Սահմանադրության հրապարակ (Մեխիկո)
Սահմանադրության հրապարակ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մեխիկո և Կուաուտեմոկ |
Ստեղծում | 1521 |
Անվանվել է | Մեքսիկայի սահմանադրություն |
![]() | |
![]() |
Սահմանադրության հրապարակ, Սոկալո (իսպ.՝ Plaza de la Constitución, իսպ.՝ Zócalo), Մեխիկոյի գլխավոր հրապարակը։ Մինչև գաղութային շրջանը այն եղել է ացտեկների Տենոչտիտլան քաղաքի արարողակարգային կենտրոնը։ Հրապարակն անվանվել է նաև «Գլխավոր հրապարակ», ներկայումս՝ «Անկախության հրապարակ»[1]։ Անվանումը կապված է ոչ թե մեքսիակական սահմանադրության, այլ իսպանական սահմանադրության հետ, որը Իսպանիայում ստորագրվել է 1812 թվականին։ Հրապարակը հաճախ անվանում են «Սոկալո» Zócalo, ցոկոլ։ Պլանավորված է եղել այստեղ կառուցել Մեքսիկայի անկախության պատերազմի սյունը, սակայն կառուցվել է միայն գետնախարիսխը՝ zócalo[1]։ Գետնախարիսխն ավերվել է, սակայն անվանումը պահպանվել է։ Մեքսիակական այլ քաղաքների՝ Օախակայի, Գվադալախարայի հրապարակներ նույնպես կոչվում են Սոկալո[1][2]։
Դեռևս ացտեկական ժամանակներից հրապարակը եղել է մեքսիկացիների հավաքատեղին, արարողակարգերի, երդման արարողությունների, թագավորական հրովարտակների, ռազմական շքերթների, անկախության արարողությունների, ժամանակակից կրոնական իրադարձությունների, Սուրբ շաբաթվա, Քրիստոսի մարմնի և արյան տոնի արարողությունների կենտրոնը[3]։ Շուրջ 700 տարի Սոկալոն և նրա շրջակայքը կարևոր դեր են խաղացել քաղաքի պլանավորման և աշխարհագրության հարցում։ Ըստ ացտեկական լեգենդի հրապարակի հարավարևմտյան հատվածում գտնվող գլխավոր տաճարը համարվել է տիեզերքի կենտրոնը։
Համայնապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Galindo Carmen, Magdalena Galindo (2002)։ Mexico City Historic Center։ Mexico City: Ediciones Nueva Guia։ էջ 20։ ISBN 978-968-5437-29-5
- ↑ Noble John (2000)։ Lonely Planet Mexico City։ Oakland CA: Lonely Planet։ էջեր 108–109։ ISBN 978-1-86450-087-5
- ↑ Enciclopedia de Mexico 16։ Mexico City: Encyclopædia Britannica։ 2000։ էջեր 8273–8280
|