Զբոսաշրջությունը Մեքսիկայում
Զբոսաշրջությունը Մեքսիկայում, Մեքսիկայի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։ Մեքսիկան աշխարհի առավել այցելվող երկրներից մեկն է։ Ըստ 2014 թվականի տվյալների, ընդունած զբոսաշրջիկների թվով և բնական ռեսուրսների քանակով Մեքսիկան աշխարհում գրավում է 10-րդ տեղը՝ Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Չինաստանից, Իտալիայից, Թուրքիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից և Ռուսաստանից հետո։
Մեքսիկան զբոսաշրջիկներին գրավում է հիմնականում մի քանի գործոնների ազդեցությամբ՝ յուրահատուկ մշակույթ և տարբեր երկրների ժողովրդական մշակույթների համադրություն, բարձր ճարտարապետական արժեքներ, իսպանական ներդաշնակություն և բարձր քաղաքակրթություն։
Դրան զուգահեռ երկրում զբոսաշրջության զարգացման համար կարևոր պայման է հանդիսանում արևադարձային տաք կլիման։
Մեքսիկայում զբոսաշրջության շրջանը սկսվում է դեկտեմբեր ամսին և ավարտվում ամռան կեսերին։ Սակայն երկիրը մեծ թվով զբոսաշրջիկներ է ընդունում նաև Զատկի և այլ գարնանային տոների ժամանակ, երբ երկրի ծովափերը լցվում են ամերիկացի ուսանողներով։
Մեծ թվով զբոսաշրջիկներ Մեքսիկա են ժամանում մոտակա հյուսիսամերիկյան երկրներից, հիմնականում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Կանադայից։ Զբոսաշրջիկներ կան նաև Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի շատ երկրներից։ Մեքսիկայի հասարակ քաղաքացիները նախընտրում են իրենց ժամանցը անցկացնել սեփական երկրում, իսկ վերին խավը՝ հիմնականում Եվրոպայում։
Ըստ 2011 թվականի Զբոսրջության մրցունակության տվյալների՝ Մեքսիկան 43-րդն է ամեն տարի աշխարհին տված զբոսաշրջիկների թվով։ Միևնույն ժամանակ Մեքսիկան գրավում է 13-րդ տեղը՝ ըստ զբոսաշրջիկների քանակության, 10-րդ տեղը՝ ըստ բնական ռեսուրսների և 19-րդ տեղը՝ ըստ մշակութային արժեքների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների թվի։
Մեքսիկայի տնտեսության խոչընդոտներն են տրանսպորտային ենթակառուցվածքների վատ զարգացվածությունը (79-րդ տեղը աշխարհում), բժշության և առողջապահության մակարդակը (64-րդ տեղ) և մարդու անվտանգությունը (128-րդ)[1]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]N | Պետություն | Զբոսաշրջիկների թիվ |
---|---|---|
1 | ԱՄՆ | 7,164,374 |
2 | Կանադա | 1,676,681 |
3 | Միացյալ Թագավորություն | 458,932 |
4 | Կոլումբիա | 328,213 |
5 | Իսպանիա | 310,123 |
N | Պետություն | Զբոսաշրջիկների թիվ |
---|---|---|
6 | Բրազիլիա | 309,696 |
7 | Արգենտինա | 246,404 |
8 | Ֆրանսիա | 213,863 |
9 | Գերմանիա | 207,031 |
10 | Վենեսուելա | 176,535 |
Կլիմայական պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքսիկայի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 35.0 (95) |
38.0 (100.4) |
39.0 (102.2) |
41.0 (105.8) |
39.0 (102.2) |
38.5 (101.3) |
37.0 (98.6) |
36.5 (97.7) |
36.0 (96.8) |
35.0 (95) |
32.0 (89.6) |
33.0 (91.4) |
41.0 (105.8) |
Միջին բարձր °C (°F) | 24.7 (76.5) |
26.5 (79.7) |
29.0 (84.2) |
31.2 (88.2) |
32.5 (90.5) |
30.5 (86.9) |
27.5 (81.5) |
27.3 (81.1) |
27.1 (80.8) |
27.1 (80.8) |
26.4 (79.5) |
24.7 (76.5) |
27.9 (82.2) |
Միջին օրական °C (°F) | 17.1 (62.8) |
18.4 (65.1) |
20.7 (69.3) |
22.8 (73) |
24.5 (76.1) |
23.9 (75) |
22.0 (71.6) |
21.9 (71.4) |
21.8 (71.2) |
21.0 (69.8) |
19.2 (66.6) |
17.5 (63.5) |
20.9 (69.6) |
Միջին ցածր °C (°F) | 9.5 (49.1) |
10.3 (50.5) |
12.3 (54.1) |
14.3 (57.7) |
16.4 (61.5) |
17.3 (63.1) |
16.5 (61.7) |
16.4 (61.5) |
16.5 (61.7) |
14.9 (58.8) |
12.1 (53.8) |
10.3 (50.5) |
13.9 (57) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −1.5 (29.3) |
0.0 (32) |
1.0 (33.8) |
0.0 (32) |
1.0 (33.8) |
10.0 (50) |
9.0 (48.2) |
11.0 (51.8) |
10.0 (50) |
8.0 (46.4) |
3.0 (37.4) |
−1.0 (30.2) |
−1.5 (29.3) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 15.6 (0.614) |
6.6 (0.26) |
4.7 (0.185) |
6.2 (0.244) |
24.9 (0.98) |
191.2 (7.528) |
272.5 (10.728) |
226.1 (8.902) |
169.5 (6.673) |
61.4 (2.417) |
13.7 (0.539) |
10.0 (0.394) |
1002,4 (39,465) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 2.1 | 1.2 | 0.7 | 1.1 | 3.5 | 15.2 | 21.6 | 20.0 | 15.5 | 6.4 | 1.8 | 1.8 | 90.9 |
% խոնավություն | 60 | 57 | 50 | 46 | 48 | 63 | 71 | 72 | 71 | 68 | 63 | 64 | 61 |
Միջին ամսական արևային ժամ | 204.6 | 226.0 | 263.5 | 261.0 | 279.0 | 213.0 | 195.3 | 210.8 | 186.0 | 220.1 | 225.0 | 189.1 | 2673,4 |
Միջին օրական արևային ժամ | 6.6 | 8.0 | 8.5 | 8.7 | 9.0 | 7.1 | 6.3 | 6.8 | 6.2 | 7.1 | 7.5 | 6.1 | 7.3 |
Աղբյուր #1: Servicio Meteorológico Nacional (humidity, 1981–2000)[3][4][5] | |||||||||||||
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (sun, 1941–1990)[6] |
Զբոսաշրջային կենտրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեխիկոն Մեքսիկայի մայրաքաղաքը, խոշորագույն քաղաքը և զբոսաշրջային գլխավոր կենտրոնն է։
Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 8.8 մլն մարդ[7][8]։ Մեխիկոն աշխարհի ամենախոշոր իսպանախոս քաղաքն է։ Գտնվում է ծովի մակարդակից 2240 մետր բարձրության վրա։ Կլիման մերձարևադարձային է։
Ամեն տարի այս քաղաքը ընդունում է ավելի քան 25 000 զբոսաշրջիկներ, որոնք գալիս են տարբեր երկրներից։ Քաղաքը գտնվում է բլրի լանջին՝ հարավային մասում՝ Մեքսիկական բարձրավանդակի հարևանությամբ։ Բոլոր կողմերից քաղաքը շրջապատում են ծալքաբեկորավոր լեռներ։ Օդի և շրջակա միջավայրի աղտոտվածության շնորհիվ քաղաքին բնորոշ է մռայլ երկինքը։
Գարնանը լինում է չափավոր տաք, իսկ ամռանը՝ խիստ շոգ։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 750 մմ։ Կլիմայական պայմանները հանգեցրել են քաղաքի խոնավ կլիմայական պայմանների ձևավորմանը։ Նշանավոր զբոսայիգիներից են՝ «Իսպանիա» զբոսայգին, Մեխիկո զբոսայգին և այլն[9]։
- Գվադալախարան քաղաք է Մեքսիկայում, որը հանդիսանում է Խալիսկո նահանգի մայրաքաղաքը։ Հիմնադրվել է 1542 թվականին։ Գտնվում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արևմտյան մասում։
Քաղաքը հայտնի է որպես «Արևմուտքի մարգարիտ» և «Վարդերի քաղաք» անուններով։ Բնակչությունը կազմում է 1 495 189 մարդ. Սյդ ցուցանիշով համարվում է 4-րդը Մեքսիկայում։ Գվադալախարայի կազմում ներառված են յոթ համայնքներ, որոնց բնակչությունը ըստ 2009 թվականի տվյալների կազմել է 4 328 584 մարդ,
Բնակչության թվով և ՀՆԱ-ով Լատինական Ամերիկայի 10-րդ քաղաքն է։ Տնտեսության հիմքն է կազմում արդյունաբերությունը, որը հիմնված է տեղեկատվական տեխնոլոգիաների վրա։ Կան նաև տեքստիլ, սննդարդյունաբերության և այլ ավանդական արտադրություններ։
Կլիմային բնորոշ է չափավոր շոգը և խոնավությունը[10]։
- Մոնտերեյը քաղաք է Մեքսիկայի հյուսիսում և հանդիսանում է Նուևո Լեոն նահանգի վարչական կենտրոնը։
Տրանսպորտային, արդյունաբերական և ֆինանսական կարևոր կենտրոններից է։ Զարգացած է սև և գունավոր մետալուրգիան, քիմիական, էլեկտրատեխնիկական, մետաղամշակման, գարեջրի արդյունաբերությունը։ Կան տեքստիլ, ցեմենտի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի անկախ համալսարան՝ տարբեր ֆակուլտետներով։
Մոնտերեյը Մեքսիկայի ամենաչորային և տաք քաղաքն է։ Ամռանը շատ շոգ է, գարնանը՝ չափավոր շոգ, աշնանը՝ չափավոր շոգ և տափ, իսկ ձմռան ամիսներին՝ մեղմ կլիմա։ Քաղաքը ամենավտանգավոր աղետի կենտրոններից է։ Այս քաղաքին սպառնում է բազմաթիվ աղետների վտանգը՝ մասնավորապես փոթորկի վտանգը։
- Մորելիան քաղաք է Մեքսիկայի Միչոական նահանգի կենտրոնական մասում։ Քաղաքը գտնվում է Հուայանգարեո հովտում։
Այստեղ նախաիսպանական շրջանի մշակույթի մաս են կազմել պուրեպեչանները և մատլացինկաները, սակայն այդ ժամանակաշրջանում ոչ մի խոշոր քաղաք չի հիմնադրվել։ Իսպանացիները այս տարածքն սկսել են վերահսկել 1520-ական թվականներին։
1541 թվականին փոխարքա Անտոնիո դե Մենդոսայի գլխավորությամբ իսպանացիներն այստեղ հիմնում են Վալադոլիդ անվանումով բնակավայր, որը դառնում է մոտակա Պացկուարո քաղաքի մրցակիցը։ 1580 թվականին Վալադոլիդը դառնում է գաղութային շրջանի մայրաքաղաքը։ Մեքսիկայի անկախության պատերազմից հետո քաղաքն անվանվում է Մորելիա՝ ի պատիվ Խոսե Մարիա Մորելոսի։
1991 թվականին քաղաքը ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում լավ պահպանված գաղութային ժամանակաշրջանի կառույցների և պատմական կենտրոնի համար։
Մայրաքաղաք Մեխիկո
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեխիկոն Մեքսիկայի մայրաքաղաքը և ամենախոշոր քաղաքն է։ Մեխիկոն Լատինական Ամերիկայի կարևորագույն տնտեսական և քաղաքական կենտրոններից է։ Քաղաքը արտադրում է երկրի ընդհանուր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 15,8 %-ը, որը կազմում է մոտ 390 միլիարդ ԱՄՆ դոլար։
Մեխիկոն նաև աշխարհի ութերորդ ամենահարուստ քաղաքն է և ամենահարուստը Լատինական Ամերիկայում։ Ըստ ՀՆԱ-ի արտադրանքի՝ Մեխիկոն զիջում է միայն Տոկիոյին, Նյու Յորքին, Լոս Անջելեսին, Չիկագոյին, Փարիզին, Լոնդոնին և Օսակային։
Մեխիկոն նաև համարվում է երկրի գլխավոր զբոսաշրջային քաղաքը։ Մեքսիկա ժամանող զբոսաշրջիկների 40 %-ը բաժին է ընկնում Մեխիկոյին։ Պատճառը տարբեր պետությունների մշակույթների և քաղաքակրթության համադրությունն է մեկ քաղաքի մեջ։
Մեխիկոյում է գտնվում երկրի գլխավոր մետրոպոլիտենը, ամենամեծ օդանավակայանը, որը կատարում է միջազգային չվերթներ դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Իսպանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Չինաստան, Ճապոնիա և Լատինական Ամերիկայի մի շարք պետություններ։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեխիկոյի տարածքում է գտնվում 225,9 կմ ընդհանուր համակարգ ունեցող Մեխիկոյի մետրոպոլիտենը, որը հանդիսանում է Լատինական Ամերիկայի ամենամեծ և ճանաչված մետրոպոլիտենը։ Մետրոպոլիտենի շինարարական աշխատանքները ավարտվել են 1969 թվականին։ Այն իր մեջ ընդգրկում է 12 առկախ գծեր, որոնք հասանելի են դարձնում մարդկանց տեղափոխումը Մեքսիկայի 195 տեղամասեր։
Մետրոպոլիտենը աշխարհում չորրորդն է՝ ըստ զբաղվածության ցուցանիշի։ Ընդունելով օրական 4,5 միլիոն մարդ՝ Մեխիկոյի մետրոպոլիտենը զիջում է միայն Մոսկվայի (7,5 մլն մարդ), Տոկիոյի (5,9 մլն մարդ) և Նյու Յորքի (5,1 մլն մարդ) մետրոպոլիտեններին։
Չնայած հարմարավետ ուղևորափոխադրման՝ նա ամենից էժանն է աշխարհում։ Մեկ ուղևորը տոմսի համար վճարում է ընդամենը 5.00 պեսո։ Այս գինը չնչին չափով բարձրանում է կեսգիշերից հետո։ Մետրոպոլիտենի գետնանցումները զարդարված են յուրօրինակ ճարտարապետական կառույցներով, որոնք հիշեցնում են նախակոլումբոսյան ժամանակները։
Գետնանցումներից դուրս՝ քաղաքի ներսում, ուղևորափոխադրումը հիմնականում կատարվում է ավտոբուսների, տրոլեյբուսների, տաքսիների և այլ ուղևորափոխադրող մեխենաների միջոցով։
Քաղաքում գործող առաջին ավտոբուսները իրենց աշխատանքը սկսել են 2005 թվականից։ Դրանք մետրոբուսներն էին, որոնք կարող էին տեղափոխել առավելագույնը 13 ուղևոր։ 2013 թվականին Մեխիկոյի քաղաքապետի հրամանագրով Ամերիկայի Միացյալ Նահանգներից Մեխիկո է տեղափոխվել մեծ քանակությամբ մարդատար ավտոբուսներ, որի շնորհիվ ուղևորափոխադրումը դարձավ ավելի հեշտ և դյուրին։
2013 թվականի հունիսի տվյալներով, Մեխիկոյի ավտոբուսները օրական տեղափոխում են ավելի քան 850,000 ուղևոր։ Մինչ 1979 թվականը քաղաքում գործել է նաև տրամվայի երկաթգծեր, որոնց փոխարինել են տրոլեյբուսները։
Ներկայումս քաղաքում գործում են մի քանի տրոլեյբուսների գծեր և կայանատեղիներ։ Մեխիկոյում առավել հեշտ ուղևորափոխադրումը կատարվում է տաքսիների միջոցով։
Քաղաքում կարելի է հանդիպել մեծ քանակությամբ տաքսիներ, որոնք աշխատում են ոչ միայն քաղաքի ներսում, այլ նաև քաղաքից դուրս։ Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել նաև հեծանիվի կայաններ, իսկ փողոցներում՝ հեծանվորդներ։
Մեխիկոյի միջազգային օդանավակայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեխիկոյի միջազգային օդանավակայանը Մեքսիկայի գլխավոր օդանավակայանն է, որտեղից էլ կատարվում են երկրի գլխավոր չվերթները։ Օդանավակայանին են պատկանում տեղական և ամերիկյան արտադրության 22 օդանավեր։
Մեխիկոյի միջազգային օդանավակայանը կատարում է միջազգային ուղևորափոխադրումներ դեպի հետևյալ պետությունները.
Զբոսայգիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մեխիկո» զբոսայգի
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեխիկո քաղաքի գլխավոր զբոսայգին «Մեխիկո» զբոսայգին է, որը տեղակայված է Մեխիկոյի Կվատեումոկ ավանի Կոնդեսա շրջանի հյուսիսային հատվածում[11]։
Աչքի է ընկնում արտ-դեկո ճարտարապետությամբ։
Այգին կառուցվել է դեռևս 1920-ական թվականներին։ Նախկինում զբոսայգու ներկայիս տարածքը տարածքի տեղում եղել է ամառանոց և ձիարշավարան, որը պատկանել է իսպանացի կոմսուհի Միրավալին։
Մեխիկո զբոսայգում գտնվում են բազմաթիվ լճակներ, արհեստական ջրային ավազաններ, կանաչ գոտիներ և հանգստի համար նախատեսված տարբեր գոտիներ։ Այգին ունի բավականին հարուստ բուսականություն։ Հատկապես այգու խորհրդանիշն են դարձել բամբուկային անտառները։
Այգում կազմակերպվում են տարբեր մշակութային միջոցառումներ, երեխաները ֆուտբոլ են խաղում, հեծանիվ քշում, մեծահասակները ֆիզիկական վաժություններ կատարում կամ վայելում իրենց հանգիստը։
Լճակներում բնակվում են նաև բադեր և կարապներ։ Զբոսայգին Անթրոպոլոգիայի և պատմության ազգային ինստիտուտի կողմից ճանաչվել է որպես քաղաքի ժառանգության մաս։
«Իսպանիա» զբոսայգի
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեխիկո զբոսայգուց ոչ պակաս աչքի է ընկնում Մեխիկոյի երկրորդ խոշոր զբոսայգին, որը կրում է Մեքսիկայի նախորդ դարաշրջանի գաղութատեր երկրի՝ Իսպանիայի անունը։ Բացվել է 1921 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Մեքսիկայի անկախության պատերազմի 100-ամյա տարելիցի առթիվ։ Այգին նախագծվել է մեքսիկացի ժամանակակից քաղաքային ճարտարապետ Խոսե Լուիս Կուևասի կողմից։
Այգին նշանավորվում է նրանով, որ զբոսայգու տարածքում է գտնվում Մեխիկոյի ամենամեծ արհեստական լճակը, որը վայելում է զբոսաշրջիկների ուշադրությունը։ Այգում կան նաև ատրակցիոններ և ազատ հանգստավայրեր։
2008 թվականին Իսպանիա զբոսայգին կառավարության հովանավորությամբ վերանորոգվել է, իսկ 2009 թվականին այգին հռչակվեց որպես «Երաժշտության և պոեզիայի տարածք»։
Վիքիմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հուլիսի 15-ից 19-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տեղի ունեցավ Վիքիմեդիա Հիմնադրամի տարեկան պաշտոնական գիտաժողովը, որի ընթացքում քննարկվել և ներկայացվել են Վիքիմեդիայի նախագծերը՝ Վիքիպեդիա, այլ վիքիներ, ազատ ծրագրաշարեր, ազատ գիտելիք, ազատ բովանդակություն և այս հարցերին առնչվող սոցիալական ու տեխնիկական թեմաներ։
Վիքիմանիայի մասնակիցները՝ աշխարհի տարբեր ծայրերից (այդ թվում և Հայաստանից) ծանոթացան Մեքսիկայի Միացյալ Նահանգների բնությանը և տեսարժան վայրերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մարդու անվտանգությունը Մեքսիկայում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Միջազգային այցելուների թվի վիճակագրությունը ըստ հիմնական ազգությունների և քաղաքացիության». Արխիվացված է օրիգինալից 2018-04-04-ին. Վերցված է 2016-01-22-ին.
- ↑ «NORMALES CLIMATOLÓGICAS 1951-2010» (իսպաներեն). Կլիմայական տվյալները, տեղումների ընդհանուր ցուցանիշը. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Կլիմայի ընդհանուր բնութագիրը, տեղումների քանակ» (Spanish). Servicio Meteorológico Nacional. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «1981–2000» (PDF) (իսպաներեն). Օդերևութաբանության ազգային ինստիտուտի պետական տվյալներ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
- ↑
«Գվադալախարայի, Խալիսկոյի և Հիդալգոյի կլիմայական տվյալներ» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Listado de Diputados por Grupo Parlamentario del Distrito Federal». Camara de Diputados. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Mexico City GDP as compared with national GDP». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Parish Flannery, Nathaniel. «Mexico City Is Focusing On Tech Sector Development». Forbes. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Զբոսաշրջությունը Մեքսիկայում Արխիվացված 2008-10-23 Wayback Machine Ինչ ազդեցություն ունի կլիման Մեքսիկայի զբոսաշրջության զարգացման մեջ
- ↑ Hernandez, Alejandra. (August 2010) “Mexicana de Aviacion se Clausura. Արխիվացված 2013-12-05 Wayback Machine” El Universal. Accessed November 20, 2013.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Berger, Dina. The Development of Mexico's Tourism Industry: Pyramids by Day, Martinis by Night (2006) excerpt and text search
- Berger, Dina, and Andrew Grant Wood, eds. Holiday in Mexico: Critical Reflections on Tourism and Tourist Encounters (Duke University Press; 393 pages; 2010) . Essays on the history of tourism and related realms in Mexico; topics include the marketing of carnival in Veracruz.
- Agencias de viaje en línea especializadas en el país que ofrecen meses sin intereses y seguridad en los pagos. GranTravel Արխիվացված 2016-04-30 Wayback Machine.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեքսիկայի զբոսաշրջության պաշտոնական կայքը Արխիվացված 2012-09-20 Wayback Machine
- ԱՄՆ պետդեպարտամենտ, Մեքսիկա, Ճանապարհորդական զգուշացումներ Արխիվացված 2015-09-06 Wayback Machine
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |