Jump to content

Կարապետ Տուղրեմաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարապետ Տուղրեմաճյան
Ծնվել էենթդ․ 1870 կամ 1870[1]
ԾննդավայրԻզմիթ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 16, 1904(1904-05-16)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ֆիդայի
ԿուսակցությունՀՅԴ

Կարապետ Տուղրեմաճյան հայտնի է նաև Վահան Մանվելյան անունով, (1870-ական թթ. 1-ին կես - Բուլղարիա, 1904), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՅԴ կուսակցության անդամ։ Գործել է Կոստանդնուպոլսում։ «Բանկ Օտոմանի» միջադեպից հետո (օգոստոս, 1896) մեկնել է Բուլղարիա և աշխատել որպես ուսուցիչ։ 1901 թվականին եկել է Արևմտյան Հայաստան (Վան, Սասուն)։ 1902-1904 թվականներին եղել է Դաշնակցության Սասունի լիազոր ներկայացուցիչը։ Լինելով ընդհանուր ապստամբության կողմնակից՝ ձգտել է յուրաքանչյուր գյուղում ստեղծել մարտական ջոկատներ, որոնք անհրաժեշտության դեպքում կապահովեին գյուղի ինքնապաշտպանությունը։ 1904 թվականի Սասունի ապստամբության փաստացի հրամանատարներից էր։ Զոհվել է ապստամբությունից հետո, Գելիեգուզան-Մուշ ճանապարհին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Նշխարներ» (Վահան Մանվելյան), «Ֆիլիպե», 1907

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։