Երկաթե մարդը 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Iron Man 2ից)
Երկաթե մարդը 2
անգլ.՝ Iron Man 2
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], ֆանտաստիկ ֆիլմ[2][1][3][…], արկածային ֆիլմ[2][1][3] և ֆիլմ սուպերհերոսների մասին
ՀիմքԵրկաթե մարդ
Թվականմայիսի 7, 2010[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ֆավրո[4]
ՊրոդյուսերՔևին Ֆայգի[4]
Սցենարի հեղինակՋասթին Տերու[5]
ԴերակատարներՌոբերտ Դաունի[4], Գվինեթ Փելթրոու[2][6][5][…], Դոն Չիդլ[4], Սքարլեթ Յոհանսոն[6][7][8][…], Սեմ Ռոքուել[6][5][9][…], Միքի Ռուրկ[2][6][7][…], Սեմյուել Ջեքսոն[6][5][10], Քլարք Գրեգ[6][5][10], Ջոն Սլեթերի[6][5][10], Գարի Շենդլինգ[6][5][10], Քեյթ Մառա[6][5][10], Լեսլի Բիբ[6][5][10], Ջոն Ֆավրո[5][10], Սթեն Լի[5][10], Օլիվիա Մանն[5][10], DJ AM?[11], Քրիստիան Ամանպուր[10], Իլոն Մասկ[10], Հելեն Մատիսոն[5][10], Լարի Էլիսոն[10], Ֆիլիպ Բերժերոն[5][10], Թիմ Գինի[5][10], Թանոայ Ռիդ[10][12], Ջեյմս Բեթի[11], Մայքլ Բրունո[11], Քեյթ Քլարք[11], Լումի Դոքան[11], Ֆրանսուա Դյուամել[11], Էրիկ Լ. Հեյնի[11], Ալի Խան[11], Եվգենի Լազարև[11], Isaiah Guyman Martin IV?[11], Քեյթ Միդլբրուք[11], Անյա Մոնզիկովա[11], Մարջի Սթայն[11], Բիլ Օ'Ռեյլի[11], Ալեխանդրո Պատինո[11], Դևին Ռենսոն[11], Քարիմ Սալեհ[11], Բրայան Շեֆեր[11], Ֆիլիպ Սայմոն[11] և Ջեք Ուայթ[11]
ՕպերատորՄեթյու Լիբատիկ
ԵրաժշտությունՋոն Դեբնի
ՄոնտաժԴեն Լիբենթալ և Ռիկ Փիրսոն
Պատմվածքի վայրՆյու Յորք[13], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[13][14], Մոսկվա[13][14], Նյու Մեքսիկո[15][14], Մալիբու[13][14], Մոնակո[13][14], Կալիֆոռնիա, Ֆլաշինգ[14], Մոնտե Կառլո[14], Մոնտե Կառլոյի Փարիզ հյուրանոց[14] և Էդվարդս[14]
Նկարահանման վայրՖլաշինգ Մեդոուզ-Կորոնա պարկ[16], Manhattan Beach Studios[17], Pasadena Masonic Temple?[18], Էդվարդս[19], Downey Studios[20], Sepulveda Dam?[17], Sony Pictures Studios[21], Lincoln Heights Jail?[16], SpaceX-ի գլխամաս[16], Ռենդիս Դոնաթս[16], Փիքոք Թիաթեր[16], Munger Research Center?[22] և Լոս Անջելես
ԿինոընկերությունMarvel Studios և Paramount Pictures
Տևողություն125 րոպե[23]
Բյուջե200 000 000 $[24]
Շահույթ623 933 331 $[25]
Պաշտոնական կայքէջ
 Iron Man 2 Վիքիպահեստում

«Երկաթե մարդը 2» (անգլ.՝ Iron Man II), ֆանտաստիկ մարտաֆիլմ, Երկաթե մարդը (ֆիլմ, 2008) ֆիլմի շարունակությունը, հիմնված է Marvel Comics ստուդիայի կոմիքսների վրա։ Գլխավոր հերոսը՝ միլիարդատեր արդյունաբերող Թոնի Սթարքը (Ռոբերտ Դաունի կրտսեր) որպես հերոս կրում է Երկաթե մարդը անունը։ Ֆիլմի պրեմիերաները տեղի են ունեցել եվրոպական երկրների մեծ մասում 2010 թվականի ապրիլի 28-ից ապրիլի 30-ը։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 7-ին, Ռուսաստանում ապրիլի 29-ին։ «Երկաթե մարդը 2» ֆիլմը համարվում է Marvel ստուդիայի ֆիլմերից, որի մեջ մտնում են նաև Երկաթե մարդը (ֆիլմ, 2008), Անհավատալի Հալկը, Տոր (ֆիլմ, 2011), Առաջին վրիժառուն (ֆիլմ, 2011) և Վրիժառուները (ֆիլմ, 2012) ֆիլմերը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհն իմացավ, որ միլիոնատեր արդյունաբերող Թոնի Սթարքը հայտնի Երկաթե մարդն է։ ԱՄՆ-ի իշխանությունը Սթարքին հրավիրում է դատարան և ուսումնասիրում այն հարցը, որ երկաթե մարդու հագուստը զենք է, որը կարող է օգտագործվել հենց իրենց դեմ։ Սակայն Սթարքի խոսքերով Երկաթե մարդը պահանջում է բարձր տեխնոլոգիական գիտելիքներ և ներառում է գաղտնիքներ, որոնք հայտնի են միայն Թոնիին։ Դրա հետ մեկտեղ շատ երկրներ և ընկերություններ փորձում են ստեղծել Երկաթե մարդու հագուստից, սակայն բոլոր փորձերը անարդյունք են լինում։ Սթարքի խոսքերով երկրներից 5-10 տարի կպահանջվի, որպեսզի ստեղծեն այդ հագուստը, իսկ ահա «Համեր Ինդաստրիզ» ընկերությունից՝ 20: Այդ ընթացքում Մոսկվայում ռուս ինժեներ Անտոն Վանկոն, ով աշխատել էր Հովարդ Սթարքի (Թոնի Սթարքի հոր) հետ, մահանում է հարազատ որդու՝ Իվան Վանկոյի ձեռքերում։ Իվանը ցանկանալով պահպանել հոր տված գիտելիքները ստեղծում է ռեակտոր և միացնում մետաղական լարերի հետ։ Սակայն Թոնին խնդիրներ ունի, որոնց մասին տեղյակ է միայն նա և նրա «ծառան» - արեստի գլուխգործոց՝ Ջարվիսը, որը համարվում է ռեակտորի էներգիայի աղբյուրը, որը փրկում է Թոնիի կյանքը և միաժամանակ սպանում է նրան։ Սակայն դրանից հրաժարվելն անհանր է. մարմնում առկա մետաղները, որոնց մասին պատմվում է առաջին ֆիլմում, կարող են դիպչել Թոնիի սրտին և սպանել նրան։ Ջարվիսի հետ միասին նրանք փորձում են գտնել քիմիական տարր, որը կարող է ապահով փոխարինել, սակայն ապարդյուն։ Սթարքը հասկանում է, որ շուտով կմահանա և սկսում է խելագար քայլեր կատարել։ Նա որոշում է Պեպեր Պոտսին նշանակել «Սթարք Ինդաստրիզ»-ի նախագահ։ Այս գործընթացը պաշտոնական դարձնելու նպատակով ընկերություն է հրավիրվում իրավաբան Նատալիա Ռաշմանը, ով որպես ֆոտոմոդել միանգամից հետաքրքրում է Թոնիին։ Մոնակո մեկնելուց առաջ Պեպերը նկատում է, որ Թոնին Նատալիային աշխատանքի է վերցրել ընկերությունում։ Ոգևորվելով այն բանից, որ նա «կանեմ այն, ինչ կցանկանամ» խոսքերից, Սթարքը որոշում է մասնակցել մրցավազքին Մոնակոյում։ Մոնտե Կարլո մայրուղում մրցավազքի ժամանակ, Թոնիի վրա է հարձակվում Իվան Վանկոն էլեկտրական լարերի հետ միասին։ Պեպերը և Հեփին Թոնիի համար բերում են իր հագուստը և Թոնին հաղթում է Իվանին, իհարկե մեծ ջանքերով։ Իվան Վանկոյին ձերբակալում են։ Թոնին այցելում է բանտ և ասում է, որ հիացած է Իվանի աշխատանքով, ասելով. «Իսկապես պիտանի կրկնօրինակ է»։ Վանկոն ասում է, որ Թոնին սերում է գողերի ընտանիքից և ռեակտորի գաղափարը պատկանել է Վանկոյի հորը։ Վանկոն նշում է, որ նա գիտի, թե ինչքան վատ է, երբ մարդ զգում է ինչպես է մահանում։ Թոնին հեռանում է ավելի տխուր տրամադրությամբ։ Վերադառնալու ճանապարհին Թոնին փորձում է ասել Պեպերին, որ մահանում է, սակայն նրա մոտ չի ստացվում։ Տուն գնալով Թոնին իմանում է, որ Ջարվիսը տեղեկություններ ունի Վանկոների մասին։ Անտոն Վանկոն եղել է ռուս ֆիզիկոս, ով ԽՍՀՄ-ից փախուստի էիր դիմել ԱՄՆ 1963 թվականին, և սկսել էր աշխատել Հովարդ Սթարքի հետ։ Սակայն արդեն 1967 թվականին հայտարարեցին, որ Վանկոն սովետական լրտես է և դուրս հանեցին երկրից։ Նրա որդին՝ Իվան Վանկոն նույնպես դառնալով ֆիզիկոս, դատապարտվել էր Պակիստանին պլուտոնիումներ վաճառելու համար և 15 տարի անց էր կացրել Ուրալի ճամբարում։ Գնդապետ Ռոուդսը այցելում է Թոնիին և հասկանում է, որ նա հիվանդ է։ Շուտով բանտում հայտարարում են, թե Վանկոն մահացել է պայթյունից, սակայն իրականում նրան առևանգել էին և տարել Ջասթին Համերի մոտ՝ Սթարքի գլխավոր մրցակցի մոտ։ Համերը խոստանում է, որ գաղտնի կպահի Վանկոյի ողջ մնալու փաստը, եթե դրա փոխարեն նա կկառուցի Սթարքի ունեցած հագուստից։ Վանկոն ձևացնում է, իբր համաձայն է օգնել Համերին, սակայն աշխատանքի ընթացքում նա փոխում է պայմանի կանոնները։ Հագուստների փոխարեն նա ստեղծում է ավտոմատ կառավարվող սարքերի, հավատացնելով Համերին, որ այդ սարքերն ավելի հզոր են։ Սակայն ժամանակի մեծ մասը նա տրամադրել էր սեփական հագուստի համար, ավելի մեծ և ամուր, քան Սթարքինն է։ Այս ժամանակ Սթարքը նշում էր իր հերթական ծնունդը և որոշում է՝ ինչպիսին պետք է լինի իր վերջին ծննդյան օրը։ Նա որոշում է ծնդունդը նշել հագնելով Երկաթե մարդու հագուստը։ Երբ երեկույթի ժամանակ գալիս է Ռոուդին, Պեպերը արդեն վատ էր տրամադրված Սթարքի հարբած արարքներին։ Տեսնելով, որ Թոնին չի ընկալում Պեպերի խոսքերը, Ռոուդին հագնում է Սթարքի հագուստներից մեկը (Mark II անունով)։ Վերադառնալով նա սպառնում է Սթարքին և պահանջում, որպեսզի վերջինս հանի իր հագուստը։ Թոնին ալկոհոլի ազդեցության տակ որոշում է կռվել իր լավագույն ընկերոջ հետ։ Կռվելով տան մեջ Ռոուդին հեռանում է և գնում BBC կենտրոն Mark II հագուստով։ Երբ Սթարքը դուրս եկավ երեկույթի տրամադրվածությունից նա հանդիպում է գաղտնի ընկերության աշխատակցի՝ Նիկ Ֆյուրի հետ։ Վերջինս գոհ չէրմ որ Թոնին իրեն նման կերպ է պահում։ Հանկարծ նրանց խոսակցությանը միանում է լրտես Նատալիա Ռոմանոֆը, ով հենց նույն իրավաբան Նատալիա Ռաշմանն էր։ Նրան տեսնելով Սթարքն ասում է, որ Ռաշմանը հեռացված է աշխատանքից։ Նրանք Թոնիին հանձնում են հոր տեսաձայնագրությունները և փաստաթղթերը, իսկ Նիկը ասում է Թոնիին, որ նա դեռ ամեն ինչ չէ, որ գիտի։ Թոնին նայում է հոր տեսաձայնագրությունները, որտեղ նա խոսում էր «Սթարկ Ինդաստրիզ»-ի մասին։ Տեսաձայնագրություններից մեկում Հովարդը անդրադառնում է Թոնիին, որտեղ նա ցույց է տալիս «Սթարք Էկսպո» նախագիծը և ասում է. «Այս ամենը քեզ համար է։ Եվ կգա ժամանակ, երբ դու կհասկանաս, որ այս նախագիծը ավելին է, քան թվում է։

Ռոբերտ Դաունի կրտսերը Էդվարդս օդային ընկերության ներկայացուցիչների հետ

Սա իմ ամբողջ կյանքի աշխատանքն է։ Սա ապագայի բանալին է։ Ես սահմանափակված եմ ժամանակի մեջ, սակայն կգա օր, երբ դու ավարտին կհասցնես այս ծրագիրը...Բայց հիմա էլ մի բանում ես վստահ եմ. իմ լավագույն աշխատանքը դու ես»։ Թոնին ցանկանալով խոսել Պեպերի հետ և նրանից ներողություն խնդրել գնում է «Սթարք Ինդաստրիզ», սակայն վիճակն ավելի է ծանրացնում։ Նա ընկերությունում տեսնում է այն նախագիծը, որի վրա կար պիտակ. «Ապագայի բանալին այստեղ է»։ Սթարքը նախագիծը տանում է իր լաբորատորրիա, որտեղ հնավարություն կտրվեր ստեղծել նախագծի եռաչափ տեսակը և փորձում է գտնել հոր գաղտնիքը։ Ներկայացնելով մոլորակային համակարգը ինչպես կորիզ, իսկ բոլոր օբյեկտները որպես պրոտոններ և նեյտրոններ, Ջարվիսի օգնությամբ նա հայտնաբերում է մի նոր քիմիական տարր, որը կարող էր իր մարմնում առկա պալադիումը փոխել և անվտանգ դարձնել։ Թոնին պալադիումը ստեղծում է եռանկյունու տեսքով։ Համերը ստանալով Սթարքի հագուստի օրինակը որոշում է նոր պայամաններ դնել Վանկոյի համար։ Դժգոհ լինելով նրանից նա երկու թիկնապահ է կարգարդում նրան հետևել և ասում է, որ Վանկոն իրեն այլևս պետք չէ։ Նա խոստանում է վերադառնալ Սթարք-էքսպոյից հետո, որտեղ ցույց կտա սարքավորումները, հագուստը և կպայմանավորվի Վանկոյի հետ համագործակցության նոր պայմանների համար։ Որոշ ժամանակ անց Վանկոն զանգահարում է Սթարքին (նրա ետնամասում երևում են Համերի կախված թիկնապահները)։ Նա շնորհակալություն է հայտնում Սթարքին հզորությունը մեծացնելու խորհրդի համար։ Սթարքը զարմանում է կենդանի Վանկոյի զանգից և փորձում է պարզել նրա գտնվելու վայրը։ Գտնելու ընթացքը ընդհատվում է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում։ Իվանը սպառնում է Թոնիին նրա ընտանիքի հետ վարվել այնպես, ինչպես նրա ընտանիքն է վարվել Վանկոյի ընտանիքի հետ 40 տարի առաջ։ Չսպասելով ռեակտորի փորձին, որը աշխատում էր նոր տեսակի վառելիքով, Սթարքը հագնում է նոր զրահը և շտապում է էքսպո ցուցադրությանը։ Համերը ելույթ է ունենում Սթարք-էքսպոյի կոնֆերանսին, որտեղ ցուցադրում է ռոբոտներին, որոնց նա կոչել էր «Համերդրոններ» և հագուստը, որի մեջ գտնվում էր Ջեյմս Ռոուդսը (Սթարքի մտերիմ ընկերը)։ Հագուստը արդեն Ռազմիկի վերջնական տեսք ուներ, որը նա ներկայացնում է որպես իր սեփական գյուտը։ Երբ Սթարքը հայտնվում է սրահում՝ փորձելով զգուշացնել Ռոուդսին վտանգի մասին, Ռազմիկի ռոբոտները և հագուստը անկառավարելի են դառնում սկսում են հետապնդել Սթարքին։ Ինչպես պարզ է դառնում հետագայում ռոբոտնորին և հագուստըը կառավարում էր Վանկոն։ Գաղտնի գործակալության լրտեսը Նատաշա Ռոմանոֆը և Սթարքի անձնական թիկնապահ Հեփի Հոգանը գնում են Վանկոյի մոտ՝ «Համեր ինդասթրիզ», որտեղ Սև այրին գրեթե միայնակ հաղթում է բոլոր թիկնապահներին, բայց Վանկոն նրանցից հեռանում է իր կատարելագործված հագուստով։ Ռոմանոֆին հաջողվում է համակարգչային ծրագրի միջոցով, որը թողել էր Վանկոն, ներբեռնել Ռոուդսի հագուստը, միաժամանակ նաև նկատելով, որ Սթարքի կենսական նշանները այժմ գտնվում են բարձունքում։ Դա պատահաբար լսում է Պեպերը և փորձում է ասել այն, ինչ մտածում է Սթարքի մասին։ Թոնին և Ռոուդին ոչնչացնում է մնացած ռոբոտներին։ Դրանից հետո գալիս է ինքը՝ Վանկոն, որին նրանց հաջողվում է սպանել միայն միմյանց դեմ ուղղելով ավիաստաբիլիզատորները, որոնք տեղակայված են ափի մեջ, որի հետևանքով պայթյուն է տեղի ունենում։ Մահից առաջ Վանկոն ևս մեկ անգամ խոստանում է Սթարքին, որ նա կմահանա։ Ռոուդին նկատում է կարմիր լույս արձակող կրակները ռոբոտների վրա և ասում է Սթարքին, որ բոլոր սպանված ռոբոտները, որ գտնվում էին «Սթարք-էքսպոյի» տարբեր անկյուններում, շուտով պետք է պայթեն։ Պայթյունից առաջ՝ վերջին վայրկյաններին Սթարքին հաջողվում է Պեպերին փրկել և տանել շենքի տանիք։ Վերջինս շոկի և հիստերիայի մեջ գտնվելով ասում է, որ այլևս այդպես չի կարող և հայտարարում է, որ թողնում է աշխատանքը։ Թոնին ամեն ինչում համաձայնվում է նրա հետ և ներողություն է խնդրում է նրա համար, ինչ Պեպերը ստիպված էր վերապրել։ Վերջ ի վերջո նրանք համբուրվում են, նրանց համբույրը ընդհատում է Ռոուդին, ով վայրէջք էր կատարել մոտակայքում։ Ռազմիկն ասում է, որ իրեն կպահի հագուստը։ Գաղտնի գործակալության տնօրենների հետ հանդիպման ժամանակ Սթարքը նկատում է «Վրիժառուների» նախագծի մասին փաստաթուղթ, բայց Ֆյուրին ասում է, որ դեռևս չի ցանկանում, որ նա դա կարդա։ Սև այրու զեկուցումից հետևում է, որ ինչպես Երկաթե մարդ, նա համապատասխանում է ծրագրին, բայց որպես Թոնի Սթարք «Խորհուրդ չի տրվում»։ Ի պատասխան, որպես խորհրդատու աշխատելու հրավերին Սթարքը սկզբում կատակով հրաժարվում է, բայց մի փոքր մտածելով դրա փոխարեն խնդրում է մեկ այլ ծառայություն՝ կապված իր և Ռոուդիի պետական շքանշաններով պարգևատրվելու արարողության հետ։ Ֆյուրին խոստանում է օգնել։ Թոնիին և Ռոուդսին պարգևատրում է մեդալներով Սթերնի հենց այն սենատորը, որը ֆիլմի սկզբում ամբողջովին ծաղրում էր Երկաթե մարդուն։ Ֆիլմի վերջում ծանոթագրություններից հետո ցույց են տալիս լրտես Ֆիլ Կոլսոնին, որը գալիս է պեղումների վայրը և զանգահարում իր ղեկավար Նիկ Ֆյուրին՝ հայտնելով, որ գտել են «դա»։ «Դա»-ն Տորի մուրճն է, որը ցուցադրում են մեծ պլանով, որը հանդիսանում է ակնարկ Marvel ստուդիայի հաջորդ «Տոր (ֆիլմ, 2011)» ֆիլմի մասին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ռոբերտ Դաունի կրտսեր Թոնի Սթարք/Երկաթե մարդը Թոնի Սթարք/Երկաթե մարդը
Դոն Չիդլ Ջեյմս Ռոուդի/ռազմիկ Ջեյմս Ռոուդի/ռազմիկ
Միքի Ռուրկ Իվան Վանկո Իվան Վանկո
Գվինեթ Փելթրոու Պեպեր Պոտս Պեպեր Պոտս
Սքարլեթ Յոհանսոն Նատալի Ռաշմոնա/ Նատաշա Ռոմանոֆ/Սև Այրի Նատալի Ռաշմոնա/ Նատաշա Ռոմանոֆ/Սև Այրի
Սեմ Ռոկուել Ջասթին Համեր Ջասթին Համեր
Սեմուել Լ. Ջեքսոն Նիկ Ֆյուրի Նիկ Ֆյուրի
Կլարկ Գրեգ Ֆիլ Կոլսոն Ֆիլ Կոլսոն
Ջոն Սլեթերի Հովարդ Սթարք Հովարդ Սթարք
Հարի Շենդլինգ Սենատոր Սթերն Սենատոր Սթերն
Լեսլի Բիբ Քրիստին Էվերհարթ Քրիստին Էվերհարթ
Փոլ Բեթանի Ջարվիս

Ֆիլմի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ֆավրոն հանդիպում է «Էդվարդս». օդային ընկերության ներկայացուցիչների հետ
  • 2008 թվականի հուլիսին «Երկաթե մարդը II» ֆիլմի սցենարիստ դարձավ դերասան Ջասթին Տերուն[26], որի համար դա երկրորդ սցենարիստական աշխատանքն էր։ Որպես սցենարիստ նա առաջին անգամ ներկայացավ Բեն Սթիլերի հետ համագործակցությամբ «Անհաջողության զինվորները» ֆիլմում։ Բացի երեք տասնյակ դերերից և մեկ սցենարից ստեղծագործական կարիերայում Տերուն զբաղվել է նաև ռեժիսորական աշխատանքով, որի առաջին աշխատանքը եղել է «Ձոն» ֆիլմը 2007 թվական։ Տերուն և Ֆավրոն տարբեր ժամանակներում հաստատել էին, որ Թոնի Սթարքի գլխավոր թշնամին կլինի ալկոհոլի հանդեպ թուլությունը։
  • 2008 թվականի հոկտեմբերի 14-ին ստուդիայի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով Տերենս Հովարդը լքեց ծրագիրը, նրա փոխարեն հրավիրեցին Դոն Չիդլին[27]։
  • 2009 թվականի հունվարի 16-ին Սեմ Ռոկուելը հաստատվեց կաստինգի արդյունքներով։
  • 2009 թվականի փետրվարի 26-ին Սեմուել Լ. Ջեքսոնը՝ Նիկ Ֆյուրիի դերակատարը 9 ֆիլմի պայմանագիր կնքեց[28]։
  • 2009 թվականի մարտի 12-ին պաշտոնապես հաստատվեցին Սքարլեթ Յոհանսոնը և Միքի Ռուրկը։
  • «Երկաթե մարդը II» ֆիլմի ստեղծման ժամանակ Սթարլեթ Յոհանսոնը (Սև Այրին) ուներ կարմիր, երկար վարսեր, իսկ «Վրիժառուներ» ֆիլմի ստեղծման ժամանակ ուներ ավելի կարճ սանրվածք[29]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվեցին 2009 թվականի ապրիլի 6-ին մասոնական տաճար Պասադենեում (Լոս Անջելես)։ Ֆիլմի կեղծ աշխատանքային անունը «Ռասպուտին» էր[30]։ Նկարահանումները նաև տեղի էին ունենում «Էդվարդս»[31] ավիաբազայի տարածքում և «Գրան-պրի Մոնակո» մրցուղում[32]։ Խումբը հասցրեց իր աշխատանքը սահմանված ժամանակահատվածում (71 նկարահանման օր)՝ վերջացնելով իր աշխատանքը 2009 թվականի հուլիսի 20-ին։ Ֆիլմի սկզբում Մոսկվայի կադրերը նկարհանավել են Կիևեյան կայարանի արևմտյան մասում։ Ետնամասում երևում է Ռուսաստանի Մ.Ի.Դ. բարձրահարկ շենքը։ Ֆիլմի պրոդյուսեր Քեվին Ֆեյջը պատմեց, որ որոշակի իմաստով ֆիլմի շարունակությունը նկարելը ավելի հեշտ էր։ Առաջին ֆիլմի գրեթե ամբողջ անձնակազմը (մասնավորապես՝ ռեժիսոր Ջոն Ֆավրո, ինչպես նաև գլխավոր դերակատաներ Ռոբերտ Դաունի կրտսեր և Գվինեթ Փելթրոու) նկարահանվեց շարունակության մեջ և դա թույլ տվեց միանգամից գործի անցնել, քանի որ նկարահանման հրապարակում բոլորը ճանաչում էին միմյանց։ Սքարլեթ Յոհանսոն, Միքի Ռուրկը, Սեմ Ռոկուլեը և հատկապես Դոն Չիդլը նույնպես արագ գործի անցան «հին» խմբի հետ։ Բացի այդ դրանից առաջ ձեռք էր բերվել տեխնիկական հնարների վերամշակման և սովորական և համակարգչային հատուկ էֆեկտների օգտագործման անգին փորձ։ Մյուս կողմից կային դժվարություններ։ Կևինը ավելացրել.

Շարունակությունը ավելի դժվար էր նկարահանել, քանի որ նրանից ավելի են սպասում։ Եվ մենք նույնպես ցանկանում էինք գերազանցել առաջին ֆիլմը։ Ամեն օր մենք աշխատում էինք մեր հնարավորությունների առավելագույն չափով. ամեն ինչ միայն նրա համար, որպեսզի շարունակությունը ավելի լավը լինի առաջին մասից։

Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gameloft ընկերությունը ստեղծեց նույնանուն խաղ բջջային հեռախոսների համար[33]։
  • Sega ընկերությունը ֆիլմի հիման վրա խաղ ստեղծեց 2010 թվականի մայիսին[34], նոր պատմությամբ գրված Մեթ Ֆրեշկենի կողմից (The Invincible Iron Man)[35]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ապրիլի 19-ին լույս տեսավ «Երկաթե մարդը II» ֆիլմի սաունդթրեքը, ձայնագրված ավստրալիական AC/DC խմբի կողմից[36]։ Այն իրենից ներկայացնում է AC/DC խմբի 10 տարբեր ալբոմներից հավաքված գլխավոր հիթերը, որոնք լույս էին տեսել 1975 թվականից 2008 թվականը։ 2010 թվականի հունվարի 26-ին հեռուստաէկրան բարձրացավ «Shoot to Thrill» երգի տեսահոլովակը՝ «Երկաթե մարդը II» ֆիլմի էքսկլուզիվ կադրերով։ Կենդանի համերգը նկարահանվել է 2009 թվականի վերջում Բուենոս Այրեսում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պահին ֆիլմը ունի ընդհանուր 76% վարկանիշ Rotten Tomatoes կայքում՝ հենվելով 54 մեկնաբանություններում տրված գնահատականների վրա, որը տալիս է միջին վարկանիշ, մոտավորապես 6.4/10[37]։ Metacritic վեբ կայքը ֆիլմին տվեց 61 միավոր 100 միավորից՝ հիմնվելով 6 հարցումների միջինացված վարկանիշի վրա[38]։

  • Ֆիլմի մասին դրական արտահայտված գրախոսներից էր Բրայան Լոուրին Variety-ից, որը հայտարարեց.
«Երկաթե մարդը II» ֆիլմն այդքան գրավիչ չէ, ինչպես իր նախորդը, բայց ծխի ցրման ընթացքում պարզ է դառնում, որ այն նույնպես վատը չէ[39]։
  • Էնթոնի Լեյնը The New Yorker-ից գրել էր.
Կոմիքսների հերոսին գտնելը, ով իր գերհնարավորությունների ծանրության տակ չի գտնվում հոգեվարքի մեջ և ընդունակ է պաշտպանել իր սահմանադրական իրավունքը թքելու դրանց վրա, անկեղծորեն հեշտ չէ[40]։
  • Դեյվիդ Էդելստեյնը New York Magazine-ից այսպես է արտահայտվել.
Նա իր մեջ չի կրում էմոցիոնալ ծանրության այն բեռը, որը ունեն երկու ավելի վառ ներկայացուցիչներ, որոնք գտնվում են այս դասից դուրս. «Սուպերմեն 2», «Սարդ մարդը 2» ֆիլմերը։ Բայց «Երկաթե մարդը II» ֆիլմը բավականին լավ է ներկայացնում այդ թեման[41]։

Բայց ֆիլմը ունեցավ նաև բացասական արձագանքներ։

  • Օրինակ Կիրկ Հանիկատը The Hollywood Reporter-ից գրել է հետևյալը.
«Երկաթե մարդու» հետ կապված ամեն ինչ, միաժամանակ ծիծաղելի և ահարկու, որ կար երկու տարի առաջ, անհետացավ նրա շարունակության մեջ։ Այս դեպքում «Երկաթե մարդը II» ֆիլմը այս ամենը փոխարինում է աղմուկով, անկարկությամբ, մեծաթիվ չարագործներով, անհամապատասխան հնարքներով և թաքնված սյուժետային գծերով[42]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.nytimes.com/2010/05/07/movies/07iron.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/iron-man-2
  3. 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt1228705/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 IRON MAN 2 AND THE AVENGERS UPDATEIRON MAN 2 AND THE AVENGERS UPDATE: Get the latest news on two of Marvel's next blockbusters! // marvel.comMarvel Entertainment, 2008.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 https://www.siamzone.com/movie/m/5764
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 http://www.ofdb.de/film/193398,Iron-Man-2
  7. 7,0 7,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=136190.html
  8. http://www.adorocinema.com/filmes/filme-136190/
  9. http://stopklatka.pl/film/iron-man-2
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 http://www.imdb.com/title/tt1228705/fullcredits
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 https://www.imdb.com/title/tt1228705/fullcredits
  12. http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=28521
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Hall S. It's his strong suit // The Sydney Morning HeraldSydney: Fairfax Media, 2010. — ISSN 0312-6315
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 14,8 Iron Man 2 — 2010.
  15. Sciretta P. Spoilers: The Secret Ending of Iron Man 2 Revealed // /Film — 2010.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 http://www.movie-locations.com/movies/i/Iron_Man_2.html
  17. 17,0 17,1 http://www.theasc.com/ac_magazine/May2010/IronMan2/page1.php
  18. http://www.superherohype.com/features/98541-iron-man-2-filming-at-the-pasadena-masonic-temple
  19. http://www.edwards.af.mil/news/story_print.asp?id=123150149
  20. http://wheels.blogs.nytimes.com/2010/05/07/iron-man-2-and-the-fate-of-the-rolls-royce/?_r=0
  21. http://www.theasc.com/ac_magazine/May2010/IronMan2/page3.php
  22. http://filmhuntington.org/project_details.php?productionID=122
  23. http://www.boxofficemojo.com/movies/?page=main&id=ironman2.htm
  24. http://www.boxofficemojo.com/movies/?page=intl&id=ironman2.htm
  25. https://www.boxofficemojo.com/movies/?id=ironman2.htm
  26. Marc Graser (2008-07-15). ["Theroux to write 'Iron Man' sequel"]. Variety. Проврено 2008-07-16.
  27. «Terrence Howard Talks Tunes, Family, Science». National Public Radio. 2008-10-18. Retrieved 2008-10-18.
  28. Michael Fleming (2009-02-25). «Samuel Jackson joins 'Iron' cast». Variety. Проверено 2009-03-30.
  29. 8 новых постеров к фильму Мстители (The Avengers). Проверено 5 марта 2013. Архивировано из первоисточника 12 марта 2013.
  30. ««Iron Man 2 Filming at the Pasadena Masonic Temple?». Superhero Hype!. (2009-04-06). Проверено 2009-04-06». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  31. «Iron Man 2 scoop & Jon Favreau talks about filming at Edwards Air Force Base». Corona Coming Attractions. (2009-05-13). Проверено 2009-05-15.
  32. «Iron Man 2 filming to take place in Monaco (14 мая 2009). Проверено 14 мая 2009». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  33. «Marvel and Gameloft Partner to Produce Mobile Content»". Marvel.com. (2009-11-03). Проверено 2009-01-09.
  34. «Iron Man 2 Release Date Confirmed By Sega. Gaming Union (9 февраля 2010). Проверено 22 марта 2010. Архивировано из первоисточника 29 марта 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  35. «Matt Fraction Discusses Iron Man 2 - Comics Feature at IGN». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  36. ««'AC/DC: Iron Man 2' Album Forthcoming». acdc.com. (2010-01-26). Проверено 2010-03-11». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  37. Iron Man 2 Movie Reviews. Rotten Tomatoes. Flixster. Проверено 1 мая 2010.
  38. «Iron Man 2 (2010): Reviews. Metacritic. CBS Interactive. Проверено 4 мая 2010. Архивировано из первоисточника 29 марта 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  39. Brian Lowry. Iron Man 2. Variety (27 апреля 2010). Проверено 27 апреля 2010. Архивировано из первоисточника 29 марта 2012.
  40. Anthony Lane. Fighting Form. The New Yorker (10 мая 2010). Проверено 4 мая 2010. Архивировано из первоисточника 29 марта 2012.
  41. David Edelstein. Battle of the Rehabbed Stars. New York Magazine (2 мая 2010). Проверено 4 мая 2010. Архивировано из первоисточника 29 марта 2012.
  42. Honeycutt, Kirk Iron Man 2 -- Film Review. Hollywood Reporter (27 апреля 2010). Проверено 27 апреля 2010. Архивировано из первоисточника 29 марта 2012.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]