1810 թվականին միացել է Հիդալգոյի ապստամբ ջոկատներին, իսկ Հիդալգոյի մահից (1811) հետո՝ գլխավորել Մեքսիկայի անկախության շարժումը։ 1812-1813 թվականներին մի քանի հաղթանակ է տարել իսպանական զորքերի նկատմամբ։ 1813 թվականին Չիլպանսինգոյում Մորելոսի նախաձեռնությամբ հրավիրված ազգային կոնգրեսը Մորելոսին նշանակել է գեներալիսիմուս, գործադիր իշխանության ղեկավար, ընդունել Մեքսիկայի անկախության մասին դեկլարացիա և ազգային խտրականության վերացման դեկրետներ։
1815 թվականին ապստամբների գլխավոր ուժերը ջախջախվեցին, իսկ Մորելոսը գերվեց և մահապատժի է ենթարկվեց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 53)։