |
Տարի | Ներկայացուցիչ | Երգ | Լեզու | Եզրափակիչ | Միավոր | Կիսաեզրափակիչ | Միավոր |
---|---|---|---|---|---|---|---|
2006 | Անդրե | "Without Your Love" | Անգլերեն | 8 | 129 | 6 | 150 |
2007 | Հայկո | "Anytime You Need" | Անգլերեն, հայերեն | 8 | 138 | Եվրատեսիլ 2006 երգի մրցույթի թոփ 10[Ն 1] | |
2008 | Սիրուշո | "Qele Qele" (Քելե, Քելե) | Անգլերեն, հայերեն | 4 | 199 | 2 | 139 |
2009 | Ինգա և Անուշ Արշակյաններ | "Jan Jan" (Ջան Ջան) | Անգլերեն, հայերեն | 10 | 92 | 5 | 99 |
2010 | Եվա Ռիվաս | "Apricot Stone" | Անգլերեն | 7 | 141 | 6 | 83 |
2011 | Էմմի | "Boom Boom" | Անգլերեն | Չի անցել եզրափակիչ | 12 | 54 | |
2013 | Դորիանս | "Lonely Planet" | Անգլերեն | 18 | 41 | 7 | 69 |
2014 | Արամ MP3 | "Not Alone" | Անգլերեն | 4 | 174 | 4 | 121 |
2015 | Genealogy | "Face the Shadow" | Անգլերեն | 16 | 34 | 7 | 77 |
2016 | Իվետա Մուկուչյան | "LoveWave" | Անգլերեն | 7 | 249 | 2 | 243 |
2017 | Արծվիկ | "Fly with Me" | Անգլերեն | 18 | 79 | 7 | 152 |
2018 | Սևակ Խանաղյան | "Qami" (Քամի) | Հայերեն | Չի անցել եզրափակիչ | 15 | 79 | |
2019 | Սրբուկ | "Walking Out" | Անգլերեն | 16 | 49 | ||
2020 | Աթենա Մանուկյան | "Chains on You" | Անգլերեն | Մրցույթը չեղարկվել է[Ն 2] X | |||
2022 | Ռոզա Լին | "Snap" | Անգլերեն | 20 | 61 | 5 | 187 |
2023 | Բրյունետ | "Future Lover" | Անգլերեն, հայերեն | 14 | 122 | 6 | 99 |
2024 | Լադանիվա | "Jako" (Ժակո) | Հայերեն | 8 | 183 | 3 | 137 |
Քվեարկության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]12 միավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]*ժ - ժյուրի, **հ - հեռուստադիտողներ
Մեկնաբաններ և խոսնակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարիներ | Մեկնաբաններ | Խոսնակներ |
---|---|---|
2006 | Գոհար Գասպարյան և Ֆելիքս Խաչատրյան | Գոհար Գասպարյան |
2007 | Գոհար Գասպարյան | Սիրուշո |
2008 | Ֆելիքս Խաչատրյան և Հրաչուհի Ութմազյան | Հրաչուհի Ութմազյան |
2009 | Խորեն Լևոնյան | Սիրուշո |
2010 | Հրաչուհի Ութմազյան և Խորեն Լևոնյան | Նազենի Հովհաննիսյան |
2011 | Արտակ Վարդանյան | Լուսինե Թովմասյան |
2012 | Գոհար Գասպարյան և Արթուր Գրիգորյան (Միայն եզրափակիչը) | Հայաստանը չի մասնակցել |
2013 | Անդրե և Արևիկ Ուդումյան (Կիսաեզրափակիչներ), Էրիկ Անթառանյան և Աննա Ավանեսյան (Եզրափակիչ) |
Անդրե |
2014 | Էրիկ Անթառանյան և Աննա Ավանեսյան (Կիսաեզրափակիչներ), Արևիկ Ուդումյան և Տիգրան Դանիելյան (Եզրափակիչ) |
Աննա Ավանեսյան |
2015 | Արամ Mp3 և Էրիկ Անթառանյան (1–ին կիսաեզրափակիչ), Վահե Խանամիրյան և Հերմինե Ստեփանյան (2–րդ կիսաեզրափակիչ), Ավետ Բարսեղյան և Արևիկ Ուդումյան (եզրափակիչ) |
Լիլիթ Մուրադյան |
2016 | Ավետ Բարսեղյան | Արման Մարգարյան |
2017 | Ավետ Բարսեղյան և Գոհար Գասպարյան | Իվետա Մուկուչյան |
2018 | Ավետ Բարսեղյան և Ֆելիքս Խաչատրյան | Արսեն Գրիգորյան |
2019 | Ավետ Բարսեղյան և Արամ Mp3 | Արամ Mp3 |
2022 | Գարիկ Պապոյան և Հրաչուհի Ութմազյան | Գարիկ Պապոյան |
2023 | Համլետ Առաքելյան և Հրաչուհի Ութմազյան | Մալենա |
Պատկերադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսել Բեզենսոնի մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրպագուի մրցանակ
Մարսել Բեզենսոնի մրցանակները առաջին անգամ հանձնվեցին Էստոնիայի Տալլին քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ 2002» երգի մրցույթի ժամանակ` եզրափակելով լավագույն մրցակից երգերը։ Հիմնադրվել է Քրիստեր Բյորկմանի («Եվրատեսիլ 1992» երգի մրցույթի ժամանակ Շվեդիայի ներկայացուցիչ և Շվեդիայի պատվիրակության ներկայիս ղեկավար) և Ռիչարդ Հերրիի (Herreys-ի անդամ և «Եվրատեսիլ 1984» երգի մրցույթի Շվեդիայի հաղթող) կողմից, մրցանակները տրվում են ամենամյա մրցույթի հեղինակ Մարսել Բեզենսոնի անունից։ Մրցանակները բաժանվում են երեք անվանակարգերի. Մամուլի մրցանակ, գեղարվեստական մրցանակ և կոմպոզիտորական մրցանակ[2]։
Տարի | Երգ | Կատարող | Եզրափակչի արդյունք |
Միավորներ | Երգահան(ներ) |
---|---|---|---|---|---|
2008 | «Քելե Քելե» | Սիրուշո | 4-րդ | 199 | Հ.Ա. Դեր-Հովագիմյան, Սիրուշո |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականին Իվետա Մուկուչյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, հավաքելով 249 միավոր (141 միավոր՝ քվեարկության հին համակարգով), սակայն չի կարողացել գերազանցել Սիրուշոյի արդյունքը — 272 միավոր՝ քվեարկության նոր համակարգով (199 միավոր՝ հին համակարգով)[3]։
- 2012 թվականի փետրվարի 23-ին մի շարք հայ երգիչներ հանդես եկան Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին չմասնակցելու հիմնավորված հայտարարությամբ[4]։
- 2011 թվականին հայաստանյան երկրպագուների խոսքով, ազգային ընտրության ժամանակ ընտրված «Boom Boom» ստեղծագործությունը հակասում է մարդկանց մեծամասնության ընտրությանը, այդ թվում` Սփյուռքի հայերի, որոնք իրենց ձայնը տալիս են Հայաստանի համար։ Մրցույթի հայ երկրպագուները պահանջել են մինչև մարտի 10-ը չեղյալ հայտարարել մարտի 5-ին կայացած քվեարկությունը և «AYO» երգն ընտրել Էմմիի կողմից «Եվրատեսիլ-2011»-ում կատարելու համար[5]։
- 2016 թվականին Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը Ստոկհոլմում բարձրացրել է Արցախի դրոշը մարդասիրական մտահոգություններից ելնելով[6]։
- 2016 թվականին մինչ Եվրատեսիլի մեկնարկը երկնքում սավառնել է «Ղարաբաղ-Իվետա» պաստառը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հաշվի են առնվում այն միավորները, որոնք ստացել է երկիրը «Եվրատեսիլի» եզրափակչում, բացառությամբ այն մրցույթների, երբ երկիրը չի անցել եզրափակիչ փուլ։
- ↑ «Marcel Bezencon award». poplight.zitiz.se. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Old voting system: Australia would have won Eurovision 2016». Eurovisionworld (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մայիսի 15. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Հայ երգիչների` «Եվրատեսիլ-2012»-ը բոյկոտելու կոչի ամբողջական տեքստը». news.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Հայաստանում համաձայն չեն «Boom-Boom» երգի ընտրության հետ` «Եվրատեսիլ-2011»-ում կատարելու համար». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Իվետա Մուկուչյանն Արցախի դրոշը ցույց է տվել մարդասիրական մտահոգություններից ելնելով. Շվեդիայում ՀՀ դեսպան». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Մինիչ «Եվրատեսիլի» մեկնարկը երկնքում սավառնել է «Ղարաբաղ-Իվետա» պաստառը». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի էջը Eurovision.tv կայքում
- OGAE Հայաստան պաշտոնական ֆան ակումբի կայքը Արխիվացված 2019-09-02 Wayback Machine
- AMPTV կայք-էջ
|
|
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/>
tag was found