Հայ-իսրայելական հարաբերություններ
Իսրայել |
Հայաստան |
Հայ-իսրայելական հարաբերություններ, ներկա և պատմական երկկողմ քաղաքական, մշակութային, տնտեսական, ռազմական, դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Իսրայելի միջև։
1993 թվականից մինչև 2007 թվականը Իսրայելը Վրաստանում գտնվող իր դեսպանատան միջոցով ներկայացվել է Հայաստանում։ 1996 թվականին պարոն Ցոլակ Մոմջյանը Երուսաղեմում նշանակվել է Հայաստանի պատվավոր հյուպատոս։ 2007 թվականից ի վեր Հայաստանում գտնվող Իսրայելի ներկայացուցչությունը տեղափոխվել է Երուսաղեմ, իսկ 2010 թվականի հոկտեմբերից Շմուել Մեյրոմը նշանակվել է Հայաստանում Իսրայելի դեսպան[1]։ 2012 թվականին Արմեն Մելքոնյանը նշանակվել է Իսրայելում Հայաստանի դեսպան[2]։ 2012 թվականի հոկտեմբերին Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արմեն Մելքոնյանն իր հավատարմագրերը հանձնել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին[3]։
Դիվանագիտական հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելը և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել այն պահից, երբ Հայաստանը 1991 թվականին անկախացել է՝ դուրս գալով Խորհրդային Միության կազմից[1]։ 1993 թվականից մինչև 2007 թվականը Իսրայելում Հայաստանի դեսպանն աշխատել է Վրաստանից՝ չնայած, որ Ցոլակ Մոմջյանը 1996 թվականին նշանակվել է Երուսաղեմում Հայաստանի պատվավոր հյուպատոս[1]։ Այնուհետև դեսպանատունը տեղափոխվել է Երուսաղեմ[1]։
Վերջին տարիներին տեղի է ունեցել հայկական ղեկավարության՝ բարձր մակարդակով մի քանի պաշտոնական այց դեպի Իսրայել։ 2000 թվականի հունվարին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանել է Իսրայել և հանդիպել Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքի հետ։ Կողմերը պայմանավորվել են ամրապնդել հարաբերությունները և ստորագրել են առողջապահական և երկկողմ ներդրումների համաձայնագիր[4]։ 2003 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն այցելել է Յոնա Մեցգերին, որն այդ ժամանակ Իսրայելի գլխավոր ռաբբին էր. Մեցգերն իր հերթին ընդունել է Գարեգին 2-րդի՝ Հայաստան այցելելու հրավերը[5]։ Այցը տեղի է ունեցել 2005 թվականին, նրանք այցելել են Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ[6]։ Այս արարքով նա պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ[7]։
2014 թվականին Հայաստանում Իսրայելի դեսպան (նստավայրը՝ Երուսաղեմ) Շմուել Մեյրոմն ասել է, որ Իսրայելը ցանկանում է շուտով առանց վիզայի ռեժիմ սահմանել Հայաստանի հետ, ինչը կվերաբերի դիվանագիտական անձնագրեր ունեցողներին[8]։
2017 թվականի սեպտեմբերին հայ-իսրայելական խորհրդարանական բարեկամության խումբը, Քնեսեթի փոխխոսնակ Թալի Պլոսկովայի (Կուլանու) ղեկավարությամբ, այցելել է Հայաստան։ Խումբը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և քննարկել երկկողմ հարաբերությունների, գործնական կապերի զարգացման և երկկողմ համաձայնագրերի կնքման հետ կապված հարցեր։ Բացի այդ, քննարկվել է երկու երկրների համաքաղաքացիական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու հարցը (ներկայումս վիզա կարելի է ձևակերպել ժամանելիս կամ առցանց կերպով՝ էլեկտրոնային վիզա)։ Քննարկվել է նաև Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման հարցը[9]։
2019 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել Հայաստանի՝ Երուսաղեմում իր դեսպանատունը բացելու մտադրության մասին[10]։
Տնտեսական հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախության հռչակումից ի վեր՝ Հայաստանն Իսրայելից ստացել է աջակցություն և այսօր շարունակում է մնալ իր առևտրային գործընկերներից մեկը։ ԿՀՎ-ի փաստերի համաշխարհային գրքի համաձայն՝ Հայաստանն Իսրայելից ստանում է ներմուծման 4,8 %-ը, ինչը նշանակում է, որ Իսրայելը ստանում է Հայաստանի արտահանման 7,1 %-ը[11]։
2005 թվականին նկատվել է երկրների միջև ապրանքաշրջանառության գագաթնակետը. այն կազմել է 103 միլիոն դոլար, որից 101 միլիոն դոլարը բաժին է ընկնում չմշակված ադամանդին։ 2019 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը չի գերազանցում 60 միլիոն դոլարը։ 2019 թվականի դրությամբ՝ Հայաստանից տարեկան մոտ 500 զբոսաշրջիկ այցելում է Իսրայել[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Իսրայել - Երկկողմ հարաբերություններ». Արտաքին գործերի նախարարություն.
- ↑ Chernamorian, Artiom (2012 թ․ մայիսի 11). «Armenia Already Has An Ambassador In Israel». Friends of Armenia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Cashman, Greer (2012 թ․ հոկտեմբերի 17). «New Egyptian envoy: We're committed to peace». The Jerusalem Post. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Advocates on Behalf of Jews in Russia, Ukraine, the Baltic States and Eurasia — Armenia Արխիվացված Հուլիս 6, 2011 Wayback Machine
- ↑ «Ara Abrahamian called to develop Armenia-Israel relations». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «The Armenian Church». armenianchurch.org. Արխիվացված է օրիգինալից 2018-11-18-ին. Վերցված է 2019-12-02-ին.
- ↑ «World Jewish Congress: Israeli Chief Rabbi says killing of Armenians in 1915 was genocide».
- ↑ «Arminfo: Shmuel Meirom: Israel is willing to contribute of its experience in the field of economy, but it cannot force Israeli business to invest in Armenia». arminfo.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Израильская парламентская делегация посетила Армению
- ↑ 10,0 10,1 Армянское посольство до Иерусалима не доедет, Detaly
- ↑ «The World Factbook». cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
|