Ակաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ակաբա
արաբ․՝ العقبة‎‎
Գիշերային Ակաբան
ԵրկիրՀորդանան Հորդանան
Ենթարկումվարչական կենտրոն
ՄուհաֆազաԱկաբայի մարզ
ՂեկավարՀանի Մուլկի
(الدكتور هاني الملقي)
Հիմնադրված էՄ.թ.ա. 4000 թ.
Այլ անվանումներThe Bride of the Red Sea[1]
Տվյալ կարգավիճակում2001 թվականից
Մակերես375 կմ²
ԲԾՄ6 մ
Կլիմայի տեսակՄերձարևադարձային
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն140․000[2] մարդ (2014)
Խտություն373 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+(962)3
Փոստային ինդեքս77110
Փոստային դասիչ77110
Պաշտոնական կայքaqabazone.com
Ակաբա (Հորդանան)##
Ակաբա (Հորդանան)

Ակաբա (արաբ․՝ العقبة‎‎‎‎), քաղաք[3] Հորդանանի թագավորության Ակաբայի մուհաֆազայում։ Ակաբան հանդիսանում է Հորդանանի միակ ափամերձ քաղաքը։

Քաղաքի բնակչությունը ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների կազմում է մոտ 140,000 մարդ, իսկ ցամաքային տարածքը՝ 375 կմ2։ Քաղաքը աշխարհագրական տեսանկյունից գտնվում է երկրի հարավ-արևմուտքում՝ Կարմիր ծովի հարակից տարածքներում[4][5]։

Քաղաքը հանդիսանում է Հորդանանի միակ նավահանգիստը և այն հազարավոր տարիներ կարևոր նշանակություն է ունեցել Հորդանանի և մյուս արաբական պետությունների համար։ Ներկայումս նավահանգստային այս քաղաքը հանդիսանում է Թագավորության և այլ տարածաշրջանային երկրների տնտեսական գլխավոր կենտրոնը[6]։

Ակաբա քաղաքը հանդիսանում է Ակաբայի մարզի վարչական կենտրոնը և Ակաբայի ծոցի ափին գտնվող ամենամեծ քաղաքը[7]։ Ակաբան Հորդանանի երկրորդ տարեկան ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող քաղաքն է՝ Պետրայից հետո[8]։

Ակաբան մարդկանց հայտնի է, որպես լիբերալ, ազատակամ արաբական քաղաք, չնայած նրան, որ հիմնական բնակչությունը իսլամադավան է։ Չնայած զբոսաշրջության բարձր ցուցանիշների, քաղաքը հանդիսանում է նաև արդյունաբերական և առևտրային կենտրոններից մեկը[9][10]։

«Լոուրենս Արաբացի» ֆիլմը նվիրված է Ակաբա քաղաքին։ Երիտասարդ սպա Լոուրենսը Արաբական բյուրոյի խնդրանքով ուղևորվում է անապատային ճանապարհորդության հանդիպելու և կապեր հաստատելու արքայազն Ֆեյսալի հետ։ Ճանապարհին շերիֆ Ալին (Օմար Շարիֆ) սպանում է նրա ուղեկցորդներից մեկին, ով ցանկանում էր խմել նրա ջրհորից՝ հայտարարելով, որ ուրիշ մարդ իրավունք չունի խմել իր ջրհորներից։

Հանդիպելով անգլիացի խորհրդականին՝ Լոուրենսը հասնում է Ակաբա քաղաք՝ Ֆեյսալի ճամբար և իր անկեղծությամբ ու շիտակ վարքով կարողանում է ստանալ արքայազնի կարգավիճակ[11]։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը իր անվանումը ստացել է հնագույն ժամանակներում, սակայն ներկայիս անվան ծագումը չբացահայտված վիճելի հարց է։ Ոմանք ասում են, որ քաղաքի անվանումը տրվել է Աստծո կողմից, և Աստված այն անվանել է արամերեն կամ եբրայերեն լեզուներով։ Սակայն մի ստվար զանգված ժխտում է այդ հանգամանքը և հիմնվում Գիլգամեշ էպոսում հիշատակված հատվածի վրա։

Ներկայիս անվանումը՝ Ակաբա, քաղաքը ստացել է արաբական երկրներում մամլուքների տիրապետության շրջանում։ Արաբերեն լեզվից թարգմանաբար քաղաքի անվանումը նշանակում է «խոչընդոտ»` ի շնորհիվ նրա, որ քաղաքը գրեթե ամբողջովին շրջապատված է լեռներով և քաղաքի ճանապարհների մեծ մասը խորդուբորդ են[12]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

էնեոլիթյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակաբա քաղաքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 4000 թվականին։ Թալ Հաջարաթ ալ-Ղուզլա բնակավայրը, որը գտնվում է Հորդանանի լողափից 4 կմ հեռավորության վրա, պահպանվել են ավերակներ դեռևս նախապատմական դարաշրջանից։

Հորդանանի պետական համալսարանի փորձագետները հայտնաբերել են կառույցներ և հնագիտական իրեր, որմնանկարներ և կենդանիների ու մարդու հնագույն պատկերներ։ Այս տարածքներում մարդը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ` մշակել բույսեր և պահել անասուններ, ինչպես նաև լավ պայմաններ կան ստեղծված ձկնորսության համար։ Տեղի բնակիչները նաև արտահանում և մշակում էին պղինձ և օգտագործում պղնձյա գործիքներ։

Գիտական հետազոտությունները ապացուցել են, որ երկու երկրաշարժների հետևանքով նախապատմական ժամանակահատվածներում տեղի բնակչությունը վերացել է, իսկ տարածքը՝ կործանվել[13]։

Երկաթե և բրոնզե դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինաշխարհյան համալիր Ակաբայում

Եդովմայեցիները հավատում են, որ Ակաբայում կառուցվել է առաջին նավահանգիստը, այն դարձնելով պղնձի արտադրության խոշոր հանգույց։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փյունիկիան օգնել է Ակաբային՝ զարգացնելով ծովային տնտեսությունը, այս քաղաքը մատակարարել է պղինձ դեպի մի շարք տարածքներ, այդ թվում և Փյունիկիա։

Ակաբան եղել է կամուրջ Աֆրիկայի և Ասիայի ծովային ճանապարհների միջև, այդ իսկ պատճառով կարևոր դեր է ունեցել իր տարածաշրջանների քաղաքների շրջանում։ Մ.թ.ա. 735 թվականին նավահանգստային քաղաքը նվաճվել է Ասորական կայսրության կողմից։ Քանի որ ասորիների դեմ պատերազմները մղվել են ներկայիս Հորդանանի տարածքի արևելքում, այդ իսկ պատճառով քաղաքը ևս մտել է պատերազմական գործողությունների մեջ։

Սակայն Ասորական կայսրությունը երկար կյանք չունեցավ և մ.թ.ա. 600 թվականին Ասորեստանը կործանվեց։ Ասորիներին փոխարինեցին Բաբելոնը, ով էլ դառել էր վերջինիս պարտության պատճառ։

Բաբեոնի տիրապետության հատվածում քաղաքը ունեցել է կարճոր նվաճումներ տարբեր ասպարեզներում, դառնալով Փոքր Ասիայի ամենակարևոր ծովային կայանը։ Մ.թ.ա. 539 թվականին քաղաքը նվաճեց Աքեմենյան Պարսկաստանը[14]։

Հունականության դարաշրջան և Բյուզանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես արաբական մյուս երկրները, այնպես էլ ներկայիս Հորդանանը, Հունականության կամ հելլենիզմի դարաշրջանում եղել է Հունաստանի գլխավոր քաղաքներից մեկը։ Հույների նվաճումներից հետո քաղաքը շարունակեց աճել և բարգավաճել։ Հույն պատմիչներից մեկը քաղաքը անվանել է այսպես. «Ակաբան առաջատար առևտրային նշանակության քաղաքներից էր արաբական աշխարհում»։

Պտղոմեոսյան դարաշրջանում հույները քաղաքը անվանել է Բերենիկե (հուն․՝ ΒερενίκηՆաբաթեական թագավորության տիրապետության շրջանում քաղաքի բնակչությունը գրանցել է կտրուկ աճ։ Նրանք կառուցել են Ալ-Խազնեհ և Պետրա քաղաքները և հակահարված տվել հույն նվաճողներին[15]։

Մ.թ.ա. 64 թվականին Արաբական թերակղզի մտան հռոմեացիները[16]։ Նրանք նվաճեցին Լևանտ, իսկ Ակաբան կոչեցին Այլա կամ Այլանա[17]։ Ակաբան իր հզորության գագաթնակետին է հասել հռոմեական նվաճումների ժամանակաշրջանում։ Այս շրջանում սկսեց նաև հանրաճանաչություն ստանալ Ամման քաղաքը։ Կապեր ստեղծվեց Փղշտացիների պետության և Եգիպտոսի հետ։

Հռոմեացիները այս քաղաքը դարձրեցին երկրի նշանավոր կենտրոններից մեկը և իրենց ասիական ծովային գրեթե բոլոր փոխադրումները և նավարկությունները կատարում էին հենց Ակաբա քաղաքից[18][19][20][21]։

Հույն պատմիչ և եկեղեցական գործիչ Եվսեբիոս Կեսարացին պատմում է, որ հռոմեական 10-րդ լեգեոնը մինչ Երուսաղեմ մտնելը, կենտրոնացած է եղել հենց այս նավահանգստում[22][23][24]։

Ակաբան 300 թվականին անցավ Բյուզանդական կայսրության կազմ[25][26]։ Այս շրջանում աշխարհի առաջնային նպատակը առաջին քրիստոնեական վանքի կառուցումն էր։ Ակաբան ձեռք բերեց մասամբ քրիստոնեական բնակչություն և եպիսկոպոսություն։ Հայաստանը արդեն դարձել էր առաջին քրիստոնյա պետությունը։

325 թվականին Բյուզանդական կայսրությունում Կոստանդին Ա Մեծի աջակցությամբ գումարվում է Նիկիայի առաջին տիեզերական ժողովը։

Իսլամական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական շրջանից պահպանված որմնապատկեր Ակաբայում

Շուտով քաղաքում բյուզանդական կառավարությունը տապալվեց։ Շուտով սկսվեցին իսլամական նվաճումները։ Ակաբա քաղաքը մտավ Արաբական խալիֆայության կազմ։ Խալիֆայության տարածքը ներառել է երեք աշխարհամասերից խոշոր հատվածներ։ Հյուսիսում նրա սահմանները հասել են Կովկասյան լեռներին ու Միջին Ասիային, հարավում՝ Հնդկական օվկիանոսին ու Սահարա անապատին։ Արևմուտքում պետության մեջ էին ընդգրկված Պիրենեյան թերակղզին ու Մաղրեբը, արևելքում՝ Ինդոս գետի հովիտն ու Աֆղանստանը։

Այսպիսով՝ այն ներառում էր հսկայական մի տարածք՝ Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Միջին Ասիան, արևմտյան Հնդկաստանը, Արաբական թերակղզին, Հյուսիսային Աֆրիկան և մասամբ՝ Հարավային Եվրոպան։ Այսօր այդ տարածքներում գոյոթյուն ունեն շուրջ 4 տասնյակ ազգային պետություններ։

Իրար հաջորդաբար այստեղ են հաստատվում նաև այլ արաբական պետություններ՝ Օմայյան խալիֆայությունը, Աբբասյան խալիֆայությունը, Ֆաթիմիդների խալիֆայությունը և Մամլուքների իշխանությունը[27]։ Արաբական նվաճումները քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցան, քանի որ այս ժամանակահատվածից ի վեր, քաղաքի բնակիչները դարձան արաբները։

12-րդ դարում Արաբական խալիֆայությունը նահանջում է, իր դիրքերը զիջելով Եգիպտոսի մամլուքներին։ Մամլուքների կառավարությանը հաջորդում է Օսմանյան Թուրքիան, որը այստեղ կառավարում է մոտ 400 տարի։ Թուրքերի կառավարման տարիներին միացվեց Դամասկոս-Մեդինա-Ակաբա երկաթուղին[28][29]։

Մեծ Բրիտանիայի տիրապետություն և անկախություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական զորքերը գլխավորում էր Ալ-Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմին։ 1908 թվականին Օսմանյան Թուրքիայում իր գագաթնակետին հասած երիտթուրքական հեղաշրջումը հավանության չի արժանանում Հաշիմյանների կողմից և նրանց միջև տարաձայնությունների պատճառ է դառնում։

Հուսեյն իբն Ալիի որդին՝ Աբդուլլան, ով մինչև 1914 թվականին ծառայել էր թուրքական մեջլիսում, համոզվելով, որ երիտթուրքական կառավարությունը ծայրահեղ ազգայնամոլական է՝ խորհուրդ է տալիս հորը բանակցություններ սկսել Մեծ Բրիտանիայի հետ՝ արաբական պետության սահմանները ճշտելու խնդրով։ 1916 թվականին Օսմանյան Թուրքիայի դեմ սկսվեց արաբական մեծ հեղաշրջումը։ Ակաբայի ճակատամարտում արաբները կրեցին բացարձակ հաղթանակ և առաջին համաշխարհային պատերազմի ավարտին արաբները կարողացան ի վերջո ազատագրվել թուրքական դարավոր լծից։

Երկրում ստեղծվեց նոր իշխանություն, որը մասամբ կախվածություն ուներ Մեծ Բրիտանիայից։ 1925 թվականին Մեծ Բրիտանիան ճանաչեց Մերձհորդանանյան Թագավորության անկախությունը, իսկ Ակաբան դարձավ նորաստեղծ թագավորության կապող օղակը արտաքին աշխարհի հետ[30]։

1946 թվականի մայիսի 25-ին Բրիտանական մանդատը փլուզվում է և Հորդանանը հռչակվում է անկախ թագավորություն՝ միապետի կառավարման համակարգով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային լողափ Ակաբայում

Ակաբա քաղաքը գտնվում է Հորդանանի հարավային նեղ հատվածում՝ Կարմիր ծովի հարևանությամբ։ Քաղաքը հանդիսանում է հանգույց Աֆրիկա և Ասիա աշխարհամասերի միջև և ունի ծովային կարևոր նշանակություն։

Ակաբա քաղաքը նաև ունի ցամաքային սահման Իսրայելի հետ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակաբա քաղաքին բնորոշ է ցամաքային, մեղմ, մերձարևադարձային կլիման, որին բնորոշ առանձնահատկություններն են մեղմ և չորային ձմեռները և ամառային խիստ տափերը։ Ցերեկային ժամերին գերիշխում է միջերկրածովային կլիման։

Ամռանը ջերմաստիճանը 30 °C (86 °F) և համեմատաբար զով է, ձմռանը՝ 13 °C (55 °F)։ Հյուսիսում նոյեմբերից մարտ ամիսներին անձրևներ են տեղում։ Կարմիր ծովի ջերմաստճիանը +21 °C ցածր չի լինում։

Ակաբաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 20.5
(68.9)
22.2
(72)
25.7
(78.3)
30.7
(87.3)
35.1
(95.2)
38.4
(101.1)
39.4
(102.9)
39.1
(102.4)
36.4
(97.5)
32.7
(90.9)
27.0
(80.6)
21.8
(71.2)
30.75
(87.36)
Միջին ցածր °C (°F) 8.9
(48)
10.1
(50.2)
12.9
(55.2)
17.0
(62.6)
20.7
(69.3)
23.6
(74.5)
25.1
(77.2)
25.3
(77.5)
23.3
(73.9)
19.9
(67.8)
14.9
(58.8)
10.3
(50.5)
17.67
(63.79)
Տեղումներ մմ (դյույմ) 4.9
(0.193)
5.2
(0.205)
4.6
(0.181)
3.4
(0.134)
1.0
(0.039)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
1.8
(0.071)
3.0
(0.118)
7.7
(0.303)
31.6
(1.244)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 2.0 1.4 1.5 0.8 0.5 0 0 0 0 0.6 0.9 1.9 9.6
աղբյուր: World Meteorological Organization

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակաբա քաղաքի բնակչությունը ունի բացարձակ աճի մեծ տեմպեր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, Ակաբա քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 140,000 մարդ։ Սակայն այս թիվը շատ փոփոխական է, քանի որ ամռանը բնակչության թիվը կտրուկ աճում է՝ զբոսաշրջիկների թվի ավելացմանը զուգընթաց։ 2007 թվականի նախահաշվարկը։

Հորդանան Հորդանանի Թագավորության Ակաբա քաղաքի բնակչություն
Ակաբա քաղաք (2007) Հորդանան (2004)
1 Ընդհանուր բնակչություն 98,400 5,350,000
2 Աճի տեմպ 4.3% 2.3%
3 Արական և իգական հարաբերակցություն 56.1-ից 43.9 51.5 to 48.5
4 Հարաբերակցությունը Հորդանանի օտարերկրյա քաղաքացիների 82.1-ից 17.9 93-ից 7
5 Տների քանակ 18,425 946,000
7 15 տարեկանից ցածր տարիք ունեցող 35.6% 37.3%
8 65 տարեկանից ծեր 1.7% 3.2%

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակաբայի բնակչության մեծամասնությունը դավանում է իսլամ, սակայն քրիստոնեությունը ևս համարվում է տարածված կրոն։ Ներկայումս Ակաբայում ապրում է մոտ 5000 քրիստոնյա ընտանիք, որոնց մի մասը արաբներ են։

Ակաբա քաղաքը ունի նաև քրիստոնեական եկեղեցին և մի շարք դպրոցներ, որոնք նախատեսված են քրիստոնյաների համար (Այդ դպրոցները նախատեսված են ինչպես տեղացիների, այնպես էլ այլազգիների համար)։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակաբայի ծովափնյա համայնապատկերը

Ակաբա քաղաքը հայտնի է իր բազմաթիվ հանգստավայրերում և շքեղ հյուրանոցներով։ Քաղաքը համարվում է Հորդանանի 2-րդ ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող քաղաքը։ Զբոսաշրջիկներին այս երկրում գրավում է տարբեր պետությունների ազդեցությունների համադրություն է՝ և՛ արաբական, և՛ հունական։

Քաղաքը լի է բազմաթիվ սուրճի խանութներով։ Նշանավոր զբոսաշրջային կենտրոններից մեկը Ակաբայում դա թուրքական բաղնիքն է, որը կառուցվել է դեռևս 306 թվականին[31]։

Թուրքական բաղնիքը այցելում են հիմնականում տաք օրերին։ 2006 թվականի տվյալներով, Ակաբայի տնտեսության գլխավոր ճյուղը զբոսաշրջություն էր։ Այս տարում, զբոսաշրջիկների թիվը Ակաբայում հասնում էր մոտ 432,000-ի, որը մոտ 5 %-ով առավել էր նախորդ տարվա արդյունքներից։ Զբոսաշրջիկների 65 %-ը դրանք Հորդանանի արաբներն էին։

Մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Ակաբա Եվրոպայից, Միջին Ասիայից և Հարավային Կովկասից (այդ թվում նաև Հայաստանից)։ Զբոսաշրջությունը խրախուսելու համար կազմակերպվում են ակցիաներ և արշավներ։

Ակաբան ունի նաև հարմարանքներ անապատային հանգստի համար։ Զբոսաշրջիկների թիվը այս քաղաքում աճում է հատկապես տոն օրերին։ Տոների ժամանակ այս քաղաք են գալիս ոչ միայն արաբներ այլ երկրներից, այլ նաև Հորդանանի այլ քաղաքներից։ 2011 թվականին Ակաբան ընտրվել է ամենազբոսաշրջային արաբական քաղաք[32][33][34][35][36][37][38][39]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակաբա նավահանգիստը
Հուսեին արքայի անվան օդանավակայանը
Հորդանանի և Իսրայելի խաչմերուկը

Օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակաբա քաղաքը օդային ճանապարհով կապված է հարևան պետությունների հետ։ Ակաբայի հիմնական օդային տրանսպորտամիջոցները տեղակայված են Ակաբայի միջազգային օդանավակայանում։

Ակաբայի օդանավակայանը ունի մշտական չվերթներ դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, Սաուդյան Արաբիա և Իսրայել։ Գործում են նաև չվերթներ, որոնք մշտական չեմ գործում։ Ուղղություններն են՝

Նավահանգիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակաբան Հորդանանի միակ նավահանգիստ է։ Ակաբա նավահանգիստը կատարում է Արաբական թերակղզում կատարվող մի շարք փոխադրումներ դեպի Հարավային Ասիա, Հյուսիսային Աֆրիկա և Հարավային Եվրոպա։

Գործում է ծովային տրանսպորտը և արաբները կարող են նավարկել Կարմիր ծովում։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ակաբա». jortours.com. Հորդանանի զբոսաշրջային տուրեր - Երկրորդական կենտրոններ. 2012. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. «Հորդանանի դեպարտամենտի վիճակագրություն».
  3. «Ինֆորմացիոն տեղեկագիր». Աքաբայի մասնագիտական տնտեսական գոտիներ. Աքաբայի տնտեսական ընդհանուր նկարագիրը. 2013. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. «Aqaba has caught mega-project fever from its Gulf neighbours». Նավահանգիստ Միջին Ասիայում. Նավահանգիստ Կարմիր ծովում. 2013 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. «King checks on Aqaba Mega-Projects». Հորդանանի ժամանակ. Նորություններ Հորդանանից. 2012 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. «Հորդանանի Ակաբա քաղաքը, որպես գլխավոր նավահանգիստ և նրա նշանակությունը». The Worldfolio. Worldfolio Ltd. 2015 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. Len Coates (2013 թ․ հուլիսի 25). Ակաբա քաղաքը Միջերկրական ծովի ափին. AuthorHouse. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  8. «Հորդանանի զբոսաշրջային հնարավորություններ. Ակաբա – Հորդանանի գլխավոր նավահանգիստը». The Jordan Times. The Jordan News. 2015 թ․ մարտի 26. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  9. «Կարմիր ծովի ափին գտնվող նավահանգիստ». TՀորդանանի զբոսաշրջային շարվածքատախտակ. Զբոսաշրջությունը Հորդանանում. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  10. Յան Էրիկ Աուբերտ (2003 թ․ հունվարի 1). Knowledge Economies in the Middle East and North Africa: Toward New Development Strategies. World Bank Publications. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. «Լոուրենս Արաբացի». Ֆիլմ` Հորդանանի անկախացման պայքարի մասին. Անկախություն. 2004 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  12. «المملكة الأردنية الهاشمية». visting-australia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  13. «اكتشافات أثرية في موقع حجيرة الغزلان بوادي اليتيم في جنوب الأردن». جريدة الشرق الأوسط. H H Saudi Research and Marketing LTD. 2004 թ․ ապրիլի 24. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  14. «Աքաբայի պատմություն (մ.թ.ա. 12-րդ դարից մինչև մեր օրեր)». aqaba.jo. AQABA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  15. Di Taylor, Tony Howard (1997). Հունականության դարաշրջանի Արաբիան الرحلات ويتسلق في وادي رم. Cicerone Press Limited. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. «Atlas Tours». Atlas Tours. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  17. Հռոմեական նվաճումներ, Հռոմեական Արաբիա (Հարվարդի համալսարան, 1994 ISBN 978-0-67477756-9), էջ 172
  18. The Oxford Companion to Archaeology (Oxford University Press 2012 ISBN 978-0-19973578-5), p. 56
  19. Averil Cameron, Peter Garnsey (editors), The Cambridge Ancient History, vol. 13 (Cambridge University Press 1998 ISBN 978-0-52130200-5), p. 846
  20. Stéphanie Benoist (editor), Rome, A City and Its Empire in Perspective (BRILL 2012 ISBN 978-9-00423123-8), p. 128]
  21. Suzanne Richard, Near Eastern Archaeology: A Reader (Eisenbrauns 2003 ISBN 978-1-57506083-5), p. 436
  22. Հաննա Քոթոն (խմբագիր), Corpus Inscriptionum Iudaeae/Palaestinae (Վոլտեր դե Գյութեր 2010 ISBN 978-31-1022219-7), էջեր 25–26
  23. Brian M. Fagan, Charlotte Beck (editors), The Oxford Companion to Archaeology (Օքսֆորդի համալսարան, 1996 ISBN 978-0-19507618-9), p. 617
  24. Benjamin H. Isaac, The Near East Under Roman Rule: Selected Papers (BRILL 1998 ISBN 978-9-00410736-6), p. 336
  25. Siméon Vailhé, v. Aela, in Dictionnaire d'Histoire et de Géographie ecclésiastiques, vol. I, Paris 1909, coll. 647-648
  26. Siméon Vailhé, Notes de géographie ecclésiastique, in Échos d'Orient, tome 3, nº 6 (1900), pp. 337-338
  27. «العقبة.. ثغر الاردن الباسم». «Ad-Dustor» օրաթերթ. Մամլուքները Արաբիայում. 2013 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  28. «Aqaba». kinghussein.gov.jo. kinghussein.gov.jo. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  29. «حفريات أثرية.. العقبة منطقة اقتصادية منذ 6 آلاف سنة». Al-Rai Newspaper. Al-Rai Newspaper. 2009 թ․ հուլիսի 10. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  30. Eliyahu Kanovsky (1992). The Economic Consequences of the Persian Gulf War: Accelerating Opec's Demise. Washington Institute for Near East Policy. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  31. «Թուրքական բաղնիքը Ակաբայում» (PDF). Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  32. «Հորդանանի Ակաբա նավահանգիստը ընտրվել է 2011 թվականի ամենազբոսաշրջային արաբական քաղաք». News.brunei.fm. 2010 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  33. «Հորդանանի թագավորի այցը Ակաբա։». Aqabazone.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  34. «Ակաբա արաբական նավահանգիստը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  35. «Ակաբա». Magicjordan.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  36. «Arkia to operate flights to Aqaba – Israel Travel, Ynetnews». Ynetnews.com. 1995 թ․ հունիսի 20. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  37. «arabeuropetravel.com». arabeuropetravel.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  38. «ATO: Jordan turned Aqaba into a distinguished city». Zawya. 2010 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  39. «Ակաբան համարվում է եվրոպական զբոսաշրջության կենտրոններից». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակաբա» հոդվածին։