Կոնդեսա (Մեխիկո)
Մեխիկոյի շրջան | ||
---|---|---|
Կոնդեսա | ||
Condesa | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Քաղաք | Մեխիկո | |
Փոստային ինդեքս | 06140 (Col. Condesa); 06100 (Col. Hipódromo); 06170 (Col. Hipódromo Condesa) | |
| ||
Կոնդեսա, Մեխիկոյի Կվատեումոկ ավանի շրջաններից մեկը։ Գտնվում է Զոնա Ռոսայից հյուսիս, Սոկալո հրապարակից 4-5 կմ արևմուտք։ Բաղկացած է երեք թաղամասերից կամ հարևանություններից՝ Colonia Condesa, Colonia Hipódromo և Colonia Hipódromo Condesa։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնդեսա նշանակում է կոմսուհի, անվանվել է ի պատիվ Միրավալի կոմսուհի Մարիա Մագդալենա Դավալոս դե Բրակամոնտես Օրոզկոյի, որի հողատարածքները ձգվում էին ներկայիս Colonia Roma և Tacubaya վայրերով։ Գաղութային շրջանում տարածքը պատկանում էր երկու կոմսուհիների։ 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում սկսվեց հողատարածքների տարանջատումը և Colonia Condesa հիմնադրվեց 20-րդ դարի սկզբում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնդեսան համարվում է ժամանակակից տարածք, հայտնի է երիտասարդ գործարարներով, արվեստագետներով, ուսանողներով և մտավորականներով։ Այստեղ են գտնվում մեծ թվով միջազգային ռեստորաններ, գիշերային ակումբներ, չնայած որ տարածքը հիմնականում բնակեցված է։
2011 թվականին Կոնդեսան և հարակից Colonia Roma շրջանը համարվեցին «Տուրիստական մոգական վայր» ("Barrio Mágico Turístico")[1][2]։ Պողոտաները լայն են, կանաչապատ։ Հիմնականում բնակեցված է, սակայն կան բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ, խանութներ, պատկերասրահներ[3]։ Հայտնի է Rosario Castellanos գրախանութը, որտեղ կա սրճարան, թատրոն, մանկական ժամանցի վայր[4][5], Café La Gloria սրճարանը, որը գործում է տասնամյակից ավել[6]։ Սրճարաններն ու բարերը հիմնականում կենտրոնացած են Ամստերդամ և Միչոական պողոտաներում[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «"Barrios Mágicos Turísticos", Distrito Federal official website. Retrieved 2013-04-23»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-03-ին։ Վերցված է 2015-07-27
- ↑ «Colonia Condesa» (Spanish)։ Վերցված է օգոստոսի 31, 2010
- ↑ «En el Corazón de Colonia Condesa» [In the Heart of Colonia Condesa] (Spanish)։ Mexico: Estilos de Vida Magazine։ Վերցված է օգոստոսի 31, 2010(չաշխատող հղում)
- ↑ «Librerias mexicanas incorporan elementos de diversion; [Source: Expansion]» [Mexican bookstores incorporate fun elements]։ NoticiasFinancieras (Spanish) (Miami)։ մարտի 7, 2006։ էջ 1
- ↑ «Esta el bar Malverde de moda en la Condesa» [Malverde bar is in fashion in Condesa]։ Reforma (Spanish) (Mexico City)։ մարտի 26, 2006։ էջ 14
- ↑ «Escaparate» [Escape]։ Reforma (Spanish) (Mexico City)։ դեկտեմբերի 12, 2004։ էջ 2
- ↑ «Para variar... visite la Ciudad de Mexico» [For a change of pace… visit Mexico City]։ Reforma (Spanish) (Mexico City)։ հոկտեմբերի 6, 2000։ էջ 2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Condesa140 Archived 2018-11-15 at the Wayback Machine. Somos un espacio para que compartas lo que haces, a dónde vas y lo que te gusta de la Condesa a través del Hash։ #condesa140
- Տեսարան արբանյակից
- Ecléctico in the city, LA Times article
|