Մեխիկո զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեխիկո զբոսայգի
Տեսակպուրակ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՏեղագրությունAvenida Մեխիկո, Colonia Hipódromo, Կոնդեսա, Մեխիկո, Մեքսիկա
Բացվել է1927, դեկտեմբերի 13[1]
ՃարտարապետԼեոնարդո Նորիեգա, ինժեներ՝ Խավիեր Ստավոլի
Ճարտարապետական ոճար-դեկո
Մակերես88,000
Մեխիկո զբոսայգիը գտնվում է Մեքսիկաում
Մեխիկո զբոսայգի
Մեխիկո զբոսայգիը գտնվում է Երկիրում
Մեխիկո զբոսայգի

Մեխիկո զբոսայգի (իսպ.՝ Parque México), հայտնի է նաև որպես Parque San Martín, մեծ հասարակական զբոսայգի Մեխիկոյի Կվատեումոկ ավանի Կոնդեսա շրջանի Colonia Hipódromo տարածքում։ Աչքի է ընկնում արտ-դեկո ճարտարապետությամբ։ Համարվում է քաղաքի ամենամեծ կանաչ գոտին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին կառուցվել է 1920-ական թվականներին, երբ հիմնադրվում էր Colonia Hipódromo տարածքը։ Նախկինում տարածքը եղել է ամառանոց և ձիարշավարան, պատկանել է կոմսուհի Միրավալին։ Երբ այս շրջանը վերածվում էր բնակարանային տարածքի, ըստ բնապահպանական օրենքների շինություններ կառուցել հնարավոր չէր, և կառուցվեց ներկայիս այգին։ Մեխիկո զբոսայգին ոչ միայն Colonia Hipódrom-ի, այլ նաև Կոնդեսայի կենտրոնն է։

Զբոսայգին գտնվում է Avenida México և Michoacán փողոցներեի տարածքում։ Սա առաջին ժամանակակից զբոսայգին է, որ ստեղծվել է ճարտարապետական նախագծով[3]։ Այգում կրկնօրինակվել են եվրոպական այգիների շատ տարրեր՝ լճակներ, արահետներ[4][4]։ Զբոսայգին տարբերվում է Ալամեդա սենտրալ և Իսպանիա զբոսայգիներից. Մեխիկոյի առավել ավանդական զբոսայգիներում արահետները հատում են անկյունագծերով, Մեխիկո զբոսայգում ուղիներն ավելի «օրգանական» են և ավելի քիչ կոշտ[4]։ Այգում կազմակերպվում են տարբեր մշակութային միջոցառումներ[2], երեխաները ֆուտբոլ են խաղում, հեծանիվ քշում, մեծահասակները ֆիզիկական վաժություններ կատարում կամ հանգստանում[3]։

Այգում կան շատրվաններ, լճակներ, ջրվեժներ[4]։ Լճերից մեկում բադեր և կարապներ են բնակվում[2]։ Ծառերն ու թփերը խոնավ տարածքներին բնորոշ բուսատեսակներ են՝ միջերկրական նոճիներ, պատկառուկներ, արմավենիներ։ Այստեղ հանդիպում է նաև առավել էկզոտիկ ֆլորա՝ բամբուկային անտառներ։ Ծառերի մի մասը տնկվել է այգու հիմնադրումից ի վեր[4]։

Այգում է գտնվում արտ-դեկո ոճով ժամացույցը, որի վրա փակցված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը և մակագրություն[2]։ Նախկինում ժամացույցը յուրաքանչյուր ժամն ազդարարելիս հնչեցրել է դասական երաժշտությունI[4]։

Այգու հայտնի վայրերից է Teatro al Aire Libre Lindbergh (Lindbergh բացօթյա թատրոնը), կամ Foro Lindbergh, որը բաղկացած է 5 ճարտարապետական սյուներից։ Այգում կա կնոջ ֆիգուրով, ջրամանը ձեռքին շատրվան, որի հեղինակն է Խոսե Մարիա Էռնանդես Ուրբինան։ Որպես արձանի մոդել հանդես է եկել Լուզ Խիմենեսը, ով կերպարներ է մարմնավորել Դիեգո Ռիվերայի համար։ 5 սյուները ստեղծում են բեմահարթակ, որտեղ կա Ռոբերտո Մոնտենեգրոյի "Alegoría al Teatro" որմնանկարը[2][4][5]։

Զբոսայգին Անտրոպոլոգիայի և պատմության ազգային ինստիտուտի կողմից ճանաչվել է որպես քաղաքի ժառանգության մաս[4]։

Բարեկարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին այգում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ՝ մշակվել են բույսերը, վերանորոգվել է ոռոգման համակարգը, երիտասարդացվել են պարտեզային հատվածները, բարելավվել է այգու լուսավորումը, վերականգնվել է Lindbergh թատրոնը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mexico: Ciudad Mexico.com. Retrieved September 7, 2010
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Parque México» (Spanish). Mexico: Ciudad Mexico.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Urbanismo: Parque México: Pulmón de la colonia Condesa» (Spanish). Mexico: Noticias Architectura. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Analizan el Parque México» (Spanish). Mexico: INAH. 2008 թ․ հունվարի 27. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  5. "Delegación Cuauhtémoc: la tercera, ¿será la vencida?: Se destina un presupuesto para rescatar el Foro Lindbergh del Parque México en la colonia Condesa, anuncia el jefe delegacional", Excelsior, 17 January 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]