Jump to content

Կալե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալե (այլ կիրառումներ)

Կալե
(Յուպիտեր XXXVII)
Kale
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է9 դեկտեմբեր 2001[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)23,0[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 217 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,260[2]
Սիդերիկ պարբերություն729,5 օր[2]
Թեքվածություն165° (խավարածրի հարթության նկատմամբ)
166° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1 կմ (ենթադրված)
Զանգված~1,5×1013 կգ
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Կալե (հուն․՝ Καλή), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է աստղագետներ Սքոթ Շեփարդի և Դևիդ Ջուիտի կողմից, հայտնաբերման մասին հայտնվել է 2001 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2001 J 8 ժամանակավոր անվանումը[1]։

Կալեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 217 000 միլիոն կմ հեռավորության վրա, 729,5 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 165° խավարածրի հարթության նկատմամբ (166° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,260 է[1][2]։

Կալեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։

Արբանյակի անունը տրվել է 2003 թվականի օգոստոսին, այն անվանվել է Հունական դիցաբանության քարիտ Կալեի անունով, ով համարվում էր Զևսի դուստրը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]